Արմեն Բադալյան

«Նիկո՛լ, վարչապետ»-ից մինչև «Նիկո՛լ, դավաճան». ո՞ր դեպքում Փաշինյանը կհեռանա

265
(Թարմացված է 23:46 20.11.2020)
Քաղաքագետ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի ներքաղաքական կյանքում ընթացող զարգացումները և նշել, թե որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կլքի վարչապետի պաշտոնը։
Փաշինյանի դեմ` Փաշինյանի «կանոններով». ե՞րբ փողոցային պայքարը կտա իր պտուղները

Եթե վարչապետը հրաժարական տա, նա այլևս չի կարող իշխանության վերադառնալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը` մեկնաբանելով Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծված քաոսային իրավիճակը։

«Եթե տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ և արդեն իշխող քաղաքական ուժը և նրա ղեկավարը լինեն ընդդիմություն, նրանց մեծ մասը կձերբակալվի, հետևաբար` մնալով իշխանության, իշխող թիմի ղեկավարն ընդամենն իր անձնական պաշտպանվածության հարցն է լուծում, որովհետև լինելով վարչապետ՝ նրան են ենթարկվում ոստիկանությունը, ԱԱԾ-ն և ուժային այլ կառույցներ, որոնք իրեն անձնապես պաշտպանում են»,- ասաց նա։

Ստեղծված ներքաղաքական ճգնաժամը երկար չի կարող տևել, սակայն լուծման հստակ ժամկետներն էլ տեսանելի չեն, քանի որ, ըստ քաղաքագետի, բոլոր ընդդիմադիր ուժերն ու նրանց համակիրները, որոնք պահանջում են գործող վարչապետի հրաժարականը, չեն կարողանում ակցիաների ժամանակ ապահովել մեծ մասշտաբայնություն և ներգրավել հասարակության լայն զանգվածների։

Երևանում իրավիճակը լարվել է. պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը

«Կիրառում են այն նույն զանգվածային միջոցառումները, որոնք 2018 թ-ի ապրիլ-մայիսին օգտագործեցին իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչները, բայց խնդիրն այն է, որ մասշտաբայնությունը չեն կարողանում ապահովել։ Այն պահին, երբ մասշտաբայնությունը կկարողանան ապահովել և կկարողանան դրան գումարել նաև հասկանալի բովանդակություն, այդ ժամանակ բավականին ծանր վիճակի մեջ կգցեն իշխող քաղաքական թիմին և կհասնեն հաջողության»,- նշեց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է կառավարության կազմի փոփոխությանը, ապա Բադալյանի խոսքով` դա հերթական PR տեխնոլոգիա է, որով Փաշինյանը փորձում է շեղել հասարակության ուշադրությունը և փրկել սեփական վարկանիշը կտրուկ անկումից։

265
թեգերը:
Արմեն Բադալյան, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (500)
Ըստ թեմայի
Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները. Փաշինյանի խոսնակ
Փաշինյանի քաղաքական հաշվարկը․ ո՞վ է պետք Հայաստանին
Վանեցյանը կոչով դիմել է նրանց, ում Փաշինյանը պաշտոն կառաջարկի
Թևան Պողոսյան

Ի՞նչ է պետք տնտեսական ու բարոյահոգեբանական ճգնաժամերը հաղթահարելու և առաջ շարժվելու համար

8
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական որոշ իրողությունների և այդ համատաքստում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականներին։ 
«Ինչու՞ չհավաքվեցինք երեք միլիոնով, ամեն մարդ իրեն պետք է տա այս հարցը». Պողոսյան

Անդրադառնալով ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո իր հրաժարականի պահանջով կազմակերպվող հանրահավաքներին, վարչապետն ասել է, որ լայն հանրությունը չի աջակցել ընդդիմությանը։

Թևան Պողոսյանի դիտարկմամբ` խնդիրն այն չէ, որ փողոցում որոշակի քանակի մարդիկ հավաքվում են կամ չեն հավաքվում, հետևաբար պետք չէ հարցին մոտենալ զուտ քանակական իմաստով, այլ անհրաժեշտ է լրջորեն գնահատել քաղաքական ուժերի կոչերն ու գործողությունները։ 

«Օրինակ, օրենք են գրել, որ խորհրդարանում ընդդիմությունը կարող է բարձրացնել երկրի ղեկավարի հրաժարականի հարց, հիմա եթե ԱԺ–ում կա երկու ընդդիմադիր խմբակցություն, ուրեմն ի՞նչ, պետք է ասեն, որ ընդամենը երկու ո՞ւժ է հանդես գալիս այդ պահանջով։ Մենք պետք է ձևավորենք քաղաքական մշակույթ, որպեսզի գիտակցենք մեր կատարած քայլերի պատասխանատվությունը և դրանից ելնելով որոշումներ ընդունենք»,– նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։

Թևան Պողոսյանը ցավով է նշում, որ Հայաստանում քաղաքական մշակույթի բացակայությունը խոչընդոտում է ազգային միասնության կայացմանը։ Ըստ նրա` ստեղծված իրավիճակում յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի անհատական պատասխանատվությամբ և ինքնուրույն ընկալման շնորհիվ պարզի, թե ինչպես կարող է նպաստել ազգային միասնության ձևավորմանը, այլ ոչ թե պառակտի հասարակությունը։ 

ԳԱԱ–ն պահանջում է Փաշինյանի հրաժարականը

«Հասարակության ներսում առկա սուր հակասությունները կարող են նվազեցնել երկրի անվտանգության մակարդակը։ Արցախում տեղի ունեցածը, 44–օրյա պատերազմի արդյունքը դաս չեղա՞վ մեզ համար։ Ես լսում էի բողոքներ, թե չգնացին, չեկան, չմասնակցեցին, իսկ հարցն այն է, թե գուցե կոչերը չեն եղել ոգեշնչող կամ գուցե ոմանց հանդեպ վստահությունը եղել է ցածր, որ մարդիկ չեն հավաքվել հանուն հայրենիքի։ Չէ՞ որ ասում էինք Սարդարապատ հայրենական պատերազմ։ Ի՞նչ պատահեց, որ երեք միլիոնով չհավաքվեցինք։ Յուրաքանչյուր մարդ պետք է իրեն տա այդ հարցը և փորձի գտնել պատասխանը»,– նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։

Թևան Պողոսյանի համոզմամբ` նախ պետք է բացել քաղաքական դաշտը, ստեղծել հնարավորության պատուհան, որպեսզի ի հայտ գան մարդիկ, ովքեր կգիտակցեն սխալներն ու կսկսեն այլ խոսք ասել մարդկանց` հասկանալով առկա մարտահրավերները։ Ըստ նրա` մենք կանգնած ենք ճգնաժամերի շարանի առջև` տնտեսականից մինչև բարոյահոգեբանական, ուստի պետք է կարողանանք հաղթահարել բոլոր ճգնաժամերը, իսկ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է, որ փոխվի խոսքը, քանի որ մնալով հին քաղաքականության մեջ և շարունակելով հին խոսքը` որևէ տեղ չենք հասնի։

Ամերիկահայերը Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսել

Պողոսյանի գնահատմամբ` նորը վերաբերում է մոտեցմանը, բոլորս էլ նախկին ենք ու ինչ էլ գտնենք՝ լինելու է նախկիններից։ 

8
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ճգնաժամ, Թևան Պողոսյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (500)
Ըստ թեմայի
Թե ինչպես է հաղթահարվելու քաղաքական ճգնաժամը, ՊՆ–ին ամենաքիչն է վերաբերվում. Տոնոյան
Պայծառ ապագայի գլխավոր թշնամին, կամ ինչպես են պարտված երկրները դուրս եկել ճգնաժամից
Անկայունությունը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վարկային վարկանիշի վրա․ տնտեսագետ
Վարդան Ոսկանյան

Մեղրիի միջանցքի խնդիրը պետք է հստակեցվի, հայտարարության տեքստը շատ բազմանշանակ է. իրանագետ

395
(Թարմացված է 20:12 24.11.2020)
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան պատերազմից հետո կովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակին, կենսական շահերի շուրջ Թուրքիայի և Իրանի միջև առկա հակասություններին։  
Ոսկանյան. «Մեղրիի միջանցքի խնդիրը պետք է հստակեցվի. հայտարարության տեքստը շատ բազմանշանակ է»

Անդրադառնալով մասնավորապես այն հանգամանքին, որ Անկարան կարող է իր որոշակի ռազմական և աշխարհաքաղաքական հաջողությունն օգտագործել Կասպից ծովի ուղղությամբ հետագա առաջընթացի համար, Վարդան Ոսկանյանն ընդգծում է, որ թուրքական դիրքերի ուժեղացումը Հարավային Կովկասում, հատկապես Ադրբեջանի երկու հատվածներում, ակնհայտորեն չի բխում ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի շահերից, հետևաբար թուրքական կողմի գործողությունները միտված են նաև իրանական ազդեցության շրջանակները սահմանափակելուն։ 

«Բնական է, որ այդ առթիվ և՛ Իրանում, և՛ Ռուսաստանում կա անհանգստություն։ Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված ներկա իրավիճակում Թուրքիան փորձում է առավելագույն օգուտներ քաղել, որը բավարարված չէ արցախյան պատերազմի արդյունքներով, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումն ու միջամտությունն ըստ էության խանգարում են Անկարայի նկրտումներին»,– նշեց իրանագետը։

Խոսելով այն մասին, որ Թուրքիան կարող է օգտագործել նաև միջանցքը, որը հիմա պետք է բացվի Նախիջևանից դեպի Ադրբեջան, Վարդան Ոսկանյանն ընդգծում է, որ միջանցքի խնդիրը պետք է հստակեցվի, որովհետև հրադադարի հայտարարության տեքստը շատ բազմանշանակ է, այն թողնում է բազմաթիվ հարցականներ, քան տալիս է պատասխաններ, բայց Մեղրիի տարածաշրջանը կատարում է այն սեպի դերը, որն ըստ թուրքական տրամաբանության`չի թողնում, որպեսզի Թուրքիան միանա Ադրբեջանին ցամաքային կապով ու հայտնվի Իրանի հյուսիսում, ինչու չէ, նաև Կասպյան ավազանում, եթե հաշվի առնենք թուրանական մեծ ծրագիրը։ 

«Այս ճանապարհի հարցը չափազանց լուրջ է ու կարևոր, ինչը բնականաբար անհանգստացնում է իրանական կողմին և տարածաշրջանային բոլոր ուժերին, որոնց շահերից չի բխում թուրքական ներկայության ուժեղացումը կամ դեպի Արևելք ձգտող Անկարայի էքսպանսիոն հավակնությունները, ուստի հարցը պետք է դառնա լուրջ քննարկման առարկա թե՛ մեզանում, թե՛ մեր դաշանակիցների հետ հանդիպումների ընթացքում։ Մեր հասարակությունն իր հերթին պետք է հստակ պատասխաններ ստանա, թե ինչի մասին է խոսքը»,– նշեց իրանագետը։ 

Անդրադառնալով Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Ղաթիբզադեի հայտարարությանն առ այն, որ Իրանը կարծում է, թե այժմ ձեռք բերված զինադադարը Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ճգնաժամի վերջնական լուծում չէ, Վարդան Ոսկանյանն ընդգծում է, որ իրականում տեղի է ունեցել արյունահեղության դադարեցում, ուստի ակնհայտ է, որ հիմնախնդրի վերջնական լուծումը պետք է դիտարկել միայն Արցախի կարգավիճակի հարցի լուծման համատեքստում, երբ ամեն ինչ հստակ կլինի, մինչդեռ այդ հստակությունը դեռ չկա, և շատ խնդիրներ ուղղակիորեն առկախված են։ 

395
թեգերը:
Ռուսաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Թուրքիա, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Խորամանկությամբ անտեսելով ԼՂ–ի վերաբերյալ հրահանգը. ինչու է Թուրքիան զորք մտցնում Ադրբեջան
ԱՄՆ–ն ու Եվրոպան պետք է միասին աշխատեն Թուրքիայի ագրեսիան զսպելու համար. Պոմպեո
ՀՀ դեսպանն ու Իրանի փոխարտգործնախարարը խոսել են տարածաշրջանային ուժերի դերակատարումից
Հրանտ Բագրատյան

«Այս ռեգիոնում մենք կա՛մ թուրքերի հետ պետք է լինենք, կա՛մ ռուսների». Հրանտ Բագրատյան

0
(Թարմացված է 17:42 25.11.2020)
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսել է արցախյան պատերազմում Հայաստանի իշխանության թույլ տված արտաքին քաղաքական սխալների մասին։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Սա պարտություն չէ, սա ջախջախում է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով արցախյան պատերազմի ընթացքն ու ավարտը, ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նրա տեղեկություններով`հայկական բանակի տեխնիկայի 85 տոկոսը ջարդված է։

Խոսելով ՀՀ իշխանությունների ստրատեգիական սխալների մասին` Բագրատյանը շեշտեց Արցախի անկախությունը չճանաչելու փաստը` հիշեցնելով, որ որպես ԱԺ պատգամավոր ինքը տարիներ առաջ այդ հարցը բարձրացրել էր, բայց մերժվել։

Հաջորդ սխալն, ըստ նրա, արտաքին քաղաքականությունն էր։

«20 տարի առաջ` Արցախյան ազատամարտի տարիներին, ԱՄՆ–ն ու Ռուսաստանն իրար մոտ էին։ Բայց վերջին տարիներին, հատկապես 2014թ–ից հետո, դժբախտաբար, պրոբլեմներ առաջացան։ Հիմա ԱՄՆ–ն և Ռուսաստանը տարբեր բևեռներում են։ Երբ մենք այս վիճակին են անդրադառնում, չենք կարող ասել` կոմպլեմենտար քաղաքականություն ենք վարում։ Չկա տենց բան։ Մենք պետք է մնանք պրոռուսական ծիրում, ինչքան էլ սիրենք կամ չսիրենք։ Քանի որ աշխարհում դեգլոբալիզացիա է ընթանում, այս ռեգիոնում մենք կա՛մ թուրքերի հետ պետք է լինենք, կա՛մ ռուսների»,– ասաց Բագրատյանը։

Նախկին վարչապետը ստրատեգիական սխալ որակեց նաև «Իրանին նեղացնելը»։ «Այնպես, ինչպես մենք ենք Իրանին նեղացրել, ոչ ոք չի նեղացրել։ Այն աստիճան, որ Իրանը չէր ուզում թույլ տալ, որ պատերազմի ընթացքում իր տարածքով բեռներ տեղափոխեինք»,– ասաց Բագրատյանը` նեղացած երկրների շարքում հիշատակելով նաև Վրաստանը։

Իսկ Չինաստանին, նրա բնորոշմամբ, Հայաստանը` Տիգրան Ավինյանի մակարդակով ուղղակի ապտակել է` միանալով Չինաստանի դեմ ույղուրների պրոթուրքական դաշինքին։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

0
թեգերը:
Հրանտ Բագրատյան, Հայաստան
Ըստ թեմայի
«8 ամսում Փաշինյանն իր կառավարության հետ «ապահովեց» 8 հազար զոհ». Արծվիկ Մինասյան
Ինչպես ապրել պատերազմից հետո, կամ դեղատոմսեր՝ սթրեսի դեմ
Փաշինյանը բացատրել է, թե ինչու ընդդիմության կոչերը լայն տարածում չեն գտել Հայաստանում