Գևորգ Կոստանյան

Հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու առումով պարզապես անիմաստ փողեր են ծախսվում. Կոստանյան

76
(Թարմացված է 21:57 14.01.2021)
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է կառավարության քայլին, որով գործադիր մարմինը հավանություն է տվել Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու փաթեթին։
Կոստանյան. «Հակակոռուպցիոն դատարանների ստեղծումն ունի զրո նշանակություն կոռուպցիայի դեմ պայքարում»

Գևորգ Կոստանյանի համոզմամբ` հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը զրո նշանակություն ունի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության առումով` հիմք ընդունելով երկու կարևոր հանգամանք։

Առաջին` աշխարհի բոլոր զարգացած եվրոպական (և ոչ միայն) երկրներում, որոնք հաջողությամբ պայքարել են կոռուպցիայի դեմ, դրանցում կոռուպցիոն գործեր քննող առանձին դատարաններ չեն եղել։ Ըստ նրա` նույնիսկ Սինգապուրը, որը կոռուպցիայի դեմ պայքարող ամենաարդյունավետ երկիրն է, հակակոռուպցիոն դատարան չունի։

Կոստանյանի գնահատմամբ` այս հանգամանքն ինքնին խոսում է այն մասին, որ հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը չի ազդում կոռուպցիոն հանցագործությունների նվազման և հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման վրա։

«Իսկ երկրորդ հանգամանքն այն է, որ եթե գնում են նման քայլի այն նկատառությամբ, որ ստեղծեն հակակոռուպցիոն դատարան, որպեսզի կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը բարձրանա, ապա դա էլ քրեական իրավունքի տեսակետից ունի զրո տրամաբանություն, որովհետև նույն սկզբունքից ելնելով` պետք է ստեղծել տրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ դատարան, որովհետև տրանսպորտային հանցագործությունների ու տրանսպորտային պատահարների թիվն է ավելացել, ամուսնաընտանեկան գործերով դատարան, որովհետև ապահարզանների քանակն է ավելացել, երեխաների դեմ կատարվող հանցագործությունների քննության դատարան, որովհետև ավելացել են երեխաների դեմ հանցագործությունները»,– նշեց ՀՀ նախկին գլխավոր դատախազը։

Կոստանյանի կարծիքով` հանցավորության դեմ պայքարն ունի իր սկզբունքներն ու մեթոդները, եթե անգամ ստեղծվի երեսուն դատարան կամ քառասուն մասնագիտացված մարմին՝ եթե չկա կոռուպցիայի, այդ հանցատեսակի դեմ պայքարի հիմքը, նախաձեռնությունը կունենա զրո նշանակություն, հետևաբար հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու առումով պարզապես անիմաստ փողեր են ծախսվում։ 

«Բարգավաճ Հայաստանը» դիմելու է Սահմանադրական դատարան

76
թեգերը:
Գևորգ Կոստանյան, Դատարան, Հակակոռուպցիոն կոմիտե
Ըստ թեմայի
Ո՞նց հավատանք, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա. Ռոբերտ Քոչարյան
ՍԴ թեկնածուներն ԱԺ–ում կեղծ տվյալներ են հրապարակել. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Կոռուպցիայի դեմ պայքա՞ր՝ չէ, չենք տեսել
Ամատունի Վիրաբյան

Վիճելի տարածքների, Սոթքի հետ կապված քարտեզները սկանավորել են և ուղարկել նախարարություններ

96
(Թարմացված է 16:00 21.01.2021)
Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե պահվե՞լ է արդյոք արխիվում փաստագրական բազա, որն առնչվում է ՀՀ–ի և Ադրբեջանի սահմանազատման աշխատանքներին և կարող է լույս սփռել հետպատերազմական իրողությունների վրա։
Ամատունի Վիրաբյան. «Հայաստանի և Ադրբեջանի համար պետք է ստեղծվի մոտ 1000 էջանոց տարբեր քարտեզների ժողովածու»

Ազգային արխիվում պահպանվել են այն հատվածների քարտեզները, որոնք եղել են վիճելի և քննարկվել են 1980–ական թվականներին Վլադիմիր Մովսիսյանի գլխավորած հանձնաժողովի կողմից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը։

«Ես ծանոթ եմ 1944–46 թվականների քարտեզներին, ենթադրում եմ, որ դրանք վերջերս ստացել են Մոսկվայից։ Գիտեք` իրականում Ադրբեջանի հետ սահմանազատում երբևէ չի եղել։ Սահմանազատումն առհասարակ գործընթաց է, երբ երկկողմանի հանձնաժողովն անցնում է կոնկրետ վայրերով և որոշում` այս քարը ձեր տարածքում է, այս քարը` մեր տարածքում, և սյուներ են տնկում։ Այդպիսի բան երբեք չի կատարվել։ Ուղղակի խնդիրն այն է, որ դա եղել է վարչական սահման` այս լեռան կատարից մինչև մյուս լեռան կատարը։ Սահմանազատումը շատ բարդ ու երկար ժամանակ պահանջող աշխատանք է»,– ասաց նա։

Վիրաբյանը նշեց այն հանգամանքը, որ թեև 1991 թվականից Վրաստանն ու Հայաստանն անկախ պետություններ են, սակայն սահմանազատման գործընթացը մինչ օրս չի ավարտվել, իսկ Ադրբեջանի հետ որևէ հատվածում երբեք սահմանազատում չի կատարվել, ուղղակի եղել են վիճելի տարածքներ, և հարցերը լուծվել են պարիտետի սկզբունքը պահպանելով։

«Հայաստանի և Ադրբեջանի համար պետք է ստեղծվի մոտ 1000 էջանոց տարբեր քարտեզների ժողովածու, յուրաքանչյուր 5 կիլոմետրի համար առանձին քարտեզ։ Դե, պատկերացրեք, թե քանի քարտեզ պետք է պատրաստվի, այնպես որ քարտեզը հիմք ընդունելը ճիշտ չէ, առավել ևս, որ ոչ մի քարտեզում մանրամասն սահմանազատում չկա»,– նշեց ազգային արխիվի տնօրենը։

Վիրաբյանին հայտնի չէ, թե «Գեոդեզիայի ու քարտեզագրության» ՊՈԱԿ–ի լուծարումից հետո ինչ է եղել է այդ կառույցի փաստագրական բազան, սակայն շեշտեց, որ այնտեղից որևէ քարտեզ կամ նախագիծ արխիվ չի փոխանցվել։ Նրա տեղեկացմամբ` 2020 թվականի նոյեմբեր–դեկտեմբերին ազգային արխիվում եղած փաստական նյութերի հազարավոր էջեր, այդ թվում` վիճելի տարածքների, Սոթքի հետ կապված քարտեզներ սկանավորվել են և սկավառակով փոխանցվել շահագրգիռ գերատեսչություններին` ՊՆ–ին, ԱԳՆ–ին, տարածքային կառավարման և արդարադատության նախարարություններին, և այդ գործն իրականացնելու համար մի քանի օր սկան անող բազմաթիվ մեքենաներ են աշխատել։

96
թեգերը:
Ամատունի Վիրաբյան, քարտեզ, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանցիներին կարելի է, մեզ` չէ՞. արցախցիների բողոքի ակցիայի հետքերով
Տևական ժամանակ է` Google-ը ջնջել է Ղարաբաղի սահմանները. Պապյանը` քարտեզների մասին
Արման Թաթոյանը հրապարակել է ադրբեջանցիների մոտ առկա քարտեզները
Թևան Պողոսյան

«Բոլորս ենք պարտվել». Թևան Պողոսյանը` իշխանության և ընդդիմության ձախողումների մասին

86
(Թարմացված է 23:47 20.01.2021)
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։
«Բոլորս ենք պարտվել». Թևան Պողոսյանը` իշխանության և ընդդիմության ձախողումների մասին

Հետպատերազմական Հայաստանում բոլորս ենք պարտվել` իշխանությունը, ընդդիմությունը, Հայաստանում և դրսում բնակվող յուրաքանչյուր հայ։ Իշխանությունը պարտվել է նախընտրական փուլում բերած ծրագրի իրականացման, ընդդիմությունը` իշխանափոխության գործընթացը տապալելու հարցում, իսկ 10 միլիոն հայերը պարտվել են իշխանություններին, որոնց հավատացին 2018-ին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։

«Հեղափոխության արդյունքում ձևավորված ազգային երազանքը կյանքի չի կոչվել, տնտեսությունը փլուզված է, երկիրը ճգնաժամի մեջ է, որևէ պետական ինստիտուտ չի աշխատում, գերիները չեն վերադարձվել, նշանակում է` բոլորս ենք պարտվել»,-ասաց նա։

Պողոսյանի խոսքով` արցախա-ադրբեջանական պատերազմի հետևանքով ստորագրված կապիտուլյացիան է պատճառը, որ Ալիևը հանդես է գալիս ցինիկ պահվածքով, հայ ժողովրդի վրա մատ է թափ տալիս, իսկ թիվ մեկ պատասխանատուն եղել և մնում է գործող իշխանությունը։

Արտաքին քաղաքականության մեջ շտկումներ կլինեն. նախարարն ասաց` ինչն են հաշվի առնելու

«Պատերազմը մեծագույնս իշխանության վրա է, որը պետք է օրենքի համաձայն զինակոչ աներ, մոբիլիզացիան իրականացներ, հրամաններ տար, ընդդիմությունն էլ այդ ժամանակ լծակներ չուներ, ընդամենը կարող էր կամավոր մասնակցություն ցուցաբերել»,- նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։

Ըստ նրա` այս իրավիճակում պետք է առաջնորդվել ոչ թե հասարակությանը ընդդիմության-իշխանության բաժանելով, այլ ամբողջ ազգին համախմբելով։

«Պետք է գիտակցենք, որ կողքի հայի ցավը իմ ցավն է, որ կողքի հայն այն մարդն է, որի հետ ուս ուսի տված հայրենիք պետք է կառուցենք ու պաշտպանենք, որ թշնամին բոլորիս թշնամին է, ոչ թե միմյանց քննադատենք, այլ մտածենք` ինչպես ենք այս ճգնաժամերը հաղթահարում»,- ընդգծեց Պողոսյանը։

Նա հիշեցրեց, որ այդ մասին է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի «Դեպի «Չորրորդ Հանրապետություն»» հոդվածը:

«Այս կետից սկսած` կարող ենք գործնական քայլերի գնալ». Ավինյանը` արտահերթ ընտրության մասին

86
թեգերը:
ընդդիմություն, Իշխանություն, Պատերազմ, Թևան Պողոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
«8 տարի գերիներ են եղել, ինչո՞ւ հին կառավարությունից հրաժարական չէիք պահանջում»․ Փաշինյան
Ձեր կառավարության ներկայացուցիչներին ասեք` ճիշտ բառեր օգտագործեն. Սիմոնյանը` Բադասյանին
Ապաշրջափակման հարցի լուծումն անվտանգային երաշխիք կարող է լինել. փոխվարչապետ
Արխիվային լուսանկար

ՀՀ քաղաքացին Կիևում դատապարտվել է Պորոշենկոյի վարչակազմի աշխատակցի սպանության համար

0
(Թարմացված է 18:35 21.01.2021)
Դեպքը 2019 թվականին է եղել։ Նշվում է, որ մեղադրյալը մասամբ է ընդունել մեղքը։

Երևան, 21 ՀՈՒՆՎԱՐԻ — Sputnik. Կիևի դատարանը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն դատապարտել է 8 տարվա ազատազրկման՝ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնավարման ընթացքում Ուկրաինայի նախագահի աշխատակազմի աշխատակցի վրա հարձակման համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կիևի դատախազության մամուլի ծառայությունը։

2019 թվականի մարտին Կիևի Շևչենկովի շրջանային դատարանը ձերբակալել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացու, որը կասկածվում էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմի աշխատակից Ալեքսանդր Բուխտատովի վրա ավազակային հարձակման մեջ:

Դատախազության տվյալներով՝ հանցագործությունը տեղի է ունեցել 2019 թվականի մարտին Կիևում:

«Մեղադրյալը հանցակցի հետ միասին դիմավորել են տուժածին փողոցում և ավազակային հարձակում գործել ՝ տղամարդուն գլխի շրջանում առնվազն չորս հարված հասցնելով։ Հաջորդ օրը տղամարդու մարմինը գտել են տեղի բնակիչները։ Պարզվել է, որ սպանվածը Ուկրաինայի նախագահի աշխատակազմի աշխատակիցներից մեկն է», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մեղադրյալը մասամբ ընդունել է մեղքը։

0