Գրիգորի Բալասանյան

Ներքին Խնձորեսկի վերջին դեպքերը ցույց տվեցին` տարածքները հանձնում են աչքաչափով. Բալասանյան

280
(Թարմացված է 12:56 07.02.2021)
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն խնդրին, որ չնայած եռակողմ պայմանավորվածություններին, Հայաստանը շարունակում է նահանջել` Ադրբեջանին թողնելով դիրքային առավելություններ։
Բալասանյան. «Տարածքները հանձնում են աչքաչափով. Ներքին Խնձորեսկի վերջին դեպքերը ցույց տվեցին»

Գրիգոր Բալասանյանի դիտարկմամբ` նոյեմբերի 9-ի հայտարարությանը հաջորդած երեք ամիսների ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում, թե ինչպես է Հայաստանը զիջում դիրքերը, և հատկապես ցավալի է այն հանգամանքը, որ դիրքերը զիջվում են միակողմանի։  Ըստ նրա` այստեղ կա մեծ ծավալի աշխատանք, սակայն ՀՀ իշխանությունները մինչ օրս դա չեն իրականացրել։

«Նախ ինչու՞ սահմանազատման վերաբերյալ դեռ չի ստեղծվել միջկառավարական հանձնաժողով, որի ստեղծումը պարտադիր է նման դեպքերում։ Այդ հանձնաժողովից բացի, նախ պետք է պայմանավորվել, թե ո՞ր թվականի քարտեզներով ենք իրականացնելու սահմանազատումը, որովհետև մինչ օրս դեռ պարզ չէ, թե օրինակ Սյունիքի սահմանային հատվածում ո՞ր ժամանակաշրջանի քարտեզներն են օգտագործվում»,– նշեց փորձագետը։

Բալասանյանի կարծիքով` ադրբեջանական տարածքներում գտնվող հայկական անկլավների մասին մինչ օրս որևէ խոսք չկա։ Խնդիրն առնչվում է նախևառաջ Ճամբարակի տարածաշրջանի հյուսիսում գտնվող տարածքներին, Արծվաշենին ու հարակից գյուղերին, որոնք ժամանակին եղել են հայաբնակ անկլավներ, այդ մասին ոչինչ չի ասվում։ Փորձագետի համար անհասկանալի է այն, թե ինչու ՀՀ իշխանությունները մինչ օրս չեն հրապարակում այն տարածքների ցանկը, որոնք պետք է վերադարձվեն կամ փոխանակվեն եռակողմ հայտարարության արդյունքում։ 

«Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ իշխանությունների կողմից ուղղակի ՏԻՄ–երին ու զինվորականությանն անուղղակիորեն տրված է հրահանգ հանձնել այնքան տարածք, որքան ցանկանում են ադրբեջանցիները։ Ներքին Խնձորեսկի հետ կապված վերջին դեպքերը ցույց տվեցին, որ տարածքները հանձնում են աչքաչափով, իսկ մեր կամավորականներն ու զինվորականները աչքաչափով հետ են քաշվում, ինչն անթույլատրելի է, անընդունելի, հետևաբար նման պայմաններով սահմանազատում իրականացնելը հղի է շատ լուրջ հետևանքներով»,– նշեց փորձագետը։

Բալասանյանը չբացառեց նոր պատերազմի սկսումը, որովհետև ախորժակն ուտելիս է բացվում, և Ադրբեջանը մեզ ամեն օր տարածքներ հանձնելու հայտ է ներկայացնում։ Տիգրանաշենին, Վարդենիսի տարածաշրջանի գյուղերին ավելացել են Տավուշի մարզի սահմանամերձ որոշ տարածքները, ինչի մասին տեղի ազգաբնակչությունն ահազանգում է մի քանի ամիս, սակայն մեր իշխանությունների կողմից մինչ օրս պարզաբանումներ տրված չեն։ 

Հայկական ուժերը վերահսկում են իրավիճակը. ՊՆ–ն` հայ–ադրբեջանական սահմանի մասին

Բալասանյանի դիտարկմամբ` եթե Ադրբեջանն իրեն համարում է առաջին հանրապետության իրավահաջորդը, ապա մենք ինչու ենք հարևան երկրի հետ հարաբերվում խորհրդային շրջանի քարտեզներով։ Ըստ նրա` մեր իշխանությունները պետք է այս հարցն անպայման բարձրաձայնեն նաև ռուսների մոտ, և շատ զարմանալի է, որ խնդիրը չի քննարկվել փոխվարչապետների եռակողմ հանդիպման ժամանակ։        

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի սահմանին մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հետ են քաշվել իրենց զբաղեցրած մի քանի դիրքերից` դրանք զիջելով ադրբեջանցիներին։

280
թեգերը:
Ադրբեջան, Խնձորեսկ, Սյունիք, Դելիմիտացիա, սահմանապահ, Դեմարկացիա, Սահման
Ըստ թեմայի
Կարմիր Քուրդիստանն ու հարձակումները Սյունիքի վրա. ՄԻՊ–ը հիշեցնում է պատմության սխալները
Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանին Սյունիք է գործուղում
Հարբած ադրբեջանցիները կրակում են Սյունիքի գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ
Լարիսա Ալավերդյան

Միջազգային հանրությանը մեղադրելը տեղին չէ. Ալավերդյանը` Սումգայիթյան ջարդերի մասին 

62
Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք Սումգայիթյան ջարդերի, ՀՀ իշխանությունների անելիքների և միջազգային հանրության անտարբերության մասին։
Եթե պետությունը ոչինչ չի անում, ինչ պետք է անի միջազգային հանրությունը. Ալավերդյանը` Սումգայիթյան ջարդերի մասին

Վերջին 33 տարիներին նորանկախ Հայաստանի բոլոր ղեկավարները որևէ որոշում չեն ընդունել, որով Սումգայիթում իրականացրած գործողությունները որակվեն որպես ցեղասպանություն, և դա է պատճառը, որ հայերին զուտ հայ լինելու համար սպանում ու խոշտանգում են նաև մեր օրերում։

«Եթե այդ զրկանքները, այդ ողբերգությունը կրող պետությունը չի ընդունում այդպիսի որոշումներ, որոշումները չի տարածում և չի աշխատում հասցեական թե՛ առանձին պետությունների, թե՛ միջազգային կազմակերպությունների հետ, ո՞վ պետք է դրան արձագանքի»,- ասաց նա։

Ալավերդյանի խոսքով` թշնամական Ադրբեջանում ճիշտ հակառակն է արվում` ադրբեջանական կողմը հետևողականորեն շարունակում է իր իսկ նախաձեռնած ցեղասպանությունը քողարկել և դրանք հերքող «փաստեր» հավաքագրել։ Իսկ նման իրավիճակում մեղադրանքի սլաքները միջազգային հանրության ուղղությամբ թեքելը, մեղմ ասած, տեղին չէ։ 

«Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում, բոլոր պետություններում այն լեզվով է տարածում սուտն ու կեղծիքը, որով խոսում են այդ պետություններում, բոլոր միջազգային կոնֆերանսներին Ադրբեջանը գալիս է մի տրցակ նյութերով, ու ոչ միայն տպագիր, այլև տեսանյութերով, ու տարածում դրանք ամենուր»,- նշեց Ալավերդյանը։ 

Նրա խոսքով` հայկական կողմը ոչ թե մեկ, այլ հարյուր-հազարավոր այդպիսի տրցակներ, բազմաթիվ ապացույցներ կարող է ներկայացնել ոչ միայն տեսանյութերի, հեռուստառեպորտաժների, այլև դատավճիռների տեսքով, որոնք ընդամենը պետք է հավաքագրել և միջազգային հարթակներում ներկայացնել։ Սակայն մեր երկրում չգիտես ինչու՝ իշխանությունները ոչ միայն  փաստահավաք խումբ չեն ստեղծում, այլև ամեն տարի, երբ խնդրով մտահոգ քաղաքացիները դիմում են պատկան մարմիններին Սումգաիթյան ջարդերը դատապարտելու  և դրանց իրավական որակում տալու  հարցով, նրանց դիմումներն անարձագանք են մնում։ 

Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:

Մեր իշխանությունները սումգայիթյան ցեղասպանությունից այդպես էլ դասեր չեն քաղել. Ուլուբաբյան

Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։

62
թեգերը:
Լարիսա Ալավերդյան, Սումգայիթ
Ըստ թեմայի
Արցախի վերածնունդն ու Ադրբեջանի բացեիբաց հայտարարությունները. ՀՀ ԱԳՆ–ն ուղերձ է հղել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
Սումգայիթում մարդասպանների հերոսացումն իր արտացոլումը ստացավ Արցախյան պատերազմում. ԱԳՆ
Հրայր Ուլուբաբյան

Մեր իշխանությունները սումգայիթյան ցեղասպանությունից այդպես էլ դասեր չեն քաղել. Ուլուբաբյան

50
(Թարմացված է 21:33 27.02.2021)
Սումգայիթի հայերի իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավար Հրայր Ուլուբաբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սումգայիթում իրականացված հայկական ջարդերի 33–ամյա տարելիցին, ոճրագործության միջազգային դատապարտման ու ճանաչման խնդրին։ 
Ուլուբաբյան. «Սումգայիթյան ջարդերի հայցով միջազգային դատարան դիմելու համար իշխանությունները ոչինչ չեն արվել»

Հրայր Ուլուբաբյանի դիտարկմամբ` մեր իշխանությունները կոնկրետ Սումգայիթի ջարդերից, ցեղասպանական գործողություններից հետո դասեր չեն քաղել և այդ ուղղությամբ որևէ բան չեն արել, թեև անցել է ավելի քան երեսուն տարի։ Ըստ նրա`ցեղասպանության վերաբերյալ կա միջազգայնորեն ընդունված կոնվենցիա, որը դատապարտում է կատարողներին և միտված է նման ոճրագործությունները կանխելուն։ 

«Այդ կոնվենցիայի տասնյակ հոդվածներից կոնկրետ երկուսի համաձայն` տուժած կողմը կարող է դիմել միջազգային դատարան։

Մենք փաստերն ունենք, որ Սումգայիթում և Բաքվում իրականացվել է ցեղասպանություն, որովհետև կա դատարանի, դատախազության որոշումը, այդ մասին է վկայում նաև քննչական խմբի հսկայածավալ աշխատանքը, սակայն մեր ղեկավարները ընդհանրապես որևէ բան չեն արել այդ ուղղությամբ միջազգային դատարան դիմելու համար, իսկ վերջին թավշյա հեղափոխությունից հետո թե՛ նախագահը, թե՛ վարչապետն իրենց ելույթներում նշում են, որ նպատակը միջազգային հանրությանը տեղեկացնելն է, որ տեղի են ունեցել նման դեպքեր, և սպասում են միջազգային հանրության գնահատականներին»,– նշեց Սումգայիթի հայերի իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավարը։   

Ուլուբաբյանի կարծիքով` միջազգային հանրության գնահատականներն այդ հարցում մեզ որևէ բան չեն կարող տալ, Հայոց ցեղասպանության 100–ամյակն էլ նշեցինք և շարունակ սպասում ենք միջազգային գնահատականներին։

Ըստ նրա`եթե կա կոնվենցիան և մեր երկիրը ստորագրել է այն, ուրեմն Հայաստանի ղեկավարները պարտավոր են դիմել միջազգային դատարան։

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին

Ուլուբաբյանի խոսքով` ամեն տարի խոսվում է սումգայիթյան ջարդերի մասին, կազմակերպվում են տարաբնույթ գիտաժողովներ, մինչդեռ անհրաժեշտ է ստեղծել իրավագետների միջազգային խումբ, որին Ուլուբաբյանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու ապացույցները և որն էլ պետք է ձևակերպի համապատասխան հայցն ու դիմի միջազգային դատարան։ 

50
թեգերը:
Հայաստան, Սումգայիթ
Ըստ թեմայի
​Ղարաբաղյան շարժում, 1-ին նախագահի կանխատեսում, Արցախի «առևտուր». հայերի բուռն փետրվարները
«Չնայած արհավիրքներին, Արցախը կանգուն է»․ Արցախի ԱԳՆ-ի ուղերձը
Արցախի վերածնունդն ու Ադրբեջանի բացեիբաց հայտարարությունները. ՀՀ ԱԳՆ–ն ուղերձ է հղել
Հիվանդանոց

265 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

59
(Թարմացված է 11:03 28.02.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 265–ով և դարձել 172058։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4657 (+176) մարդ, կատարվել է 729267 թեստավորում (+4661), առողջացել են վարակվածներից 163394-ը (+85)։ Գրանցվել է մահվան 3192 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 815-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

59
թեգերը:
վարակ, հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայաստանում հնարավոր է կորոնավիրուսի երրորդ ալիքը. Ռոմելա Աբովյան
ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի համավարակի ավարտի ժամկետները
Հավատա՞լ Հայաստանի կորոնավիրուսի պաշտոնական վիճակագրությանը, և ինչ կապ ունի ԱՄՆ–ի ՊՆ–ն