Հովհարային անջատումները մեկ օր կտևեն, թե մի քանի օր, չպետք է դառնան հասարակական խուճապի պատճառ, սակայն մեզանում չգրված օրենք է` փոքրիկ խնդրից խուճապ ստեղծել և այդ խուճապը շղթայաբար տարածել ամենուր։ Նման իրավիճակ էր ստեղծվել նաև երեկ. սոցիալական ցանցերում մեկ մյուսի հետևից խուճապային գրառումներ էին հայտնվում գազի և էլեկտրաէներգիայի միաժամանակյա անջատումների վերաբերյալ։ Օգտատերերն անգամ հիշում և հիշեցնում էին հեռավոր 90-ականները, երբ մարդիկ օրվա ընթացքում ընդամենը մի քանի ժամով էին հոսանք ունենում, գազամատակարարումն էլ պարբերաբար ընդհատվում էր։
Հոգեբան Արկադի Մեհրաբյանի խոսքով`անհատների նման վարքագծի արդյունքում էլ ձևավորվում են հանրային ընկալումները, որոնք իմի բերելով կարող ենք արձանագրել, որ մեր հասարակության զգալի մասը սթրեսակայուն չէ։
«Մեր հասարակությունը բավականին վախկոտ է, ցանկացած նմանատիպ հայտարարություն կամ լուր կարող է նման արձագանք գտնել և, քանի որ մենք վայ-վույ անող ազգ ենք, դրա համար ինչ լինում է, միանգամից խուճապի ենք մատնվում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Հասարակության շատ քիչ մասն է, որ խուճապի մատնվող չէ։ Խուճապի մատնվողից խուճապը հաղթահարող դառնալու համար, ըստ մասնագետի, հարկավոր է ազգային մտածելակերպը փոխել, որ ցանկացած սթրեսային կամ ճգնաժամային իրավիճակում հայտնվելիս մարդիկ ոչ թե սկսեն վայ-վույ անել, այլ լուծման ուղիներ փնտրել։
«Նման իրավիճակներում մարդիկ անիմաստ ենթադրություններ են անում, որը հատուկ է մեր ժողովրդին։ Ընդհանարապես մեր թիվ մեկ խնդիրն այն է, որ իրականությունից կտրված ենք ապրում, մեր հասարակական-ազգային մտածելակերպը ռացիոնալ չէ, կարծես` այլ իրականության մեջ ապրելիս, կամ 16-րդ դարում մնացած լինենք»,- նշեց Մեհրաբյանը։
Խուճապի մեջ պետք չէ ընկնել. Փաշինյանը` սահմանին ընթացող գործընթացների մասին
Հիշեցենք, որ երեկ սոցիալական ցանցերում մեծ աղմուկ էր բարձրացել ՀԷՑ և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների հայտարարությունները, թե հունվարի 14-ից ժամը 07։00-ից մինչև հունվարի 15-ը ժամը 07։00-ն հնարավոր է ժամանակավորապես դադարեցվի էլեկտրա և գազամատարարակումը Երևանում. օգտատերերն իրենց անհանգստությունն էին արտահայտում տարբեր գրառումների միջոցով։
Լենա Նազարյանն ու իր քաղաքական թիմը երկրի զարգացման հավակնոտ ծրագիր ներկայացնելու փոխարեն զբաղված են անհեթեթ հայտարարություններ հնչեցելով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով ԱԺ փոխխոսնակի այն տեսակետը, թե հզորանալու և կորցրածը հետ բերելու փորձագիտական շրջանակների մոտեցումները հետադիմական են։
«Սա շատ վտանգավոր մեսիջ է, որը ապացուցում է այն միտքը, որ պարտության սիմվոլ իշխանությունը չի կարող նպաստել երկրի զարգացման հավակնոտ օրակարգի իրականացմանը»,- ասաց նա։
Սուրենյանցի կարծիքով` իշխող թիմում ոչ միայն հաշտվել են պարտության մտքի հետ, այլև մոռացել են պետական օրակարգի մասին և այս պահին մտահոգված են միայն սեփական իշխանությունը պահպանելու խնդրով։
«Սեփական իշխանության պահպանման մոլուցքն այնքան ուժեղ է, որ դրա հաշվին խժռվում է երկրի ինքնիշխանությունը, նրա զարգացման ռեսուրսը։ Գործող իշխանությունն իր առաջին և մյուս դեմքերով չի գիտակցում այն ազգային աղետը, որի առաջ կանգնեցրել է երկիրը»,- նշեց Սուրենյանցը։
Հիշեցնենք` հունվարի 15-ին ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարեց, որ տարբեր փորձագետների`մի քանի տարի խաղաղ ապրելու, հզորանալու, վերազինվելու և մեր բաժին հաղթանակը հետ բերելու մտածողությունը համարում է հետադիմական և վնասակար։
Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ` Մերձավոր Արևելքում իրադարձությունները միշտ թեժ են եղել և հիմա էլ շարունակում են այդպիսին մնալ, և պատմության որ շրջանն էլ դիտարկենք՝ կպարզվի, որ տվյալ տարածաշրջանում բախվել են գերտերությունների շահերը։
«Հիմա էլ տրամաբանությունը չի փոխվել։ Արցախյան պատերազմից հետո մի փոքր ավելի դադարի կամ ավելի քիչ էսկալացիոն գործընթացներ են տեղի ունենում, սակայն դա ամենևին չի նշանակում, որ ամեն ինչ հանդարտվել է և լուծվել։ Այստեղ պրոբլեմները շարունակում են մնալ, դրանց բնույթը, եթե կարելի է ասել` կոնֆիգուրացիան, մի փոքր փոխվել է, թեև խաղացողները մնացել են նույնը»,– նշեց թուրքագետը։
Մելքոնյանի կարծիքով` ցավոք սրտի Հայաստանն այդ ամենից դուրս եկավ որպես այլևս ոչ խաղացող` կորցնելով իր սուբյեկտայնությունը, և եթե նախկինում մինչպատերազմյան շրջանի գործընթացներում Հայաստանը հանդիսանում էր որպես առանձին սուբյեկտ, հիմա, ըստ նրա, այն նույնիսկ քննարկումներում չի կարողանում իր կարծիքն արտահայտել ու հետամուտ լինել իր նպատակներին, իսկ երբեմն անգամ մեր երկրի անունը կարող է առհասարակ չհիշատակվել։
«Ենթադրում եմ` կուլիսային զրույցներում այս ամենն ավելի ցայտուն է, համենայնդեպս վերջին մոսկովյան հանդիպման ժամանակ տեսանք, որ Ադրբեջանի նախագահն արտահայտեց գոհունակություն, մինչդեռ ՀՀ վարչապետն ասաց, որ չի ստացվել գերիների վերադարձի հարցը լուծել»,– նշեց թուրքագետը։
Ինչ գին ենք վճարելու Ադրբեջանը Թուրքիային կապող Նախիջևանի միջանցքի դիմաց
Անդրադառնալով նաև Թուրքիայի վարքագծին` Մելքոնյանն ընդգծեց, որ այդ երկիրն այս տարածաշրջանում ունի մեծ հավակնություններ, բայց երբեք նման մեծ հնարավորություններ չի ունեցել, որովհետև արցախյան պատերազմից հետո հայտնվել է շահեկան դրության մեջ, քանզի ներթափանցեց կոնֆլիկտի մեջ, և անկախ այն հանգամանքից, թե Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը մնում է, թե ոչ, Թուրքիան այստեղ արդեն իսկ ունի որոշակի դերակատարություն։
Մելքոնյանի գնահատմամբ` Թուրքիան այլևս այն պետությունը չէ, որ կար 2010 թվականին, որովհետև արդեն դե–ֆակտո, եթե ոչ դե–յուրե, ունի այլ կարգավիճակ։ Կարևոր գործոն է նաև Թուրքիայի ռազմական ներկայությունն Ադրբեջանում, ինչն ավելի լեգիտիմացվեց արցախյան պատերազմից հետո, և Թուրքիան մեր տարածաշրջանում մեկ քայլ առաջ եկավ։
Խաշը, սպասն ու ավելուկապուրը մեր մանկության ապուրներն են։ Նշանավոր ռեստորանների շեֆ-խոհարարները դժվար թե կարողանան դրանք ավելի լավ պատրաստել, քան մեր մայրիկներն ու տատիկները։ Ուստի նրանց թողնենք ամբողջ ընտանիքի համար դրանք պատրաստելու բացառիկ իրավունքը և այլընտրանքային տարբերակներ փնտրենք։
Պուշկինի 40
Պարտադիր փորձեք սոյայի սոուսով սնկապուրը։ Ձեզ կմատուցեն տավարի մսի կտորներով, մարինացված վարունգով և շամպինյոններով ափսե։ Հենց ձեր աչքի առաջ մատուցողը բաղադրիչների վրա կլցնի բուրավետ, տաք արգանակը։ Մեղրահամեմունքային բույրն անտարբեր չի թողնի և կկշտացնի առնվազն չորս ժամով։
Հյուսիսային պողոտա 10/5
Այստեղ մատուցում են հիանալի հավով նյոկկի։ Բաղադրությունը պարզ է․բանջարեղեն, հավի կրծքամիս, իտալական խմորագնդիկներ և սերուցքային սոուս։ Այս ուտեստը տիպիկ ամերիկյան է, բայց մի պտղունց իտալական ավանդույթներով համեմված։ Ոչ մեծ գումարով կարելի է կուշտ և համեղ ուտել, իսկ գլխավորը՝ տաքանալ։
Ի դեպ, ինստա-էսթետների համար․Sorriso Gelato-ում ինտերիերը և ուտեստների մատուցումը «արժանի» են մի քանի storie-ի։
Ղազար Փարպեցի 4
Եթե սիրում եք ծովամթերք, համարձակորեն գնացեք այս սրճարանը ծովախեցգետնով լոլիկի կրեմ-ապուր փորձելու։ Ուտեստի համը նման է գասպաչոյին, միայն թե բավականին աղի է։ Ուշադրություն դարձրեք, որ տվյալ կերակրատեսակը մենյուում չկա։Բայց եթե նախապես զանգահարեք ու պատվիրեք այս ապուրը, խոհարարներն ուրախությամբ կպատրաստեն այն։
View this post on Instagram
Թումանյան 21
Կողբացի 30
Ավանդական խոհանոցը գնահատողների համար հիանալի տեղ է։ Այստեղ շատ համեղ նռանե են մատուցում․տավարի փափկամիս, բրինձ, ոլոռ, բազուկի տերևներ և նռան հյութ՝ ահա ավանդական հայկական ապուրի բաղադրիչները։ Քաղցրաթթվաշ համը դուր կգա ոչ բոլորին և ոչ անմիջապես, այն բավականին առանձնահատուկ է։
Վերջին օրիգինալ տարբերակը մանթապուրն է։ Արևելյան Հայաստանում այս ուտեստը քչերն են փորձել՝ այն հատուկ է արևմտահայկական խոհանոցին։ Խիտ արգանակի խառնուրդը տավարի մսով մանթեի(կամ մանթիի), հունական յոգուրտի և սումախի հետ բավականին թթվաշ համ ունի։ Այսպիսի ապուրից հետո ցանկություն ես ունենում փաթաթվել տաք ծածկոցով և լսել Փոլ Բաղդալյանի երգերը։