Ատոմ Մխիթարյան

Ո՞վ պետք է փոխարինի Արայիկ Հարությունյանին. փորձագետը` նախարարի հնարավոր հրաժարականի մասին

939
(Թարմացված է 14:55 21.11.2020)
Կրթության հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԿԳՄՍ նախարարի հնարավոր հրաժարականից հետո կրթության ոլորտում առկա իրավիճակին, բարեփոխումների անհրաժեշտությանն ու նոր նախարարի փնտրտուքի հետ կապված հարցին։
Մխիթարյան. «Միայն նախարարի փոփոխությամբ հնարավոր չէ կրթական ողջ համակարգը բարեփոխել»

Ատոմ Մխիթարյանի դիտարկմամբ` պատերազմական իրավիճակը և դրա արդյունքը ցույց տվեցին, որ կրթական համակարգից շատ բան է կախված, ինչը եկավ և համոզիչ արտահայտվեց պատերազմում մեր ունեցած վերջնական արդյունքով։ Ըստ նրա` կրթական համակարգն իսկապես շատ կարևոր է, բայց այն պետք է պատկերացնել ամբողջության մեջ, և առաջին քայլը, որ պետք է արվի, անհրաժեշտ է կրթությունը, գիտությունը, տնտեսությունը պատկերացնել ընդհանուր կապի մեջ, իսկ այն մարդը, որ կգա ղեկավարելու այդ գերատեսչությունը, պետք է ունենա լայն մտահորիզոն ու ընդգրկուն պատկերացումներ։

«Չեմ կարծում, որ միայն նախարարի փոփոխությամբ կկարողանանք դրան հասնել։ Անհրաժեշտ է, որ ամբողջ համակարգը բարեփոխվի և առաջին հերթին, իհարկե, որոշում կայացնող պաշտոնատար անձինք»,– նշում է փորձագետը։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն հարցին, որ ոչ միայն այդ համակարգում խնդիրներ են կուտակվել, այլև դրանք անլուծելի են դարձել, ինչն ավելի է դժվարացնում նախարարի նոր թեկնածուի փնտրտուքը` Մխիթարյանն ընդգծեց, որ այն թիմում, որով գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, չկան այնպիսի մարդիկ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի առկա իրավիճակում որևէ լուրջ փոփոխություն մտցնել։

«Հարցին պետք է գլոբալ մոտենալ, ամբողջական փոփոխությունն է, որ պիտի որոշակի արդյունքների բերի, այսինքն` անհրաժեշտ է, որ կառավարությունը հրաժարական տա ամբողջ կազմով, նոր մտածողությամբ մարդիկ պետք է ողջ տնտեսությունը, կրթությունն ու գիտությունը ղեկավարեն, որպեսզի գրանցվեն շոշափելի արդյունքներ։ Դա է պատճառը, որ գոնե մի քիչ մտածող մարդիկ, որոնք գիտակցում են ներկա իրողությունները, չեն համաձայնի ստանձնել ԿԳՄՍ նախարարի պաշտոնն այս իրավիճակում»,– նշեց փորձագետը։

Մխիթարյանի համոզմամբ` կառավարման արդյունավետության տեսակետից ԿԳՄՍ նախարարությունը պետք է բաժանվի առնվազն երկու, եթե ոչ երեք մասի, նախարարությունների, որպեսզի հնարավոր լինի ավելի մոբիլ և արագ անդրադառնալ բոլոր հարցերին, ծագող խնդիրներին և լուծում տալ դրանց, և դա պետք է կարողանան անել այն մարդիկ, որոնք հանձն կառնեն այդ նախարարությունների կառավարումը։ Ըստ նրա` գերատեսչությունները ֆիքսվում են Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի վրա, հետևաբար անհրաժեշտ է նաև այդ օրենքում կատարել համապատասխան փոփոխություն, հետո նոր նախարարությունը բաժանել մասերի։

Փորձագետի կարծիքով` եթե ԿԳՄՍ նախարարությունը մնա այս տեսքով, ապա գերատեսչության նոր ղեկավարը պետք է ունենա երկար տարիների փորձ հատկապես կրթության համակարգում, լինի հեղինակություն վայելող անձ հասարակական–քաղաքական շրջանակներում, որպեսզի կարողանա բարեփոխումներ իրականացնել, թույլ չտա, որ այդ բարեփոխումներն արգելակվեն քաղաքական ուժերի կողմից։

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ իշխանությունները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարի փնտրտուքի մեջ են։ «Բանն այն է, որ իշխանությունները նպատակ են ունեցել հենց առաջինը պաշտոնից ազատել նախարար Արայիկ Հարությունյանին, բայց, արի ու տես, այդ ոլորտի ներկայացուցիչները որևէ կերպ չեն համաձայնում ստանձնել այդ պաշտոնը։ Հարցն այն է, որ ոչ միայն այդ համակարգում խնդիրներ են կուտակվել, այլ նաև դրանք, կարելի է ասել, անլուծելի են դարձել»,–նշել էր պարբերականը։

ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։ Կարճ ժամանակ անց ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հրապարակեց նրա ձեռագիր դիմումը։ Նոյեմբերի 17-ին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Վերջին օրերին իրենց պաշտոններից հեռացել են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

Նոյեմբերի 20-ին պաշտոններից ազատվեցին նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել է Վաղարշակ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարարինը` Անդրանիկ Փիլոյանը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարինը` Մեսրոպ Առաքելյանը։

Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների հրաժարականները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։

939
թեգերը:
Արայիկ Հարությունյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանի քաղաքական հաշվարկը․ ո՞վ է պետք Հայաստանին
Վանեցյանը կոչով դիմել է նրանց, ում Փաշինյանը պաշտոն կառաջարկի
«Նիկո՛լ, վարչապետ»-ից մինչև «Նիկո՛լ, դավաճան». ո՞ր դեպքում Փաշինյանը կհեռանա
Վարդան Ոսկանյան

Մեղրիի միջանցքի խնդիրը պետք է հստակեցվի, հայտարարության տեքստը շատ բազմանշանակ է. իրանագետ

393
(Թարմացված է 20:12 24.11.2020)
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան պատերազմից հետո կովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակին, կենսական շահերի շուրջ Թուրքիայի և Իրանի միջև առկա հակասություններին։  
Ոսկանյան. «Մեղրիի միջանցքի խնդիրը պետք է հստակեցվի. հայտարարության տեքստը շատ բազմանշանակ է»

Անդրադառնալով մասնավորապես այն հանգամանքին, որ Անկարան կարող է իր որոշակի ռազմական և աշխարհաքաղաքական հաջողությունն օգտագործել Կասպից ծովի ուղղությամբ հետագա առաջընթացի համար, Վարդան Ոսկանյանն ընդգծում է, որ թուրքական դիրքերի ուժեղացումը Հարավային Կովկասում, հատկապես Ադրբեջանի երկու հատվածներում, ակնհայտորեն չի բխում ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի շահերից, հետևաբար թուրքական կողմի գործողությունները միտված են նաև իրանական ազդեցության շրջանակները սահմանափակելուն։ 

«Բնական է, որ այդ առթիվ և՛ Իրանում, և՛ Ռուսաստանում կա անհանգստություն։ Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված ներկա իրավիճակում Թուրքիան փորձում է առավելագույն օգուտներ քաղել, որը բավարարված չէ արցախյան պատերազմի արդյունքներով, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումն ու միջամտությունն ըստ էության խանգարում են Անկարայի նկրտումներին»,– նշեց իրանագետը։

Խոսելով այն մասին, որ Թուրքիան կարող է օգտագործել նաև միջանցքը, որը հիմա պետք է բացվի Նախիջևանից դեպի Ադրբեջան, Վարդան Ոսկանյանն ընդգծում է, որ միջանցքի խնդիրը պետք է հստակեցվի, որովհետև հրադադարի հայտարարության տեքստը շատ բազմանշանակ է, այն թողնում է բազմաթիվ հարցականներ, քան տալիս է պատասխաններ, բայց Մեղրիի տարածաշրջանը կատարում է այն սեպի դերը, որն ըստ թուրքական տրամաբանության`չի թողնում, որպեսզի Թուրքիան միանա Ադրբեջանին ցամաքային կապով ու հայտնվի Իրանի հյուսիսում, ինչու չէ, նաև Կասպյան ավազանում, եթե հաշվի առնենք թուրանական մեծ ծրագիրը։ 

«Այս ճանապարհի հարցը չափազանց լուրջ է ու կարևոր, ինչը բնականաբար անհանգստացնում է իրանական կողմին և տարածաշրջանային բոլոր ուժերին, որոնց շահերից չի բխում թուրքական ներկայության ուժեղացումը կամ դեպի Արևելք ձգտող Անկարայի էքսպանսիոն հավակնությունները, ուստի հարցը պետք է դառնա լուրջ քննարկման առարկա թե՛ մեզանում, թե՛ մեր դաշանակիցների հետ հանդիպումների ընթացքում։ Մեր հասարակությունն իր հերթին պետք է հստակ պատասխաններ ստանա, թե ինչի մասին է խոսքը»,– նշեց իրանագետը։ 

Անդրադառնալով Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Ղաթիբզադեի հայտարարությանն առ այն, որ Իրանը կարծում է, թե այժմ ձեռք բերված զինադադարը Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ճգնաժամի վերջնական լուծում չէ, Վարդան Ոսկանյանն ընդգծում է, որ իրականում տեղի է ունեցել արյունահեղության դադարեցում, ուստի ակնհայտ է, որ հիմնախնդրի վերջնական լուծումը պետք է դիտարկել միայն Արցախի կարգավիճակի հարցի լուծման համատեքստում, երբ ամեն ինչ հստակ կլինի, մինչդեռ այդ հստակությունը դեռ չկա, և շատ խնդիրներ ուղղակիորեն առկախված են։ 

393
թեգերը:
Ռուսաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Թուրքիա, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Խորամանկությամբ անտեսելով ԼՂ–ի վերաբերյալ հրահանգը. ինչու է Թուրքիան զորք մտցնում Ադրբեջան
ԱՄՆ–ն ու Եվրոպան պետք է միասին աշխատեն Թուրքիայի ագրեսիան զսպելու համար. Պոմպեո
ՀՀ դեսպանն ու Իրանի փոխարտգործնախարարը խոսել են տարածաշրջանային ուժերի դերակատարումից
Մուրադ Փափազյան

Ֆրանսիայի սենատում ԼՂՀ բանաձևի քննարկման համար ճնշումներ կան Ադրբեջանի և Թուրքիայի կողմից

271
(Թարմացված է 16:52 24.11.2020)
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի սենատում քննարկվելիք ԼՂՀ ճանաչման մասին բանաձևի նախագծին։
Փափազյան. «Արցախի հարցում Ֆրանսիայի ժողովուրդը զորակցում է մեզ, ինչը կարևոր է հայկական լոբբիի համար»

Մուրադ Փափազյանի փոխանցմամբ` ֆրանսահայ համայնքն աշխատում է, որպեսզի առանձին քաղաքներ, վարչական շրջաններ, ազդեցիկ անձինք կոչ անեն Ֆրանսիայի կառավարությանը, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը։ Ըստ նրա` Փարիզն ու Փարիզի շրջանը, Մարսելն ու Մարսելի շրջանն արդեն քվեարկել են, իրենց դիրքորոշում են արտահայտել նաև ուրիշ վարչական միավորներ, իսկ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի սենատում կքննարկվի ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը։ 

«Պայմանավորվածությունն ուժի մեջ է, և մենք լիահույս ենք, որ կարձանագրվի հաջողություն։ Հրադադարի հայտարարության մեջ որևէ բան նշված չէ Արցախի ապագա կարգավիճակի մասին, մինչդեռ Արցախը դեռ գոյություն ունի, այնտեղ կա կառավարություն, խորհրդարան, փախստականները վերադառնում են իրենց տները, հետևաբար մենք պետք է աշխատենք Արցախը հզորացնելու ուղղությամբ` կազմակերպելով միջազգային ճանաչումը»,– նշեց Փափազյանը։

Նրա դիտարկմամբ` Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր  է, ուստի կարևոր է, որ համոզված լինի, որ Արցախի ապագա կարգավիճակը միայն նրա անկախության հետ կարող է առնչվել։ Ըստ նրա` այդ հարցում մեծ ճնշումներ կան ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի կողմից, սակայն ֆրանսահայ համայնքն աշխատում է նրանց դեմ թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական դաշտում, որպեսզի Ֆրանսիան ամուր կանգնի Արցախի անկախության ճանաչման գաղափարի շուրջ, ինչը կլուծի նաև անվտանգության խնդիրը։ 

«Երբ սենատորները կոչ են անում Ֆրանսիայի նախագահին ճանաչել Արցախի անկախությունը, նշանակում է` Ֆրանսիայի ժողովուրդը զորակցում է մեզ, ինչը շատ կարևոր է հայկական լոբբիի համար։ Նման բանաձևեր շատ պետք է ընդունվեն»,– նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը։

Փափազյանի համոզմամբ` ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն, որովհետև ունենք ոչ միայն կորսված տարածքներ ու պատմամշակութային կոթողներ, այլև գերեվարված անձինք, ընդ որում` հայտնի է, թե Ադրբեջանն ինչպես է վերաբերվում գերիներին։ Ըստ նրա` Ֆրանսիան բանակցությունների ընթացքում բազմիցս անդրադարձել է Արցախի կարգավիճակի խնդրին, համարել է, որ միայն անկախության ճանաչումը կապահովի արցախցիների անվտանգությունը։ Փափազյանը վկայակոչում է պատերազմը, որի արդյունքում ստորագրվեց եռակողմ հայտարարություն, որն էլ ցույց է տալիս Արցախի անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը։        

Բոլորը պետք է աշխատեն միջոցներ գեներացնելու համար. զինվորների հիմնադրամի գործադիր տնօրեն

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Ֆրանսիայի Հանրապետության սենատը որոշում էր կայացրել քվեարկության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը, որը Սենատում կքննարկվի նոյեմբերի 25-ին։ Բանաձևը ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր հինգ քաղաքական խմբակցությունների նախագահները։ 

271
թեգերը:
անկախություն, Սենատ, Արցախյան պատերազմ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Ֆրանսիա
Զառա Ամատունի

ԿԽՄԿ-ն հերքում է գերիների փոխանակման մասին իմքայլական պատգամավորի հայտարարությունը

0
(Թարմացված է 17:06 25.11.2020)
Զառա Ամատունին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է` գերիների փոխանակման գործընթաց տեղի չի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը երեկ չի մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման գործընթացին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

«Մինչ այսօր Կարմիր խաչի գործադրած ջանքերի շնորհիվ հայկական կողմին է փոխանցվել տարեց մի կին և մեկ քաղաքացու դի։ Գերիների փոխանակման այլ գործընթաց տեղի չի ունեցել»,–ասաց Ամատունին։

Նա նաև հերքեց «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանի` այսօր արված հայտարարությունը, թե երեկ գերիների փոխանակման գործընթաց է տեղի ունեցել։

Նշենք, որ տարածաշրջանում միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է զբաղվում գերիների` հայրենիք վերադառնալու հարցերով։

Հիշեցնենք` լրագրողների հետ ճեպազրույցում իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այսօր ասել էր, որ նոյեմբերի 27-ին արդեն պետք է նշվի գերիների առաջին խմբի փոխանակման ժամկետը, 11 հոգու համար էլ տեղեկություններ սպասում են նոյեմբերի 30-ին: Նրա խոսքով` նախօրեին որոշ գերիների փոխանակում եղել է, սակայն թվեր հայտնել չի կարող:

Դիերի անարգանքի, գերիների խոշտանգման տեսանյութերն իրական են. ՄԻՊ–ը պատասխանել է Ադրբեջանին

Այս օրերին բողոքի ակցիաներ են տեղի ունենում տարբեր գերատեսչությունների առջև. անհետ կորածների և գերիների ծնողները պահանջում են, որպեսզի իրենց երեխաների մասին ինչ–որ լուր հայտնեն։

Հավելենք, որ արցախյան պատերազմի ժամանակ հայկական կողմի գերիների ու անհետ կորածների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Նոյեմբերի 20-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1678 զոհվածների անուններ։

0
թեգերը:
Արցախյան պատերազմ, Կարմիր խաչ, գերի
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Կարմիր խաչն այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Կարմիր խաչի պատվիրակությանը
Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն եվրո է փոխանցել` Արցախում կատարվելիք գործողությունների համար