Սյունիքի մարզի Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի փոխանցմամբ`Շուռնուխ գյուղի ներքևի հատվածի բնակիչներն արդեն տարհանվել են։ Նրանք վերցրել են իրենց իրերը, ապրուստի միջոցներն ու դուրս եկել այդ տներից։ Ըստ գյուղապետի` այժմ ռուս խաղաղապահների մասնակցությամբ հայերի ու ադրբեջանցիների միջև ընթանում են բանակցություններ, թե որտեղ պետք է կանգնեն սահմանապահները։
«Տարհանված մարդիկ հիմնականում տեղավորվել են գյուղի մյուս հատվածների տներում, նրանց մի մասն էլ մեկնել են Գորիս և Կապան։ Բանակցությունների արդյունքում վերջնականապես կերևա, թե որտեղով է անցնելու սահմանը։ Մենք ցույց ենք տվել նախկինում եղած քարտեզները, որոնցում Շուռնուխ գյուղն ամբողջությամբ գտնվում էր Հայաստանի կազմում, սակայն ինձ ասացին, որ դա իմ որոշելիքը չի, ոչ էլ հայ սահմանապահինը, ամեն ինչ արդեն որոշված է»,– նշեց Շուռնուխի գյուղապետը։
Նրա խոսքով` իրենց ասել են, որ սահմանը գծվել է GPS համակարգով, որը ցույց է տալիս, որ գյուղի ներքևի հատվածը պատկանում է Ադրբեջանին։ Ըստ նրա` թեև Շուռնուխի բնակիչները մի փոքր շփոթված են, սակայն տրամադրված են մարտականորեն։
«Այնպես չէ, որ մենք համակերպվել ենք գյուղի ներքևի հատվածի կորստի հետ։ Բոլոր փաստաթղթերի մասին պետք է բարձրաձայնենք»,– նշեց գյուղապետը։
Ըստ նրա` պատգամավորները պետք է պատրաստ լինեն հետագա զարգացումներին, որովհետև քաղաքական խաղեր տալու ժամանակն անցել է, պետք է քարտեզներով ապացուցենք, որ տարածքը մերն է։
Արշակյանը հունվարի 2-ին Facebook-ի ուղիղ եթերում հայտնեց, որ ադրբեջանցիները մտել են Շուռնուխ։
«Ժողովուրդ ջան, ամեն ինչ պրծավ, թուրքերը եկան։ Մնում է միայն` այս համազգեստը հանենք: Գյուղի մեջ արդեն «պոստ» են ստեղծել, մինչև ամսի 5-ը ժամանակ են տվել, դրանից հետո այստեղ մի հոգի էլ պիտի չմնա, անասունն անցնի՝ իրենցն է, մարդն անցնի՝ իրենցն է»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի որոշ տեղերում կտեղակայվեն ռուս սահմանապահ ուժեր։
Մասնավորապես, դրանք կտեղակայվեն Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում և Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածում։ Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ:
Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն, ինչ իրականացվում է Սյունիքի սահմաններին, չի կարելի համարել համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Նրա խոսքով` տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը։
Դեկտեմբերի 29–ին ադրբեջանցիները Շուռնուխի բնակիչներին 1 օր ժամանակ էին տվել գյուղի կեսը, այսինքն 12 տները ազատելու համար։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ այդ մեկօրյա ժամկետը Մոսկվայի միջամտությամբ վերացել է։
Նա նշել էր, որ տոների հետ կապված մինչև հունվարի 2-3-ը մարդիկ կմնան իրենց տներում։ Հետո ինչ կլինի` պարզ չէ։
Մարզպետարանը խոստացել էր տրանսպորտ տրամադրել գյուղացիներին, ինչպես նաև տների համար դրամական փոխհատուցումներ տալ։
Ի դեպ, նաև գյուղապետի տունն է մտնում հանձնվող 12 տների մեջ։ Նա այդ տանը վերաբնակվել է 1992 թվականին, լիովին վերակառուցել այն, այգիներ ու բոստաններ ստեղծել։
Գրիգոր Բալասանյանի դիտարկմամբ` ԱՄՆ–ում կայացած նախագահական ընտրությունների ֆոնին իրանական կողմը թաքուն լավատեսությամբ փորձեց արձանագրել, որ այդ ընտրությունների արդյունքում ԱՄՆ–Իրան հարաբերություններում որոշակի ջերմացում և բարելավում կնկատվի, և Վաշինգտոնը կհրաժարվի այն թշնամական քաղաքականությունից, որ վերջին տասնամյակներին վարում է Իրանի նկատմամբ, սակայն միջազգայնագետը վկայակոչեց միջազգային հարաբերությունների փորձը, ըստ որի` ԱՄՆ–ի յուրաքանչյուր նախագահի ընտրություններից հետո երկրի արտաքին քաղաքականության մեջ մեծ հաշվով ոչինչ չի փոխվում։
Եռակողմ հայտարարության 9-րդ կետը. ձեռնտո՞ւ է Իրանին Նախիջևանի միջանցքի բացումը
«Բայդենի այն հայտարարությունները, որ իրենք կվերանայեն Թրամփի վարած քաղաքականությունը և Իրանի հետ կապված որոշակի զիջումների, թուլացումների կգնան, արվեցին քարոզարշավի ժամանակահատվածում ընտրազանգվածին իր կողմ ներգրավելու համար, որովհետև ԱՄՆ–ն Իրանի հետ կապված ունի շատ լուրջ ծրագրեր»,– նշեց միջազգայնագետը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու ևս երկու պաշտոնյա կգործուղվեն Իրան
Բալասանյանի կարծիքով` մի կողմից առկա է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հուսադրող հայտարարությունն ու թաքուն լավատեսությունն առ այն, որ միգուցե կարող է ինչ–որ բան փոխվել ԱՄՆ–ի քաղաքականության մեջ, բայց մյուս կողմից այսօր էլ տեսանելի է ԱՄՆ–Իսրայել լուրջ տանդեմն Իրանի դեմ, որովհետև Իրանն այդ երկրների համար Մերձավոր Արևելքում այն գործոնն է, որն ընդդիմանում է ամերիկյան աշխարհաքաղաքականության ամբողջ ծավալով իրականացմանը։
Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ` բավականաչափ բարդ է կանխատեսել, թե ինչպիսի քաղաքականություն կիրականացնի ԱՄՆ–ն, որովհետև այնպես է ստացվել, որ տարածաշրջանային գործընթացները շղթայական փոխկապակցվածության տրամաբանություն են ձեռք բերել հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավվածությամբ տարբեր խնդիրներում։
«Ականատես ենք լինում, որ մի հակամարտության գոտում, որտեղ այս երկու երկրները հարաբերվում են, կա շահերի զիջում, բայց մեկ այլ հակամարտության գոտում նոր ակնկալիքների դաշտ է բացվում։ Այդ առումով կարելի է Ռուսաստանի ու Թուրքիայի փոխգործակցությունը դիտարկել Սիրիայի և Արցախի հետ կապված վերջին զարգացումների համատեքստում։ Անկարան Սիրիայում զիջեց, բայց արցախյան խնդրում Ռուսաստանի հետ հասավ համաձայնության»,– նշեց արաբագետը։
Պետրոսյանի կարծիքով` Թուրքիան շատ լավ կարողանում է օգտագործել իր առավելություններն ու կարևորությունը տարածաշրջանային բոլոր աշխարհաքաղաքական դերակատարների հետ հարաբերություններում և միաժամանակ հասկանում է, որ ԱՄՆ–ի համար կարևոր երկիր է, ու օգտագործում է կարևորության հանգամանքը, զուգահեռաբար Ռուսաստանն ամեն կերպ փորձում է Թուրքիային դուրս բերել ՆԱՏՕ–ից, ուստի վերջինս իր հերթին ձգտում է օգտագործել նաև այդ հանգամանքը, աշխարհագրական դիրքը, իսկ Եվրոպայի հետ հարաբերվելիս Թուրքիան փորձում է օգտագործել սիրիացի միգրանտների հետ կապված ճգնաժամը։
«Իսկ արդեն Բայդենի վարչակազմի հետ աշխատանքների առումով Թուրքիայում, բնականաբար, արդեն իսկ լրջորեն նախապատրաստվել են և անգամ որոշակի դիրքավորում են ստանձնել։ Եթե նկատել եք, առնվազն վերջին մեկ ամսվա կտրվածքով Թուրքիան թուլացրել է իր նախկին հավակնոտ և ապակայունացնող դերակատարումը գրեթե բոլոր հակամարտային գոտիներում, փոխել է հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ և խոսում է սահմանները բացելու, համատեղ ձևաչափեր ստեղծելու մասին»,– նշեց արաբագետը։
Պետրոսյանի գնահատմամբ` Թուրքիան փորձում է դրական, կառուցողական միջավայր ձևավորել, որպեսզի այդ հիմքերի վրա սկսի բանակցություններն ու հետագա աշխատանքներն ԱՄՆ–ի հետ, բայց չպետք է մոռանալ, որ Էրդողանի կառավարության քայլերը մեծ հաշվով կրում են կարճաժամկետ, իմիտացիոն բնույթ։
Անկարա-Բաքու-Իսլամաբադ եռյակ. պատահակա՞ն է զորավարժությունների վայրի ընտրությունը ՀՀ-ի մոտ
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է իրաքյան բանակի հետ Քուրդիստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ համատեղ գործողություն անցկացնել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար շրջանում։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Խուլուսի Աքարն Իրաք կատարած այցի ժամանակ կողմ էր արտահայտվել Բաղդադի ու Էրբիլի համատեղ պայքարին Թուրքիայում արգելված ՔԱԿ-ի դեմ։
«Մենք պատրաստ ենք համատեղ (Իրաքի հետ) գործողություն իրականացնել Սինջարում։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա նման բաների մասին նախապես չեն խոսում», - ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում։
Նա ավելացրել է, որ թուրքական բանակը «կարող է մի օր գիշերը գալ այնտեղ»։ Նա օգտագործել է նույն արտահայտությունը, որն արել էր 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայի հյուսիսում քրդական ձևավորումների դեմ Թուրքիայի ԶՈւ-ի «Խաղաղության աղբյուր» գործողությունից առաջ։
«Փոխել Թուրքիայի պահվածքը»․ ինչի՞ համար է Արևմուտքը պատժում Էրդողանին
Թուրքական կողմի տվյալներով՝ 2015 թվականի հուլիսին Թուրքիայի ու ՔԱԿ-ի զինված հակամարտության վերսկսելուց հետո քուրդ ապստամբների հարձակումների հետևանքով մոտ հազար զինվորական ու ոստիկան է մահացել, նաև մոտ 500 քաղաքացիական անձ։ Իրաքի հյուսիսում գտնվում են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի ԶՈւ-ն օդային ու ցամաքային գործողություններ է անցկացնում՝ հինգ տարվա ընթացքում չեզոքացնելով ավելի քան 10 հազար ՔԱԿ անդամ։
Մեծ խաղը շարունակվում է, կամ ի՞նչ է նշանակում Էրդողանի մասնակցությունը Բաքվի շքերթին