Վարդան Ոսկանյան

Աննախադեպ իրավիճակին համարժեք քայլեր. ինչու է Իրանը որոշել ՀՕՊ զորավարժություններ սկսել 

197
(Թարմացված է 16:03 30.12.2020)
Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված աննախադեպ լարվածությունը ստիպում է Իրանին թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական տիրույթում իրավիճակին համարժեք քայլեր ձեռնարկել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Ինչու են Իրանում որոշել ՀՕՊ զորավարժություններ սկսել. մեկնաբանում է իրանագետ Վարդան Ոսկանյանը

«Զորավարժությունները ևս տեղավորվում են նման տրամաբանության մեջ, հատկապես եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի տարածքում գործում են իսրայելական զանազան ուժեր, որոնք ըստ էության վտանգ են ներկայացնում նաև Իրանի օդային տարածքի նկատմամբ»,- ասաց նա՝ անդրադառնալով Իրանի`Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին ՀՕՊ ուժերի զորավարժություններ անցկացնելու հայտարարությանը։։

Իրանագետի խոսքով` արցախյան պատերազմի ընթացքում որոշ անօդաչու թռչող սարքեր հայտնվեցին իրանական կողմում, որոնք Իրանը ոչնչացրեց, մյուս կողմից` Թուրքիայում անօդաչու թռչող սարքերի զարգացման ռազմավարությունը Իրանին մտահոգվելու տեղիք է տալիս։

«Իրանցիները այդ ռազմական մանևրներով փորձում են համարժեք պատասխանել նաև այդ խնդրին. մի կողմից Ադրբեջանում իսրայելական ներկայությունը, մյուս կողմից՝ Թուրքիայի անօդաչուների խնդիրն իրանցիներին մղում է իրականացնել հակաօդային պաշտպանության միջոցառումներ սեփական տարածքն ապահովագրելու նպատակով»,- նշեց Ոսկանյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի և Թուրքիայի արգործնախարարների՝ Սոչիում կայացած հանդիպմանը, որտեղ կողմերը քննարկել են վարձկան ահաբեկիչների խնդիրը, քաղաքագետը նշեց, որ նախաձեռնությունը բխում է ռուսական կողմի շահերից, թեպետ, Անկարան հազիվ թե հրաժարվի վարձկաններից, որոնց Թուրքիան օգտագործել և օգտագործում է Սիրիայում, Լիբիայում և Արցախում իր համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներ լուծելու համար։

Իրանում ՀՀ դեսպանը և ԻԻՀ անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանի հարցերը

Հիշեցնենք`դեկտեմբերի 29-ին իրանական Azariha-ն հաղորդել էր, որ Իրանը հակաօդային պաշտպանության զորքերի վարժանքներ կանցկացնի երկրի հյուսիս-արևմուտքում:

197
թեգերը:
Վարդան Ոսկանյան, Զորավարժություններ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Հայաստանն ու Իրանը մտադիր են դեղերի և բժշկական սարքերի միասնական արտադրություն սկսել
Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ. ՀՀ պատվիրակությունն Իրանում էր
Արա Այվազյանն ու Իրանի արտգործնախարարը մի շարք հարցեր են քննարկել հեռախոսով
Սուրեն Օհանջանյան

Տեխնիկան հեռացվել է. Որոտանի համայնքապետը` ադրբեջանական կողմում խրամատներ փորելու մասին

354
Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը Sputnik Արմենիայի եթերում չի բացառել, որ ադրբեջանցիների հերթական տարօրինակ քայլը կասեցվել է Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ միջնորդությամբ։
«Տեխնիկան հեռացվել է». Որոտանի համայնքապետը` ադրբեջանական կողմում խրամատներ փորելու մասին

Համայնքապետարանի ահազանգից հետո աշխատանքները դադարել են, տեխնիկան էլ հեռացվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը։

Թե ով կամ ովքեր են միջամտել, որ ադրբեջանական կողմում աշխատանքները դադարեցվեն, համայնքի ղեկավարը դժվարանում է պատասխանել, բայց ռուսական կողմի միջամտությունը չի բացառում։ 

«Ես ոչ մի բան չեմ բացառում, պարզ է, եթե մեր Հայաստանում մեկը մի գործ է անում՝ մեր բարեկամ երկիրն է միջամտում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ու հայտնել` թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։ Նա ահազանգել էր, որ խաթարված ու վտանգված է գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը։

Փոխքաղաքապետի գրառումից մեկ օր անց`168.am-ի հարցին ի պատասխան ԱԱԾ–ից հայտնել էին, որ ադրբեջանական կողմն իրենց վերակարգերի տեղակայման վայրերում իրականացնում է անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ և անհանգստանալու առիթ չկա: 

354
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, խաղաղապահ, Որոտան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Ինչպե՞ս լուծել Շուռնուխի և Որոտանի խնդիրը. Մարուքյանն առաջարկ ունի
Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Թաթոյան
Ավինյանը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում
Վիգեն Հակոբյան

Պատային իրավիճակը իշխանության համար կարող է նույնիսկ կործանարար լինել. Հակոբյան

64
(Թարմացված է 21:50 05.03.2021)
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին և դրանց հանգուցալուծման հնարավոր տարբերակներին։ 
Հակոբյան. «Պատային իրավիճակը կարող է իշխանության համար նույնիսկ կործանարար լինել»

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` խոսքը միակ տարբերակի մասին չէ, կան բազմաթիվ ճանապարհներ, որոնցից մեկը ներկա ընդդիմության առաջադրած պլան «ա»–ն է, որը նախատեսում է զանգվածային ճնշման միջոցով Նիկոլ Փաշինյանի չորս հենարանների թուլացում, որոնց մասին խոսել է Վազգեն Մանուկյանը։ Քաղտեխնոլոգը հիշատակեց նաև պլան «բ»–ն, որն ըստ էության ապստամբություն է քաղաքացիական հասարակության միջոցով և որն անհնազանդության դրսևորման տարբեր դրվագներ է պարունակում, բայց կարող է իրականացվել նաև առանց բռնության։ 

«Ու քանի որ բանակն այս կամ այն ձևով ներգրավված է գործընթացներում, հետևաբար ընդհանուր առմամբ, ինչպես նշում է Ռոբերտ Քոչարյանը, չի բացառվում նաև ռազմական հեղաշրջման տարբերակը, որն, ի դեպ, լայնորեն կիրառվում է միջազգային պրակտիկայում։ Քանի որ թեման վերջերս ակտուալ էր, մամուլում կար հրապարակում առ այն, որ նախորդ երեք տարիների ընթացքում ամբողջ աշխարհում եղել է շուրջ 1500 ռազմական հեղաշրջում»,– նշում է քաղտեխնոլոգը։

Հակոբյանի տեղեկացմամբ` հետխորհրդային տարածքում դեռևս ռազմական հեղաշրջմամբ իշխանափոխություն տեղի չի ունեցել, մինչդեռ պալատական հեղաշրջումներ եղել են, ինչպես նաև տեղի են ունեցել արյունալի կամ թավշյա, գունավոր հեղափոխություններ։ Ըստ նրա` ռազմական հեղաշրջման գործիքակազմը յուրահատուկ բան չէ, որից վախենում են, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանն իր հայտնի ասուլիսում, ըստ քաղտեխնոլոգի, հասկացրեց, որ դա քաղաքական գործիքակազմում նույնպես ընկալվող և աշխարհի կողմից ընդունվող տարբերակ է։ 

«Այնուամենայնիվ ներքաղաքական գործընթացներն Հայաստանում այդքան էլ անհույս չեն։ Նույնիսկ պլան «ա»–ով նախատեսված գործողությունների արդյունքում ընդդիմությունն այդուհանդերձ կարողացավ կայունացնել փողոցում կանգնած իր զանգվածներին, որովհետև առաջին իսկ կոչից հետո մեծ թվով մարդիկ են հավաքվում։ Եթե նույնիսկ իրավիճակը պատային է, ինչպես շատերն են նշում, ապա պատային է նաև իշխանության համար և նույնիսկ կարող է կործանարար լինել, որովհետև իշխանությունը կորցրել է վերահսկողությունը ո՛չ միայն կառավարման համակարգի, այլև բանակի` ամենահզոր ուժային կառույցներից մեկի վրա»,– նշեց քաղտեխնոլոգը։

Պարոն Փաշինյան, ո՞նց եք. ընդդիմադիր պատգամավորը որոշեց խոսեցնել վարչապետին

Հակոբյանի համոզմամբ` պատային իրավիճակի հանգուցալուծման ճանապարհներ փնտրելու մեջ ռեսուրսներ ու ժամանակ չկորցնելու առումով շահագրգռված է նաև իշխանությունը։ 

64
թեգերը:
ընդդիմություն, Իշխանություն, Վիգեն Հակոբյան
Ըստ թեմայի
Ռուսական զենքն իրեն-իրեն չի կրակում․ Զատուլինը պատասխանել է ՀՀ իշխանության մեղադրանքներին
Գլխավոր շտաբի պահանջն ու իշխանության ճգնաժամը․ ով ում կհաղթի Հայաստանում
Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին. Քոչարյան
Նորատ Տեր–Գրիգորյանց

Հոգնել են բարձիթողի վիճակից. Տեր–Գրիգորյանցը մեկնաբանել է ԳՇ– Փաշինյան «հակամարտությունը»

0
(Թարմացված է 14:29 06.03.2021)
Հայկական բանակի հիմնադիրներից Նորատ Տեր-Գրիգորյանցն ասել է, որ ստեղծված իրավիճակում կողմերից ոչ մեկին չի աջակցում։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ զինված ուժերը նախատեսված չեն հեղաշրջման համար, դրանք ապահովում են երկրի անվտանգությունը դրսից նախաձեռնված հարձակման ժամանակ։ Sputnik Արմենիայի հետ  զույցում այս մասին ասաց  ԽՍՀՄ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, անկախ Հայաստանի Զինված ուժերի ստեղծողներից գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ մեկնաբանելով երկրում տիրող իրավիճակը։

«Հայաստանի զինված ուժերը ճիշտ այնպես, ինչպես ԽՍՀՄ-ում և ՌԴ-ում, պարզապես նախատեսված չեն այդ գործի (հեղաշրջման,–խմբ.) համար։ Այն, ինչ Գլխավոր շտաբի պետը գրել է, կարծում եմ` նրանք պարզապես հոգնել են բարձիթողի վիճակից ու այլանդակությունից, երբ վերադաս մարմինները հանկարծակի հանում են ռազմական գեներալներին, սպաներին պատերազմից առաջ և պատերազմի ժամանակ», - ասաց նա։

Նրա խոսքով՝ այդ պատճառով բանակը մերկացվում է, խախտվում է բարոյական ու մարտական ոգին, վիճակը, մարտունակությունը։ Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ ամենայն հավանականությամբ, Գլխավոր շտաբի պետը հոգնել է նման իրավիճակից, դրա համար էլ նա հանդես է եկել այդ հայտարարությամբ։

Տեր-Գրիգորյանցը նաև ընդգծեց, որ բանակը քաղաքականությամբ չի զբաղվում։ Բացի այդ, նա պարզաբանել է, որ ինքն այդ իրավիճակում ոչ մեկին չի աջակցում։

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

0
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան, Զինված ուժեր, Նորատ Տեր–Գրիգորյանց