Վահե Հովհաննիսյան

Խնդիրն իշխանություն–ընդդիմություն կոնֆլիկտի մեջ չէ. Վահե Հովհաննիսյանը` ճգնաժամի մասին

125
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական վերջին զարգացումներին և երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին։
Վահե Հովհաննիսյան. «Պրոբլեմը շատ ավելի խորն է, որովհետև գործ ունենք պետականության ճգնաժամի հետ»

Վահե Հովհաննիսյանի դիտարկմամբ` հետպատերազմական Հայաստանում շատ լուրջ ճգնաժամ է, որը կարող է տարբեր գնահատականներ ունենալ` կառավարման, իշխանական կամ քաղաքական ճգնաժամ, սակայն պրոբլեմը շատ ավելի խորն է, որովհետև գործ ունենք պետականության ճգնաժամի հետ։ Ըստ նրա` նոր կառավարության ձևավորումն ընդամենը պետականության ճգնաժամի հաղթահարմանը միտված քայլ է։

«Խնդիրն իշխանություն–ընդդիմություն կոնֆլիկտի մեջ չէ, որովհետև իշխանություն չունենք։ Պրոբլեմը հենց սա է։ Կան նոմինալ մարդիկ, որոնք պաշտոններ կրող են, բայց պետությունն ինքնին չի աշխատում, և այն վիճակը, որ ունենք սահմաններին, տնտեսության մեջ, արտաքին քաղաքականության ոլորտում, մեզ հուշում է, որ իսկապես իշխանություն չունենք։ Այս պարագայում նույնպես խոսել ընդդիմադիր շարժման մասին ծիծաղելի է։ Սա երկու կողմի կոնֆլիկտ չէ, հասարակությունն էլ իր հերթին չի կարող դիտորդ լինել, որովհետև կատարվում է աննախադեպ մի բան, որ հարյուր տարի չէինք տեսել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամը։

Հովհաննիսյանի կարծիքով` մեր խնդիրն է նոր իշխանության ձևավորումը, քանզի ներկա կառավարությունը չի գործում, դեռ հաջորդ տարվա բյուջեն հաստատված չէ, ԱԺ իշխանական մեծամասնության պատգամավորներն իրենց հերթին կիսաթաքնված վիճակում են, նկուղներից դուրս չեն գալիս և իրենց պահում են խիստ անպատասխանատու, իսկ այդ թևի տնտեսագետներն ընդհանրապես չեն խոսում տնտեսական խնդիրների մասին, մինչդեռ ամենամոտ ապագայում մեզ սպասում է տնտեսական կոլապս։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Բերման են ենթարկել Յուրի Խաչատուրովի որդուն ու մոտ 70 այլ ցուցարարի

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայրենիքի փրկության շարժում», որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դեկտեմբերի 22–ից ընդդիմադիրները նստացույց են հայտարարել ու գիշերում են Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում։

125
թեգերը:
ընդդիմություն, Իշխանություն, Հայաստան
Ըստ թեմայի
Նոր սենսացիաներ կլինեն. պարտության համար ոչ ոք չի ուզում պատասխան տալ
«Ես ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդն իր խոսքն ասի». քաղաքական իրավիճակը` ըստ Փաշինյանի
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը օրերի հարց է․ Արսեն Բաբայան
Սուրեն Սուրենյանց

Իշխանությունը չի գիտակցում այն ազգային աղետը, որի առաջ կանգնեցրել է երկիրը. Սուրենյանց

86
(Թարմացված է 22:59 16.01.2021)
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի խոսքով` իշխող քաղաքական թիմը երկիրը ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում։
«Գործող իշխանությունը չի գիտակցում այն ազգային աղետը, որի առաջ կանգնեցրել է երկիրը». Սուրենյանց

Լենա Նազարյանն ու իր քաղաքական թիմը երկրի զարգացման հավակնոտ ծրագիր ներկայացնելու փոխարեն զբաղված են անհեթեթ հայտարարություններ հնչեցելով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով ԱԺ փոխխոսնակի այն տեսակետը, թե հզորանալու և կորցրածը հետ բերելու փորձագիտական շրջանակների մոտեցումները հետադիմական են։

«Սա շատ վտանգավոր մեսիջ է, որը ապացուցում է այն միտքը, որ պարտության սիմվոլ իշխանությունը չի կարող նպաստել երկրի զարգացման հավակնոտ օրակարգի իրականացմանը»,- ասաց նա։

Սուրենյանցի կարծիքով` իշխող թիմում ոչ միայն հաշտվել են պարտության մտքի հետ, այլև մոռացել են պետական օրակարգի մասին և այս պահին մտահոգված են միայն սեփական իշխանությունը պահպանելու խնդրով։

«Սեփական իշխանության պահպանման մոլուցքն այնքան ուժեղ է, որ դրա հաշվին խժռվում է երկրի ինքնիշխանությունը, նրա զարգացման ռեսուրսը։ Գործող իշխանությունն իր առաջին և մյուս դեմքերով չի գիտակցում այն ազգային աղետը, որի առաջ կանգնեցրել է երկիրը»,- նշեց Սուրենյանցը։

Հիշեցնենք` հունվարի 15-ին ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարեց, որ տարբեր փորձագետների`մի քանի տարի խաղաղ ապրելու, հզորանալու, վերազինվելու և մեր բաժին հաղթանակը հետ բերելու մտածողությունը համարում է հետադիմական և վնասակար։

86
թեգերը:
աղետ, Իշխանություն, Սուրեն Սուրենյանց
Ռուբեն Մելքոնյան

Հայաստանը հիմա տարածաշրջանային խաղացող չէ և կորցրել է իր սուբյեկտայնությունը. Մելքոնյան

60
(Թարմացված է 17:14 16.01.2021)
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան պատերազմից հետո տարածաշրջանային զարգացումներին և այդ համատեքստում մասնավորապես Թուրքիայի վարքագծին։ 
Մելքոնյան. «Թուրքիան հավակնություններ ունի Կովկասում, բայց երբեք նման մեծ հնարավորություններ չի ունեցել»

Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ` Մերձավոր Արևելքում իրադարձությունները միշտ թեժ են եղել և հիմա էլ շարունակում են այդպիսին մնալ, և պատմության որ շրջանն էլ դիտարկենք՝ կպարզվի, որ տվյալ տարածաշրջանում բախվել են գերտերությունների շահերը։

«Հիմա էլ տրամաբանությունը չի փոխվել։ Արցախյան պատերազմից հետո մի փոքր ավելի դադարի կամ ավելի քիչ էսկալացիոն գործընթացներ են տեղի ունենում, սակայն դա ամենևին չի նշանակում, որ ամեն ինչ հանդարտվել է և լուծվել։ Այստեղ պրոբլեմները շարունակում են մնալ, դրանց բնույթը, եթե կարելի է ասել` կոնֆիգուրացիան, մի փոքր փոխվել է, թեև խաղացողները մնացել են նույնը»,– նշեց թուրքագետը։

Մելքոնյանի կարծիքով` ցավոք սրտի Հայաստանն այդ ամենից դուրս եկավ որպես այլևս ոչ խաղացող` կորցնելով իր սուբյեկտայնությունը, և եթե նախկինում մինչպատերազմյան շրջանի գործընթացներում Հայաստանը հանդիսանում էր որպես առանձին սուբյեկտ, հիմա, ըստ նրա, այն նույնիսկ քննարկումներում չի կարողանում իր կարծիքն արտահայտել ու հետամուտ լինել իր նպատակներին, իսկ երբեմն անգամ մեր երկրի անունը կարող է առհասարակ չհիշատակվել։

«Ենթադրում եմ` կուլիսային զրույցներում այս ամենն ավելի ցայտուն է, համենայնդեպս վերջին մոսկովյան հանդիպման ժամանակ տեսանք, որ Ադրբեջանի նախագահն արտահայտեց գոհունակություն, մինչդեռ ՀՀ վարչապետն ասաց, որ չի ստացվել գերիների վերադարձի հարցը լուծել»,– նշեց թուրքագետը։

Ինչ գին ենք վճարելու Ադրբեջանը Թուրքիային կապող Նախիջևանի միջանցքի դիմաց

Անդրադառնալով նաև Թուրքիայի վարքագծին` Մելքոնյանն ընդգծեց, որ այդ երկիրն այս տարածաշրջանում ունի մեծ հավակնություններ, բայց երբեք նման մեծ հնարավորություններ չի ունեցել, որովհետև արցախյան պատերազմից հետո հայտնվել է շահեկան դրության մեջ, քանզի ներթափանցեց կոնֆլիկտի մեջ, և անկախ այն հանգամանքից, թե Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը մնում է, թե ոչ, Թուրքիան այստեղ արդեն իսկ ունի որոշակի դերակատարություն։ 

Մելքոնյանի գնահատմամբ` Թուրքիան այլևս այն պետությունը չէ, որ կար 2010 թվականին, որովհետև արդեն դե–ֆակտո, եթե ոչ դե–յուրե, ունի այլ կարգավիճակ։ Կարևոր գործոն է նաև Թուրքիայի ռազմական ներկայությունն Ադրբեջանում, ինչն ավելի լեգիտիմացվեց արցախյան պատերազմից հետո, և Թուրքիան մեր տարածաշրջանում մեկ քայլ առաջ եկավ։

60
թեգերը:
Թուրքիա, Հայաստան, Ռուբեն Մելքոնյան (թուրքագետ)
Ըստ թեմայի
Թուրքիայում համաշխարհային պատերազմ է «եփվում»․ Վասերմանը կոչ է արել պատրաստվել վատագույնին
Թուրքիան ավիաբազաներ է ստեղծում ադրբեջանական երեք քաղաքում
Չավուշօղլուն ասել է` ինչպես են Թուրքիան և Ֆրանսիան փորձում կարգավորել հարաբերությունները
Ջահ

Հունվարի 18-ին լույս չի լինի Երևանի ու 4 մարզի որոշ հատվածներում

0
Պլանային նորոգման աշխատանքներ են իրականացվելու մայրաքաղաքում, Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

11։00-17:00 Խորենացի փ. 3-17 շենքեր, Արմենակյան փ. 1-67 սեփական տներ, Նորքի Այգիներ փ. 301-305 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 75 դպրոց, Ներքին Շենգավիթ 3, 4, 12, 13 փողոցների սեփական տներ, Ներքին Շենգավիթ 1, 2, 9, 10, 11 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,

Կոտայքի մարզում՝

11։00-17։00 Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան 13 շենք, Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս, Բալահովիտ գյուղ մասնակի,

10։00-16։00 Պռոշյան համայնք մասնակի, Հուշարձան թաղամաս, “Եթեր” խմբագրություն, Զինմաս, Վերին, Արևմտյան, Նոր թաղամասեր և հարակից արտադրական տարածքներ,

Հայաստանում 2021-ի փետրվարից հնարավոր է`լույսը թանկանա. ինչպե՞ս կարելի էր խուսափել դրանից

Արարատի մարզում՝

10:00-16:00 Ոստան գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10:00-13:00 Վայք քաղաքի Կամո և Երիտասարդական փողոցները` մասնակի,

11:00-15:00 Գլաձոր և Աղնջաձոր գյուղերը` մասնակի,

Սյունիքի մարզում՝

11:00-17:00 Նորավան գյուղ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով. եղանակի տեսություն

0
թեգերը:
Մարզ, Երևան, էլեկտրաէներգիա, Հայաստան
Ըստ թեմայի
Մինչև ապրիլ բան չի փոխվի. տնտեսագետը հուշում է` ինչ է պետք անել կյանքը լավացնելու համար
Գազալցակայաններում գազը թանկացել է ու պարզ չէ՝ հետո ինչ կլինի
Բարև, թանկացումներ․ Արարատի մարզի մի քանի գծատերեր ապօրինի բարձրացրել են ուղեվարձը