Սամվել Մարտիրոսյան

Ո՞րն է «ֆեյքերի» դեմ պայքարի արդյունավետ ձևը. Մարտիրոսյանը` նոր նախագծի մասին

90
(Թարմացված է 21:55 09.02.2021)
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ մի խումբ պատգամավորների նախաձեռնությանը, ըստ որի` օրենսդրական փոփոխությունների միջոցով կքրեականացվեն «ֆեյքերի ֆաբրիկաները» և «ֆեյքերի միջոցով բուռն գործունեությունը»։
Մարտիրոսյան. «Ֆեյքերի» քրեականացմամբ ոչ թե դրանց քանակը կպակասի, այլ գործընթացն ավելի կթանկանա

Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ` խնդիրն այն է, որ «ֆեյքերի ֆաբրիկաների» բացահայտումն այդքան էլ հեշտ գործ չէ։ Ըստ նրա` շատ հեղհեղուկ և դժվար նկարագրվող երևույթի հետ գործ ունենք։ Հնարավոր է, օրինակ, մի պատգամավորի մոտ հայտնաբերվի, որ նա «ֆեյք» ունի, ինչը նորմալ է, որովհետև մարդը կարող է ցանկանալ ինչ–որ կարծիք հայտնել որևէ թեմայով, բայց չբացահայտել իր անձը, ավելին` մեր Սահմանադրության ոգուն համապատասխանում է անանուն հանդես գալու հնարավորություն ունենալը։

«Այլ հարց է, եթե խոսքն առնչվում է արդեն մեծ քանակի կեղծ հաշիվներին, կայքերին, բայց այստեղ շատ կարևոր հարց է նաև այն, թե որն է այդ «ֆեյքաբուծարանների» նկարագրությունը։ Օրինակ` երեք «ֆեյքը» համարվու՞մ է «ֆեյքերի ֆաբրիկա», թե՞ ոչ։ Կա հայտնի պարադոքս. քանի՞ հատիկից է սկսվում ավազի կույտը։ Քանի որ «ֆեյքերի» պարագայում շատ դժվար կլինի տալ դրանց նկարագիրը, առավել ևս, որ աշխարհում այդ առումով մեծ փորձ չկա։ Ուստի կարող է դրան զուգահեռ առաջանալ նաև այն խնդիրը, թե արդյո՞ ք այդ նախաձեռնությունը չի օգտագործվի քաղաքական ճնշումներ իրականացնելու համար։ Շատ կարևոր է, որ օրենքները լինեն այնպիսին, որ տարընթերցումների տեղիք չտան»,– նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետը։ 

Մարտիրոսյանի կարծիքով` մեծ հաշվով «ֆեյքաբուծարանների» համոզիչ և ապացուցելի բացահայտման հիմնական միջոցն այն է, որ կարողանաս ներկայացնել, թե կոնկրետ թվաքանակի «ֆեյքերն» ինչ կապ ունեն մյուս «ֆեյքերի» հետ։ Ըստ նրա` դա հեշտ է, եթե բոլորը նստած են նույն տեղում, թեև «ֆեյքաբուծարանի» գործունեությունը չի ենթադրում, որ կենտրոնը կարող է գտնվել միայն մեկ վայրում։ Փորձագետի համոզմամբ` պայքարի միակ արդյունավետ ձևը գործակալների ներդրմամբ հետախուզական գործողություններ իրականացնելն է, ինչը կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ այն առումով, որ հատուկ ծառայությունները երկրի ներսում կունենան քաղաքական բնույթի չափից շատ գործառույթներ ու իրավասություններ։

«Կարծում եմ, որ «ֆեյքերի» քրեականացման պարագայում ոչ թե դրանց քանակը կպակասի, այլ գործընթացն ավելի կթանկանա, շատ հեշտ «աութսորս» կանեն, կտանեն դուրս։ Օրինակ` ինչ–որ տեղ արտասահմանում մի խումբ հայեր կնստեն ու կաշխատեն, դե արի ու գտիր նրանց։ Համացանցը բարդացնում է այդ խնդիրը։ Եթե նպատակադրվել են ստեղծել «ֆեյքերի բանակ» ու չբացահայտվել, ապա ոչ մի քրեական օրենսգիրք չի օգնի։ Անցած մի քանի տարիների ընթացքում բացահայտվել է ընդամենը մեկ–երկու «ֆեյք»»,– նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ։

Տարվա ֆեյքեր. տեղեկատվական պատերազմներին հակազդելու տեսություն և պրակտիկա. տեսակամուրջ

Մարտիրոսյանի գնահատմամբ` «ֆեյքերի բուծարանն» առաջացավ այն ժամանակ, երբ կառավարությունը սկսեց կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն տալ հանրությանը, հետևաբար որքան լավ ու բարեխիղճ աշխատեն հանրային կապերը, այնքան «ֆեյքերի» գործը կբարդանա։   

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները օրենքների նախագիծ են ներկայացրել սոցիալական կայքերում անանուն գրառումների դեմ։ Դրանով նախատեսվում է քրեականացնել «ֆեյքերի ֆաբրիկաների» և «ֆեյքերի» միջոցով բուռն գործունեությունը։

90
թեգերը:
Օրենք, «Իմ քայլը» խմբակցություն, Սամվել Մարտիրոսյան, ֆեյք
Սուրեն Օհանջանյան

Տեխնիկան հեռացվել է. Որոտանի համայնքապետը` ադրբեջանական կողմում խրամատներ փորելու մասին

340
Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը Sputnik Արմենիայի եթերում չի բացառել, որ ադրբեջանցիների հերթական տարօրինակ քայլը կասեցվել է Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ միջնորդությամբ։
«Տեխնիկան հեռացվել է». Որոտանի համայնքապետը` ադրբեջանական կողմում խրամատներ փորելու մասին

Համայնքապետարանի ահազանգից հետո աշխատանքները դադարել են, տեխնիկան էլ հեռացվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը։

Թե ով կամ ովքեր են միջամտել, որ ադրբեջանական կողմում աշխատանքները դադարեցվեն, համայնքի ղեկավարը դժվարանում է պատասխանել, բայց ռուսական կողմի միջամտությունը չի բացառում։ 

«Ես ոչ մի բան չեմ բացառում, պարզ է, եթե մեր Հայաստանում մեկը մի գործ է անում՝ մեր բարեկամ երկիրն է միջամտում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ու հայտնել` թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։ Նա ահազանգել էր, որ խաթարված ու վտանգված է գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը։

Փոխքաղաքապետի գրառումից մեկ օր անց`168.am-ի հարցին ի պատասխան ԱԱԾ–ից հայտնել էին, որ ադրբեջանական կողմն իրենց վերակարգերի տեղակայման վայրերում իրականացնում է անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ և անհանգստանալու առիթ չկա: 

340
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, խաղաղապահ, Որոտան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Ինչպե՞ս լուծել Շուռնուխի և Որոտանի խնդիրը. Մարուքյանն առաջարկ ունի
Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Թաթոյան
Ավինյանը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում
Վիգեն Հակոբյան

Պատային իրավիճակը իշխանության համար կարող է նույնիսկ կործանարար լինել. Հակոբյան

63
(Թարմացված է 21:50 05.03.2021)
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին և դրանց հանգուցալուծման հնարավոր տարբերակներին։ 
Հակոբյան. «Պատային իրավիճակը կարող է իշխանության համար նույնիսկ կործանարար լինել»

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` խոսքը միակ տարբերակի մասին չէ, կան բազմաթիվ ճանապարհներ, որոնցից մեկը ներկա ընդդիմության առաջադրած պլան «ա»–ն է, որը նախատեսում է զանգվածային ճնշման միջոցով Նիկոլ Փաշինյանի չորս հենարանների թուլացում, որոնց մասին խոսել է Վազգեն Մանուկյանը։ Քաղտեխնոլոգը հիշատակեց նաև պլան «բ»–ն, որն ըստ էության ապստամբություն է քաղաքացիական հասարակության միջոցով և որն անհնազանդության դրսևորման տարբեր դրվագներ է պարունակում, բայց կարող է իրականացվել նաև առանց բռնության։ 

«Ու քանի որ բանակն այս կամ այն ձևով ներգրավված է գործընթացներում, հետևաբար ընդհանուր առմամբ, ինչպես նշում է Ռոբերտ Քոչարյանը, չի բացառվում նաև ռազմական հեղաշրջման տարբերակը, որն, ի դեպ, լայնորեն կիրառվում է միջազգային պրակտիկայում։ Քանի որ թեման վերջերս ակտուալ էր, մամուլում կար հրապարակում առ այն, որ նախորդ երեք տարիների ընթացքում ամբողջ աշխարհում եղել է շուրջ 1500 ռազմական հեղաշրջում»,– նշում է քաղտեխնոլոգը։

Հակոբյանի տեղեկացմամբ` հետխորհրդային տարածքում դեռևս ռազմական հեղաշրջմամբ իշխանափոխություն տեղի չի ունեցել, մինչդեռ պալատական հեղաշրջումներ եղել են, ինչպես նաև տեղի են ունեցել արյունալի կամ թավշյա, գունավոր հեղափոխություններ։ Ըստ նրա` ռազմական հեղաշրջման գործիքակազմը յուրահատուկ բան չէ, որից վախենում են, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանն իր հայտնի ասուլիսում, ըստ քաղտեխնոլոգի, հասկացրեց, որ դա քաղաքական գործիքակազմում նույնպես ընկալվող և աշխարհի կողմից ընդունվող տարբերակ է։ 

«Այնուամենայնիվ ներքաղաքական գործընթացներն Հայաստանում այդքան էլ անհույս չեն։ Նույնիսկ պլան «ա»–ով նախատեսված գործողությունների արդյունքում ընդդիմությունն այդուհանդերձ կարողացավ կայունացնել փողոցում կանգնած իր զանգվածներին, որովհետև առաջին իսկ կոչից հետո մեծ թվով մարդիկ են հավաքվում։ Եթե նույնիսկ իրավիճակը պատային է, ինչպես շատերն են նշում, ապա պատային է նաև իշխանության համար և նույնիսկ կարող է կործանարար լինել, որովհետև իշխանությունը կորցրել է վերահսկողությունը ո՛չ միայն կառավարման համակարգի, այլև բանակի` ամենահզոր ուժային կառույցներից մեկի վրա»,– նշեց քաղտեխնոլոգը։

Պարոն Փաշինյան, ո՞նց եք. ընդդիմադիր պատգամավորը որոշեց խոսեցնել վարչապետին

Հակոբյանի համոզմամբ` պատային իրավիճակի հանգուցալուծման ճանապարհներ փնտրելու մեջ ռեսուրսներ ու ժամանակ չկորցնելու առումով շահագրգռված է նաև իշխանությունը։ 

63
թեգերը:
ընդդիմություն, Իշխանություն, Վիգեն Հակոբյան
Ըստ թեմայի
Ռուսական զենքն իրեն-իրեն չի կրակում․ Զատուլինը պատասխանել է ՀՀ իշխանության մեղադրանքներին
Գլխավոր շտաբի պահանջն ու իշխանության ճգնաժամը․ ով ում կհաղթի Հայաստանում
Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին. Քոչարյան

«Ի սրտե». Ավետ Բարսեղյանը Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված երգ է գրել. տեսանյութ

0
(Թարմացված է 12:12 06.03.2021)
Մի քանի ամիս է, ինչ Ռիտա Սարգսյանը հեռացել է կյանքից։ Հայաստանյան երգիչները նրան նվիրված երգ են կատարում։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ` Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված երգ է գրվել, որը թողարկվել է այսօր` նրա ծննդյան օրը։ Ռիտա Սարգսյանն այսօր կդառնար 59 տարեկան։ «Ի սրտե» խորագրով երգի բառերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը Կարեն–Սևակինն է (Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը)։

Երգը կատարում են Ռազմիկ Ամյանը, Նունե Եսայանը, Սարո Թովմասանն ու Շուշան Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Ռիտա Սարգսյանը կյանքից հեռացավ նախորդ տարվա նոյեմբերի 20-ին` կորոնավիրուսի հետևանքով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիտա Սարգսյանը կորոնավիրուսով է վարակվել և գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ռիտա Սարգսյանին տեղափոխել էին Գերմանիայի բժշկական կենտրոններից մեկը, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց։

Ռիտա Սարգսյանը ժամանակին բարեգործական մի շարք ծրագրեր էր իրականացնում։ Մասնավորապես, նա 2009 թ. հիմնադրված «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն էր։ Հիմնադրամն աջակցում էր արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։

Ռիտա Սարգսյանին ծանր վիճակում տեղափոխել են արտերկիր

0
թեգերը:
տեսանյութ, Շուշան Պետրոսյան, Ավետ Բարսեղյան, երգ, Ռիտա Սարգսյան
Ըստ թեմայի
«Ռիտա Սարգսյանը մեծ սեր ու հարգանք էր վայելում հարազատ Արցախում». Արայիկ Հարությունյան
Սերժ Սարգսյանի կինը մահացել է
Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է արել Ռիտա Սարգսյանի առողջական վիճակի մասին