Հովհաննես Քոչարյան

Պե՞տք է, որ երկրում գործեն բազմաթիվ զինված կառույցներ. Քոչարյանը` ՊԵԿ-ին զինելու մասին

71
(Թարմացված է 14:43 19.01.2021)
ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՊԵԿ-ին մարտական զենք տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծին, որը ներկայացվել է ՊԵԿ–ի նախագահի տեղակալի կողմից։
Քոչարյան. «ՊԵԿ աշխատակիցներին զինելը նորմալ երևույթ է, նրանք նույնպես ռիսկային ոլորտի ծառայողներ են»

Հովհաննես Քոչարյանի դիտարկմամբ` նախաձեռնության տեղին լինելու մասին կարող է խոսել ՊԵԿ–ի ղեկավարությունը` բացատրելով այն ռիսկերը, որոնք երբեմն առաջանում են նրանց օպերատիվ ծառայողական կամ նախաքննական գործողությունների ընթացքում։ Ըստ նրա` եթե վիճակագրության մեջ կլինեն դեպքեր, երբ բռնության է ենթարկվել օպերատիվ ծառայողը կամ հետապնդման խնդիր է եղել և իրոք զենքի կիրառման անհրաժեշտություն է առաջացել, ապա հարցը փակվում է ու պետք չէ, որ նման դեպքերը լինեն հարյուրավոր կամ հազարավոր, որպեսզի աշխատակիցներին զինեն։ 

«Մեծ հաշվով ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում ՊԵԿ աշխատակիցներին զինելու առումով։ Նորմալ երևույթ է, եթե օպերատիվ ծառայությունները և քննչական մարմինները նույնիսկ անկախ նման դեպքերից ծառայողական զենքով զինվեն, որովհետև նրանց խնդիրները նույնպես կրում են իրավապահ բնույթ, նրանք այնուամենայնիվ ռիսկային ոլորտի աշխատակիցներ են»,– նշեց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալը։

Այդուհանդերձ Քոչարյանը նաև հռետորական հարցադրում արեց, թե անհրաժե՞շտ է արդյոք, որ երկրում գործեն բազմաթիվ նման առանձին զինված կառույցներ։ Նրա համոզմամբ` մեր երկրում մեկ ոստիկանությունը լրիվ բավարար է և մեկ նախաքննական մարմինն ամբողջությամբ բավարար է հանցավորության դեմ պայքարը կանոնակարգելու համար։

«Մենք ունենք տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչություն, մինչև ՊԵԿ–ի ձևավորումն այդ կառույցն էր զբաղվում տնտեսական ոլորտի հանցագործություններով։ Ի՞նչ էր եղել, երկրի անվտանգության սպառնալի՞քն էր շատացել, հանցավորության դեմ պայքա՞րն էր ձախողված, հարկային հանցագործությունները չէի՞ն հայտնաբերվում։ Ի դեպ, օպերատիվ ծառայությամբ և նախաքննական ստորաբաժանումներով հակակոռուպցիոն մարմին է ձևավորվում, նրա՞նց էլ եք զինելու։ Այնպես որ իրավապահ մարմինների բազմազանությունը երկրին կանգնեցնելու է խնդրի առջև»,– նշեց Քոչարյանը։   

ՊԵԿ աշխատակիցները զենք օգտագործելու իրավունք կստանան

Նրա կարծիքով` պետությունն ինքը պետք է որոշի` գնու՞մ է նման բազմազանության, գնու՞մ է իրավական ոլորտների տարանջատման, թե՞ ոչ, որովհետև, ըստ նրա, կատարվում են ավելորդ ծախսեր, գործադրվում են ավելորդ ջանքեր։ Քոչարյանի տեղեկացմամբ` ժամանակին նման որոշումներն ունենում էին նույնիսկ խիստ անձնավորված հիմնավորումներ, և հարցերը լուծվում էին շատ հզոր պետական ծառայողների կամքի շնորհիվ, որոնք շատ լավ հարաբերություններ ունեին երկրի քաղաքական ղեկավարների հետ։ Թեև հիմա նա բացառեց նման երևույթը, որովհետև հեղինակություններ չեն մնացել, որպեսզի նման հարցեր լուծեն։    

71
թեգերը:
Օրենք, Զենք, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
«Հաշվի ենք առել բոլոր սպառնալիքները»․ ինչպիսին կլինի Ռուսաստանի նոր օդային զենքը
Արցախի պատերազմին կամավոր մեկնածները յուրացրել ու փորձել են վաճառել զենքեր. տեսանյութ
«Գաղտնազերծել են շրջանները»․ ո՞ր կողմ է ուղղված ԱՄՆ ռազմական նավատորմի զենքը
Արամ Օրբելյան

Կիսանախագահական համակարգն ունի մի շատ մեծ բացասական կողմ` պատասխանատվության լղոզում

8
(Թարմացված է 22:42 02.03.2021)
Սահմանադրագետ, ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արամ Օրբելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մարտի 1–ի հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` կիսանախագահական կառավարման համակարգի անցնելու հայտարարությանը։
Օրբելյան. «Սահմանադրական կտրուկ փոփոխությունների կարիք այսօր չկա»

Արամ Օրբելյանի դիտարկմամբ` խորհրդարանական համակարգը Հայաստանում կոնկրետ գործում է, ուղղակի մարդիկ պետք է հասկանան, որ կա Սահմանադրություն և Սահմանադրությամբ նախատեսված զսպումների մեխանիզմ։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը սրտնեղել են, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը չի ենթարկվում անձամբ Փաշինյանին, որ դատավորներին իրենք չեն կարողանում նշանակել։

«Կարող եմ պնդել, որ 1990-ականներից սկսած որոշակի խնդիրներ ունեցել ենք հենց կիսանախագահական կառավարման պատճառով։ Այժմ ունենք պառլամենտարիզմ, և պետք է վարչապետը հասկանա, որ պառլամենտական համակարգի շրջանակներում ինքը երկրի միակ տերը, միակ որոշողն ու միակ հարց լուծողը չէ»,– նշեց սահմանադրագետը։ 

Օրբելյանի կարծիքով` պետական տարբեր ինստիտուտների միջև կան օրենսդրորեն նախատեսված զսպող մեխանիզմներ, կա նախագահ, որն ունի որոշակի գործառույթներ, որոնց շրջանակներում օրինակ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին ինքն է որոշում պաշտոնանկ անել, թե ոչ և եթե գտնում է, որ այդ գործընթացն ապօրինի է կամ հակասահմանադրական, ապա իրավունք ունի դիմել ՍԴ։    

«Պետք է հասկանանք, որ դատարաններն անկախ են, քաղաքական իշխանությունը չի կարող թելադրել դատարաններին, թե ինչ որոշումներ կայացնեն, ինչը մանիպուլյատիվ եղանակով պարբերաբար տեսնում ենք գործող իշխանության կողմից։ Երբ հասկանանք, որ Սահմանադրությունը ենթադրում է որոշակի մեխանիզմներ և առաջնային մանդատ ունեցող մարմինը` խորհրդարանը, չունի բացարձակ իրավունք իր ուզածն անելու, նրա իրավունքները որոշակիորեն սահմանափակված են Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների կողմից, ապա պարզ կդառնա, որ ներկա համակարգը լավ էլ աշխատում է»,– ասաց սահմանադրագետը։

Օրբելյանի համոզմամբ`  ռեալպոլիտիկը և իրավական մեխանիզմները պետք է տարանջատել, հետևաբար այդ մեխանիզմները պետք է լինեն այնպիսին, որ իրական քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները` տվյալ դեպքում գործող իշխանության վարկանիշի կտրուկ անկումը, ունենան հետևանքներ, որոնցից մեկն էլ կառավարության հրաժարականն է։ 

«Մեր Սահմանադրությունն ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից ժողովրդավար պետության պահանջներին և կտրուկ փոփոխությունների կարիք այսօր չկա։ Կիսանախագահական համակարգն ունի մի շատ մեծ բացասական կողմ, դա պատասխանատվության այսպես կոչված լղոզումն է, որովհետև նման համակարգ ունեցող երկրներում ձախողումների դեպքում մեղավորը սովորաբար վարչապետն է, իսկ եթե ինչ–որ բան լավ է, պատասխանատուն նախագահն է։ Նույնը կարելի է դիտարկել նաև Հայաստանի պարագայում` վարչապետը մեղավոր է, նրան փոխենք, նախագահը մնա, սա այն է, ինչի դեմ պայքարել ենք վերջին երեսուն տարիների ընթացքում` կիսակաշկանդված լինելով 1995 թվականի կիսանախագահական համակարգով»,– նշեց սահմանադրագետը։

Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին

Օրբելյանի խոսքով` պետք է հասկանալ, որ խորհրդարանական համակարգը Հայաստանում շատ ավելի ունակ է խնդիրներ լուծել, պարզապես պետք է երկար գործի, անցնի գոնե մեկ–երկու ընտրություն, մանավանդ որ մեր Սահմանադրությունը մի շարք կարգավորումներ ունի, որոնք հնարավորություն են տալիս ավելի բարձրացնել արդյունավետությունը և խուսափել խորհրդարանական համակարգի ամենապրոբլեմատիկ կետերից։      

Հիշեցնենք` Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնը ստանձնելու օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցել է խորհրդարանական կառավարման ձևի:

8
թեգերը:
հանրաքվե, Նիկոլ Փաշինյան, Վարչապետ, Նախագահ, Սահմանադրություն, Հայաստան
Վարդան Այվազյան

Գուցե մինչև վաղը ուղարկո՞ւմ է ՍԴ. սահմանադրագետը` ԳՇ պետի ազատման միջնորդության մասին

44
(Թարմացված է 19:52 02.03.2021)
Սահմանադրագետ Վարդան Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահի որոշմանը և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը ՍԴ-ում վիճարկելու խնդրին։ 
Մեկ օր կա. սահմանադրագետը հորդորում է չշտապել, գուցե նախագահը դեռ Փաշինյանի միջնորդությունը ՍԴ ուղարկի՞

Վարչապետի միջնորդությունը և «Զինվորական ծառայության մասին» օրենքը տարբեր իրավական ակտեր են և միմյանց հետ որևէ կապ չունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը` մեկնաբանելով  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը չստորագրելու որոշումը և առանձին դիմումով «Զինվորական ծառայության մասին» օրենքի՝ սահմանադրականությունը ՍԴ-ում վիճարկելու նախագահի մտադրությունը։

«Իրավական առումով օրենքի սահմանադրականության հարցով դիմելը վարչապետի միջնորդության հետ որևէ կապ չունի, դրանք տարբեր իրավական ակտեր են, մեկը մյուսի հետ չառընչվող»,- ասաց նա։

Սահմանադրության համաձայն`նախագահը Փաշինյանի միջնորդությունը եռօրյա ժամկետում կարող է ուղարկել ՍԴ, եթե չուղարկի, ուրեմն ընդունում է վարչապետի միջնորդությունը։

«Եթե չեմ սխալվում վարչապետի միջնորդության ժամկետը վաղն է լրանում, եթե մինչև այդ նախագահը չդիմեց ՍԴ, ապա Օնիկ Գասպարյանի ազատման դիմումն օրինական ուժի մեջ կմտնի, իսկ այդ պարագայում կարելի է ասել, որ հավասարապես կիսելու է դավաճանության խարանը։ Դրա համար եմ ասում` չշտապենք, գուցե մինչև չորեքշաբթի ուղարկո՞ւմ է»,- նշեց սահմանադրագետը։

Ինչ վերաբերում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին, ապա, ըստ սահմանադրագետի, եթե ՍԴ-ն որոշի, որ օրենքը չի համապատասխանում սահմանադրությանը, վարչապետի միջնորդությունը կդառնա առոչինչ, և ԳՇ պետը կշարունակի պաշտոնավարել, իսկ եթե որոշի, որ համապատասխանում է սահմանադրությանը, ապա վարչապետի որոշումն ուժի մեջ  կմտնի իրավունքի ուժով։ 

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկություն էր տարածել, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։

Միաժամանակ նշվում է, որ Արմեն Սարգսյանը կդիմի Սահմանադրական դատարան, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։

Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ այս պայմաններում. Վարդևանյան

44
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Նախագահ, Վարդան Այվազյան (սահմանադրագետ)
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Իշխանությունը մտադիր է Գլխավոր շտաբը մտցնել ՊՆ կազմի մեջ. Մարուքյան
ՀՀ վարչապետն ու նախագահը Օնիկ Գասպարյանի մասով համաձայնության են եկել․ Ղազինյան
Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները ՀՀ նախագահի հետ շտապ հանդիպում են պահանջում
Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախազգուշացրել է hամաշխարհային նոր ջրհեղեղի մասին

10
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կոչ է արել մարդկությանը ուշադրություն դարձնել կլիմային, այլապես լուրջ խնդիրներն անխուսափելի կլինեն։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ մարդկությանը համաշխարհային նոր ջրհեղեղ է սպասում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` նա կարծում է, որ աղետ տեղի կունենա, եթե տարբեր պետությունների առաջնորդները գլոբալ տաքացման դեմ պայքարի համար միջոցներ չձեռնարկեն։

«Այն (համաշխարհային ջրհեղեղը, – խմբ.) տեղի կունենա, եթե շարունակենք ընթանալ նույն ուղով», – ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։

Ֆրանցիսկոս պապի խոսքով` Նոյին հաջողվեց հաղթահարել աղետը բարեգործության շնորհիվ։ Նա քաղաքացիներին ու քաղաքական գործիչներին խելամտության կոչ է արել, նշելով, որ դա «իրավիճակի, մարդկանց, աշխարհի ու նրա խնդիրների նկատմամբ կարեկցանքի դրսևորում է»։

Ալավերդյան. «Ես կարող եմ կանխել գլոբալ տաքացումը»

Ավելի վաղ ԱՄՆ–ի օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) գիտնականները հայտարարել էին, որ անցած տարին երկրորդ ամենատաք ռեկորդային տարին էր Արկտիկայում ուսումնասիրությունների ողջ պատմության ընթացքում։ Միևնույն ժամանակ, վերջին 50 տարիների ընթացքում ջերմաստիճանն այստեղ կրկնակի արագ է աճում մոլորակի մյուս շրջանների համեմատ։

Գլոբալ տաքացումը հեքիաթ չէ. Հայաստանում կարող է բնապահպանական աղետ լինել

10
թեգերը:
ջրհեղեղ, Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապ, Հռոմի պապ
Ըստ թեմայի
Գարեգին Բ–ն գերիների հարցով պատրաստվում է դիմել Հռոմի պապին
Արցախի մշակութային ժառանգության փրկության հարցով 150 գիտնականներ դիմել են Հռոմի պապին
Հռոմի պապն աղոթել է Կովկասում խաղաղության համար ու կոչ արել բանակցություններ վարել