Դոլարի փոխարժեքի բարձրացումը պայմանավորված է արժույթի նկատմամբ պահանջարկի կրճատմամբ, բայց այն նաև սպեկուլյատիվ տարրեր է պարունակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը` անդրադառնալով վերջին շրջանում դոլարի փոխարժեքի շուկայում գրանցված տատանումներին։
«Նիկոլ Փաշինյանի կաբինետը որդեգրել է հակակոռուպցիոն որոշակի օրակարգ, և այն շրջանակները, որոնք մտահոգություններ ունեն իրենց ունեցվածքի, իրենց ակտիվների, ինչպես նաև դրամական միջոցների օրինականության հետ կապված` հավելյալ պահանջարկ են ստեղծել վալյուտային միջոցների նկատմամբ»,- ասաց նա։
Զուգահեռաբար զգալիորեն կրճատվել են ներկրման ծավալները, տեղաշարժի սահմանափակումներով պայմանավորված` մասնավոր տրանսֆերտները, իսկ վերջին եռամսյակում ստեղծված ճգնաժամին գումարվեց նաև պատերազմը։ Չնայած այդ ամենին, Մարգարյանի խոսքով, ԿԲ-ին հաջողվեց փոխարժեքը որոշակիորեն կայունացնել։
«Շուկան հավասարակշռության նոր կետի վրա է կայունացել` 510-520 դրամի սահմաններում, կարծում եմ` հնարավոր է առաջիկա ամիսներին այս հավասարակշռության կետը որոշակիորեն իջնի մինչև 500-510 դրամի, բայց սա սցենարներից մեկն է»,- նշեց տնտեսագետը։
Դոլարի փոխարժեքն աճում է, իսկ սննդի գինը՝ դեռ ոչ․ որո՞նք են այս «պարադոքսի» պատճառները
Մասնագետի դիտարկմամբ` ներկայում արժութային շուկան հայտնվել է կառավարելի քաոսային վիճակում, որի ելքը կախված է հետագա ներքաղաքական զարգացումներից. կլինեն կոնսուլտացիաներ, կկայունանա նաև արժութային շուկան, իսկ ֆորսմաժորային իրավիճակների դեպքում շուկան կարող է ավելի բացասական ու նյարդային արձագանքել։
Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը Դավիթ Գալստյանի, նույն ինքը «Պատրոն Դավիթի» վերաբերյալ կազմված քրեական գործերը մեկնաբանել չի ցանկանում։ Ասում է` տեղեկությունները շատ են, այս պահին դժվար է բոլորը վերլուծել։ Իսկ ահա նախապատերազմյան շրջանում զենք-զինամթերքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման առումով ասելիք կա։ Նրա դիտարկմամբ, այն բավականին բարդ խնդիր է և ամենևին էլ մեծ աղմուկ հանած ՍՈւ-30-երով չի սահմանափակվում։
«Մի շարք ուղղություններով կան բավականին լուրջ բացթողումներ, որոնք եղել են մինչև պատերազմը և ձևավորվել են վերջին 10-15 տարվա ընթացքում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Նրա խոսքով`պատերազմը ցույց տվեց, որ օդուժը, որը ժամանակակից պատերազմների կարևորագույն բաղադրիչներից է, Հայաստանը չի զարգացրել։ Թեպետ 2018-ից այդ բացը լրացնելու փորձեր արվել են, սակայն, փաստ է, որ այդ հարցում Հայաստանը զիջում էր Ադրբեջանին։
Իսկ թե որքանով էր ճիշտ այդքան թանկարժեք ՍՈւ-30-եր գնել այն դեպքում, երբ կոնֆլիկտը շատ մոտ էր, ըստ փորձագետի, այն բավականին լուրջ հարցեր է առաջացնում։ Բայց պատերազմը ցույց տվեց, որ բանակը նաև էժանագին ու պարզունակ միջոցների խնդիր ուներ, որոնք պատերազմի շեմին կանգնած երկրում պետք է առաջնահերթ լուծում ստանային։
«Անհատական պաշտպանության միջոցներ, քնապարկերի հայտնի պատմությունը, հակատանկային միջոցներ. ցանկը բավականին երկար է, էլի կարելի է թվարկել։ Տրամաբանական կլիներ այդ լոկալ ու ավելի էժան հարցերը լուծել, հետո ամբիզցիոզ ՍՈւ-30-երին անցնել»,- նշեց Հարությունովը։
Հետպատերազմյան շրջանում բոլորին հուզող կարևորագույն հարցերից մեկը`երբ և ով պետք է պատասխան տա, մնում է օդում կախված. այն ենթադրում է որոշակի հետաքննություն, մինչդեռ ո՛չ գործողները, ոչ էլ ընդդիմադիրները իշխանության գալու դեպքում ի զորու չեն օբյեկտիվ քննություն անցկացնել։
Ուզում եք լսել, ուրեմն բռնվեք... բանակի սպառազինությունների թեման բորբոքվում է նոր թափով
Փորձագետի դիտարկմամբ` մի դեպքում գործ կունենանք կողմնակալության, երկրորդ դեպքում`հաշվեհարդարի հետ, մինչդեռ այդ հետաքննությունը ոչ այնքան պատասխանատվության առումով է կարևոր, որքան խնդիրների վերհանման, դրանք շտկելու ճանապարհները նախանշելու համար։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում մեկնաբանել է հանրային ու քաղաքական շրջանակներում բուռն քննարկման առարկա դարձած բազմաթիվ հարցեր, խոսել պատերազմում կրած պարտության, դրա հետևանքների ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին։
Սուրեն Պարսյանի դիտարկմամբ` եվրապարտատոմսերի հիմնական նպատակը պետական բյուջեն լրացուցիչ գումարներով ապահովելն է, ինչի միջոցով կֆինանսավորվեն ընթացիկ ծախսերը։ Ըստ նրա` մենք թռիչքաձև զարգացում կամ տնտեսական աճ չենք ունենալու այդ պարտատոմսերով, քանի որ դրանց շնորհիվ կհատկացվեն թոշակներ, աշխատավարձեր, պարգևատրումներ, պետական ապարատի պահպանման համար նախատեսված գումարներ։
«Ակնհայտ է, որ մենք տնտեսական աճ ապահովող գործոններ այս պահին չենք նախատեսում, հետևաբար հաջորդ տարիների ընթացքում չենք կարողանալու տնտեսությունը զարգացնել, որպեսզի գան լրացուցիչ եկամուտներ և դրա շնորհիվ պարտքերը փակենք։ Արդեն պաշտոնական վիճակագրության համաձայն` 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մեր պետական պարտքը հասել է 8 միլիարդ դոլարի, այս տարի պետական բյուջեի շրջանակներում լրացուցիչ 1 միլիարդի չափով պարտք ևս կավելանա, ինչին գումարվելու է նաև պատերազմի ընթացքում զենքի ձեռքբերման համար նախատեսված վարկը, ուստի հնարավոր է, որ այս տարվա ընթացքում անցնենք նույնիսկ 10 միլիարդի սահմանը»,– նշեց տնտեսագետը։
Պարսյանի կարծիքով` այս իրավիճակում պետք է լուրջ վերանայենք մեր ֆինանսական քաղաքականությունը, այդ շրջանակներում կարողանանք ներքին ֆինանսական աղբյուրները բացահայտել։ Ըստ նրա` հնարավոր է անցնել պրոգրեսիվ հարկման, որի պայմաններում պետք է գործի «շատից շատ, քչից քիչ» սկզբունքը։
«Գործող իշխանությունները դրան հակառակ քայլեր են ձեռնարկում, բարձր եկամտաբեր ոլորտների, հարուստների, բարձր աշխատավարձ ստացողների հարկերը նվազեցրին, բայց դրա հաշվին ավելացրին պետական պարտքը, ինչը սխալ քաղաքականություն է։ Սա տանելու է նրան, որ Հայաստանը պարտադրված ընդունելու է Արժույթի համաշխարհային կազմակերպության, Համաշխարհային բանկի պարտադիր պայմանները, ինչի արդյունքում առողջապահությունը, կրթությունը անցնելու են ավելացված արժեքի լրացուցիչ հարկման»,– նշեց տնտեսագետը։
Նրա գնահատմամբ` գները կավելանան, ծառայությունները կթանկանան, կրթությունն ու առողջապահությունը կդառնան անմատչելի, հետևաբար Հայաստանը գնալով մտնում է ֆինանսատնտեսական լուրջ ճգնաժամի մեջ, կառավարությունն ըստ էության նստած է պարտքային ասեղի վրա, օր օրի պետական պարտքն ավելանում է և դառնում անկառավարելի ու բարձր ռիսկային, և այս կերպ շարունակվելու դեպքում Արժույթի միջազգային կազմակերպությունը կվերանայի մեր նկատմամբ բոլոր պահանջները, վարկանիշները, ինչի արդյունքում վարկային միջոցները մեզ համար կդառնան ավելի թանկ, Հայաստանի վարկունակությունը կնվազի։
Հայաստանի պետական պարտքը 2026 թվականին կրկին կնվազի ՀՆԱ–ի 60%-ից․ ԱՄՀ
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։