00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ի՞նչ սպասել թուրք-ադրբեջանական զորավարժություններից

© Sputnik / Andranik GhazaryanДавид Арутюнов
Давид Арутюнов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որքանով են վտանգավոր թուրք-ադրբեջանական զորավարժությունները Հայաստանի և տարածաշրջանի համար և ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել. հարցերի շուրջ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովի հետ։
Թուրք-ադրբեջանական զորավարժությունները` տարածաշրջանային սպառնալիք. Դավիթ Հարությունովը ներկայացրել է հնարավոր զարգացումները

Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են ակտիվ փոխգործակցել ռազմական ոլորտում, ինքնին վտանգավոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։

«Դա ինչ-որ տեղ նաև գործոն է նրանցից յուրաքանչյուրի, հատկապես՝ Ադրբեջանի, մարտական հնարավորությունների աճի համար»,- ասաց նա։ 

Նրա խոսքով` զուգահեռները, որ անցկացվում են 2020-ի ամռային զորավարժությունների հետ, փոքր-ինչ չափազանցված են, գոնե մոտ ապագայում փորձագետը ռազմական նոր ագրեսիան քիչ հավանական է համարում, երկարաժամկետ հեռանկարում դրա հավանականության մասին փոքր-ինչ վերապահումով է խոսում։ 

Марш российских миротворцев к месту развертывания центра по урегулированию конфликта в Карабахе - Sputnik Արմենիա
Ռուս զինվորականները մեկնել են ռուս–թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման վայր. տեսանյութ

Զորավարժությունները տարածաշրջանում որոշակի ճնշման գործիք են նաև ռուսական կողմի համար։ Հարությունովի դիտարկմամբ` Ռուսաստանն ու Թուրքիան կխուսափեն մոտ ապագայում ռազմական գործողություններից, բայց չպետք է մոռանալ, որ այս երկրները նաև մրցակիցներ են թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Մերձավոր Արևելքում, իսկ այդ մրցակցությունը ինչ-որ փուլում կարող է ուժային բնույթ կրել։ 

«Երկուսն էլ ունեն ռազմական ներկայություն. Ադրբեջանի տարածքում Թուրքիան պաշտոնական կամ ոչ պաշտոնական ձևաչափերով, Ղարաբաղում ռուս խաղաղապահներն են ներկա, Հայաստանում էլ է իրենց զորախումբը։ Այսինքն` դա ևս ինչ-որ տեղ ռիսկերն ավելացնում է, որովհետև իրենք անմիջականորեն որոշակի տարածքում ներկա են»,- նշեց փորձագետը։

Նշենք, որ Թուրքիան և Ադրբեջանն ավելի վաղ հայտնել էին փետրվարի 1-12-ը Կարսում համատեղ «Ձմեռ-2021» զորավարժություններ անցկացնելու մասին։

Ադրբեջանա-թուրքական վերջին համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքային-մարտավարական զորավարժությունները՝ երկու երկրի ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ, անցկացվել էին 2020 թվականի օգոստոսին, որոնք նախորդեցին արցախյան երկրորդ պատերազմին։

Հայտնի է` ինչ են պայմանավորվել Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ–ի փոխվարչապետները Մոսկվայում

Լրահոս
0