Դավիթ Հարությունով

Ինչու չի չեղարկվում ռազմական դրությունը և որքանով է այն իրավաչափ

137
Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում ռազմական դրության չեղարկման խնդրին։
Ինչու չի չեղարկվում ռազմական դրությունը, և որքանով է այն իրավաչափ. ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի մեկնաբանությունը

Հայաստանում ռազմական դրության երկարաձգումը պայմանավորված է և՛ ռազմական, և՛ քաղաքական գործոններով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։

«Պարզ է` իշխանության համար հեշտ է կառավարումն իրականացնել ռազմական դրության պայմաններում, բայց պետք է ասել նաև, որ մարտական գործողությունները նոր են ավարտվել, և մի շարք պայմանավորվածություններ գտնվում են իրականացման փուլում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայկական զորամիավորումների դուրս բերումը դեռևս ընթացքի մեջ է»,- ասաց նա։

Փորձագետի խոսքով` պատերազմի ավարտը դեռևս չի արձանագրվել, և հնարավոր է լոկալ լարվածություն, իսկ երբ ռազմական բնույթի պայմանավորվածություններն ավարտին հասցվեն և ռազմական դրությունը շարունակի գործել, միանշանակ կարող ենք փաստել, որ պատճառը ներքաղաքական գործոնն է։

Ռազմական դրությունն իր ազդեցությունն է ունեցել տնտեսության վրա. Մհեր Գրիգորյան

«Նույն խնդիրը կար նաև կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ։ Այդ պայմաններում նրանց համար ավելի հեշտ է ճգնաժամի հետ գործ ունենալ, թեպետ ռազմական դրության մի շարք դրույթներ իրականում արդեն չեն գործում. մենք տեսնում ենք, որ տեղեկատվության տարածման հետ կապված սահմանափակումները չեն գործում, ամեն օր մենք ականատես ենք լինում թե՛ իշխանական, թե՛ իշխանական լրատվամիջոցների տեղեկատվական գրոհին»,- նշեց Հարությունովը։

Փորձագետը դժվարացավ ռազմական դրության ավարտի վերաբերյալ ժամկետներ նշել, բայց հույս հայտնեց, որ այն երկար չի տևի։

137
թեգերը:
Դավիթ Հարությունով (ռազմական փորձագետ), ռազմական դրություն
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (599)
Ըստ թեմայի
Ռազմական դրության ժամանակ պետությունը կարող է ժամանակավորապես վերցնել քաղաքացիների գույքը
ԱԱԾ–ի պաշտոնանկություններն ու ռազմական դրությունը. ո՞ւմ համար է այս «թափանցիկությունը»
Ռազմական դրությունն իր ազդեցությունն է ունեցել տնտեսության վրա. Մհեր Գրիգորյան
Արամ Վարդևանյան

Ի՞նչ ազդեցություն ունի Փաշինյանը դատարանների վրա. Վարդևանյանը՝ աղմկոտ հանդիպման մասին

16
Sputnik Արմենիայի եթերում  փաստաբան Արամ Վարդևանյանի հետ զրուցել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության իրավաչափության վերաբերյալ:
Ինչ ազդեցություն ունի Փաշինյանը դատարանների վրա. Արամ Վարդևանյանը՝ գործադիրում տեղի ունեցած աղմկոտ հանդիպման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հանդիպումն անընդունելի և անօրինական է: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 30-ին կառավարությունում հրավիրված խորհրդակցությանը, որում վարչապետն անդրադարձել էր նոյեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ կալանքի միջնորդությունների մերժմանը: 

«Նույնիսկ ոչ իրավաչափ ձևակերպումը շատ մեղմ է, դա անընդունելի է, դա անօրինական է և առհասարակ առնչություն չունի իրավական և ժողովրդավարական պետության սկզբունքների, գաղափարների, ինստիտուտների հետ»,- ասաց նա:

Հանդիպման մասին տեսանյութը, որում կառավարության ղեկավարն անթաքույց իր վերաբերմունքն է արտահայտում մերժված միջնորդությունների վերաբերյալ, ըստ փաստաբանի, վկայում է այն մասին, որ Փաշինյանն ուղղակի ներգործություն ունի դատաիրավական համակարգի որոշումների վրա: Նրա խոսքով՝ այս մասին է վկայում նաև օրերս վարչապետի կատարած գրառումներից մեկը, որում նա խոստովանել է, որ անձամբ է խնդրել, որ մեղադրող կողմը չառարկի Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը հետ վերադարձնելու միջնորդությանը:

«Սա խոսում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 2.5 տարի քաղաքական հետապնդում է իրականացվում: Փաստորեն, երբ վարչապետը նման խնդրանք է ներկայացնում դատախազներին, ժամերի ընթացքում անձնագիրը վերադարձվում է, իսկ, երբ հակառակի մասին է խնդրանք ներկայացվում, 2.5 տարի մենք ունենում ենք այն, ինչ ունենք: Ի՞նչ իրավունք ունի ՀՀ գործադիր իշխանությունը դատական իշխանության տիրույթում գտնվող հարցեր բարձրաձայնել»,- վրդովմունք հայտնեց Վարդևանյանը: 

Փաստաբանը տեղեկություններ ունի, որ հանդիպմանը ներկա դատավորներն ու իրավապահները նույն պահին, երբ Փաշինյանը խոսել է միջնորդությունների մասին, հակադարձել են վարչապետին և գլխավոր դատախազին՝ նշելով, որ նրանցից և ոչ ոք իրավասու չէ կոնկրետ գործեր և կոնկրետ խափանման միջոցի հարցեր քննարկել: Սա այն դեպքում, երբ գործադիրի ղեկավարը գրեթե ամեն օր խոսում է ժողովրդավարության մասին:

Թեպետ խորհրդակցությանը հրավիրվածների մեծամասնությունը մերժել էր վարչապետի հրավերը, սակայն, մասնագետի կարծիքով, ճիշտ կլիներ, որ բոլորը բոյկոտեին և չմասնակցեին այդ քննարկմանը: Վարդևանյանը հույս ունի, որ հանդիպման մասնակիցները կատարվածի վերաբերյալ հրապարակային կհայտնեն իրենց վերաբերմունքը:

16
թեգերը:
խորհրդակցություն, Նիկոլ Փաշինյան, Դատավոր
Ըստ թեմայի
Դատավորները պարգևավճար չեն ստանում, բայց 24 մլն դրամ են հավաքել բանակի համար
Ո՞ր դատավորներն են գնացել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման. «Ժողովուրդ»
«Պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ ազնիվ պրոֆեսիոնալներ». ԲԴԽ նախագահի կոչը
Վիգեն Հակոբյան

Արցախում կադրային փոփոխությունների գործում վերջին խոսքն արդեն Փաշինյանինը չէ

74
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու նախաձեռնությանն ու Վիտալի Բալասանյանին Արցախի ԱԽ քարտուղար նշանակելուն։ 
Հակոբյան. «Բալասանյանի ԱԽ վերադարձով Արցախում փոխվում են քաղաքական վեկտորները»

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` Արայիկ Հարությունյանը փորձում է ինչ–որ կերպ ձևավորել համապատասխան ներքաղաքական ու հասարակական մթնոլորտ, որովհետև այնտեղ էլ գլոբալ կապիտուլյացիայից հետո իշխանության նկատմամբ վստահությունը, մեղմ ասած, բարձր մակարդակի վրա չէ և այդ պարագայում բնական է, որ գործող իշխանությունը և անձամբ Արայիկ Հարությունյանը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի քիչ թե շատ արդյունավետ իշխանություն կազմավորվի։

«Հասկանալի է, որ Վիտալի Բալասանյանի վերադարձը Արցախի անվտանգության խորհուրդ զուտ կադրային փոփոխություն չէ, փաստորեն վերադառնում է մի անձ, ով իր քաղաքական հայացքներով կտրուկ դեմ է այսօրվա ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին, հետևաբար Արցախում ոչ միայն ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու փորձ է արվում, այլև, ըստ էության, նշմարվում է քաղաքական վեկտորների լուրջ փոփոխություն»,– նշեց քաղտեխնոլոգը։

Հակոբյանի համոզմամբ` Արայիկ Հարությունյանը Վիտալի Բալասանյանի նշանակումը համաձայնեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ Փաշինյանն էլ այժմ յուրաքանչյուր նման կադրային քայլ պետք է համաձայնեցնի արդեն մեկ այլ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնի հետ, ինչից հետո է միայն ընդունվում վերջնական որոշում։ 

«Վիտալի Բալասանյանի վերադարձն Արցախի իշխանություն ոչ միայն վերահաստատվում է, այլև ինչ–որ առումով պարտադրվում է։ Հիմա Նիկոլ Փաշինյանի քաղաքական կշիռը ցածր է ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում, քանի որ նրա կառավարման օրոք Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորից աստիճանաբար վերածվեց դիտորդի»,– նշեց քաղտեխնոլոգը։

«Հերքում ենք նմանօրինակ սին ենթադրությունները». ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Վիտալի Բալասանյանին

Հակոբյանի կարծիքով` կադրային փոփոխությունների և Արցախում ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու գործընթացում Նիկոլ Փաշինյանի խոսքն արդեն վերջնական չէ, և արդեն ժամանակավրեպ է այն թեզը, որ միայն Փաշինյանի համաձայնությամբ են լուծվում նման հարցերը։  

Նշենք, որ մինչ այս Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Սամվել Բաբայանը, նա նոյեմբերի 10-ին հայտարարեց, որ դադարեցնում է իր լիազորությունները։ 

Հիշեցնենք` Բալասանյանը ԱԽ քարտուղար է եղել նաև 2016-ից 2019 թվականներին, պաշտոնից ազատվել է 2019–ի հունիսի 11-ին։

74
թեգերը:
Վիգեն Հակոբյան, Վիտալի Բալասանյան, Արցախ
Ըստ թեմայի
Արայիկ Հարությունյանը ցանկանում է Արցախում ազգային համաձայնության իշխանություն ձևավորել
Վաղարշակ Հարությունյանը մեկնել է Արցախ և հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ
Մանե Թանդիլյանը պաշտոն ստացավ Արցախում

«Նիկոլ դավաճան, Նիկոլ հեռացիր». բազմամարդ երթ` Երևանի կենտրոնում

0
(Թարմացված է 19:54 02.12.2020)
Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց մեծ եռագույն դրոշ ծածանելով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները բողոքի ակցիայից հետո Երևանի կենտրոնական փողոցներով երթ իրականացրին։

Երթի մասնակիցները վանկարկում էին «Նիկոլ դավաճան, Նիկոլ հեռացիր»։

Բազմամարդ երթը մեկնարկեց Ազատության հրապարակից և Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով եկան ՀՀ կառավարության շենքի մոտ։

Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում կայացավ ընդդիմադիր կուսակցությունների հերթական բողոքի ակցիան` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց «Նիկոլ Դավաճան» վանկարկումներով ու  հրապարակի կենտրոնում մեծ եռագույն դրոշ ծածանելով:

0
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Երևան, Բողոքի ակցիա
Ըստ թեմայի
Անցումային կառավարությունը պետք է վերացնի եռակողմ հայտարարության տակ դրված ականները
«Ես վախենում եմ». քաղաքացիները` Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասին
«Նոյեմբերի 10-ը պիտի հայրենադավության օր հռչակվի». Նաիրա Զոհրաբյանը նոր նախագիծ է մշակում