Անուշ Բեղլոյան

Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա. իշխանական պատգամավոր

92
Իշխանական պատգամավոր Անուշ Բեղլոյանի կարծիքով` երկրում  քաղաքական ճգնաժամ չկա, փոխարենը գործ ունենք տնտեսական դժվարությունների հետ, որոնք կհաղթահարենք, եթե տագնապ տարածելու և շատախոսելու փոխարեն գործենք։ 
«Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա». «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյան

Քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա, բացառությամբ Facebook սոցիալական ցանցի։  Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը` մեկնաբանելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծավալուն հոդվածը, որտեղ Սարգսյանը վերլուծել էր երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը։ 

«Եթե մենք մտնենք Facebook սոցիալական ցանց, կտեսնենք հասարակության բևեռացում, մենք կտեսնենք քաղաքական ճգնաժամ և տարբեր այլ երևույթներ։ Ես հուսով եմ, որ նախագահը նկատի չունի Facebook սոցիալական ցանցը որպես հասարակության ադեկվատ արտացոլում, որովհետև փորձը ցույց է տալիս, որ իրականությունը և Facebook-ը ապրում են տարբեր իրականությունների մեջ»,- ասաց նա։

Իշխանական պատգամավորի խոսքով`ի տարբերություն քաղաքականի, երկրի առաջ տնտեսական լրջագույն դժվարություններ են ծառացած, որոնք պայմանավորված են երկու օբյեկտիվ գործոններով. շուրջ մեկ տարի ձգվող համավարկն ու պատերազմական իրողությունները բացասական են անդրադարձել երկրի տնտեսության զարգացման վրա։ Բեղլոյանը, սակայն, համոզված է, որ իրենց քաղաքական թիմում կադրային վերջին փոփոխություններն ու պրոֆեսիոնալների համատեղ աշխատանքը կտան ցանկալի արդյունք, միայն թե տագնապ տարածելու և շատախոսելու փոխարեն անհրաժեշտ է գործել։

«Մեզ անհրաժեշտ է ուղղակի գործ անել, աշխատել, քիչ խոսել, քիչ գոռալ, քիչ տագնապ տարածել, այլ ուղղակի ամեն մեկս մեր տեղում պետք է աշխատենք` թե՛ քաղաքական գործիչները, թե՛ նախարարները, թե՛ մեր քաղաքացիները և մեր գործող ծրագրերին համապատասխան առաջ գնանք և դուրս գանք այս դժվարություններից»,- նշեց պատգամավորը։

Փակե՞լ, թե՞ ոչ, կամ ինչպես «Ֆեյսբուքը» հօգուտ Արցախի ծառայեցնել

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Դեպի «Չորրորդ Հանրապետություն»» վերտառությամբ իր հոդվածում հայտարարել է, որ մենք տանուլ տվեցինք այն պահին, երբ Արցախը վերադարձնելու առաքելությունը համարեցինք ավարտված: Նա շեշտել է, որ դրանով մենք հաջողացրել էինք խաբել միայն ինքներս մեզ և դրանով իսկ արդեն ստորագրել պարտության թղթի տակ:

92
թեգերը:
Ճգնաժամ, Պատգամավոր, Անուշ Բեղլոյան
Ըստ թեմայի
Մոսկվայում ավարտվել է Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ հանդիպումը. ի՞նչ են քննարկել նրանք
ԱԺ–ի դիմաց միջադեպի գործով Սիսակ Գաբրիելյանը տուժողի կարգավիճակ ունի
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում խոսել է Արցախի կարգավիճակի մասին 
Արմեն Քթոյան

Առաջատարների հարցում իրավիճակը փոխվում է. տնտեսագետը` խոշոր հարկատուների մասին

11
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների տասնյակում ընդգրկված ընկերությունների գործունեությանն ու ոլորտային նկարագրին։
Քթոյան. «Խոշոր հարկատուների տասնյակում թուլացել է բնական մենաշնորհների դերակատարումը»

Արմեն Քթոյանի դիտարկմամբ`  թեև 1000 խոշոր հարկատուների տասնյակի փոփոխությունն ընդգծված որակական տարբերություններ չի բնութագրում, բայց եթե համեմատենք 2018, 2019 թվականների միտումները, ապա զուտ տասնյակի կողմից վճարված հարկերի ընդհանուր մեծության առումով կա որոշակի աճ։ 

«Խոշոր հարկատուների առաջին տասնյակը վճարել է նույնքան հարկ, որքան նախորդ տարի, իսկ եթե փորձենք մասնակիցների առումով որակական տարբերություններ կամ տեղաշարժ տեսնել, ապա իմ կարծիքով ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ օրինակ վերջին տարիների ընթացքում տասնայկի մեջ որոշակիորեն թուլանում է ենթակառուցվածքային կազմակերպությունների կամ բնական մենաշնորհների դերակատարումը»,– նշեց տնտեսագետը։ 

Քթոյանը մատնանշեց այն իրողությունը, որ տարիներ շարունակ «Գազպրոմ Արմենիայի» և ՀԷՑ–երի սպառողների շրջանակն ամբողջ Հայաստանի Հանրապետության բնակչությունն է, ուստի նրանք ավանդաբար վճարում են շատ հարկեր և ցուցակի ակնհայտ առաջատարներից էին, բայց հիմա իրավիճակն աստիճանաբար փոխվում է։

«Նախկինում անվիճելի առաջատարներ էին հանդիսանում հանքարդյունաբերական ընկերությունները, բայց այստեղ վերջին տարիների ընթացքում նրանց հետ հաջողությամբ մրցակցում են նաև որոշ արտադրողներ, ինչպես օրինակ` «Գրանտ Տոբակոն», որն այս տարվա ցուցակում արդեն զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Նախկինում անվերապահ առաջատարների մի բնորոշ գիծ կար. դրանք ենթակառուցվածքային կազմակերպություններ էին, առաջատարի համարում ունեին, որովհետև զբաղվում էին ներմուծմամբ և արտահանող կազմակերպություններ գրեթե չկային, կամ քիչ կային, մինչդեռ հիմա արտահանողների դերը փոքր ինչ ավելի ակնառու է»,– նշեց տնտեսագետը։

Հարկատուներից շատերն այս տարի չեն վճարել զինծառայողների հիմնադրամի 1000 դրամները

Քթոյանի գնահատմամբ` այդուհանդերձ խոշոր հարկատուների տասնյակն ընդհանուր առմամբ շատ խորքային պատկերացում չի կարող տալ մեր տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացների մասին, թեև կարելի է որոշ ենթադրություններ անել, որոնք բնականաբար հետագա ճշգրտումների կամ ավելի խորը, բովանդակային հետազոտության կարիք ունեն։          

11
թեգերը:
տնտեսագետ, Հայաստան, հարկային օրենսգիրք, խոշոր հարկատու
Սերոբ Անտինյան

Ինչու են պրոֆեսիոնալները խուսափում պետական կառավարման համակարգում պաշտոն ստանձնելուց

105
(Թարմացված է 22:55 19.01.2021)
Հանրային կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իշխանական թևում իրականացվող կադրային փոփոխություններին և պարզաբանել, թե ինչու են պրոֆեսիոնալ կադրերը խուսափում որևէ պատասխանատու պաշտոնում նշանակվելուց։
Պրոֆեսիոնալները ձեռնպահ են մնում պետական համակարգում պաշտոն ստանձնելուց. Սերոբ Անտինյանը մեկնաբանում է` ինչու

Հանրային կառավարման տեսանկյունից հաճախակի պաշտոնանկություններն ու նշանակումները հատկապես քաղաքական և հայեցողական բարձր պաշտոններում, մեղմ ասած, ողջունելի չեն։ Սա խոսում է ներկայիս կառավարման համակարգի լրջագույն խնդիրների մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը` մեկնաբանելով վերջին շրջանում պետական կառավարման համակարգում իրականացվող փոփոխությունները, երբ իշխող թիմի ներկայացուցիչների պաշտոնանկությանը հաջորդում է նրանց մեկ այլ պաշտոնում նշանակելու հրամանը։

«Մեր պետության համար տեղի է ունեցել պետական մասշտաբի աղետ` պատերազմ` պարտության ելքով։ Սա բնականաբար անդրադարձել է պետական կառավարման համակարգի վրա, և այն հայտնվել է լրջագույն ճգնաժամի մեջ»,- ասաց նա։

Լրջագույն ճգնաժամին զուգահեռ իշխող քաղաքական թիմում  նաև կադրային խնդիրներ կան. պրոֆեսիոնալների բացակայությունն ու վստահելի անձանց պակասը միախառնվել են, և ստեղծվել է մի իրավիճակ, որը հաղթահարելու ելքը գործող իշխանությունը տեսնում է միևնույն պաշտոնյային մեկ այլ պաշտոնի նշանակելու մեջ։

Այն, որ պատասխանատու պաշտոններում ոլորտային նեղ մասնագիտացումը պարտադիր է, դրա մասին անգամ խոսք լինել չի կարող, սակայն վերջին շրջանում մենք ականատես ենք լինում նաև քաղաքական կամ հայեցողական պաշտոններում, որոնք այդքան էլ մասնագիտական փորձառություն չեն պահանջում, տևական ժամանակ թափուր հաստիքների առկայությանը։

Պետական կառավարման համակարգը պետության ու պետականության ողնաշարն է և, ըստ Անտինյանի, այն պետք է անխափան աշխատի, նույնիսկ եթե երկիրը քաղաքական ցնցումների փուլում է։

Նա հիշեցնում է ոչ վաղ անցյալում մեր երկրում իրականացված թավշյա հեղափոխության օրինակը, երբ տեղի ունեցան քաղաքական խորքային գործընթացներ, սակայն կառավարման համակարգը կոլապսի առաջ չհայտնվեց։

«Այժմ համակարգը տևական տուրբուլենտության մեջ է։ Այն նաև իր պատճառներն ունի։ Վերջին տարիներին, այսպես կոչված, բարեփոխումների, օպտիմալացումների հետևանքով իրական մասնագետները դուրս մնացին, և համակարգը բախվեց մեկ այլ խնդրի, այն համալրվեց ոչ կոմպետենտ կադրերով. հատկապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասին է խոսքը, որոնք չէին տիրապետում ոլորտներին և ընդհանրապես պետական կառավարման համակարգում աշխատանքի փորձ չունեին»,- նշեց Անտինյանը։

Նրա խոսքով`օրենքների և ենթաօրենսդրական ակտերի չիմացությունը, փաստաթղթաշրջանառության հետ կապված խնդիրները, մասնագիտական գիտելիքների, կառավարչական տարրական հմտությունների և կարողությունների բացակայությունը խիստ բացասական հետագիծ են թողել համակարգի վրա, որի  մաս է կազմում նաև արտաքին քաղաքական ոլորտը, իսկ արտաքին քաղաքական առումով բազմաթիվ հարցեր անպատասխան են մնում։

Էդուարդ Աղաջանյանն ազատվեց պաշտոնից, նրան կփոխարինի Արսեն Թորոսյանը

«Մենք սահմանե՞լ ենք մեր անելիքները ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացման հարցում, Արցախի միջազգային ճանաչման հարց կա՞ օրակարգում, այս առումով որևէ բան արվու՞մ է, Պոպովի հայտարարության և Լավրովի ասուլիսի հետ կապված ի՞նչ արձագանքներ են հնչել պաշտոնական խողովակներից և, վերջապես, փետրվարին Թուրքիան Ադրբեջանի հետ լայնամասշտաբ զորավարժություններ է նախատեսում, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունն այս առումով ասելիք ունի՞»,- շեշտում է փորձագետը։

Անտինյանի դիտարկմամբ`անգամ ստեղծված իրավիճակում ամեն ինչ դեռ կորած չէ, պարզապես պետք է ամեն ինչ անել երկրում առկա քաղաքական ճգնաժամը օր առաջ վերացնելու և ներքաղաքական իրավիճակը կայունացնելու համար։

Նա համոզված է, որ մեր երկրում կան իրենց ոլորտներում պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք քաղաքական անկայունության պայմաններում չեն ձգտում որևէ պաշտոն ստանձնել ու գերադասում են սպասել։

105
թեգերը:
փորձագետ, պաշտոն, Իշխանություն
Ըստ թեմայի
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Կաշառք, խաբեություն, և սա դեռ ամենը չէ. Վերմիշյանի անհավանական արկածները նախկին պաշտոնում
Պատճառ չկա, որ Հայաստանի պաշտոնյաները չայցելեն Ղարաբաղ. Լավրով
Զինծառայող

Տիգրան Ավինյանը հայտնեց` որ քարտեզի հիման վրա են Սյունիքում սահմանապահներ տեղակայում

1
Փոխվարչապետի խոսքով` սահմանագծումն ու սահմանազատումը քննարկման այլ առարկա են, որը դեռ հայտնվելու է իրենց օրակարգում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Սահմանապահ զորքերը կամ հայկական/ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները Սյունիքում տեղակայվում են 1975-76թթ. ռազմական քարտեզների հիման վրա։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկությունը հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Սահմանապահ զորքերի տեղակայման համար, որը չի նշանակում դեմարկացիա կամ դելիմիտացիա, այլ ինչ–որ ձևով անվտանգության ապահովում է ենթադրում, պետք է նույնական մեխանիզմ ընտրվի։ Մեր դեպքում ընտրվել է 1975-76 թթ. քարտեզը` 50 000 մասշտաբով»,–ասաց նա։

Փոխվարչապետը հայտնեց նաև, որ այդ քարտեզը նույնական է 2010 թվականին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով նախատեսված սահմաններին։ Ավինյանը նշեց, որ դեմարկացիան և դելիմիտացիան քննարկման այլ առարկա են, և դրանք իրենց քննարկման օրակարգում լինելու են, ինչպես որ կա Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանազատման օրակարգը։

«Այն, որ ասում են, թե այս պրոցեսը տեղի է ունենում Google map–ի քարտեզներով կամ երբ մատնանշվում է, որ GPS է օգտագործվում, պետք է նշենք, որ GPS համակարգը ցույց է տալիս միայն, թե որտեղ ես դու գտնվում քարտեզի վրա։ Ինչ վերաբերում է Սյունիքը միացնող հատվածի հետ կապված անվտանգության հարցին, ապա այստեղ մենք վտանգ չունենք»,–ասաց Ավինյանը։

Նա վստահեցրեց, որ Սյունիքն այժմ անվտանգ է։

1
թեգերը:
Տիգրան Ավինյան, սահմանապահ, Սյունիք, Հայաստան