Վուրգավան համայնքը Քաշաթաղի շրջանի այն 52 գյուղերի շարքում է, որոնք անցել են Ադրբեջանին: Արցախի հերոս Վուրգ Ոսկանյանի անունը կրող և 40 ընտանիք ունեցող գյուղը հողին է հավասարված, իսկ վուրգավանցին էլ հիմա անտուն ու անգյուղ են մնացել: 59-ամյա Կարապետ Կարապետյանը թոռներին գրկած Աղավնագետով է կնոջ ու հարսի հետ փախել ադրբեջանցիների հարձակումից. սարսափով է հիշում կատարվածը։
«Գյուղն ավերված է. Խնձորեսկից ու Տեղից հեռադիտակով ենք տեսել, տանկերով մտել, տներն ավիրել են։ Հիմա այստեղ ենք, բայց այստեղ էլ ապագա չենք տեսնում։ Այսօր մարդիկ մեզ այստեղ պահեցին, բայց հետո, հետոյի մեջ ապագա չեմ տեսնում` ո՛չ տուն ունեմ, ո՛չ տեղ: Պետությունը կհոգա՞, տուն կտա՝ էդ էլ իրանց խղճին: Այսպես անորոշության մեջ ենք», -Sputnik Արմենիային ասում է Կարապետ Կարապետյանը:
Արցունքներն աչքերին հիշում է, որ ադրբեջանցիներին է թողել ոչ միայն տունը, այլ նաև տարիների ստեղծած ապրուստը՝ անասուններն ու այգիները: Իր ընտանիքի հետ հիմա ժամանակավոր բնակություն է հաստատել Շիրակի մարզի Թորսգյուղում, բայց ուշքն ու միտքն իր թոռների ապագան է, իսկ այդ ապագան իր ու իր համագյուղացիների համար մշուշոտ է։ Ո՞ւր գնալ, ինչո՞վ ապրել. այս հարցերն անպատասխան են։
121 արցախյան համայնք դարձան ադրբեջանական. որոնք են դրանք
ՀՀ կառավարությունը հրապարակել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ու նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական գյուղերի ու քաղաքների ցանկը։ Հրապարակված տեղեկությունների համաձայն` Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնում 121 համայնք։
Գրիգոր Բալասանյանի դիտարկմամբ` ԱՄՆ–ում կայացած նախագահական ընտրությունների ֆոնին իրանական կողմը թաքուն լավատեսությամբ փորձեց արձանագրել, որ այդ ընտրությունների արդյունքում ԱՄՆ–Իրան հարաբերություններում որոշակի ջերմացում և բարելավում կնկատվի, և Վաշինգտոնը կհրաժարվի այն թշնամական քաղաքականությունից, որ վերջին տասնամյակներին վարում է Իրանի նկատմամբ, սակայն միջազգայնագետը վկայակոչեց միջազգային հարաբերությունների փորձը, ըստ որի` ԱՄՆ–ի յուրաքանչյուր նախագահի ընտրություններից հետո երկրի արտաքին քաղաքականության մեջ մեծ հաշվով ոչինչ չի փոխվում։
Եռակողմ հայտարարության 9-րդ կետը. ձեռնտո՞ւ է Իրանին Նախիջևանի միջանցքի բացումը
«Բայդենի այն հայտարարությունները, որ իրենք կվերանայեն Թրամփի վարած քաղաքականությունը և Իրանի հետ կապված որոշակի զիջումների, թուլացումների կգնան, արվեցին քարոզարշավի ժամանակահատվածում ընտրազանգվածին իր կողմ ներգրավելու համար, որովհետև ԱՄՆ–ն Իրանի հետ կապված ունի շատ լուրջ ծրագրեր»,– նշեց միջազգայնագետը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու ևս երկու պաշտոնյա կգործուղվեն Իրան
Բալասանյանի կարծիքով` մի կողմից առկա է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հուսադրող հայտարարությունն ու թաքուն լավատեսությունն առ այն, որ միգուցե կարող է ինչ–որ բան փոխվել ԱՄՆ–ի քաղաքականության մեջ, բայց մյուս կողմից այսօր էլ տեսանելի է ԱՄՆ–Իսրայել լուրջ տանդեմն Իրանի դեմ, որովհետև Իրանն այդ երկրների համար Մերձավոր Արևելքում այն գործոնն է, որն ընդդիմանում է ամերիկյան աշխարհաքաղաքականության ամբողջ ծավալով իրականացմանը։
Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ` բավականաչափ բարդ է կանխատեսել, թե ինչպիսի քաղաքականություն կիրականացնի ԱՄՆ–ն, որովհետև այնպես է ստացվել, որ տարածաշրջանային գործընթացները շղթայական փոխկապակցվածության տրամաբանություն են ձեռք բերել հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավվածությամբ տարբեր խնդիրներում։
«Ականատես ենք լինում, որ մի հակամարտության գոտում, որտեղ այս երկու երկրները հարաբերվում են, կա շահերի զիջում, բայց մեկ այլ հակամարտության գոտում նոր ակնկալիքների դաշտ է բացվում։ Այդ առումով կարելի է Ռուսաստանի ու Թուրքիայի փոխգործակցությունը դիտարկել Սիրիայի և Արցախի հետ կապված վերջին զարգացումների համատեքստում։ Անկարան Սիրիայում զիջեց, բայց արցախյան խնդրում Ռուսաստանի հետ հասավ համաձայնության»,– նշեց արաբագետը։
Պետրոսյանի կարծիքով` Թուրքիան շատ լավ կարողանում է օգտագործել իր առավելություններն ու կարևորությունը տարածաշրջանային բոլոր աշխարհաքաղաքական դերակատարների հետ հարաբերություններում և միաժամանակ հասկանում է, որ ԱՄՆ–ի համար կարևոր երկիր է, ու օգտագործում է կարևորության հանգամանքը, զուգահեռաբար Ռուսաստանն ամեն կերպ փորձում է Թուրքիային դուրս բերել ՆԱՏՕ–ից, ուստի վերջինս իր հերթին ձգտում է օգտագործել նաև այդ հանգամանքը, աշխարհագրական դիրքը, իսկ Եվրոպայի հետ հարաբերվելիս Թուրքիան փորձում է օգտագործել սիրիացի միգրանտների հետ կապված ճգնաժամը։
«Իսկ արդեն Բայդենի վարչակազմի հետ աշխատանքների առումով Թուրքիայում, բնականաբար, արդեն իսկ լրջորեն նախապատրաստվել են և անգամ որոշակի դիրքավորում են ստանձնել։ Եթե նկատել եք, առնվազն վերջին մեկ ամսվա կտրվածքով Թուրքիան թուլացրել է իր նախկին հավակնոտ և ապակայունացնող դերակատարումը գրեթե բոլոր հակամարտային գոտիներում, փոխել է հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ և խոսում է սահմանները բացելու, համատեղ ձևաչափեր ստեղծելու մասին»,– նշեց արաբագետը։
Պետրոսյանի գնահատմամբ` Թուրքիան փորձում է դրական, կառուցողական միջավայր ձևավորել, որպեսզի այդ հիմքերի վրա սկսի բանակցություններն ու հետագա աշխատանքներն ԱՄՆ–ի հետ, բայց չպետք է մոռանալ, որ Էրդողանի կառավարության քայլերը մեծ հաշվով կրում են կարճաժամկետ, իմիտացիոն բնույթ։
Անկարա-Բաքու-Իսլամաբադ եռյակ. պատահակա՞ն է զորավարժությունների վայրի ընտրությունը ՀՀ-ի մոտ
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանում օպերլիազորներից մեկը հետախուզվողից փող է հափշտակել։
«Հունվարի 8-ին Երևան է ժամանել միջազգային մակարդակով հետախուզվող Իրանի մի քաղաքացի։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ու խուզարկվել։ Ի թիվս այլ իրերի՝ հայտնաբերվել է նաև 1200 եվրո։ Փողը փաթեթավորվել է։ Գծային բաժնի քրեական հետախույզը, Իրանի քաղաքացուն քրեակատարողական հիմնարկ տեղափոխելիս, փաթեթավորված գումարից հափշտակել է 400 եվրո»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ։
ՀՔԾ–ն հունվարի 21-ին քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Տաքսու ուղևորը դանակով սպառնացել է վարորդին և 48 հազար դրամ հափշտակել