Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ (2017թ․ փետրվարի 27)։ Երևան

«Ֆանտաստիկայի ժանրից է». Տարոն Մարգարյանի փաստաբանը վստահ է` իր պաշտպանյալն անմեղ է

636
(Թարմացված է 20:25 19.02.2021)
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի փաստաբան Բենիկ Գալստյանի խոսքով` իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքի բովանդակությունը խիստ անորոշ է և անհասկանալի։
«Ֆանտաստիկայի ժանրից է». Տարոն Մարգարյանի փաստաբանը վստահ է` իր պաշտպանյալն անմեղ է

Երևանի նախկին քաղաքապետի պաշտպան Բենիկ Գալստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Տարոն Մարգարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

«Իմ պաշտպանյալն իր պաշտոնավարման ընթացքում որևէ հանցավոր արարք չի կատարել։ Ինքը վստահ է, ես էլ եմ վստահ»,- ասաց նա։

Նրա խոսքով` բացի այդ, մեղադրանքի բովանդակությունը խիստ անորոշ է և անհասկանալի։ Դա է պատճառը, որ փաստաբանը երկու միջնորդություն է ներկայացրել, սակայն դեռևս պատասխան չի ստացել։ Դրանցից առաջինը վերաբերում է կոնկրետ մեղադրանքի որոշմանը, երկրորդ միջնորդությամբ որոշակի փաստաթղթեր է պահանջել։

«Միջնորդության էությունը կայացել է նրանում, որ որոշակիացնեն մեղադրանքը և պարզաբանեն մեղադրանքի էությունը, որ մարդը հասկանա` ինչում է մեղադրվում»,- նշեց փաստաբանը։

Մինչև կստանա միջնորդության պատասխանները, Գալստյանը համոզված է`գործի մեջ դիտավորության և քաղաքական պատվերի տարրեր կան։

«Տարոն Մարգարյանի վերաբերյալ մեղադրանքն ըստ էության ֆանտաստիկայի ժանրից է, եթե դիտարկենք մաքուր իրավաբանության տեսանկյունից, այս մեղադրանքը չպետք է լիներ»,- հավելեց նա։

Պաշտպանական խումբը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել. Նրանք առաջիկայում բազմաշերտ գործողություններ են նախաձեռնելու, նոր միջնորդություններ են ներկայացնելու։

Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետի Տարոն Մարգարյանին, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետի Արման Սահակյանին ու Երևանի քաղաքապետարանի ևս երկու պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

636
թեգերը:
փաստաբան, Քրեական գործ, Մեղադրանք, Տարոն Մարգարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Շենքեր կառուցող ընկերության տնօրենը փորձել է խոշոր գումար «քցել» մեկ այլ տնօրենից
«Արցախյան պատերազմի մասին հարցազրույցի հետքերով». ինչում էր ճիշտ ու սխալ Սերժ Սարգսյանը
Ձերբակալվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաներ
Սուրեն Օհանջանյան

Տեխնիկան հեռացվել է. Որոտանի համայնքապետը` ադրբեջանական կողմում խրամատներ փորելու մասին

337
Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը Sputnik Արմենիայի եթերում չի բացառել, որ ադրբեջանցիների հերթական տարօրինակ քայլը կասեցվել է Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ միջնորդությամբ։
«Տեխնիկան հեռացվել է». Որոտանի համայնքապետը` ադրբեջանական կողմում խրամատներ փորելու մասին

Համայնքապետարանի ահազանգից հետո աշխատանքները դադարել են, տեխնիկան էլ հեռացվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը։

Թե ով կամ ովքեր են միջամտել, որ ադրբեջանական կողմում աշխատանքները դադարեցվեն, համայնքի ղեկավարը դժվարանում է պատասխանել, բայց ռուսական կողմի միջամտությունը չի բացառում։ 

«Ես ոչ մի բան չեմ բացառում, պարզ է, եթե մեր Հայաստանում մեկը մի գործ է անում՝ մեր բարեկամ երկիրն է միջամտում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ու հայտնել` թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։ Նա ահազանգել էր, որ խաթարված ու վտանգված է գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը։

Փոխքաղաքապետի գրառումից մեկ օր անց`168.am-ի հարցին ի պատասխան ԱԱԾ–ից հայտնել էին, որ ադրբեջանական կողմն իրենց վերակարգերի տեղակայման վայրերում իրականացնում է անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ և անհանգստանալու առիթ չկա: 

337
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, խաղաղապահ, Որոտան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Ինչպե՞ս լուծել Շուռնուխի և Որոտանի խնդիրը. Մարուքյանն առաջարկ ունի
Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Թաթոյան
Ավինյանը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում
Վիգեն Հակոբյան

Պատային իրավիճակը իշխանության համար կարող է նույնիսկ կործանարար լինել. Հակոբյան

63
(Թարմացված է 21:50 05.03.2021)
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին և դրանց հանգուցալուծման հնարավոր տարբերակներին։ 
Հակոբյան. «Պատային իրավիճակը կարող է իշխանության համար նույնիսկ կործանարար լինել»

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` խոսքը միակ տարբերակի մասին չէ, կան բազմաթիվ ճանապարհներ, որոնցից մեկը ներկա ընդդիմության առաջադրած պլան «ա»–ն է, որը նախատեսում է զանգվածային ճնշման միջոցով Նիկոլ Փաշինյանի չորս հենարանների թուլացում, որոնց մասին խոսել է Վազգեն Մանուկյանը։ Քաղտեխնոլոգը հիշատակեց նաև պլան «բ»–ն, որն ըստ էության ապստամբություն է քաղաքացիական հասարակության միջոցով և որն անհնազանդության դրսևորման տարբեր դրվագներ է պարունակում, բայց կարող է իրականացվել նաև առանց բռնության։ 

«Ու քանի որ բանակն այս կամ այն ձևով ներգրավված է գործընթացներում, հետևաբար ընդհանուր առմամբ, ինչպես նշում է Ռոբերտ Քոչարյանը, չի բացառվում նաև ռազմական հեղաշրջման տարբերակը, որն, ի դեպ, լայնորեն կիրառվում է միջազգային պրակտիկայում։ Քանի որ թեման վերջերս ակտուալ էր, մամուլում կար հրապարակում առ այն, որ նախորդ երեք տարիների ընթացքում ամբողջ աշխարհում եղել է շուրջ 1500 ռազմական հեղաշրջում»,– նշում է քաղտեխնոլոգը։

Հակոբյանի տեղեկացմամբ` հետխորհրդային տարածքում դեռևս ռազմական հեղաշրջմամբ իշխանափոխություն տեղի չի ունեցել, մինչդեռ պալատական հեղաշրջումներ եղել են, ինչպես նաև տեղի են ունեցել արյունալի կամ թավշյա, գունավոր հեղափոխություններ։ Ըստ նրա` ռազմական հեղաշրջման գործիքակազմը յուրահատուկ բան չէ, որից վախենում են, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանն իր հայտնի ասուլիսում, ըստ քաղտեխնոլոգի, հասկացրեց, որ դա քաղաքական գործիքակազմում նույնպես ընկալվող և աշխարհի կողմից ընդունվող տարբերակ է։ 

«Այնուամենայնիվ ներքաղաքական գործընթացներն Հայաստանում այդքան էլ անհույս չեն։ Նույնիսկ պլան «ա»–ով նախատեսված գործողությունների արդյունքում ընդդիմությունն այդուհանդերձ կարողացավ կայունացնել փողոցում կանգնած իր զանգվածներին, որովհետև առաջին իսկ կոչից հետո մեծ թվով մարդիկ են հավաքվում։ Եթե նույնիսկ իրավիճակը պատային է, ինչպես շատերն են նշում, ապա պատային է նաև իշխանության համար և նույնիսկ կարող է կործանարար լինել, որովհետև իշխանությունը կորցրել է վերահսկողությունը ո՛չ միայն կառավարման համակարգի, այլև բանակի` ամենահզոր ուժային կառույցներից մեկի վրա»,– նշեց քաղտեխնոլոգը։

Պարոն Փաշինյան, ո՞նց եք. ընդդիմադիր պատգամավորը որոշեց խոսեցնել վարչապետին

Հակոբյանի համոզմամբ` պատային իրավիճակի հանգուցալուծման ճանապարհներ փնտրելու մեջ ռեսուրսներ ու ժամանակ չկորցնելու առումով շահագրգռված է նաև իշխանությունը։ 

63
թեգերը:
ընդդիմություն, Իշխանություն, Վիգեն Հակոբյան
Ըստ թեմայի
Ռուսական զենքն իրեն-իրեն չի կրակում․ Զատուլինը պատասխանել է ՀՀ իշխանության մեղադրանքներին
Գլխավոր շտաբի պահանջն ու իշխանության ճգնաժամը․ ով ում կհաղթի Հայաստանում
Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին. Քոչարյան

Ո՞վ է ավելի թեթև տանում համավարակը. իտալացի գիտնականների հետազոտությունը

10
Իտալացի գիտնականները պարզել են, որ հոգեկան խնդիրներ ունեցողներն այնքան էլ չեն տառապում կորոնավիրուսային սահմանափակումներից։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Հանդուգն, անխոհեմ ու լկտի մարդիկ համավարակի ընթացքում շատ ավելի դիմացկուն են։ Տեղեկությունը հայտնում են Ֆիրենցեի համալսարանի իտալացի գիտնականները:

Պարզվել է, որ բնավորության այս գծերով մարդիկ ավելի լավ են տանում սահմանափակումներն ու նրանց մոտ սթրեսի մակարդակը զգալիորեն ավելի ցածր է:

Ուսումնասիրությունը հաստատում է, որ COVID-19-ի պատճառով սոցիալական մեկուսացումը կարող է հանգեցնել լուրջ հոգեբանական խնդիրների՝ սթրեսի ու դեպրեսիայի:

Լկտիությունն ու անխոհեմությունը պսիխոպաթիայի նշաններ են՝ կարեկցանքի արտահայտված բացակայությամբ, սոցիալական գերիշխանությամբ, մանիպուլյատիվությամբ, ինչպես նաև իմպուլսիվությամբ և սուր զգացողությունների ձգտումով։

Գիտնականների եզրակացություններն արվել են ավելի քան 600 մարդու հարցման հիման վրա։ Մասնակիցների միջին տարիքը 31,3  տարեկան է։

Աշխարհում, ԱՀԿ-ի վերջին տվյալներով, 114,4 մլն վարակակիր կա, իսկ Ջոնս Հոպկինսի համալսարանի հաշվարկներով նրանց թիվն արդեն գերազանցել է 115 միլիոնը: Ավելի քան երկուսուկես միլիոն մարդու կյանք բժիշկներին չի հաջողվել փրկել։

Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի

10
թեգերը:
Իտալիա, աշխարհ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում
Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը