Միջազգային շուկայում ապրանքների գների աճը, Հայաստանում դրամի արժեզրկումը էական ազդեցություն են ունեցել մեր երկրում գնաճի ձևավորման գործում։ Բայց սա դեռ ամենը չէ. տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով` տարիներ շարունակ մեզ մոտ մեծագույն խնդիրը եղել և մնում է այն, որ շուկայում մեծածախով զբաղվողները իրականացնում են նաև մանրածախ վաճառք, այսինքն` իրենք ներկրում են ապրանքը, իրենք իրացնում սեփական սուպերմարկետների ցանցերում։ Արդյունքում` շուկայից դուրս են մղվում բազմաթիվ մանր ու միջին տնտեսվարողներ ու ներկրողներ։
Տնտեսագետը հիշում է, երբ 2019 թվականին շաքարավազի գինը նվազեց մինչև 210-220 դրամի, վարչապետը հայտարարեց, որ այս հարցում ունենք լրջագույն ձեռքբերում, իսկ ահա 2020 թ-ի օգոստոսին ՏՄՊՊՀ-ն պատժեց «Ալեքս հոլդինգ» ընկերությանը` գների անհիմն բարձրացման համար։
«Ինքը 1-2 տարի դեպինգ արեց շուկայում, գինը գցեց, բազմաթիվ ներկրողներ սննկացան, տարեվերջին բարձրացվեց»,- նշեց տնտեսագետը։
«Այս կազմակերպությունները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շուկայում բավականին մեծ իշխանություն ունեն, և դա չի սահմանափակվում վարչական լծակներով։ Եթե նախկինում նշում էին, որ արգելում են այս կամ այն ապրանքի ներկրումը, հիմա դրա կարիքը չկա։ Նրանք տիրապետում են ամբողջ տնտեսական շղթան, իրացման շղթան, սուպերմարկետների ցանցերը և թելադրում են գները»,- պարզաբանեց Պարսյանը։
Իսկ ամենացավալին այն է, որ ընկերությանը 27 միլիոն դրամ տուգանելուց հետո անգամ ո՛չ սպառողները, ո՛չ էլ սննկացած բիզնեսմենները չշահեցին. տուգանքը մուծվեց պետական բյուջե, իսկ արատավոր բարքերի արմատը չկտրվեց, մինչդեռ, ըստ Պարսյանի, անհրաժեշտ էր գործուն քայլեր ձեռնարկել շուկայում մրցակցային հավասարակշռության պահպանման, մեծածախ և մանրածախ շուկաների առանձնացման, գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցների կիրառման ուղղությամբ։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների` 2020 թ-ի դեկտեմբերին 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գրանցվել է 3.7 տոկոս գնաճ, իսկ 2020-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքների գինը բարձրացել է 7.2 տոկոսով. թանկացել են հատկապես առաջնային անհրաժեշտության ապրանքները`կարագը, յուղը, շաքարավազը, ալյուրը, ձեթը, ձուն, ձավարեղենը, կաթնամթերքը, մսամթերքը և այլն։
Հարկային ճեղքը փակելու վերաբերյալ վարչապետի որոշումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս
ԶՈւ բարեփոխումների և Ռուսաստանի հետ համագործակցության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան դատարկախոսություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Նիկոլ Փաշինյանը շատ կարճ ժամանակում 180 աստիճանով փոխում է իր դիրքորոշումները։ Իր նպատակն այս պահին իշխանությունը պահելն է»,- ասաց նա։
Նրա կարծիքով` իշխանությունը պահելու փաշինյանական նկրտումներն այնքան մեծ են, որ նա որևէ հայտարարություն անելիս առաջնորդվում է պահի թելադրանքով`մեկ կասկածի տակ է դնում ռուսական «Իսկանդերի» արդյունավետությունը, մեկ հայտարարություն տարածում Ռուսաստանի հետ համագործակցության մասին։
«Եթե այդ պահին, այդ վայրկյանին իրեն թվում է, որ սա է պետք իշխանությունը պահպանելու համար, ապա ինքը դա է անելու, միայն թե մեկ օր կամ մեկ շաբաթ ավել կառավարական աթոռին նստի»,- նշեց Վրթանեսյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին, Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը». «Թող հարց տա՝ ինչո՞ւ « Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչու՞ է այն պայթել, օրինակ, 10% -ով»։
Իսկ նախօրեին` փետրվարի 25-ին, կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը` խոսելով ԶՈւ բարեփոխումների մասին, ասել է, որ այդ բարեփոխումների շրջանակում ՀՀ-ն նախատեսում է էլ ավելի սերտորեն համագործակցել ՌԴ-ի հետ։
Ֆորսմաժորային իրավիճակներում, ինչպիսին այժմ Հայաստանի ներքաղաքական դաշտում է, հանրապետության նախագահն ունի շատ լուրջ լծակներ և գործառույթներ և դրանք հանգիստ կարող է կիրառել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը` մեկնաբանելով ներքաղաքական վերջին զարգացումները։
Ինչ վերաբերում է առավոտյան ՀՀ ԶՈւ ԳՇ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարությանը, ապա, ըստ քաղաքագետի, այն խոսում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի և ԳՇ պետի` Օնիկ Գասպարյանի միչև առճակատման, այլ վարչապետի և բանակի միջև եղած խորքային խնդիրների մասին։
Նրա խոսքով` Արմեն Սարգսյանը դեռևս չի շտապի ստորագրել Օնիկ Գասպարյանի ազատման մասին որոշումը։
«Կարծում եմ` հանրապետության նախագահը կսպասի ևս մեկ-երկու օր` հասկանալու համար, թե ինչ է կատարվում, որովհետև հանգուցալուծման հնարավոր սցենարների առանցքում էլ հենց ինքն է»,- ասաց նա։
Բաղդասարյանի համոզմամբ, Արմեն Սարգսյանը կարող է կարճաժամկետ անցումային փուլում ստանձնել պետության ղեկավարի դերը և դառնալ արտահերթ ժողովրդավարական ընտրությունների անցկացման երաշխավորը։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
ԶՈւ-ն հնարավորություն ունի Նիկոլ Փաշինյանին հանձնելու իրավապահներին. սահմանադրագետ
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է զինված ուժերի գլխավոր շտաբի երեկ արած հայտարարությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։
Նշենք, որ ԳՇ–ն երեկ պահանջել էր ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը դա որակել էր ռազմական հեղաշրջման փորձ։
«Քրեական վարույթ դրա կապակցությամբ դեռևս չկա, այդ հայտարարությունն ուսումնասիրվում է, դրա և դրա շուրջ զարգացումների հնարավոր ռիսկերը մեր ակնդետ ուշադրության ներքո են»,–հայտնեցին դատախազությունից։
Դատախազությունից հավելեցին նաև, որ քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցկազմի հատկանիշ պարունակող կոնկրետ դրսևորումների տարրեր ի հայտ բերելու պարագայում պարտադիր հետևելու է քրեաիրավական արձագանքը:
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։