Արմեն Բաղդասարյան

Ինչ մեսիջ կար վարչապետի ելույթում, կամ որ դեպքում է, որ այլևս բանակցելու բան չենք ունենա

578
(Թարմացված է 22:36 27.11.2020)
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ վարչապետն իր վերջին ուղերձում ևս մեկ անգամ փորձեց ստեղծված իրավիճակի համար մեղադրել ուրիշներին և «ջրից չոր դուրս գալ»:
«Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում». Բաղդասարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական իրավիճակը լավ չի պատկերացնում և փորձում է ամեն ինչի պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձը:

«Նա ամեն կերպ փորձում է խուսափել պատասխանատվությունից: Նա եկել էր ասելու, որ չի պատրաստվում հրաժարական տալ, որ ինքը վերահսկում է իրավիճակը, և այդ ուղերձն ավելի շատ իր թիմակիցներին ոգևորելու և մեղքը ուրիշների վրա բարդելու մեսիջ էր պարունակում»,- ասաց նա:

Այն գրառումներն ու ելույթները, որոնցում վարչապետը խոսում է իր և իր քաղաքական ուժի հրաժարականի հանրային պահանջի բացակայության մասին, քաղաքագետն անհեթեթ է համարում: Ասում է՝ վարչապետն իրավիճակին չի տիրապետում և շարունակում է պատրանքների մեջ ապրել, ինչը որևէ լավ բանի չի կարող հանգեցնել:

«Վարչապետին հեռացնելու հանրային պահանջ միանշանակ կա, ուղղակի այդ պահանջը փողոցային պայքարով չի արտահայտվում, որովհետև այլընտրանքի հարցում անորոշություն կա, հասարակության բացարձակ մեծամասնությունը վստահ եմ, որ այդ պահանջն ունի, պարզապես այդ պահանջն առայժմ պասիվ է արտահայտված»,- հավելեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ մարդիկ ուզում էին լսել ավելի հրատապ խնդիրների, այն է՝ ռազմագերիների վերադարձի և ոչ պակաս կարևոր Բերձորի ճակատագրին վերաբերող  տեղեկություններ:   

«Այդ խայտառակ փաստաթղթից հետո հույս կար, որ մենք Արցախի գոնե մի մասը կարող ենք պահել, բայց Բերձորում  իրադարձություններն այնպես են զարգանում, որ եթե այդ հարցը չկարգավորվի, մենք այդ կեսն էլ չենք կարողանալու պահենք, մարդիկ ակնկալում էին լսել՝ ինչ է կատարվում այնտեղ, ինչ է լինելու այդ միջանցքի հետ, ինչն այդպես էլ չլսեցին»,- նշեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետը համոզված է, որ եթե մինչև դեկտեմբերի 1-ը Բերձորի հարցում հստակություն  չլինի, մենք այլևս բանակցելու ոչինչ չենք ունենա, իսկ հերթական աղետից խուսափելու համար մեր երկրին օր առաջ անհրաժեշտ է լեգիտիմ, հմուտ, արհեստավարժ ու սրտացավ առաջնորդ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1678 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

578
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, բանակցություն, Նիկոլ Փաշինյան, Արմեն Բաղդասարյան (քաղաքական մեկնաբան)
Ըստ թեմայի
Փորձում են Հայաստանում անիշխանության տպավորություն թողնել. Փաշինյան
Եռակողմ համաձայնագիրը դատափետողները չեն ասում` առաջարկո՞ւմ են հրաժարվել դրանից. Փաշինյան
Այդ գեներալն առնվազն կիսում է պատասխանատվությունը. Փաշինյանն արձագանքեց Մովսես Հակոբյանին
Գրիգոր Բալասանյան

«Իրանի դեմ լուրջ տանդեմն այսօր էլ է տեսանելի». Բալասանյանը` ԱՄՆ քաղաքականության մասին

43
(Թարմացված է 22:15 22.01.2021)
Փորձագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին իրադարձություններից հետո առաջացած իրավիճակին և հատկապես Իրանի շուրջ ընթացող զարգացումներին։
Բալասանյան. «Այսօր էլ տեսանելի է ԱՄՆ–Իսրայել լուրջ տանդեմն Իրանի դեմ»

Գրիգոր Բալասանյանի դիտարկմամբ` ԱՄՆ–ում կայացած նախագահական ընտրությունների ֆոնին իրանական կողմը թաքուն լավատեսությամբ փորձեց արձանագրել, որ այդ ընտրությունների արդյունքում ԱՄՆ–Իրան հարաբերություններում որոշակի ջերմացում և բարելավում կնկատվի, և Վաշինգտոնը կհրաժարվի այն թշնամական քաղաքականությունից, որ վերջին տասնամյակներին վարում է Իրանի նկատմամբ, սակայն միջազգայնագետը վկայակոչեց միջազգային հարաբերությունների փորձը, ըստ որի` ԱՄՆ–ի յուրաքանչյուր նախագահի ընտրություններից հետո երկրի արտաքին քաղաքականության մեջ մեծ հաշվով ոչինչ չի փոխվում։

Եռակողմ հայտարարության 9-րդ կետը. ձեռնտո՞ւ է Իրանին Նախիջևանի միջանցքի բացումը

«Բայդենի այն հայտարարությունները, որ իրենք կվերանայեն Թրամփի վարած քաղաքականությունը և Իրանի հետ կապված որոշակի զիջումների, թուլացումների կգնան, արվեցին քարոզարշավի ժամանակահատվածում ընտրազանգվածին իր կողմ ներգրավելու համար, որովհետև ԱՄՆ–ն Իրանի հետ կապված ունի շատ լուրջ ծրագրեր»,– նշեց միջազգայնագետը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու ևս երկու պաշտոնյա կգործուղվեն Իրան

Բալասանյանի կարծիքով` մի կողմից առկա է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հուսադրող հայտարարությունն ու թաքուն լավատեսությունն առ այն, որ միգուցե կարող է ինչ–որ բան փոխվել ԱՄՆ–ի քաղաքականության մեջ, բայց մյուս կողմից այսօր էլ տեսանելի է ԱՄՆ–Իսրայել լուրջ տանդեմն Իրանի դեմ, որովհետև Իրանն այդ երկրների համար Մերձավոր Արևելքում այն գործոնն է, որն ընդդիմանում է ամերիկյան աշխարհաքաղաքականության ամբողջ ծավալով իրականացմանը։

Հայտնի է` Իրանի ԱԳ նախարարը երբ կայցելի Հայաստան

43
թեգերը:
Գրիգոր Բալասանյան, ԱՄՆ, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Աննախադեպ իրավիճակին համարժեք քայլեր. ինչու է Իրանը որոշել ՀՕՊ զորավարժություններ սկսել 
Իրանի արտգործնախարարն ասել է՝ ով է գեներալ Սոլեյմանիի սպանության գլխավոր «շահառուն»
«Հյուսիսային հոսք – 2»․ ԱՄՆ-ը եվրոպական ընկերություններին սպառնում է նոր պատժամիջոցներով
Արմեն Պետրոսյան

Թուրքիան թուլացրել է իր դերակատարումը, բայց չպետք է մոռանալ Էրդողանի քայլերը. Պետրոսյան

56
(Թարմացված է 18:38 22.01.2021)
Արաբագետ Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե Ջո Բայդենի նոր վարչակազմը ինչպիսի քաղաքականություն կվարի Մերձավոր Արևելքում և ինչպես կվերաբերվի մասնավորապես Թուրքիային։
Պետրոսյան. «Բայդենի վարչակազմի հետ աշխատանքի առումով Թուրքիայում լրջորեն նախապատրաստվել են»

Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ` բավականաչափ բարդ է կանխատեսել, թե ինչպիսի քաղաքականություն կիրականացնի ԱՄՆ–ն, որովհետև այնպես է ստացվել, որ տարածաշրջանային գործընթացները շղթայական փոխկապակցվածության տրամաբանություն են ձեռք բերել հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավվածությամբ տարբեր խնդիրներում։

«Ականատես ենք լինում, որ մի հակամարտության գոտում, որտեղ այս երկու երկրները հարաբերվում են, կա շահերի զիջում, բայց մեկ այլ հակամարտության գոտում նոր ակնկալիքների դաշտ է բացվում։ Այդ առումով կարելի է Ռուսաստանի ու Թուրքիայի փոխգործակցությունը դիտարկել Սիրիայի և Արցախի հետ կապված վերջին զարգացումների համատեքստում։ Անկարան Սիրիայում զիջեց, բայց արցախյան խնդրում Ռուսաստանի հետ հասավ համաձայնության»,– նշեց արաբագետը։

Պետրոսյանի կարծիքով` Թուրքիան շատ լավ կարողանում է օգտագործել իր առավելություններն ու կարևորությունը տարածաշրջանային բոլոր աշխարհաքաղաքական դերակատարների հետ հարաբերություններում և միաժամանակ հասկանում է, որ ԱՄՆ–ի համար կարևոր երկիր է, ու օգտագործում է կարևորության հանգամանքը, զուգահեռաբար Ռուսաստանն ամեն կերպ փորձում է Թուրքիային դուրս բերել ՆԱՏՕ–ից, ուստի վերջինս իր հերթին ձգտում է օգտագործել նաև այդ հանգամանքը, աշխարհագրական դիրքը, իսկ Եվրոպայի հետ հարաբերվելիս Թուրքիան փորձում է օգտագործել սիրիացի միգրանտների հետ կապված ճգնաժամը։

«Իսկ արդեն Բայդենի վարչակազմի հետ աշխատանքների առումով Թուրքիայում, բնականաբար, արդեն իսկ լրջորեն նախապատրաստվել են և անգամ որոշակի դիրքավորում են ստանձնել։ Եթե նկատել եք, առնվազն վերջին մեկ ամսվա կտրվածքով Թուրքիան թուլացրել է իր նախկին հավակնոտ և ապակայունացնող դերակատարումը գրեթե բոլոր հակամարտային գոտիներում, փոխել է հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ և խոսում է սահմանները բացելու, համատեղ ձևաչափեր ստեղծելու մասին»,– նշեց արաբագետը։

Պետրոսյանի գնահատմամբ` Թուրքիան փորձում է դրական, կառուցողական միջավայր ձևավորել, որպեսզի այդ հիմքերի վրա սկսի բանակցություններն ու հետագա աշխատանքներն ԱՄՆ–ի հետ, բայց չպետք է մոռանալ, որ Էրդողանի կառավարության քայլերը մեծ հաշվով կրում են կարճաժամկետ, իմիտացիոն բնույթ։

Անկարա-Բաքու-Իսլամաբադ եռյակ. պատահակա՞ն է զորավարժությունների վայրի ընտրությունը ՀՀ-ի մոտ

56
թեգերը:
ԱՄՆ, Արմեն Պետրոսյան, Թուրքիա
Ըստ թեմայի
Թուրք–ադրբեջանական զորավարժություններ. նոր պատերա՞զմ, թե՞ քաղաքական ցուցադրություն
Հայը Թուրքիայում սպա լինել չի կարող, կամ Հրանտ Դինքի միակ իրավունքը
«Մենք դատապարտված ենք հարևանության. միակ ուղին երկխոսությունն է». թուրքահայ հոդվածագիր

«Գիտակցված ենք եկել այստեղ». Թաթուլը նստեց տեղն ու... Շուշիի մշակույթի տունը հրթիռակոծեցին

0
(Թարմացված է 14:59 23.01.2021)
Թաթուլը միշտ ասում էր, որ եթե պատերազմ լինի, բոլորս պետք է գնանք։ Ինքն էլ պատերազմը սկսվելուն պես զինվորագրվել ու Արցախ է մեկնել։

Կարևոր է, թե ինչպես ես ապրում և ինչ անուն ես թողնում. սա ոստիկանության մայոր Թաթուլ Օթարյանի խոսքերն են, որի տրամաբանության մեջ էլ իր կյանքը կառուցեց և անմահացավ։ Ոստիկանության մամուլի ծառայությունը տեսանյութ է ներկայացրել Թաթուլ Օթարյանի մասին պատմող։
Թաթուլը ծառայում էր ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբում՝ որպես հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ։ Մասնագիտությամբ տնտեսագետ էր, իսկ ծառայության ընթացքում ավարտեց նաև ոստիկանության ակադեմիան և ստացավ նաև իրավաբանի կրթություն։
Թաթուլը ոստիկանության համակարգում էր 2009 թվականից. շարքայինից հասել էր մայորի կոչման։
2012 թվականին ընտանիք էր կազմել, տարիներ անց տղա ունեցել։ Տղայի հարազատները նշում են՝ Թաթուլը միշտ ասում էր, որ պատերազմ լինի, բոլորս պետք է գնանք։ Պատերազմը սկսվելուն պես զինվորագրվելց ու Արցախ է մեկնել։ Ի դեպ, պատերազմական գործողություններին Արցախում մասնակցում էր նաև եղբայրը՝ Մհեր Օթարյանը։
«Երբ Շուշիի մշակույթի կենտրոնում էինք, Թաթուլը բարձրացավ բեմ և կոչով դիմեց ոստիկանության ծառայողներին։ Ասաց՝ տղե՛րք, մենք գիտակցված եկել ենք այստեղ։ Ուրեմն, այդպես մի մարդու նման էլ պետք է գնանք մեր պարտքը կատարելու։ Մենք եկել ենք, որ պայքարենք թշնամու դեմ։ Դրանից հետո դահլիճը լռեց։ Թաթուլը նստեց իր տեղը ու… դեպքը պատահեց»,-պատմում է ծառայակից ընկերը՝ Մհեր Սայանը։
Թաթուլ Օթարյանն անմահացավ Շուշիում՝ հոկտեմբերի 4-ին։

0
թեգերը:
Թաթուլ Օթարյան, ոստիկան, Պատերազմ
Ըստ թեմայի
Կասեցրել են հակառակորդի գրոհը, թշնամուն զգալի կորուստներ պատճառել․ նորօրյա հերոսները
Սերժանտ Հովհաննիսյանը կասեցրել է հյուսիսային կողմով թշնամու ճեղքումը. մերօրյա հերոսները
Տղամարդկանց կողքին ու նրանց հավասար կռվել են նաև կանայք. մերօրյա հերոսները