Գառնիկ Պետրոսյան

Երբ է ճիշտ սկսել խաղողի այգեբացը և էտի աշխատանքները. մասնագետի խորհուրդն ու բազմամյա փորձը

67
(Թարմացված է 13:47 12.02.2021)
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է եղանակային անոմալ պայմաններում գյուղատնտեսական աշխատանքների ճիշտ իրականացման մասին։
Պետրոսյան. «Հողագործական աշխատանքներում պետք չէ շտապողականություն դրսևորել»

Գառնիկ Պետրոսյանի դիտարկմամբ`  բազմամյա փորձին համապատասխան` մեր հանրապետության յուրաքանչյուր տարածաշրջանում մշակվել են ագրոտեխնիկական միջոցառումների իրականացման որոշակի ժամկետներ, ուստի պետք է հետևել բազմամյա փորձին և ժամանակից առաջ չընկնել։

«Շատ հողագործների, այգեգործների մոտ կա մի սովորություն, որ երբ ջերմաստիճանը սկսում է միանգամից բարձրանալ, կարծես թե առաջանում է ոգևորություն, ինչը մարդուն ձգում, տանում է դաշտ ու շատ վաղ ժամկետում իրականացվում են աշխատանքներ։ Նույնիսկ ցանք են կատարում, ջերմասեր մշակաբույսերի սածիլներ են դաշտ տեղափոխում, բայց հետագայում դիտվում են ջերմաստիճանի կտրուկ անկումներ, ինչի արդյունքում հաճախ լինում են կորուստներ»,– նշեց գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։

Պետրոսյանը խորհուրդ տվեց շտապողականություն հանդես չբերել։ Ճիշտ կլինի, որ էտի աշխատանքները շարունակվեն հանրապետության հյուսիսարևելյան գոտում, հարավային հատվածներում, իսկ Արարատյան դաշտում փետրվարի վերջից նոր կարելի է սկսել պտղատու ծառատեսակների, հատկապես շուտ ծաղկող ծիրանենու և դեղձենու էտի աշխատանքները։ Ըստ նրա` խաղողի այգեբացն ու էտի աշխատանքները պետք է սկսել մարտի սկզբից, ընդ որում` այգեբացն անհրաժեշտ է ավարտել մինչև նույն օրվա կեսը, որպեսզի հետագա ժամերի ընթացքում` մինչև երեկոյան ջերմաստիճանի նվազումը բողբոջները հասցնեն ազատվել խոնավությունից։

Մասնագետի խոսքով` ջերմային վայրիվերումներ միշտ եղել են. Հայաստանում բարձր ջերմաստիճաններ գրանցվել են նաև հունվարին, հետևաբար սա նոր երևույթ չէ։  Ըստ նրա` անոմալ ջերմային ֆոնն այնուամենայնիվ ժամանակավոր է, ուստի կրկին կլինի ջերմաստիճանի նվազում և ռեգետացիան կընթանա բնականոն հունով։     

Հիշեցնենք, որ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հայտարարության համաձայն` հանրապետությունում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը անոմալ բարձր է և իր կլիմայական ցուցանիշներով համապատասխանում է մարտի երրորդ տասնօրյակին։

Գյուղատնտեսության ՀՆԱ-ն աճել է 1.4%-ով. Փաշինյանին են ներկայացրել 2020թ.-ի ցուցանիշները

Կենտրոնից հորդորում են` հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ծառերի էտ և այգեբաց չկատարել, քանի որ փետրվարի 17-ից հետո հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում։

67
թեգերը:
Այգի, այգեգործ, եղանակ, գարուն, ձմեռ, գյուղատնտեսություն, Հայաստան
Արխիվային լուսանկար

Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ

34
(Թարմացված է 18:54 26.02.2021)
Նժդեհ Հովսեփյանի խոսքով` Ալիևի հայտարարություններն ու գործողությունները հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն, տրամաբանությանը և մասնավորապես 8-րդ կետին։
Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ

Ադրբեջանի նախագահի հայտարարությունը խաթարում է Կարմիր Խաչի և Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող գերիների փոխանակման միջնորդական գործընթացը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Բաքուն բոլոր ռազմագերիներին հանձնել է Երևանին, և որ Ադրբեջանում հիմա միայն հայ դիվերսանտներ են մնացել:

«Հայաստանը որևէ տեղ դիվերսանտներ և ահաբեկիչներ չունի և նման ձևակերպումները հերթական անգամ փաստում են, որ Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա»,- ասաց նա։

Հովսեփյանի խոսքով` այդօրինակ հայտարարություններն ու գործողությունները հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն, տրամաբանությանը, մասնավորապես հայտարարության 8-րդ կետին, որտեղ նշված է, որ կողմերը պարտավորվում են փոխանակել ռազմագերիներին և ձերբակալված անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինները։

Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե իր իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի հարցն ընդամենը օրերի խնդիր է, Հովսեփյանը նշեց, որ նման հայտարարություններ կարող է անել յուրաքանչյուր ոք, բայց, ըստ նրա, դրանք լուրջ չեն։

Ի՞նչ է նշանակում գերիներ չկան. Վանեցյանը խոստանում է մի քանի օրում վերադարձնել գերիներին

 

34
թեգերը:
հայտարարություն, Իլհամ Ալիև, գերի
Ըստ թեմայի
Արցախի կարգավիճակ, գերիների վերադարձ. էլ ինչ են քննարկել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները
ՀՀ նախագահն ու Մուրադովը հանդիպում են. քննարկվում է գերիների հարցը
Ադրբեջանը շարունակում է որպես գործիք օգտագործել գերիների վերադարձի հարցը. Այվազյան
Կարեն Վրթանեսյան

Ինչո՞ւ է Փաշինյանը 180 աստիճանով փոխում իր որոշումները. Կարեն Վրթանեսյան

82
(Թարմացված է 13:57 26.02.2021)
Կարեն Վրթանեսյանը մեր եթերում նշել է, որ իշխանությունը պահելու փաշինյանական նկրտումներն այնքան մեծ են, որ նա առաջնորդվում է պահի թելադրանքով`մեկ կասկածի տակ է դնում ռուսական «Իսկանդերի» արդյունավետությունը, մեկ հայտարարում Ռուսաստանի հետ համագործակցության մասին։ 
Ինչո՞ւ է Փաշինյանը 180 աստիճանով փոխում իր որոշումները. Վրթանեսյանը` ՌԴ հետ համագործակցության մասին

ԶՈւ բարեփոխումների և Ռուսաստանի հետ համագործակցության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան դատարկախոսություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Նիկոլ Փաշինյանը շատ կարճ ժամանակում 180 աստիճանով փոխում է իր դիրքորոշումները։ Իր նպատակն այս պահին իշխանությունը պահելն է»,- ասաց նա։

Նրա կարծիքով` իշխանությունը պահելու փաշինյանական նկրտումներն այնքան մեծ են, որ նա որևէ հայտարարություն անելիս առաջնորդվում է պահի թելադրանքով`մեկ կասկածի տակ է դնում ռուսական «Իսկանդերի» արդյունավետությունը, մեկ հայտարարություն տարածում Ռուսաստանի հետ համագործակցության մասին։ 

«Եթե այդ պահին, այդ վայրկյանին իրեն թվում է, որ սա է պետք իշխանությունը պահպանելու համար, ապա ինքը դա է անելու, միայն թե մեկ օր կամ մեկ շաբաթ ավել կառավարական աթոռին նստի»,- նշեց Վրթանեսյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին, Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը». «Թող հարց տա՝ ինչո՞ւ « Իսկանդերը»  չի պայթել: Կամ ինչու՞ է այն պայթել, օրինակ, 10% -ով»։

Իսկ նախօրեին` փետրվարի 25-ին, կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը` խոսելով ԶՈւ բարեփոխումների մասին, ասել է, որ այդ բարեփոխումների շրջանակում ՀՀ-ն նախատեսում է էլ ավելի սերտորեն համագործակցել ՌԴ-ի հետ։

82
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Կարեն Վրթանեսյան
Ըստ թեմայի
Ամենանախկինը հենց Նիկոլ Փաշինյանն է. Արթուր Վանեցյանը՝ «նախկիններով» մանիպուլացնելու մասին
Նիկոլ Փաշինյանը բանակի մասին 2 փաստ է հայտնել
Նիկոլ Փաշինյանը փորձում է համբերությունից հանել Օնիկ Գասպարյանին. Վազգեն Մանուկյան
Վահան Դումանյան

«Անհետաձգելի գործեր ունեի».ԿԳՄՍ նախարարը` վարչապետի հանրահավաքին չմասնակցելու մասին

0
(Թարմացված է 19:09 26.02.2021)
ԿԳՄՍ նախարարի խոսքով` յուրաքանչյուր պրոֆեսիոնալ աշխատանք կատարող պաշտոնյա պետք է զբաղվի իր գործով։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ասում է, որ գտնվելով որոշակի պաշտոնում, անձը պարտավոր է կատարել այդ պաշտոնում իր առաքելությունը։ Այս մասին Դումանյանը հայտարարեց լրագրողների հետ զրույցում`անդրադառնալով ԶՈւ ԳՇ հայտարարությանը, որով Զինված ուժերը պահանջում են Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։

«Զինվորականները պետք է մեր սահմանները և մեր երկրի անվտանգությունը պահպանեն։ Կարելի է անհամաձայն լինել որպես անձ այս կամ այն որոշման հետ։ Որևիցե մեկս ամրագրված չենք մեր պաշտոնին, բոլորս ազատ ենք անձնական որոշումներ կայացնելիս։ Բայց, գտնվելով որոշակի պաշտոնում, դուք պարտավոր եք կատարել այդ պաշտոնում ձեր առաքելությունը։ Այս երևույթը նոր չէ։ Արցախյան առաջին պատերազմում կային նման քաղաքական գործիչներ, որոնք անընդմեջ ասում էին, որ հոսանքը հատուկ հողանցում է արվում օրվա իշխանությունների կողմից, որպեսզի ժողովրդին հոսանք չգնա։ Դա դեմ էր ֆիզիկայի օրենքներին, անհնար բան էր, բայց կային մարդիկ, որոնք հավատում էին և նույնիսկ հիմա կան նման մարդիկ, որոնք իներցիայով նույն կերպ են մտածում»,- նշեց Դումանյանը։

Լրագրողներից մեկի հարցին, թե նախարարն ինչու ներկա չի եղել երեկվա հանրահավաքին, Դումանյանը պատասխանեց, որ աշխատում էր։ «Անհետաձգելի գործեր ունեի»,–ասաց նա։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

0
թեգերը:
Հրաժարական, հանրահավաք, Վարչապետ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Վահրամ Դումանյան
Ըստ թեմայի
Սաշիկ Սարգսյանը պահանջում է «բուկետի» հրաժարականը. նա ներկա է ընդդիմության հանրահավաքին
Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են. տեսանյութ
Իրարամերժ ուժերի հանրահավաքներ նույն օրը, նույն քաղաքում. այսօրվա Երևանը` լուսանկարներում