00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«Մեղրու ճանապարհային միջանցքի հարցը պետք է հանվի հայտարարության տեքստից». Նավասարդյան

© Sputnik / Asatur YesayantsЗавкафедрой мировой политики и международных отношений Института права и политики Арман Навасардян во время "Примаковских чтений" (22 ноября 2019). Еревaн
Завкафедрой мировой политики и международных отношений Института права и политики Арман Навасардян во время Примаковских чтений (22 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո մեր դիվանագիտությունն ինչ առաջնահերթ քայլեր պետք է կատարի բարդ իրավիճակից դուրս գալու համար։
Նավասարդյան. «Մեղրու ճանապարհային միջանցքի հարցը պետք է հանվի հայտարարության տեքստից»

Արման Նավասարդյանի դիտարկմամբ` պետք է կարողանալ Մոսկվայում բանակցել, ասել, բացատրել, որպեսզի ոչ թե չեղարկվի հայտարարությունը, այլ նախքան մեր խորհրդարանի կողմից պայմանագրի տեսքով որպես միջպետական փաստաթուղթ վավերացվելը որոշ դրույթների շուրջ տեղի ունենան բանակցություններ։

Ըստ նրա` հայտարարությունից հետ կանգնելը շատ վտանգավոր է, ինչը մեզ համար, ինչպես նշեց ՌԴ նախագահը, կունենա նույնիսկ կործանարար հետևանքներ։

«Բանակցությունը շատ բարդ գործընթաց է, բանակցողները հատուկ մարդիկ են, որոնք անցնում են հատուկ պատրաստություն։ Կարծում եմ, որ նորանշանակ նախարարը բավական փորձված անձնավորություն է, չգիտեմ` գուցե նման իրադրություններում չի եղել, բայց պետք է իր շուրջը հավաքի մի թիմ, որի մեջ կլինեն և՛ իրավաբանական, և՛ ռազմական, և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական ոլորտների մարդիկ, որոնք հոգեբանորեն կարող են համոզել, որ կոնկրետ կետերը կարող են և չընկալվել այնպես, ինչպես ամրագրված են հայտարարության մեջ»,– նշում է արտակարգ և լիազոր դեսպանը։

Նավասարդյանի կարծիքով` ամենակարևոր կետն առնչվում է Մեղրիի տարածքով Նախիջևանն ու Ադրբեջանը միացնող ճանապարհային միջանցք տրամադրելուն։ Նրա պնդմամբ` այդ կետն առհասարակ պետք է հանվի եռակողմ հայտարարության տեքստից։

Российские миротворцы в Карабахе (14 ноября 2020). - Sputnik Արմենիա
Ռուսաստանը ղարաբաղյան հայտարարությամբ չի փորձել քաղաքական միավորներ վաստակել. ՌԴ ԱԳՆ

«Տեղի ունեցավ այն, ինչին տարիներ շարունակ ձգտում էր թուրքական կողմը։ Ինչպես նշում են թուրք քաղաքագետները, աշխարհաքաղաքական առումով վերացվում է այն արգելքը, որը կար թուրքական աշխարհի միասնականության ճանապարհին»,– նշեց նա։

Նավասարդյանի խոսքով` ճանապարհային միջանցքի լուծումը, անշուշտ, կբերի պանթուրքիստական գաղափարախոսության մեջ հայկական ուղղությամբ ծրագրերի մեկնարկին, հետևաբար այդ կետը բավականին վտանգավոր է ու պետք է վերանայվի, իսկ նրանք, ովքեր պնդում են, թե դա կօգնի մեզ, կվերականգնվեն առևտրատնտեսական կապերը, ապա սխալվում են, ոչինչ էլ, ըստ Նավասարդյանի, չի լինի, որովհետև դա միակողմանի միջանցք է։

Արտակարգ և լիազոր դեսպանը գտնում է, որ եթե ադրբեջանցիներն այդքան հետաքրքրված են միջանցքով, թող իրենց հերթին վերականգնեն մեր գնացքների երթևեկությունն իրենց տարածքով դեպի Ռուսաստան կամ Իրան։ Ի դեպ, վերջինս նույնպես շատ մեծ տագնապի մեջ է այդ կապակցությամբ, քանզի կկտրվի կովկասյան տարածաշրջանից։

Նավասարդյանը նշեց` Նախիջևանում արդեն իսկ տեղակայված է թուրքական դաշտային երրորդ բանակը, ուստի միջանցքի տրամադրմամբ փաստորեն կյանքի կկոչվի Գոբլի տխրահռչակ ծրագիրը, ինչի առթիվ Ռոբերտ Քոչարյանը քննադատվում էր տարիներ շարունակ։

Ըստ Նավասարդյանի` թույլ է տրվել աններելի սայթաքում և վրիպում Հայաստանի ազգային շահերի ու պետականության տեսանկյունից։

Նշենք, ամերիկացի փորձագետ-վերլուծաբան Փոլ Գոբլը 1991 թվականից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիր էր առաջարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային փոխանակումների միջոցով։ Ըստ Գոբլի ծրագրի, մասնավորապես, նախատեսվում Էր, որ Ադրբեջանի Լաչինի շրջանի և Հայաստանի Մեղրիի շրջանի փոխանակմամբ Ադրբեջանն ուղղակի աշխարհագրական կապ կհաստատի Նախիջևանի, իսկ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղի հետ։ Բայց Գոբլի ծրագիրը Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ մերժում էին։

Լրահոս
0