Հայկուհի Մինասյան

Ե՞րբ կսկսվի զինծառայողների պրոթեզավորման գործընթացը. Մինասյանը մանրամասներ է հայտնում

101
(Թարմացված է 20:14 03.02.2021)
Հայկուհի Մինասյանի խոսքով` Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում պրոթեզավորված զինծառայողների հետ առաջին փուլում կաշխատեն բացառապես արտերկրից ժամանած մասնագետները, հետագայում նրանց կփոխարինեն վերապատրաստման մեկնած հայ գործընկերները։
Սպասում են մասնագետներին` նոր պրոթեզարանի բացումը յոթը սարի հետևում չէ. զրույց Հայկուհի Մինասյանի հետ

Մինչև փետրվարի 20-ը Հայաստան կժամանեն մասնագետներ Մոսկվայից և Նիդեռլանդներից, որոնք ամպուտացված վերջույթներ ունեցող զինծառայողների համար համապատասխան պրոթեզներ կընտրեն։ Հենց նրանք էլ կպատրաստեն պրոֆեսիոնալ պրոթեզներն ու հաջորդ անգամ Հայաստան այցելելիս կտեղափոխեն դրանք։

Բոլոր անհրաժեշտ սարքավորումներն արդեն Հայաստանում են, այժմ սպասում են պրոթեզներին։

«Ձեռքի պրոթեզների մասով մասնագետներին սպասում ենք առաջիկա երկու շաբաթների ընթացքում, իսկ ոտքի պրոթեզավորման գործընթացը կսկսի փետրվարի 20-ից»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։

Մի քանի օրից պրոթեզավորման գործընթացը կմեկնարկի, իսկ պրոթեզարանի պաշտոնական բացումը փոքր-ինչ կհետաձգվի, մինչև բարերարներն էլ Հայաստան հասնեն։

Վերականգնողական կենտրում պրոթեզավորված զինծառայողների հետ առաջին փուլում կաշխատեն բացառապես արտերկրից ժամանած մասնագետները, հետագայում նրանց կփոխարինեն վերապատրաստման մեկնած հայ գործընկերները։

«Յուրաքանչյուր զինվորի պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի։ Ծրագիրն իրականացվում է բացառապես կարիքների գնահատման սկզբունքով այնպես, որ մեր զինծառայողները աստիճանաբար սովորեն և հաղթահարեն պրոթեզավորման դժվարությունները»,- նշեց Մինասյանը։

Նրա խոսքով` կենտրոնում բուժում ստացող զինծառայողներից 127-ը ենթակա են պրոթեզավորման, իսկ պատերազմական գործողությունների մեկնարկից մինչև օրս վերականգնողական բուժում են ստացել շուրջ 300 զինվոր։

101
թեգերը:
պրոթեզ, զինծառայող, Հայաստան
Ըստ թեմայի
Նա չէր հավատում, որ Ջաբրայիլի մարտից հետո կյանք կա. վիրավոր Սեյրանը նոր հրաշքի է սպասում
Կարո ջան, չմտածես, կարևորը` ողջ ես. հայտնի լուսանկարի հերոսի պատմությունը
Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը
Գարիկ Միսակյան

Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը. Միսակյան

55
(Թարմացված է 17:20 19.06.2021)
Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին և հայ-իրանական հարաբերություններին։
«Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը». Միսակյան

Պահպանողական էբրահիմ Ռաիսին կարող է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի նկատմամբ և Հայաստան-Իրան հարաբերությունները նոր հարթություն տեղափոխել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը։

«Իրանում մինչ Ռայիսիի ընտրվելը և նախագահական ընտրությունները թե՛ խորհրդարանի, թե՛ փորձագիտական մակարդակում եղել են հայտարարություններ, Իրանի խորհրդարանի գիտական ուսումնասիրությունների կենտրոնը նաև զեկույց է հրապարակել, որտեղ նշվել է, որ Իրանի առաջնահերթություններից է լինելու տնտեսական հարաբերությունների բարելավումը Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Նրա խոսքով` Իրանը տնտեսական ակտիվությամբ կփորձի կանխել թուրքական աննախադեպ ազդեցության աճն Ադրբեջանի Հանրապետության տարածքում, իսկ Հայաստանում` տարանցիկ ենթակառուցվածքներ ստեղծել և մեծացնել իր տնտեսական ազդեցությունը Սյունիքում։

«Սյունիքում իրանական ներկայության մեծացումը իրանական փորձագիտական շրջանակների կողմից կարևորվում է նրանով, որ Իրանը, տնտեսապես ակտիվանալով Սյունիքում, կարող է նաև որոշ չափով միջամտել Սյունիքի հետ կապված ադրբեջանա-թուրքական ձգտումներին»,- ընդգծեց Միսակյանը։

Նշենք, որ Իրանում նախագահական ընտրություններն անցկացվել են երեկ` հունիսի 18–ին։ Հաղթել է դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին։

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին չէր առաջադրվել, քանի որ լրանում էր նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը:

55
թեգերը:
Գարիկ Միսակյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Սյունիքի մարզ, Հայաստան
Ատոմ Մարգարյան

Ո՞ր դեպքում ֆինանսական-տնտեսական ցնցումներ կլինեն. Մարգարյանը` դրամի կայունության մասին

51
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է դրամի փոխարժեքի կայունացմանը և նշել, թե որ դեպքում կարող են ցնցումներ գրանցվել։
«Հնարավոր են որոշակի ֆինանսական-տնտեսական ցնցումներ». Մարգարյան

Եթե ընտրություններն անցնեն անցնցում, և հետընտրական անցանկալի զարգացումներ չլինեն, դրամի փոխարժեքի կայունությունը կշարունակվի, և հնարավոր է` էլ ավելի ամրապնդի դիրքերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«ԿԲ ռեզերվները, որոնք շուրջ 3 մլրդ դոլար են կազմում, թերևս գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա, այնպես որ այս իմաստով խնդիր չի լինելու, եթե քաղաքական գործընթացներն ընթանան օրենսդրության շրջանակում, հակառակ պարագայում հնարավոր է ամեն ինչ, այդ թվում նաև որոշակի ֆինանսական-տնտեսական ցնցումներ»,- ասաց նա։

Նրա խոսքով` փոխարժեքի որոշակի կայունացումն արհեստական չէ. մեծ հաշվով մակրոտնտեսական ցուցանիշները հավասարակշռված են, սակայն գնաճային միջավայրն է որոշակի լարված, հատկապես արտաքին շուկաներից եկող ռիսկերի կամ ճնշումների համատեքստում։

Կենտրոնական բանկը խստացնում է վարկեր տրամադրելու կանոնները

«Հատկապես պարենային ապրանքների և վառելիքի թանկացումները միջազգային շուկայում ավելի շատ էկզոգեն գործոններ են, որոնք ազդում են հայաստանյան թե՛ սպառողական, թե՛ արտարժութային շուկայի զարգացումների վրա, արհեստականության տարր այստեղ չկա»,- նշեց Մարգարյանը։

Նշենք, որ վերջին օրերին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ որոշակի կայունություն է գրանցել։

Ինչպիսին կլինի ապագա իշխանությունը. ընտրության մասնակիցների կեսը տնտեսական ծրագիր չունի

51
թեգերը:
դրամ, Ատոմ Մարգարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Գնաճը զարգանում է. ԿԲ–ը դարձյալ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Հայկական արժույթ` Եվրասիական բանկից․ ԵԱԶԲ-ն դրամով պարտատոմսեր կթողարկի
ԿԲ նախագահը կանխատեսում է՝ ընտրությունները չեն հանգեցնի գնաճի
Կոնստանտին Օրբելյան

Կոնստանտին Օրբելյանը կշարունակի՞ ղեկավարել օպերայի թատրոնը. մաեստրոն փակագծեր է բացել

19
(Թարմացված է 20:01 19.06.2021)
Մաեստրոն ասում է, որ Երևանի օպերային թատրոնի ստեղծագործական գործունեության համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն: Նա նախատեսում է թատրոնի ստեղծագործական կյանքում ներգրավել արտերկրում աշխատող հայ արտիստներին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը Հայաստան կվերադառնա հունիսի վերջին: Այդ ժամանակ էլ կորոշվի՝ նա կմնա ներկայիս պաշտոնում, թե կհեռանա պաշտոնից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր ու հիմա գտնվում է ԱՄՆ-ում:

Sputnik Արմենիայի հետ զրույցում մաեստրոն նշեց, որ նոր նշանակումն իր համար մասնագիտական գործունեության ևս մեկ կարևոր փուլ է դարձել, որը պատասխանատու և ստեղծագործական ներդրում է պահանջում: Օրբելյանն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է ստանձնել այդ աշխատանքը։ Նա վստահ է, որ ստեղծագործական մեծ կոլեկտիվի հետ կկարողանա նոր բարձունքների հասնել։

«Հայրենիքում իմ հետագա գործունեության հետ կապված շատ հարցեր պարզ կդառնան որոշ ժամանակ անց, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ստեղծագործական գործունեության ընթացքում համատեղելիությունը շատ առումներով կարող է օգտակար լինել ավելի մեծ արդյունքների հասնելու համար»,-ասաց Օրբելյանը։

Նրա խոսքով՝ համատեղումը շատ գործնական և լայնորեն կիրառվող տարբերակ է միջազգային պրակտիկայում։ Դիրիժորը հորդորեց սպասել երկրում ընթացող իրադարձությունների զարգացմանը (ընտրությունների արդյունքներին. խմբ.), ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արձագանքին ու առաջարկություններին՝ իր հետագա գործունեության հետ կապված:

Օրբելյանն ընդգծեց, որ Երևանի օպերային թատրոնում աշխատելու ընթացքում իրեն հաջողվել է տասնյակ լայնածավալ նախագծեր իրականացնել: Սակայն հանգամանքների բերումով շատ նախագծեր անավարտ են մնացել։

«Սկզբում մեր գործունեությանը խանգարեց բոլորին հայտնի նախարարի պաշտոնակատարը, չնայած որ նա իր առջև միանգամայն այլ նպատակներ պետք է դներ։ Հետո՝ համավարակը, պատերազմը»,-ավելացրեց նա։

Թատրոնի թատերախումբը փորձում էր փոխել իր գործունեության ձևաչափը, և պատերազմի ժամանակ նրանք փորձում էին հնարավորինս օգտակար լինել ռազմաճակատի համար։ Օրբելյանը խոստովանեց, որ մտահղացումներն ամբողջությամբ իրականացնել չի հաջողվել, միաժամանակ հույս հայտնեց, որ կկարողանա ավարտել սկսածը:

Նրա խոսքով` թատրոնը նոր ներկայացումների կարիք ունի, եղածներից մի քանիսն էլ պետք է նորից բեմադրել։ Օպերային բեմադրությունների ոլորտը ենթադրում է աշխատանքների 3-5 տարվա պլանավորում, սակայն հիմա դա գրեթե անհնար է դարձել, քանի որ շատ բան կախված է երկրում տեղի ունեցող իրադարձություններից։

Օրբելյանը պարզաբանեց, որ երկիրն առայժմ անցումային փուլում է, ուստի շատ հարցեր դեռ պարզ չեն: Չնայած դրան՝ 2020 թ․-ից թատրոնը փորձում է գործունեությունը պլանավորել այնպես, որ ժամանակին համընթաց ընթանա։

«Վերջերս մենք առաջնախաղ ունեցանք, և եթե ամեն բան լավ լինի, մենք կկարողանանք իրագործել անավարտ ծրագրերը։ Շատ պլաններ կան, իսկապես շատ աշխատանք կա, պարզապես պետք է բարենպաստ մթնոլորտ լինի, և այդ դեպքում մենք ամեն ինչ կանենք, որ հանրությունը շարունակի բարձրագույն էսթետիկ հաճույք ստանալ Երևանի օպերայի և բալետի թատրոնում»,-ասաց դիրիժորը։

Նա նախատեսում է թատրոնի ստեղծագործական աշխատանքում ներգրավել արտերկրում աշխատող հայ արտիստներին։

Մաեստրոն կարծում է, որ Երևանի օպերային թատրոնը աշխարհի միակ ստեղծագործական օջախն է, որը պարտավոր է միավորել ամբողջ աշխարհի հայերի գեղարվեստական ներուժը, հօգուտ Հայաստանի օգտագործել օպերայի, բալետի արտիստների, կոմպոզիտորների, դիրիժորների հնարավորությունները։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե երբ կվերադառնա Երևան, Օրբելյանը պարզաբանեց, որ մեծ հույս ունի Երևանում լինել հունիսի վերջին։

Հիշեցնենք՝ Օրբելյանի լիազորությունները որպես թատրոնի տնօրեն դադարեցվել էին 2019թ․-ի մարտի 29-ին՝ այն ժամանակվա մշակույթի նախարարի ժ․պ․ Նազենի Ղարիբյանի որոշմամբ, ինչն առաջացրել էր թատրոնի աշխատակիցների և շարքային քաղաքացիների դժգոհությունը։ Ընդ որում՝ Օրբելյանը շարունակում էր մնալ թատրոնի գեղարվեստական ղեկավար։ 2020թ․-ի փետրվարին նրան վերականգնեցին տնօրենի պաշտոնում, սակայն դրանից հետո նա հեռացավ Հայաստանից։

Կոնստանտին Օրբելյանը շահել է դատն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության

19
թեգերը:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Կոնստանտին Օրբելյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Կգրկեմ ու կհամբուրեմ Նազենի Ղարիբյանին». Օրբելյան
«Օրբելյանը փողը չի՞ տվել». ինչո՞ւ է Օպերային թատրոնի երգչախումբը վրդովված
Կվերադառնա «աշխարհի միակ թատրոն»․ Օրբելյանի անկեղծ պատասխանները «վատ հարցերին»