Կարեն Վրթանեսյան

Ադրբեջանում թուրքական ավիաբազաների տեղակայումն ուղղակի մարտահրավեր է ՌԴ–ին և Իրանին

106
(Թարմացված է 19:37 08.01.2021)
Ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է թուրքական ԶԼՄ-ների հրապարակումներին, ըստ որոնց` Ադրբեջանում թուրքական ավիաբազաներ են տեղակայվելու։
Վրթանեսյան. «Ադրբեջանում թուրքական ռազմաբազաների տեղակայումը ուղղակի մարտահրավեր է ՌԴ–ին և Իրանին»

Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ` եթե մինչ պատերազմը բալանսի խնդիր կար տարածաշրջանում, և Ռուսաստանը հաստատ դեմ կլիներ Ադրբեջանում թուրքական ռազմաբազաների տեղակայմանը, ինչը կառաջացներ լուրջ քաղաքական խնդիրներ, ապա այժմ բալանսը խախտված է, Թուրքիան օգտվում է դրանից և արդեն իսկ զինված ուժեր է տեղակայել Ադրբեջանում։

«Այս պահի դրությամբ չեմ տեսնում որևէ լծակ, ուժ կամ գործոն, որը կարող է կասեցնել թուրքական ռազմաբազայի տեղակայումն Ադրբեջանում, եթե վերջինս համաձայնի, թեև նախկինում Ադրբեջանն առանձնապես չէր շտապում և հակված չէր թուրքական զինուժի տեղակայմանն իր տարածքում, սակայն պատերազմից առաջ ինչ–որ բան փոխվել էր, կապերը դարձել էին ավելի ջերմ, մասշտաբային ու սերտ, ինչն էլ զգացվեց բուն պատերազմի ընթացքում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետը։

Վրթանեսյանի գնահատմամբ` Ադրբեջանում թուրքական ռազմաբազաների տեղակայումն ուղղակի մարտահրավեր է Ռուսաստանին ու Իրանին։ Ըստ նրա` անկախ այն հանգամանքից, թե ինչ է տարածվում տելեգրամյան ալիքներում կամ թուրքական լրատվամիջոցներում, պետք է հասկանալ, որ ռուս–թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որի մասին որևէ հիշատակում չկա նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հայտարարության մեջ, ըստ էության ոչ այլ ինչ է, քան թուրքական զինուժի ներկայություն տարածաշրջանում, բացի այդ թուրքական F-16 ինքնաթիռները դուրս չեն եկել Ադրբեջանից։

Ինչ գին ենք վճարելու Ադրբեջանը Թուրքիային կապող Նախիջևանի միջանցքի դիմաց

Փորձագետի կարծիքով` եթե ենթակառուցվածքը կա, որի ստեղծմանը հաստատ մասնակցել են արևմտյան ընկերությունները և ՆԱՏՕ–ի ստանդարտների հարցն ըստ էության լուծված է, իսկ եթե անգամ լուծված չէ, ապա դա շատ արագ կարգավորվող հարց է, հետևաբար Թուրքիային պետք չէ առանձնահատուկ մեծ ճիգեր գործադրել, որովհետև դրա համար ամեն ինչ արդեն պատրաստ է։

Հիշեցնենք` թուրքական ԶԼՄ–ներն այսօր հայտնեցին, որ Թուրքիան ավիաբազաներ Է ստեղծում ադրբեջանական երեք քաղաքում՝ Գյանջայում, Լենքորանում ու Գաբալայում։ 

106
թեգերը:
ռազմաբազա, Կարեն Վրթանեսյան, Թուրքիա, Ադրբեջան
Ըստ թեմայի
Թուրքիայում համաշխարհային պատերազմ է «եփվում»․ Վասերմանը կոչ է արել պատրաստվել վատագույնին
Պակիստանը կարող է միջուկային տեխնոլոգիաներ տրամադրել Թուրքիային․ հնդկական ԶԼՄ-ներ
Ոչ միայն թուրքականի փոխարեն. ռուսական ապրանքները տեղ են գտնում հայկական շուկայում
Դավիթ Հարությունով

Մենք զիջում էինք Ադրբեջանին. փորձագետը` պատերազմի ժամանակ ունեցած սպառազինության մասին

62
Ե՞րբ և ո՞վ պետք է պատասխան տա պատերազմի հետևանքների համար. հետպատերազմյան շրջանում բոլորին հուզող կարևորագույն հարցերից մեկը մնում է օդում կախված։

Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը Դավիթ Գալստյանի, նույն ինքը «Պատրոն Դավիթի» վերաբերյալ կազմված քրեական գործերը մեկնաբանել չի ցանկանում։ Ասում է` տեղեկությունները շատ են, այս պահին դժվար է բոլորը վերլուծել։ Իսկ ահա նախապատերազմյան շրջանում զենք-զինամթերքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման առումով ասելիք կա։ Նրա դիտարկմամբ, այն բավականին բարդ խնդիր է և ամենևին էլ մեծ աղմուկ հանած ՍՈւ-30-երով չի սահմանափակվում։

«Մի շարք ուղղություններով կան բավականին լուրջ բացթողումներ, որոնք եղել են մինչև պատերազմը և ձևավորվել են վերջին 10-15 տարվա ընթացքում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Նրա խոսքով`պատերազմը ցույց տվեց, որ օդուժը, որը ժամանակակից պատերազմների կարևորագույն բաղադրիչներից է, Հայաստանը չի զարգացրել։ Թեպետ 2018-ից այդ բացը լրացնելու փորձեր արվել են, սակայն, փաստ է, որ այդ հարցում Հայաստանը զիջում էր Ադրբեջանին։ 

Իսկ թե որքանով էր ճիշտ այդքան թանկարժեք ՍՈւ-30-եր գնել այն դեպքում, երբ կոնֆլիկտը շատ մոտ էր, ըստ փորձագետի, այն բավականին լուրջ հարցեր է առաջացնում։ Բայց պատերազմը ցույց տվեց, որ բանակը նաև էժանագին ու պարզունակ միջոցների խնդիր ուներ, որոնք պատերազմի շեմին կանգնած երկրում պետք է առաջնահերթ լուծում ստանային։

«Անհատական պաշտպանության միջոցներ, քնապարկերի հայտնի պատմությունը, հակատանկային միջոցներ. ցանկը բավականին երկար է, էլի կարելի է թվարկել։ Տրամաբանական կլիներ այդ լոկալ ու ավելի էժան հարցերը լուծել, հետո ամբիզցիոզ ՍՈւ-30-երին անցնել»,- նշեց Հարությունովը։

Հետպատերազմյան շրջանում բոլորին հուզող կարևորագույն հարցերից մեկը`երբ և ով պետք է պատասխան տա, մնում է օդում կախված. այն ենթադրում է որոշակի հետաքննություն, մինչդեռ ո՛չ գործողները, ոչ էլ ընդդիմադիրները իշխանության գալու դեպքում ի զորու չեն օբյեկտիվ քննություն անցկացնել։

Ուզում եք լսել, ուրեմն բռնվեք... բանակի սպառազինությունների թեման բորբոքվում է նոր թափով

Փորձագետի դիտարկմամբ` մի դեպքում գործ կունենանք կողմնակալության, երկրորդ դեպքում`հաշվեհարդարի հետ, մինչդեռ այդ հետաքննությունը ոչ այնքան պատասխանատվության առումով է կարևոր, որքան խնդիրների վերհանման, դրանք շտկելու ճանապարհները նախանշելու համար։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում մեկնաբանել է հանրային ու քաղաքական շրջանակներում բուռն քննարկման առարկա դարձած բազմաթիվ հարցեր, խոսել պատերազմում կրած պարտության, դրա հետևանքների ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին։

62
թեգերը:
Դավիթ Հարությունով (ռազմական փորձագետ), սպառազինություն, Ադրբեջան, Հայաստան, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Ե՛վ պատերազմը կանգնեցնել, և՛ Շուշին պահել․ որն էր Հայաստանի իշխանության հիմնական սխալը
Ով ինչ ստացավ պատերազմից հետո. նախկին փոխվարչապետը վերլուծել է պատճառներն ու հետևանքները
Սոցիալական աջակցության ինչ տարբերակներ կան պատերազմից տուժածների համար
Սուրեն Պարսյան

Հնարավոր է՝ ՀՀ-ի պետական պարտքը հատի 10 միլիարդ դոլարի սահմանը. Սուրեն Պարսյան

27
(Թարմացված է 23:09 25.01.2021)
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկությանը, ըստ որի` Հայաստանը ծրագրում է 10-ամյա եվրապարտատոմսեր տեղաբաշխել դոլարով։
Պարսյան. «Մեր կառավարությունը, ըստ էության, նստած է «պարտքային ասեղի» վրա»

Սուրեն Պարսյանի դիտարկմամբ` եվրապարտատոմսերի հիմնական նպատակը պետական բյուջեն լրացուցիչ գումարներով ապահովելն է, ինչի միջոցով կֆինանսավորվեն ընթացիկ ծախսերը։ Ըստ նրա` մենք թռիչքաձև զարգացում կամ տնտեսական աճ չենք ունենալու այդ պարտատոմսերով, քանի որ դրանց շնորհիվ կհատկացվեն թոշակներ, աշխատավարձեր, պարգևատրումներ, պետական ապարատի պահպանման համար նախատեսված գումարներ։

«Ակնհայտ է, որ մենք տնտեսական աճ ապահովող գործոններ այս պահին չենք նախատեսում, հետևաբար հաջորդ տարիների ընթացքում չենք կարողանալու տնտեսությունը զարգացնել, որպեսզի գան լրացուցիչ եկամուտներ և դրա շնորհիվ պարտքերը փակենք։ Արդեն պաշտոնական վիճակագրության համաձայն` 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մեր պետական պարտքը հասել է 8 միլիարդ դոլարի, այս տարի պետական բյուջեի շրջանակներում լրացուցիչ 1 միլիարդի չափով պարտք ևս կավելանա, ինչին գումարվելու է նաև պատերազմի ընթացքում զենքի ձեռքբերման համար նախատեսված վարկը, ուստի հնարավոր է, որ այս տարվա ընթացքում անցնենք նույնիսկ 10 միլիարդի սահմանը»,– նշեց տնտեսագետը։

Պարսյանի կարծիքով` այս իրավիճակում պետք է լուրջ վերանայենք մեր ֆինանսական քաղաքականությունը, այդ շրջանակներում կարողանանք ներքին ֆինանսական աղբյուրները բացահայտել։ Ըստ նրա` հնարավոր է անցնել պրոգրեսիվ հարկման, որի պայմաններում պետք է գործի «շատից շատ, քչից քիչ» սկզբունքը։ 

«Գործող իշխանությունները դրան հակառակ քայլեր են ձեռնարկում, բարձր եկամտաբեր ոլորտների, հարուստների, բարձր աշխատավարձ ստացողների հարկերը նվազեցրին, բայց դրա հաշվին ավելացրին պետական պարտքը, ինչը սխալ քաղաքականություն է։ Սա տանելու է նրան, որ Հայաստանը պարտադրված ընդունելու է Արժույթի համաշխարհային կազմակերպության, Համաշխարհային բանկի պարտադիր պայմանները, ինչի արդյունքում առողջապահությունը, կրթությունը անցնելու են ավելացված արժեքի լրացուցիչ հարկման»,– նշեց տնտեսագետը։

Նրա գնահատմամբ` գները կավելանան, ծառայությունները կթանկանան, կրթությունն ու առողջապահությունը կդառնան անմատչելի, հետևաբար Հայաստանը գնալով մտնում է ֆինանսատնտեսական լուրջ ճգնաժամի մեջ, կառավարությունն ըստ էության նստած է պարտքային ասեղի վրա, օր օրի պետական պարտքն ավելանում է և դառնում անկառավարելի ու բարձր ռիսկային, և այս կերպ շարունակվելու դեպքում Արժույթի միջազգային կազմակերպությունը կվերանայի մեր նկատմամբ բոլոր պահանջները, վարկանիշները, ինչի արդյունքում վարկային միջոցները մեզ համար կդառնան ավելի թանկ, Հայաստանի վարկունակությունը կնվազի։

Հայաստանի պետական պարտքը 2026 թվականին կրկին կնվազի ՀՆԱ–ի 60%-ից․ ԱՄՀ

27
թեգերը:
Հայաստան, պետական պարտք, Սուրեն Պարսյան
Ըստ թեմայի
Ինչպես Բայդենի քաղաքականությունը կազդի աշխարհի, այդ թվում` Հայաստանի տնտեսության վրա
Հայաստանի պետական պարտքը պատերազմի օրերին էլ շարունակում է սպասարկվել
«Հայաստան» հիմնադրամից կառավարությանը տված գումարը պետք է լինի պարտքի տեսքով. ՀՀ նախագահ
Մերկասառույց

10 մեքենաներ արգելափակվել էին ձյան մեջ․ փրկարարներն օգնություն են ցուցաբերել

0
(Թարմացված է 00:04 26.01.2021)
Արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։

0
թեգերը:
ավտոմեքենա, ձյուն, Ճանապարհ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է
Մի քանի օր շարունակ ձյուն չի տեղա. եղանակի տեսություն
Առատ ձյուն, ավտոերթ, դատ, հերոս-եղբայրներ. շաբաթվա տպավորիչ լուսանկարները