Հրաչյա Պետրոսյան

Թույլ հետցնցումներից շենքերը չեն կարող լրջորեն վնասվել. ի՞նչ է խորհուրդ տալիս սեյսմոլոգը

517
(Թարմացված է 19:44 13.02.2021)
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այսօր Հայաստանում գրանցված երկրաշարժին, որը մայրաքաղաքում ունեցել է 5-6 բալ ուժգնություն։
Պետրոսյան. «Սեյսմիկ ակտիվացման գործընթացը գնում է մարման»

Հրաչյա Պետրոսյանի փոխանցմամբ` երկրաշարժից հետո եղել է 46 հետցնցում, բոլորն էլ թույլ, սակայն դրանցից մեկն այնուամենայնիվ զգացվել է բնակչության կողմից։ Ըստ նրա` սեյսմիկ կայանները գրանցում են բոլոր ցնցումներն անկախ նրանից` քաղաքացին զգում է, թե ոչ։

«Տարածաշրջանում առկա է սեյսմիկ ռեժիմի ակտիվացում, այդ թվում` Հայաստանում։ Վերջին երկրաշարժից առաջ եղել են սեյսմիկ ցնցումներ և՛ Ադրբեջան–Վրաստան, և՛ Հայաստան–Վրաստան սահմանային գոտիներում, ինչպես նաև Հայաստանի ու Թուրքիայի ներսում։ Այդ ամենի զարգացումը փետրվարի 4-ին հանգեցրեց Շորժայի երկրաշարժին` նույնպես 4.7 մագնիտուդով, ինչից հետո ԱԻՆ–ի կայքում անմիջապես տեղադրվեց սեյսմիկ ծառայության կողմից պատրաստված տեղեկատվությունն առ այն, որ միջին ուժգնության և թույլ ցնցումները շարունակվելու են, որոնք հարում են Երևանի ակտիվ խզվածքի գոտուն, ինչին ականատես եղանք այսօր»,– նշեց սեյսմոլոգը։

Պետրոսյանի պնդմամբ` Հայաստանում սեյսմիկ ակտիվացման գործընթացը գնում է մարման և չի կարող պատահել, որ այս թույլ հետցնցումներից շենք–շինությունները լրջորեն վնասվեն, հնարավոր է, որ հին կառույցներում լինեն միայն ճաքեր, բայց փլուզումներ ու զոհեր չեն լինի։

Սեյսմոլոգը թույլ ցնցումների կրկնության դեպքում խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել, որովհետև դրանք ընդհանրապես վտանգավոր չեն։

Այդուհանդերձ առաջին, երկրորդ, երրորդ հարկերի բնակչները դուրս են գալիս բակ, իսկ բարձր հարկերի բնակիչները լավ կլինի մնան տանը, քանզի խորհուրդ չի տրվում աստիճանասանդուղքներով վազել կամ օգտվել վերելակից, պարզապես անհրաժեշտ է մնալ անվտանգ տեղերում, հետո նոր լքել շենքը։

Երկրաշարժից վախեցած հայերին շարունակում է միավորել սուրճը. տեսանյութ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Ինչ է պետք անել երկրաշարժի ժամանակ. ուղեցույց

517
թեգերը:
Երկրաշարժ, Հայաստան
թեմա:
Երկրաշարժ Հայաստանում (29)
Ըստ թեմայի
Երկրաշարժը զգացվել է նաև Մեծամորում. ի՞նչ է կատարվում ատոմակայանում
«Երևան մոլի» այցելուները դուրս են եկել շենքից ու չեն շտապում նորից ներս գնալ. տեսանյութ
Կարելի՞ է դատել գիտնականներին միայն այն հիմքով, որ նրանք հստակ չեն կանխատեսել երկրաշարժը
Արմեն Բաղդասարյան

Կստորագրի՞ արդյոք նախագահը Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը

121
(Թարմացված է 20:14 25.02.2021)
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ այժմ, երբ ներքաղաքական զարգացումներն ավելի են սրվել, հանրապետության նախագահը կարող է կարևոր դերակատարում ունենալ այդ լարվածության հանգուցալուծման գործում։
Կստորագրի արդյոք նախագահը Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը, և ինչ դեր կարող է ստանձնել Սարգսյանը

Ֆորսմաժորային իրավիճակներում, ինչպիսին այժմ Հայաստանի ներքաղաքական դաշտում է, հանրապետության նախագահն ունի շատ լուրջ լծակներ և գործառույթներ և դրանք հանգիստ կարող է կիրառել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը` մեկնաբանելով ներքաղաքական վերջին զարգացումները։

Ինչ վերաբերում է առավոտյան ՀՀ ԶՈւ ԳՇ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարությանը, ապա, ըստ քաղաքագետի, այն խոսում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի և ԳՇ պետի` Օնիկ Գասպարյանի միչև առճակատման, այլ վարչապետի և բանակի միջև եղած խորքային խնդիրների մասին։

Նրա խոսքով` Արմեն Սարգսյանը դեռևս չի շտապի ստորագրել Օնիկ Գասպարյանի ազատման մասին որոշումը։ 

«Կարծում եմ` հանրապետության նախագահը կսպասի ևս մեկ-երկու օր` հասկանալու համար, թե ինչ է կատարվում, որովհետև հանգուցալուծման հնարավոր սցենարների առանցքում էլ հենց ինքն է»,- ասաց նա։

Բաղդասարյանի համոզմամբ, Արմեն Սարգսյանը կարող է կարճաժամկետ անցումային փուլում ստանձնել պետության ղեկավարի դերը և դառնալ արտահերթ ժողովրդավարական ընտրությունների անցկացման երաշխավորը։ 

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

ԶՈւ-ն հնարավորություն ունի Նիկոլ Փաշինյանին հանձնելու իրավապահներին. սահմանադրագետ

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

121
թեգերը:
Արմեն Սարգսյան, Օնիկ Գասպարյան, Արմեն Բաղդասարյան (քաղաքական մեկնաբան)
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Ընդդիմադիրները պատվիրակություն են ուղարկում նախագահ Արմեն Սարգսյանի մոտ
Երևանի Բաղրամյան փողոցում վրաններ են տեղադրում. լուսանկարներ, տեսանյութ
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը
Ռուբեն Մելքոնյան

Թուրքիայի արտգործնախարարի կոչը և մոտեցումները չեն կարող լինել ի նպաստ Հայաստանի. թուրքագետ

85
(Թարմացված է 17:25 25.02.2021)
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հայտարարությանը, ըստ որի` Թուրքիան խստորեն դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը:
«Չավուշօղլուի հայտարարության պարագայում կարելի է տեսնել նաև ՀՀ–ի ներքին գործերին միջամտելու էլեմենտներ». Մելքոնյան

Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ` թշնամական երկրի` Թուրքիայի արտգործնախարարի կոչը և մոտեցումները բնականաբար չեն կարող լինել ի նպաստ Հայաստանի։ Ըստ նրա` հայտարարությունը կարելի է բաժանել երկու մասի։   

«Մեկն այն է, որ թշնամական երկրի արտգործնախարարի գնահատականը ևս մեկ ցուցիչ է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, դա համապատասխանում է Հայաստանի շահերին և չի համապատասխանում Թուրքիայի ու թուրքական շահերին, իսկ երկրորդն այն է, որ Չավուշօղլուն մի թիմի ներկայացուցիչ է, ով կոմպլեքսավորված է և որոշակի բարդույթներ ունի հեղաշրջում տերմինից, որովհետև այդ երկրում չորս անգամ տեղի է ունեցել հեղաշրջում, որը մի մասով ուղղված է եղել իրենց քաղաքական ուժի դեմ»,– նշեց թուրքագետը։

Մելքոնյանի համոզմամբ` այն, ինչ հեղաշրջումների հետ կապված տեղի է ունենում Հայաստանում և այն, ինչ տեղի է ունեցել Թուրքիայում, իրար հետ լիովին համեմատելի չեն, Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ է, և ըստ նրա` ուղղակի պետք էլ չէ շատ մեկնաբանել, բավական է նշել, որ Չավուշօղլուն ինչ թշնամական, ինչ բացասական գործունեություն է ծավալել հայերի ու Հայաստանի հանդեպ և ուղղակի հասկանալ` այդ թշնամին կարո՞ղ է Հայաստանի շահերից բխող հայտարարություն անել։ 

«Այդ հայտարարությունը ևս մեկ ապացույց է արտաքին թուրքերի և Հայաստանում ներքին թուրքերի շահերի համապատասխանության»,– շեշտեց թուրքագետը։

Մելքոնյանի կարծիքով` Չավուշօղլուի հայտարարության պարագայում կարելի է տեսնել նաև Հայաստանի ներքին գործերին միջամտելու էլեմենտներ, բայց դա ավելի շատ մեր երկրի հանդեպ նրանց պլանների վերաբերյալ վախի դրսևորում է, որովհետև այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, գուցե խոչընդոտում է նրանց պլանների իրականացմանը։ Ըստ նրա` բավական է նշել, թե Հայաստանի ներկայիս կառավարությունում որքան թուրքանպաստ գործիչներ և թուրքանպաստ հայտարարություն արած անձինք կան, և այդ դեպքում զուգահեռներն ու համընկնումները շատ ակնհայտորեն կդրսևորվեն։

Թուրքագետի գնահատմամբ` Թուրքիայի արագ արձագանքն ու անհանգստությունը խոսում է շատ–շատ փակագծերի մասին, որ այս ընթացքում անընդհատ քննարկվել է, և Չավուշօղլուն իր հայտարարությամբ բացում է փակագծերը կամ օգնում չկողմնորոշվածներին տեսնել այն շահերը, որոնք կան Հայաստանի այսօրվա իշխանության և Թուրքիայի միջև։    

Հիշեցնենք, որ Anadolu գործակալության տարածած տեղեկատվության համաձայն` այսօր` փետրվարի 25-ին, Բուդապեշտում Հունգարիայի արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան խստորեն դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը:

Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են. տեսանյութ

Թուրքական ԱԳ գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Անկարան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանությունը բռնի բռնազավթելու փորձերին:

85
թեգերը:
Թուրքիա, Հայաստան, Ռուբեն Մելքոնյան (թուրքագետ)
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել
Նախագահը միանում է հեղաշրջմա՞նը. վարչապետն Արմեն Սարգսյանին ընտրության առաջ է կանգնեցնում
«Անընդհատ ասում ենք` վերջ թավիշին ու չենք անում». Փաշինյանը խոստացավ այսօրվանից սկսել
Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում

237
(Թարմացված է 23:34 25.02.2021)
Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը ներկա է եղել ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրենը, այլև Վիտալի Բալասանյանն ու մեկ այլ պաշտոնատար անձ։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ, սակայն ոչ նրա հրաժարականի պահանջով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին այն տեղեկատվությունը, թե իբր նա ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից պահանջում է հրաժարական տալ, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում»,- նշել է Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ նախօրոք հայտարարած միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակն ու լուծման ուղիները։ Սակայն Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը։

Ավանեսյանը տեղեկացրել է, որ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը մասնակցել է ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այլև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ:

«Արայիկ Հարությունյանը շարունակում է չեզոքություն պահպանել ՀՀ ներքաղաքական զարգացումների նկատմամբ, քանի որ նա ստանձնել է միջնորդական առաքելություն իրականացնել ճգնաժամի հաղթահարման համար»,- շեշտեց Ավանեսյանը։

Նրա խոսքով` Արայիկ Հարությունյանը դեռ Հայաստանում է և դեռ չի պատրաստվում վերադառնալ Արցախ։ Այլ հանդիպումներ առաջիկայում սպասվում են, թե ոչ` Ավանեսյանը չցանկացավ հայտնել։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

237
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Զինված ուժեր, Բանակ, Օնիկ Գասպարյան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը․Կրեմլի ու ՀՀ վարչապետի կայքերի տարբեր ձևակերպումները
Իրարամերժ ուժերի հանրահավաքներ նույն օրը, նույն քաղաքում. այսօրվա Երևանը` լուսանկարներում
Ձեր անկեղծ մղումն օգտագործել են ու ձեզ դավաճանել․ Մանուկյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին