«Սահմանադրությամբ այն համարվում է քաղաքական կամ ռազմական բնույթ կրող փաստաթուղթ, որը չի վավերացվել խորհրդարանում: Ավելին՝ այս փաստաթուղթը մեզ համար առաջացնում է այլ խնդիրներ՝ տարածքային ամբողջականության հետ կապված, որովհետև մենք այս փաստաթղթով զիջում ենք տարածքային ամբողջականությունից ինչ-որ վիճակ, մեր տարածքով ճանապարհ ենք տալիս իրենց»,- հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 161-րդ հոդվածը` Արա Ղազարյանն ընդգծում է այն հանգամանքը, որ Ազգային ժողովի կողմից վավերացվում են միայն պայմանագրերն ու համաձայնագրերը։ Ըստ նրա` պայմանագրերն ունեն կոնկրետ հատկանիշներ, որոնցից մեկը ծավալն է, կարգավորման մանրամասնությունը, համապարփակությունը, մինչդեռ սա հայտարարություն է, որը չունի վերոնշյալ հատկանիշները և հիմնականում հրադադարի վերաբերյալ որոշում է` ստորագրված երկրի առաջնորդի կողմից, ով կիրառել է իր գործադիր իշխանությունը պայմանով, որ հետագայում պետք է վավերացվի արդեն առավել մանրամասն փաստաթուղթը։
«Հրադադարի որոշումը բնականաբար չպետք է վավերացվի Ազգային ժողովի կողմից, այլ բան է, որ հրադադարի որոշման մեջ մտել են բովանդակային հարցեր, որոնք խնդրահարույց են, սակայն տվյալ պահին առավել կարևոր է նման որոշում ընդունելը, իսկ մնացած հարցերը ենթադրաբար տարիների ընթացքում պետք է ճշգրտվեն մանրամասն, առնվազն չորս ոլորտներով կարգավորվեն, որպեսզի դրանց ամբողջությունը դառնա միջազգային երկկողմ, եռակողմ կամ քառակողմ պայմանագիր, ինչպես եղել է հակամարտող տարբեր երկրների պարագայում»,– նշում է փաստաբանը։
Ստեղծված իրավիճակում պարտադրված որոշում էր. Դավթյանը` եռակողմ հայտարարության մասին
Արա Ղազարյանի դիտարկմամբ` այդուհանդերձ հայտարարության տեքստում կան բովանդակային հարցեր կապված փախստականների, կոմունիկացիաների ապաշրջափակման, Մեղրու տարածքով ճանապարհ տրամադրելու հետ։ Ըստ նրա`պարզապես դա հրատապ որոշում էր, որ պետք է կայացվեր, և երկրի ղեկավարն ունի նման հայտարարության ներքո ստորագրելու իրավասություն, սակայն Սահմանադրությունը փաստում է, որ դա ի վերջո պետք է վավերացվի խաղաղության ծավալուն պայմանագրի տեսքով, որի միջոցով պետք է կարգավորվեն փախստականներին, փոխհատուցումներին, ապաշրջափակումներին, տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերը։
Արա Ղազարյանը դժվարանում է պատասխանել, թե իրավական հետևանքներն ինչպիսին կլինեն, եթե կողմերից մեկը հետ կանգնի հայտարարության կետերի իրականացումից, բայց միևնույն ժամանակ նշում է, որ միջազգային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, ինչը նաև ՄԱԿ–ի կանոնադրության կարևորագույն կետերից մեկն է։
«Ակնկալվում է, որ այդ դեպքում կվերսկվեն ռազմական գործողությունները։ Ադրբեջանին դժվար կլինի համոզել, որ ինքը խաղաղ կերպով է վեճը լուծում, առավել ևս, որ միջազգային հանրությունն էլ տեսավ, որ նախահարձակ կողմը հենց Ադրբեջանն էր։ Ընդհանրապես այս պատերազմի սանձազերծումն Ադրբեջանի կողմից հակասում էր միջազգային իրավունքին, որովհետև եթե նույնիսկ երկրներից մեկը կարծում է, որ իր տարածքներն օկուպացվել են մեկ այլ երկրի կողմից, միևնույն է, այդ խնդիրը չպետք է լուծվի պատերազմի միջոցով»,– նշում է փաստաբանը։
Արա Ղազարյանի գնահատմամբ` հիմա շատ կարևոր է, որ հետպատերազմյան փուլում կողմերը բանակցեն և ընդունեն իրավական փաստաթուղթ, որին կհետևեն իրավական գործընթացներ։
Թուրքիան մտավախություն ունի, որ ՀՀ–ն հետքայլ է անելու եռակողմ հայտարարությունից. Սիմոնյան
Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ` բազմազավակ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը դեռ համակարգված չէ, նախկինում եղել են և այսօր էլ կիրառվում են սոցաջակցության ծրագրեր, որոնք միտված են բազմազավակ ընտանիքներին օգնելուն, բայց կոնկրետ օրենք և հստակ միջոցառումների հայեցակարգ դեռ չկա։
«Բնականաբար գործում են մինչև 18 տարեկան երեխաներին մատուցվող անվճար առողջապահական ծառայությունները, բայց կոնկրետ բազմազավակ ընտանիքների համար կան առաջնահերթ խնդիրներ, ու թեև երեխայի ծնվելիս ընտանիքը ստանում է խնամքի նպաստ, սակայն ավելի կարևոր է երկար ժամանակահատվածի համար ամսական դրամական աջակցության տրամադրումը»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։
Մարկոսյանի կարծիքով` պարզապես այլընտրանք չկա, որովհետև միայն բազմազավակությանը միտված ծրագրերով կարող ենք լուծել ժողովրդագրական խնդիրները։ Ըստ նրա`մենք, ցավոք, գտնվում ենք ժողովրդագրական փոսում և կանխատեսումների համաձայն` մեզ սպասում է դեպոպուլյացիա, սակայն իրավունք չունենք ցույց տալու այդ դեպոպուլյացիան, քանի որ մինչ օրս ՀՀ մշտական բնակչությունը չի նվազել ավելի շատ այն պատճառով, որ ունեցել ենք բնակչության բնական աճ։
«Մեր բնական աճը նախորդ տարիներին եղել է դրական, հետևաբար պետք է թույլ չտանք, որ բնական աճը փոխակերպվի բացասականով, որովհետև այդ դեպքում մշտական թվաքանակը կլինի ոչ թե 2 միլիոն 963 հազար, այլ մոտ 2 միլիոն 500 հազար։ Այդ պարագայում մեր վիճակն ավելի վատ կլիներ»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։
Մարկոսյանի համոզմամբ` բոլոր ծրագրերը պետք է միտված լինեն նրան, որ ընտանիքների համար ստեղծեն բարեկեցիկ պայմաններ, որպեսզի երեխա ունենալը բեռ չդառնա։ Ըստ այդմ` ընտանիքները պետք է նախապես ունենան հստակ ամրագրված սոցիալական երաշխիքներ։
Ուզում եմ` էլ չկրակեն ու տուն վերադառնանք. Մկրտչյանների բազմազավակ ընտանիքի ոդիսականը
Տեղեկացնենք, որ շրջանառվող օրինագծի համաձայն` Հայաստանում պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։
Առաջարկվող օրենքը նախատեսում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:
Ես` որպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չեմ ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արման Աբովյանը` մեկնաբանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին հանդիպման հրավեր է ուղարկել։
Նրա խոսքով` ԲՀԿ-ում դեռևս չեն քննարկել ներքաղաքական իրավիճակն ու արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։
«Դեռևս քննարկում չենք ունեցել։ Առաջիկայում անպայման քննարկում կունենանք։ Մոտավոր ժամկետներ չեմ կարող ասել»,- նշեց Աբովյանը։
Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 4-ին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հանդիպելու հրավեր է ուղարկել։
Փաշինյանն ավելի վաղ հայտել էր, որ հանդիպումներ է ունենալու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը քննարկելու համար։ Արդեն իսկ կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



