00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«Բալային համակարգը կմնա թղթի վրա». «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահն ասել է` ինչու

© Sputnik / Tigran HakobyanТигран Кеян
Тигран Кеян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի հանրապետությունում մեկ տարուց ավել գործող տուգանային միավորների համակարգի արդյունավետության խնդրին։  
Քեյան. «Քանի որ չկա պատշաճ վերահսկողություն, բալային համակարգը կմնա թղթի վրա»

Տիգրան Քեյանի դիտարկմամբ` ինչ պլանավորված էր նախապես, այդ առումով համակարգն իրեն ամբողջությամբ չի արդարացրել, լիարժեքորեն չի վերահսկել, որպեսզի վարորդներին բերի օրինական դաշտ, բայց երթևեկության անվտանգության առումով որոշակիորեն իրավիճակը մեղմել է և այդ տեսանկյունից կա դրական միտում։ 

Банк. Биржа. Фонд. Курс валют. Процент - Sputnik Արմենիա
Մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ն անհուսալի ճանաչված վարկերի տույժ–տուգանքները կներվեն

«Ինչպես ասել եմ նախկինում, այժմ էլ կրկնում եմ, որ վերահսկող մարմինը պետք է լիարժեք իրականացնի իր գործառույթներն ու ավելի շատ աշխատի այդ ուղղությամբ, մինչդեռ նշված մարմինը տարեցտարի թուլացնում է իր վերահսկողական ֆունկցիան։ Հույս ունենք, որ այս տարվա աշնանից գործունեության մեջ դրվող պարեկային ծառայությունը կշտկի իրավիճակը, բայց եթե այդ ծառայությունն էլ աշխատի նույն ինտենսիվությամբ, ինչ ճանապարհային ոստիկանությունը, ապա ցանկացած ներդրվող համակարգ այստեղ չի աշխատի»,– նշեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը։

Քեյանի տեղեկացմամբ` նախորդ տարվա ընթացքում տուգանային 9 բալը գերազանցած վարորդների թավաքանակը եղել է մոտ 2000։ Ըստ նրա`շուրջ 10 հազար հոգի վարորդական իրավունք ստանալու համար մասնակցել են համապատասխան քննության, և համեմատելով վկայական ստացողների քանակը վարորդական իրավունքից զրկվածների քանակի հետ` Քեյանը տեսնում է դրական միտում և ընդգծում, որ ներդրված նոր համակարգը նույնպես ցույց կտա, թե ինչ խնդիրներ կարող են ծագել քննական պրոցեսի ընթացքում։

«Եթե գործնական քննությունը հանձնեն երթևեկության մեջ, ապա ավելի դժվար կլինի, քան եթե մեքենան վարեն անգիր արած որևէ երթուղով։ Այդ դեպքում կպակասի անփորձ վարորդների քանակը և երթևեկությունն էլ այդ մասով որոշակիորեն կկարգավորվի։ Կարծում եմ, որ վարորդական իրավունք ստանալու համար նախատեսված քննությունը պետք է բարդացվի, որ տեսականն անգիր արած դիմորդների քանակը պակասի»,– նշեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը։

Անդրադառնալով կարգազանց վարորդների համար նախատեսված տուգանքների համաչափության խնդրին` Քեյանն ընդգծեց, որ առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները ոչ թե պետք է տուգանվեն թեկուզ 200 հազար դրամով, այլ ենթարկվեն լուրջ պատասխանատվության։ Ըստ նրա` պատասխանատվության շեմը շատ մեղմ էր, հետևաբար ուզում են բարձրացնել տուգանքի չափը, բայցևայնպես, պետք է հաշվի առնել, որ գործ ունենք մարդկանց անվտանգության, նրանց կյանքի հետ։ 

Ղահրամանյան. «Բալային համակարգի ներդրումից հետո երթևեկության մեջ լարվածությունը նվազել է»

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահի համոզմամբ` հնարավոր չէ ստեղծել մի համակարգ, որում տուգանքների համաչափությունն ընդունելի լինի բոլորի համար, որովհետև յուրաքանչյուր մարդ ունի տարբեր մոտեցում։ Ըստ նրա` տուգանքները ոչ այնքան մարդու անվտանգության ու երթևեկության հարցերն են կարգավորում, որքան սոցիալական հարց են լուծում։ Քեյանի կարծիքով` քանի որ չկա պատշաճ վերահսկողություն, բալային համակարգը կմնա թղթի վրա։

Չենք կարող եվրոպական երկրներից վերցնել միայն մուրճը. բալային համակարգը Հայաստանին չի օգնի

Լրահոս
0