Նարինե Ղալումյան

Ի՞նչ է պետք անել մագնիսական դաշտի ակտիվացման դեպքում. Ղալումյանը խորհուրդներ է տալիս

234
Ընտանեկան բժիշկ, թերապևտ Նարինե Ղալումյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է եղանակային կտրուկ փոփոխությունների ժամանակ սրվող հիվանդություններին ու խորհուրդներ տվել։
Սահմանափակեք աղը, խմեք հանգստացնող թուրմեր. ինչ անել, երբ կտրուկ է փոխվում եղանակը

Նարինե Ղալումյանի խոսքով` կլիմայական կտրուկ փոփոխությունների պարագայում գրանցվում է հատկապես սրտանոթային և պաթոլոգիկ հիվանդությունների աճ, ուստի անհրաժեշտ է, որ մարդիկ ավելի շատ խմեն հանգստացնող թուրմեր, կարճատև ազդող հիպոտենզիվներ, որպեսզի երեք-չորս ժամվա ընթացքում հնարավոր լինի կարգավորել ճնշումը։

Ըստ նրա` կտրուկ փոփոխությունները կարող են հանգեցնել ճնշման տատանումների նույնիսկ այն մարդկանց մոտ, որոնք ճնշման հետ կապված խնդիր չունեն։

«Ես այսօր ընդունել եմ ճնշման գանգատներով պացիենտների, որոնք նախկինում չեն ունեցել ֆիզիկական կամ հոգեբանական լարվածություն։ Այդուհանդերձ նրանց նույնպես խորհուրդ տվեցի հանգստացնող թուրմեր խմել։ Դրանք էսկարդներն են, սեդամինները։ Ճնշման իջեցումների վրա ամենանուրբը, ամենաանվտանգն ու ամենաանվնասն ազդում են կապտոպրիլները»,– Sputnik Արմենիային ասաց թերապևտը։

Ղալումյանը խորհուրդ է տալիս անհրաժեշտության դեպքում չորս ժամը մեկ ընդունել 25 միլիգրամանոց կապտոպրիլ և սահմանափակել աղի օգտագործումը։

Ի՞նչ է «լուռ» կաթվածը․ բժիշկը խոսել է հիմնական ախտանիշների մասին

Անդրադառնալով երկու օր առաջ տեղի ունեցած երկրաշարժին և այն հարցին, թե այդ երևույթը, մագնիսական դաշտի ակտիվության հետ համադրվելով, ինչ ազդեցություն կարող է ունենալ մարդու օրգանիզմի վրա, թերապևտն ընդգծեց, որ երկրաշարժերը որոշ չափով անկանխատեսելի են, և մարդիկ սովորաբար այդ պահին լավ չեն զգում, ունենում են սրտխառնոց, գլխացավ, շշմածություն, տրամադրության անկում` ներկայացնելով ընդհանուր կոնստիտուցիոնալ գանգատներ։

«Մագնիսական դաշտերը խաթարում են մարդու ադապտացիոն հատկությունները։ Նման դեպքերում նույնպես խորհուրդ է տրվում ընդունել հանգստացնող թուրմեր, որոնց մեջ մեզ շատ հայտնի են վալերիանան, ալոճը, սակայն նման դեպքերում կարող են օգտակար լինել փոքր չափաքանակով, մեկ բաժակ ջրին մեկ թեյի գդալի չափով լիկյորը, վիսկին ու կոնյակը»,– նշեց թերապևտը։

Ղալումյանի կարծիքով`վերը նշված միջոցները կհանգստացնեն օրգանիզմը։

234
թեգերը:
Նարինե Ղալումյան, աղ, հիվանդություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես ավելի փարթամ մազեր ունենալ․ մասնագետների խորհուրդները
Երևանի Արյունաբանական կենտրոնում բացահայտել են երեխաների 70 %–ի ապաքինման գաղտնիքը
Ում չի կարելի մեղր ուտել. բժիշկի խորհուրդները
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Ժողովրդի կամքը, Սահմանադրությունն ու իրականությունը. ինչպե՞ս ազատվել այս իշխանությունից

197
(Թարմացված է 21:24 06.03.2021)
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այսօրվա հանրահավաքում Վազգեն Մանուկյանի հնչեցրած կոչերին, որոնք առնչվում են ցանցային պայքարի մարտավարությանն ու համաժողովրդական անհնազանդությանը։ 
Դանիելյան. «Իմքայլականներն» այժմ ստանում են այն, ինչ ժամանակին իրենք են արել

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ`Վազգեն Մանուկյանը նկատի ունի այն, որ թեև կան մեծ դժգոհություններ գործող իշխանությունից և մեծամասնությունը համարում է, որ այն պետք է հրաժարական տա, սակայն կա նաև տարբեր վերաբերմունք հարթակում գտնվող ուժերի նկատմամբ և այդ առումով` գերնպատակը պետության փրկությունն է, գործող իշխանության հեռացումը։ Պայքար չի գնում իշխանության համար, հետևաբար, պետք է միավորվել գաղափարի, այլ ոչ թե միայն հարթակում կանգնած ուժերի ձևաչափի շուրջ։

«Պետք է միավորվել գերխնդիրը լուծելու համար, իսկ թե հետագայում ով կգա իշխանության, կորոշվի ընտրությունների ժամանակ։ Այսպես թե այնպես, լինելու է ժամանակավոր կառավարություն, ուստի անհրաժեշտ է այս փուլում միավորվել նպատակի շուրջ, այլ ոչ թե քննարկել, թե ովքեր կարող են լինել ընդդիմության շարքերում, ինչը բոլորովին այլ հարց է»,– նշեց քաղաքագետը։

Դանիելյանի կարծիքով` պայքարի տարբեր մարտավարությունները կարելի է համադրել, այսինքն` պայքար մղել և՛ միասնաբար, և՛ ցանցային տարբերակով, տարբեր բևեռների միջոցով, որովհետև բոլորի ցանկությունն այսպես թե այնպես նույնն է` հեռացնել գործող իշխանությանը, հասնել նրա հրաժարականին։  

«Տարբեր երկրների ու նաև Հայաստանի Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին ու պետք է արտահայտի նրա կամքը։ Այդ կետն ամրագրված է ժողովրդավարական երկրներում։ Եթե իշխանությունը դուրս է գալիս ժողովրդի կամքի դեմ, ժողովուրդն ապստամբելու, ուժ կիրառելու իրավունք ունի։ Ի դեպ, նման հռետորաբանություն օգտագործում էր այն ուժը, որը 2018 թվականին եկավ իշխանության, բայց հիմա նույն ուժն անընդհատ շահարկելով ժողովրդի անունը` իրականացնում է հակասահմանադրական գործողություններ»,– նշեց քաղաքագետը։

Դանիելյանի խոսքով` եթե վերընթերցենք իմքայլական պատգամավորների այն ժամանակվա ելույթները, ակնհայտ է, որ նրանք նույնպես իրենց քայլերը բացատրում էին ժողովրդի կամարտահայտությամբ, որ ժողովրդի կամքը բարձր է Սահմանադրությունից, բայց այժմ նրանք ստանում են այն, ինչ արել են ժամանակին։

Արմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել

Ինչպես իրենք էին ժողովրդին կոչ արել ուժ կիրառել Ազգային ժողովի նկատմամբ, շրջափակել օրենսդիր մարմնի շենքը, հիմա նույնն, ըստ Դանիելյանի, կարելի է կատարել նրանց նկատմամբ։  

Եթե նախագահը ՍԴ չդիմի, Շուշիի անկումն իր խղճի վրա է. Վազգեն Մանուկյան

197
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Իշխանություն, Վազգեն Մանուկյան, ընդդիմություն, Ստեփան Դանիելյան
Ըստ թեմայի
Գուցե Ադրբեջանը մեր իշխանության վրա ճնշման այլ լծակներ ունի, որոնց մասին տեղյակ չենք
ԱԺ երկու ֆրակցիաները կարծես խաղի մեջ են և՛ ընդդիմության, և՛ իշխանության հետ. Դանիելյան
«Սխալ կլինի թողնել, որ Փաշինյանն իր թիմով մասնակցի ընտրություններին ու վերարտադրվի»
Սուրեն Սարգսյան

ՀՀ վարչապետի հետ խոսում է ոչ թե ԱՄՆ–ի նախագահը, այլ պետքարտուղարը. ի՞նչ է դա նշանակում

155
(Թարմացված է 19:37 06.03.2021)
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետի ու ԱՄՆ պետքարտուղարի միջև կայացած հեռախոսազրույցին և դրանով պայմանավորված որոշ իրողությունների։
Սարգսյան. «ՀՀ վարչապետի հետ խոսել է ԱՄՆ–ի պետքարտուղարը, ինչը մակարդակի որոշակի իջեցում է»

Սուրեն Սարգսյանի փոխանցմամբ` թեև պաշտոնական հաղորդագրության համաձայն քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր, բայցևայնպես, մանրամասներ նշված չեն, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել և ինչ խնդիրներ են միմյանց առջև դրել գործընկերները։ 

«Հեռախոսազրույցն ինքնին հետաքրքիր էր այն առումով, որ նախ ԱՄՆ–ի նախագահն ու փոխնախագահը վերջին օրերին շատ ակտիվ հեռախոսազրույցներ են ունենում տարբեր երկրների գործընկերների հետ, տարբեր պետությունների ղեկավարների հետ, բայց կոնկրետ Հայաստանի պարագայում վարչապետի հետ խոսում է ոչ թե ԱՄՆ–ի նախագահը կամ փոխնախագահը, այլ պետքարտուղարը, ինչը նշանակում է, որ մեր հարաբերություններում որոշակի մակարդակի իջեցում կա, մինչդեռ մյուսների հետ ամերիկյան կողմը խոսում է հավասարը հավասարի հետ»,– նշեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։

Սարգսյանը հիշեցրեց, որ մի քանր օր առաջ էլ տեղի էր ունեցել հեռախոսազրույց ՀՀ արտգործնախարարի ու ԱՄՆ–ի պետքարտուղարի տեղակալի միջև, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ կայացել է երկխոսություն ավելի ցածր մակարդակով։ 

Նույնիսկ իմպիչմենտի ֆոնին Թրամփի վարկանիշը չի ընկել. Սուրեն Սարգսյան

«Չեմ կարծում, որ սա պատահականություն է, որովհետև նման մակարդակներում պատահականություններ չեն լինում, պարզապես խնդիրն այն է, որ մենք ներկա պահին Միացյալ Նահանգների հետ չունենք օրակարգային լուրջ հարցեր, որոնք պետք է քննարկվեն պետությունների ղեկավարների մակարդակով։ Դրա համար էլ ունենք այսպիսի իրավիճակ, երբ վերնախավերի միջև տեղի են ունենում զուտ ճանաչողական հեռախոսազանգեր, բայց միմյանց ճանաչում են ոչ թե վարչապետն ու նախագահը կամ փոխնախագահը, այլ վարչապետն ու պետքարտուղարը»,– նշեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։

Սարգսյանի դիտարկմամբ` որպեսզի հայ–ամերիկյան հարաբերությունները շտկվեն և գոնե գան նախկին մակարդակին, անհրաժեշտ է, որ հայկական կողմը նախաձեռնողականություն ցուցաբերի, առաջարկի կոնկրետ գաղափարներ, որովհետև փոխգործակցության հիմքում երկուստեք շահերն են, սակայն Հայաստանն այդ հարցում առայժմ պասիվ է։

Ըստ նրա` եթե խոսքն առնչվում է երկկողմ հարաբերություններին, ապա այստեղ առաջին հերթին պետք է խոսել հայկական պետության դիվանագիտության, մեր արտաքին քաղաքականության մասին և որքան էլ Միացյալ Նահանգների հայկական համայնքը լինի ազդեցիկ, նրա անդամներն ԱՄՆ–ի քաղաքացիներ են, թեև անկախ այդ հանգամանքից` վերջին շրջանում հայ համայնքն իր վրա է վերցրել հայկական պետության պարտավորություններից մի քանիսը։ 

Եթե Հայաստանի իշխանությունը չխանգարի, ԱՄՆ–ի նախագահը չի շեղվի իր խոստումից. Սարգսյան

Սարգսյանը վկայակոչեց այն իրողությունը, որ ԱՄՆ–ի հայկական հանձնախումբը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ինչի արդյունքում Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հավանաբար կընդունվի բանաձև, որով կոչ կարվի անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում գտնվող հայ գերիներին, այսինքն` այն, ինչ չի անում մեր պետությունը, անում է ԱՄՆ–ի հայ համայնքը` օգտագործելով այդ երկրում իր հնարավորություններն ու կարողությունները։

Այդուհանդերձ, եթե մեր պետությունը, ըստ Սարգսյանի, չի ցանկանում խորացնել երկկողմ հարաբերությունները, ապա ԱՄՆ–ի հայկական համայնքն ինքնուրույնաբար դա չի կարող անել։ 

155
թեգերը:
Մայք Պոմպեո, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
ԱՄՆ 100 կոնգրեսականներ Բայդենի վարչակազմին կոչ են անում կանգնել Արցախի և Հայաստանի կողքին
Հայաստանի Զինված ուժերը չպետք է միջամտեն քաղաքականությանը. ԱՄՆ պետդեպ
ԱՄՆ դեսպանությունն ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին
Հովհաննես Մկրտչյան

«Փորի, ախպեր ջան, փորի». ինչպես համշենահայ երիտասարդը հայտնվեց Թաղավարդում ու ողջ մնաց

0
(Թարմացված է 18:13 04.03.2021)
2020 թվականի 44–օրյա պատերազմը ինքնությունը պահելու պայքար էր ոչ միայն Արցախի ու ՀՀ հայերի, այլև Արևմտյան Հայաստանի մեր հայրենակիցների համար։ Հովհաննեսը համշենցի երիտասարդ է, որը պատերազմի ընթացքում Արցախի Թաղավարդում էր։

Հովհաննես Մկրտչյանը Հայաստան է եկել 2020-ին՝ ֆիլմ նկարահանելու, բայց դա զուգադիպել է նախ կորոնավիրուսի, ապա արցախյան 44–օրյա պատերազմի հետ, ինչի հետևանքով համշենահայ երիտասարդը մնացել է մայր հայրենիքում։ Պատմում է, որ պատերազմի ժամանակ ձգտում էր մեկնել Արցախ, բայց մշտապես ստանում էր մերժումներ։ Չլինելով Հայաստանի քաղաքացի` հնարավորություն չի ունեցել կռվել թշնամու դեմ, առաջարկել է թիկունքային աշխատանքներ, կրկին մերժվել է։

Ованнес Мкртчян
© Photo : provided by Hovhannes Mkrtchyan
Հովհաննես Մկրտչյան

«Ընկերս եկավ, ես նրան ասացի, որ պետք չի սպասել, թե հնարավորություն կունենանք առաջնագիծ գնալու։ Չեն թողնի։ Բայց նա հաջորդ օրը կազմակերպեց, որ կարողանանք մեկնել Արցախ։ Գնեցինք համազգեստ, ժամը 7-ին մեկնեցինք։ Սկզբում շատ դժվարություններ կային։ Մեզ տարան Կարմիր Շուկայի մոտ, հետո Թաղավարդ։ Շատ ամուր տղաներ կային ջոկատում։ Տարբեր երկրներից եկել էին կամավորներ, որոնք իրենց հնարավորության սահմաններում օգնում էին Արցախի պաշտպանության գործին։ Ամենակարևորը՝ մենք ունեինք կարգապահություն։ Որևէ մեկը չէր փորձում ինքնահաստատվել մյուսի հաշվին։ Մենք բոլորս դարձանք մեկ մարդ»,-պատմում է Հովհաննեսը։    

Ованнес Мкртчян
© Photo : provided by Hovhannes Mkrtchyan
Հովհաննես Մկրտչյան

Նրանց ջոկատում հիմնականում եղել են տարբեր ոլորտների մասնագետներ։ Հովհաննեսն ասում է՝ մարդիկ մեկը մյուսի նկատմամբ շատ հոգատար էին, քանի որ համարում էին՝ իրենց գործունեությունը պակաս կարևոր չէ։ 

«Մենք երկու օր չէինք քնել։ Ամբողջ գիշեր փորում էինք։ Ծանր օրեր էին, կռիվները չէին դադարում։ Մեր հրամանատարն ուժեղ, թիկնեղ տղա էր։ Գիշերն ասում էր` փորի, ախպեր ջան, փորի։ Ինքն ամբողջ գիշեր փորում էր։ Մեր հրամանատարն ասում էր` Հովհաննես, փորո՞ւմ ես, տեսնո՞ւմ ես, թե մեր դիմաց ովքեր են, դե փորի։ Նա լավ օրինակ էր, թե ինչպես է հնարավոր մեկ մարդ դառնալ, մեկ մարմին»։

Համշենահայերը Թուրքիայում էլ համարվում են մարտաշունչ էթնիկ խումբ։ Նախնիներից պահպանված բարբառով Հովհաննեսը ներկայացնում է Արցախի, Հայաստանի ու հայրենակիցների մասին իր վերաբերմունքը։

«Հայրս սովորեցրել է, որ երբ խոսում ես հայերեն, պետք է հայերեն մտածել։ Մեր մշակութային արժեքները, մեր պատմությունը պետք է միավորող գործոն լինեն։ Ես այդպես եմ դաստիարակվել»,–ասում է նա։

Համշենցի Հովհաննեսը պատրաստ է հաստատվել Հայաստանում և այստեղ ներդրում ունենալ պաշտպանության ոլորտում, զարգանալ իր մասնագիտության մեջ։

Հիշեցնենք` Արևմտյան Հայաստանի Համշենի տարածաշրջանում տարբեր հաշվարկներով ապրում է 700-800 հազար հայ։

Ցեղասպանության ժամանակ համշենահայերը համեմատաբար խուսափել են կոտորածից, սակայն հետո նրանցից շատերը հեռացել են Թուրքիայից՝ տեղափոխվելով Ռուսաստան կամ Հայաստան։

Վերջին անգամ Շուշիում՝ մահվան հետ դեմ հանդիման, կամ ինչպես ընկավ թշնամու ինքնաթիռը

0
թեգերը:
Թաղավարդ, Պատերազմ, հայ, համշենահայերեն
Ըստ թեմայի
Թե ինչպես մշեցի հայն իր որդուն ուղարկեց հայկական բանակ
Իմ տեսած պատերազմը․ ինչպես հայ կամավորներն օդային հարձակման ենթարկվեցին Շուշիում
Թուրքը նահանջում է, երբ տեսնում է կռվող հայի. Սասունում ապրող հայի պատգամը