Հայկազ Ֆանյանը նախ վկայակոչեց վիճակագրական տվյալները, որոնց համաձայն` 2019 թվականին Հայաստանի ոչ ֆինանսական բիզնես հատվածում գործել են 75180 տնտեսվարող սուբյեկտներ։ Դրանք այն ոլորտներն են, որտեղ բիզնեսը կարող է հստակ գործունեություն ծավալել։
«Այս ոլորտում ըստ էության շատ մեծ մասնաբաժին ունեն առևտրի ոլորտի ձեռնարկությունները, այսինքն` մեծածախ ու մանրածախ առևտրում ներգրավված կազմակերպությունները, որոնք կազմում են տնտեսվարողների գրեթե 60 տոկոսը, ինչը Հայաստանի նման երկրների համար բավականին մտահոգիչ է, այսինքն` մարդիկ փորձում են իրենց գործունեությունը ծավալել առևտրի ոլորտում, բայց դա իրենից արտահանում չի ներկայացնում, ուղղակի փորձում են դժվար պայմաններում սոցիալական խնդիրներ լուծել»,– նշեց տնտեսագետը։
Ֆանյանի կարծիքով` այլ հետազոտությունների հետ համեմատության դեպքում պարզ է դառնում, որ գործարարությամբ զբաղվելու մարդկանց մոտիվացիան ընտանիքի սոցիալական խնդիրները լուծելն է։ Մյուս կողմից եթե դիտարկվի նորաստեղծ ձեռնարկությունների քանակը, թե քանիսն են ստեղծվել 2019 թվականին, ապա խոսքը մոտ 11656 ձեռնարկության մասին է, որտեղ նույնպես առյուծի մասնաբաժին ունեն առևտրով զբաղվող կազմակերպությունները։
Ինքնահոսի մատնված երկիր, կամ պատերազմող Հայաստանում որևէ հրահանգ տնտեսությունը չի ստացել
Տնտեսագետի համար մտահոգիչ է հատկապես այն իրողությունը, որ խոշոր ձեռնարկությունները քիչ են, նույնիսկ եթե խոշոր չեն դիտարկվում, այսինքն` ունեն քսանից ավելի աշխատող։ Դրանց թվաքանակը 79 է, և եթե ընդունենք, որ դրանց մի մասը կորպորատիվ դերաբաժանումների կամ առանձնացումների արդյունք է, ապա տեսնում ենք, որ նորաստեղծ խոշոր ձեռնարկությունների բավականին փոքրաթիվ քանակն անուղղակիորեն վկայում է այն մասին, որ Հայաստանում շոշափելի բիզնես-նախագծեր չեն իրականացվում, իսկ մեր տնտեսությունը գտնվում է անառողջ վիճակում։
Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ` երբ Բայդենն ընտրվեց նախագահ, որոշակի ազդակներ փոխանցեց Իրանին, որ պատրաստ է վերանայել միջուկային ծրագրին վերադառնալու հնարավորությունը, եթե Իրանն իր հերթին չեղյալ հայտարարի բոլոր խախտումները, որոնք կատարում էր 2019 թվականի մայիսին։ Ըստ նրա` Իրանի պատասխանը հստակ էր, որովհետև հոգևոր առաջնորդը հայտարարեց, թե առաջինը ԱՄՆ–ն է դուրս եկել պայմանագրից ու սահմանել դրան հակասող նոր պատժամիջոցներ, հետևաբար եթե ԱՄՆ–ն ցանկանում է վերադառնալ պայմանագրին, ապա պետք է չեղարկի պատժամիջոցները։
«Միացյալ Նահանգներն ակնարկում է նաև, որ պատրաստ է վերադառնալ պայմանագրին առանց փոփոխության, եթե լինի թեկուզ անուղղակի պայմանավորվածություն, որ գործարքին վերադառնալուց հետո անմիջապես պետք է սկսվեն բանակցություններ ամերիկյան կողմի համար ևս երկու կարևոր հարցերի շուրջ։ Առաջինն Իրանի տարածաշրջանային քաղաքականությունն է, իսկ երկրորդն Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրերը։ Մինչդեռ Իրանի ղեկավարությունն ու հոգրևոր առաջնորդը հայտարարեցին, որ մեկը մյուսի հետ որևէ կերպ կապել պետք չէ, և Իրանը թեկուզ անուղղակիորեն որևէ պարտավորություն այդ առումով չի ստանձնի»,– նշեց քաղաքագետը։
Պողոսյանի կարծիքով` իրանա–ամերիկյան հարաբերություններում ստեղծվել է որոշակի պատային իրավիճակ, Իրանի խորհրդարանը նախապես ընդունել էր հատուկ օրենք, որով փետրվարի վերջից ՄԱԳԱՏԷ–ի դիտորդներն այլևս մուտք չէին գործելու Իրան, սակայն այդ հարցում կարծես գտնվեց միջանկյալ լուծում, ըստ որի` դիտորդները չեն այցելի, բայց Իրանն ինքը կլուսանկարահանի օբյեկտներն ու ՄԱԳԱՏԷ–ին կփոխանցի տեսանյութերը։
«Իրանում պահպանողական կամ ավելի կոշտ գծի կողմնակիցները նույնիսկ պահանջում էին երկրի նախագահի դեմ քրեական գործ հարուցել` պնդելով, որ միջազգային կառույցի հետ ձեռք բերված համաձայնագիրն օրենքի կոպիտ խախտում է։ Այդուհանդերձ դա կտևի երեք ամիս, որից հետո միջազգային հանրությունը մուտք չի ունենա Իրանի միջուկային օբյեկտներ»,– նշեց քաղաքագետը։
Թուրքիան կողմ է, որ Իրանի դեմ պատժամիջոցները վերացվեն
Պողոսյանի համոզմամբ` դա չի նշանակում, որ երեք ամիս հետո Իրանը կունենա միջուկային զենք, որովհետև նման զենք ստեղծելու համար առնվազն պետք է ունենալ մինչև 90 և ավելի տոկոս հարստացված ուրան, թեև 20 տոկոսից 90–ի հասնելը տեխնիկապես բարդ խնդիր չէ։ Ըստ նրա` Իրանի կողմից ատոմային ռումբի ձեռքբերումն Իսրայելի համար համարվում է կարմիր գիծ, որն իր հերթին հայտարարում է` եթե ԱՄՆ–ն չփորձի կանգնեցնել այդ գործընթացը, ապա Իսրայելն իրեն միակողմանի իրավունք կվերապահի ռազմական հարված հասցնել Իրանին։ Քաղաքագետի կարծիքով` մինչև Իրանի համապետական ընտրություններ դժվար թե միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում լինի որևէ փոփոխություն։
Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ`Վազգեն Մանուկյանը նկատի ունի այն, որ թեև կան մեծ դժգոհություններ գործող իշխանությունից և մեծամասնությունը համարում է, որ այն պետք է հրաժարական տա, սակայն կա նաև տարբեր վերաբերմունք հարթակում գտնվող ուժերի նկատմամբ և այդ առումով` գերնպատակը պետության փրկությունն է, գործող իշխանության հեռացումը։ Պայքար չի գնում իշխանության համար, հետևաբար, պետք է միավորվել գաղափարի, այլ ոչ թե միայն հարթակում կանգնած ուժերի ձևաչափի շուրջ։
«Պետք է միավորվել գերխնդիրը լուծելու համար, իսկ թե հետագայում ով կգա իշխանության, կորոշվի ընտրությունների ժամանակ։ Այսպես թե այնպես, լինելու է ժամանակավոր կառավարություն, ուստի անհրաժեշտ է այս փուլում միավորվել նպատակի շուրջ, այլ ոչ թե քննարկել, թե ովքեր կարող են լինել ընդդիմության շարքերում, ինչը բոլորովին այլ հարց է»,– նշեց քաղաքագետը։
Դանիելյանի կարծիքով` պայքարի տարբեր մարտավարությունները կարելի է համադրել, այսինքն` պայքար մղել և՛ միասնաբար, և՛ ցանցային տարբերակով, տարբեր բևեռների միջոցով, որովհետև բոլորի ցանկությունն այսպես թե այնպես նույնն է` հեռացնել գործող իշխանությանը, հասնել նրա հրաժարականին։
«Տարբեր երկրների ու նաև Հայաստանի Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին ու պետք է արտահայտի նրա կամքը։ Այդ կետն ամրագրված է ժողովրդավարական երկրներում։ Եթե իշխանությունը դուրս է գալիս ժողովրդի կամքի դեմ, ժողովուրդն ապստամբելու, ուժ կիրառելու իրավունք ունի։ Ի դեպ, նման հռետորաբանություն օգտագործում էր այն ուժը, որը 2018 թվականին եկավ իշխանության, բայց հիմա նույն ուժն անընդհատ շահարկելով ժողովրդի անունը` իրականացնում է հակասահմանադրական գործողություններ»,– նշեց քաղաքագետը։
Դանիելյանի խոսքով` եթե վերընթերցենք իմքայլական պատգամավորների այն ժամանակվա ելույթները, ակնհայտ է, որ նրանք նույնպես իրենց քայլերը բացատրում էին ժողովրդի կամարտահայտությամբ, որ ժողովրդի կամքը բարձր է Սահմանադրությունից, բայց այժմ նրանք ստանում են այն, ինչ արել են ժամանակին։
Արմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել
Ինչպես իրենք էին ժողովրդին կոչ արել ուժ կիրառել Ազգային ժողովի նկատմամբ, շրջափակել օրենսդիր մարմնի շենքը, հիմա նույնն, ըստ Դանիելյանի, կարելի է կատարել նրանց նկատմամբ։
Եթե նախագահը ՍԴ չդիմի, Շուշիի անկումն իր խղճի վրա է. Վազգեն Մանուկյան
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. ՌԴ Իվանովո քաղաքի բնակչուհի Յուլիա Շիլովան, որն անցյալ տարի ամուսնության առաջարկություն էր արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այդպես էլ չի ամուսնացել: Այս մասին նա այսօր ասել է «Ռոսիա 1»հեռուստաալիքի եթերում։
Աղջիկը Պուտինին ամուսնության առաջարկ էր արել մարտի 6-ին, երբ ՌԴ նախագահն այցելել էր Իվանովո և շփվել տեղի բնակիչների հետ:
«Նա, ցավոք, ինձ չի զանգահարել», - ասել է Շիլովան մեկ տարի անց:
Նրա խոսքով՝ նախագահին ամուսնության առաջարկ անելուց հետո նա շատ երկրպագուներ է ունեցել, սակայն նրանցից ոչ ոք չի կարողացել նվաճել իր սիրտը։
Նշենք, որ աղջիկը բազմության միջից դիմել էր Պուտինի ու բղավել․«Ամուսնացե՛ք ինձ հետ, խնդրում եմ»: Պուտինը շփոթվել էր, բայց մի քանի բառ փոխանակել էր աղջկա հետ։
Նա փոխանցել էր Վլադիմիր Պուտինին իր երկու լուսանկարները, որոնցում նշել էր իր հեռախոսահամարն ու պատմել իր մասին:
«Ամուսնացե՛ք ինձ հետ, խնդրում եմ: Ես ունեմ բարձրագույն կրթություն, 28 տարեկան եմ, երեխաներ և նյութական խնդիրներ չունեմ»,- նկարներից մեկի հետևում գրել էր Շիլովան։
Պուտինը պատմել է օտարերկրացի ընկերոջ հետ Կրեմլում հանդիպելու մասին
Շիլովան պատմել էր, որ դերասանուհի է մանկական թատրոնում: Նա իր խոսքում նշել էր, որ կկարողանա դառնալ Պուտինին արժանի առաջին տիկին: