Արամ Սարգսյան

Ի՞նչ կարելի էր անել, և ի՞նչ չի արվել. Մոսկվայում սպասում են Փաշինյանի պատասխանին

343
(Թարմացված է 23:46 16.11.2020)
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը անդրադարձել է «Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանի ու «Ռոսիա սեգոդնյա» և RT միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցապնդումներին։
Ի՞նչ կարելի էր անել, և ի՞նչ չի արվել. ըստ ՀԴԿ նախագահի` Մոսկվայում սպասում են Փաշինյանի պատասխանին

Ինչ կարելի էր անել արցախա-ադրբեջանական պատերազմում արձանագրած արդյունքից խուսափելու համար, և ինչ չի արվել։ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը համոզված է, որ ռուսաստանցի լրագրող, «Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանի ու «Ռոսիա սեգոդնյա» և RT միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի` ՀՀ վարչապետին ուղղված հարցադրումներն արտահայտում են պաշտոնական Կրեմլի դիրքորոշումն Արցախյան պատերազմի վերաբերյալ։

Օրերս Ռոման Բաբայանը ղարաբաղյան պատերազմի ու Ռուսաստանի դիրքորոշման հետ կապված մի քանի հարց էր ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու խնդրել, որ նա անկեղծ պատասխանի դրանց։

«Արդյոք Ռոման Բաբայանը չգիտի` ինչ հարց է տալիս, չէ որ հասկանալի է, որ այդ երկու անձն էլ Կրեմլին շատ մոտ են կանգնած և համագործակցում են Կրեմլի համապատասխան օղակների հետ», - ասաց Արամ Սարգսյանը։ 

Նրա խոսքով` Ռոման Բաբայանի և Մարգարիտա Սիմոնյանի հարցադրումները փաստում են, որ աղետը հնարավոր էր կանխել, մինչդեռ Հայաստանի կառավարության անգործության պատճառով ունենք այն, ինչ ունենք։ Նա հիշեցնում է, որ պատերազմի ավարտից 20-25 օր առաջ ՌԴ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ (Սերգեյ Նարիշկինը, Սերգեյ Լավրովը, Կոնստանտին Կոսաչյովը, Կոնստանտին Զատուլինը, Մարիա Զախարովան) անընդհատ հուշում էին, որ անհրաժեշտ է Թուրքիայի միջնորդությամբ տարածաշրջանում հայտնված ավելի քան 2000 ջիհադիստների «դեմն առնել», հակաահաբեկչական օպերացիա իրականացնել, սակայն նրանց բոլոր ջանքերը հայկական կողմն անարձագանք թողեց։

Զինյալները չեն անհետացել Ղարաբաղյան հակամարտության գոտուց. Զախարովա

«Ոչինչ չարվեց Հայաստանի կառավարության կողմից, միայն մի նամակ գրեցին 97 թվականի պայմանագրի հիման վրա, և պարզ էր, որ այնտեղից պետք է պարզունակ պատասխան հնչեր, որ դա ընդամենը վերաբերվում է Հայաստանի տարածքին։ Էն, որ խաղաղապահ ուժերն եկան հասան, դա պետք է արվեր 20-25 օր առաջ, և մենք այս կորուստները չէինք ունենա, և այդքան երիտասարդներ չէինք զոհաբերի»,- նշեց նա։

Սարգսյանի գնահատմամբ` ստեղծված իրավիճակում չպետք է հապաղել և օր առաջ պետք է նոր իշխանություն ձևավորել` բացառելով քաղաքացիական բախումները։ Ըստ նրա` հանրության շրջանում տարածված կարծիքը, թե Փաշինյանի հեռանալով կապահովվի նախկինների վերադարձը, իրատեսական չէ։

«Պարզ է, չէ, որ նախորդները մերժված են։ Եվ եթե նոր իշխանություն ձևավորվի, դա նույնպես ժողովրդի կամքով պետք է լինի, նոր ընտրություններով»,- հավելեց Սարգսյանը։

Ռուսաստանը մեկ օրում 170 խաղաղապահներով 20 ինքնաթիռ է ուղարկել Ղարաբաղ

Կուսակցության առաջնորդը վստահ է`արցախյան հարցի կարգավորման գործում բոլոր իշխանություններն էլ թերացել են, աշխարհին իրավիճակը ճիշտ չի ներկայացվել, Փաշինյանն էլ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները սկսեց «սեփական կետից», որն էլ վերջնականապես կործանեց ամեն ինչ։

343
թեգերը:
Արցախյան պատերազմ, Ռուսաստան, Նիկոլ Փաշինյան, Արամ Սարգսյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (592)
Ստեփան Դանիելյան

Ինչու Փաշինյանը հրաժարական չի տալիս, կամ վարչապետի ինքնապաշտպանվելու տարբերակը

135
(Թարմացված է 21:09 01.12.2020)
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի գրառումներին ու դրանց հաջորդած ՀՀ և Արցախի նախկին նախագահների արձագանքներին։
Դանիելյան. Վարչապետը փորձում է պատասխանատվությունը կիսել այլոց հետ` նրանց ներքաշելով դրա մեջ

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` ՀՀ վարչապետը հիմա հոգեբանական առումով գտնվում է ոչ սթափ վիճակում, որովհետև կատարվածի համար նրա վրա կա շատ մեծ ճնշում և պատասխանատվություն։ Ինչպես նաև կան հանրային մեղադրանքները, որոնք հնչում են ամեն օր։ 

Ըստ նրա` ազդեցություն են ունենում հատկապես «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկումները, հետևաբար Փաշինյանը փորձում է այդ ամենի համար գտնել որևէ արդարացում` ցույց տալով, որ կային իրենից անկախ սուբյեկտիվ հանգամանքներ։
«Վարչապետը փորձում է նաև պատասխանատվությունը կիսել այլոց հետ` ներքաշելով նրանց դրա մեջ։ Այսինքն` նա կաշին փրկելու խնդիր ունի։ Եթե հրաժարական չի տալիս, ապա դա ունի ինքնապաշտպանական բնույթ` նա վախենում է պետական պաշտպանությունից զրկվելու և դատարանի առջև կանգնելու հեռանկարից, ինչն անպայման տեղի է ունենալու»,– նշեց քաղաքագետը։

Դանիելյանի կարծիքով` Նիկոլ Փաշինյանի պահվածքն ու դրդապատճառները վերոհիշյալ գործոնների հաշվառման պարագայում լիովին հասկանալի են։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1712 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

135
թեգերը:
Արցախյան պատերազմ, դավաճանություն, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (592)
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին գործուղել է Սյունիքի մարզ
Փաշինյանը պետական դավաճան է, նա հանձնել է մեր կյանքի գնով պահված դիրքերը. զինվորականներ
Ինչպե՞ս էիք պատկերացնում արցախյան հարցի լուծումը. հարցախույզ Երևանում
Արտակ Զաքարյան

Որտեղ փնտրել հայ գերիների վերադարձի բանալին. Զաքարյանը՝ ՌԴ նախագահին ուղղված նամակի մասին

123
(Թարմացված է 17:25 01.12.2020)
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ գերիներին հետ վերադարձնելու նպատակով ՌԴ նախագահին ուղղված ՀՀ նախագահի նամակին:
Որտեղ փնտրել հայ գերիների հետ վերադարձի բանալին. Զաքարյանը՝ ՌԴ նախագահին ուղղված նամակի մասին

Գործող իշխանությունների ապաշնորհ քաղաքականության հետևանքով Հայաստանը որպես միջազգային սուբյեկտ, որպես պետություն կորցրել է իր բոլոր կարողությունները: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ վերադարձի գործընթացին միջնորդելու նպատակով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և մնացածի նամակների նպատակը:

«Հանրապետության նախագահի նամակն ուղղված ՌԴ-ին ինչ-որ առումով նաև Հայաստանի արդեն ընկճված, ճզմված դիրքերի մասին է խոսում։ Որպես միջազգային սուբյեկտ, որպես պետություն Հայաստան արդեն կորցրել է իր բոլոր կարողությունները և, հատկապես նման իշխանություններ ունենալով, ուղղակի հայտնվել է ցավալի «իզգոյի» իրավիճակում»,- ասաց նա:

Զաքարյանի խոսքով՝ եթե Հայաստանի գործող իշխանություններն ի վիճակի չեն խնդրով զբաղվել, մնում է հույսը դնել Արցախում տեղակայված խաղաղապահ ուժերի, Կարմիր խաչի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ներգործության վրա: Սակայն բոլոր սլաքները ՌԴ ուղղելն էլ ճիշտ չէ, չէ որ Հայաստանն էլ ինքնիշխան պետություն է, ունի երկրի ղեկավար, և, եթե բոլոր հարցերի բանալիները Ռուսաստանում ենք փնտրում, էլ ինչներիս է պետք ապաշնորհ ու ապիկար իշխանության գոյությունը:

«Ռուսաստանի Դաշնության ջանքերն այդ առումով շատ-շատ կարևոր են, և կարծում եմ, որ ժամանակի ընթացքում դրանք իրենց արդյունքը տալու են, բայց չէ որ մենք պետություն ենք, ունենք իշխանություն իբրև թե: Բոլոր սլաքները և բոլոր ալիքները դեպի ՌԴ տանելը խոսում է այն մասին, որ մենք օր առաջ պետք է այս իշխանություններից ազատվենք»,- նշեց Զաքարյանը:

Նրա կարծիքով՝ գործող վարչապետի ապիկարության հետևանքն է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում գերիների հետ վերադարձի ժամկետների բացակայությունը: Ու մինչև Հայաստանն ու անհայտ կորածների, գերեվարվածների հարազատները, քաղաքական գործիչներն ու անհատները փորձում են խնդրի լուծման հրատապությունը բարձրաձայնել միջազգային հարթակներում, Ադրբեջանում մտածում են արդեն բանակցային սեղանի շուրջ գերիների հետ վերադարձի դիմաց ևս մեկ կարևորագույն հարց փակել:

«Կարդաց և հուզվեց». անհետ կորած զինվորների ծնողների նամակը դեսպանատունը Մոսկվա կուղարկի

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում խնդրել էր միջնորդել Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ վերադարձի հարցում:

Ավելի վաղ նույնաբովանդակ մի նամակ էլ գերիների ու անհայտ կորածների հարազատներն էին հանձնել ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդականին, նոյեմբերի 29-ին մտավորականներն այդպիսի մի նամակ փոխանցեցին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նույն հարցով հանդիպել էր ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովի հետ:

123
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, նամակ, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Ադրբեջան, ռազմագերի, գերի
Ըստ թեմայի
Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը հրատապ լուծում է պահանջում. Հայաստանի ՄԻՊ
Ադրբեջանում հայտնված 13 հայ գերիների պաշտպանության համար ՄԻԵԴ–ը հրատապ միջոց կկիրառի
Գերիների վերադարձն ու անհայտ կորածների խնդիրներն առաջնային են. բողոքի երթը` լուսանկարներով
Ստեփանակերտի օդանավակայան. արխիվային լուսանկար

Իրավիճակ է փոխվել. հնարավո՞ր է արդյոք Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը

171
Լեռնային Ղարաբաղում ստորաբաժանումների, տեխնիկայի ու բեռների փոխադրումը հարյուրավոր կիլոմետրեր` վերածվում է բարդ զորքային գործողության։ Տարվա մեջ երկու անգամ խաղաղապահների անձնակազմի ռոտացիա է լինելու։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռուսական խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում առանձնանում է բարդագույն լոգիստիկայով։ Ստեփանակերտի օդանավակայանի վերականգնումն ու արդիականացումը թույլ կտա ընդունել Ռուսաստանի ՌՏՈւ ռազմատրանսպորտային ինքնաթիռները, նոր գործողությունների հնարավորություն կտա, զորախմբի մատակարարման հետ կապված բազում խնդիրներ կլուծի։

Ղարաբաղը Հայաստանին կապում է միայն հինգ կիլոմետր լայնություն ունեցող Լաչինի միջանցքը։ Ճանապարհն այժմ ռուս խաղապահաների հսկողության տակ է, բայց ամեն դեպքում տարածաշրջանում իրավիճակի հնարավոր սրման դեպքում այն չափազանց խոցելի է։ Ադրբեջանին Լաչինի փոխանցումից հետո հեռանկարում նոր ճանապարհի (միջանցքի) շինարարություն է։ Սակայն մարդկանց ու բեռների օպերատիվ մատակարարումն արդեն այսօր է անհրաժեշտ։

Ստեփանակերտից Երևան («Էրեբունի» ավիաբազա, «Զվարթնոց») ավտոմեքենայի ճանապարհը 320 կմ է։ Գործողության առաջին օրերին խաղաղապահները հենց այդ ճանապարհով էին Ստեփանակերտ շարժվում։ Հետո՝ նոյեմբերի 28-ին, խառը երթուղի յուրացրին․ բեռներով ու տեխնիկայով վագոնները Ռուսաստանից ժամանում են Բարդա ադրբեջանական երկաթուղային կայարան, որից հետո մեքենաներով ուղղվում են Բարդա – Աղդամ – Ստեփանակերտ երթուղով։ Ամեն դեպքում ճանապարհը երկար է։

Լեռնային Ղարաբաղում ստորաբաժանումների, տեխնիկայի ու բեռների փոխադրումը հարյուրավոր կիլոմետրեր` վերածվում է բարդ զորքային գործողության։ Տարվա մեջ երկու անգամ խաղաղապահների անձնակազմի ռոտացիա է լինելու։ Տարածաշրջանում իրավիճակի բարդացումը կարող է լրացուցիչ ուժեր ու միջոցներ պահանջել։ Միաժամանակ Ստեփանակերտից ինը կիլմետր հեռավորության վրա կա օդանավակայան, որը տեսականորեն կարող է ծանր ռազմատրանսպորտային ավիացիա ընդունել։

Որքա՞ն ժամանակ կպահանջվի Լեռնային Ղարաբաղն ականազերծելու համար

Այստեղ չվերթերը դադարել են 1990-ականների սկզբին՝ մարտական գործողությունների պատճառով։ Օդանավակայանի ենթակառուցվածքը տուժել է Ադրբեջանի կողմից հրթիռակոծության հետևանքով 2020 թվականի սեպտեմբերին ու հոկտեմբերին։ Թռիչքուղու երկարությունը 2200 մետր է։ Տեղանքի ռելիեֆը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում ևս 1000 կիլոմետրով երկրարացնել այն ու կողքին նորը կառուցել։ Կարող է պարզվել, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերակենդանացմումն ու արդիականացումն ավելի թանկ չէ, քան տարիներ շարունակ երկար չվերթերի գինը, ժամանակի և ուժերի ահռելի ծախսը։ Օդանավակայանը կարող է նաև քաղաքացիական բեռների տեղափոխման լոգիստիկ կենտրոն դառնալ ու ապագայում կարևոր բաղադրիչ լինել Լեռնային Ղարաբաղի տնտեսական աճի համար։

Երկար ու վտանգավոր ճանապարհ

Ռուս խաղաղապահները 23 դիտորդական կետում շուրջօրյա ռեժիմով հսկում են Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը, ապահովում են Լաչինի միջանցքով ավտոտրանսպորտի երթևեկության ու տեղի բնակչության տեղափոխության անվտանգությունը։ Նոյեմբերի 14-ից սկսած` ավելի քան 26 հազար փախստական իրենց տուն են վերադարձել։ Տարածաշրջանում ակտիվորեն աշխատում են ռուս սակրավորները, ռազմական բժիշկներն ու ԱԻՆ աշխատակիցները։

Խաղաղապահ խնդիրների լուծումը մշտական շարժունակություն է պահանջում։ Ղարաբաղյան պատերազմի դադարեցման մասին Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հայտարարության հիման վրա Մոսկվայի և Բաքվի ստորագրած հատուկ արձանագրությունը նախատեսում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև տրանսպորտային շփման ապաարգելափակումը։ Ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը հանում է արգելքները ոչ միայն երկրի վրա, այլև երկնքում` նկատի ունենալով չվերթերը Ստեփանակերտի օդանավակայան։ Ուղիղ չվերթը Ռուսաստանից կարող էր վերացնել լոգիստիկայի ու մատակարարման շատ խնդիրներ, նոր գործողությունների հնարավորություն կտար խաղաղապահների 15-րդ զորախմբավորման համար։

Արցախում խաղաղությունը երերուն է, կամ «նոր աշխարհի» վտանգավոր անորոշությունները

Ավելի վաղ Վրաստանն Ադրբեջանի ու Հայաստանի խնդրանքով բացել է իր օդային տարածքը ռուսական ռազմատրանսպորտային ավիացիայի համար։ Ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները չվերթեր էին իրականացնում դեպի Երևան, հետո՝ տեխնիկայով անխուսափելի ու երկար երթ դեպի Ստեփանակերտ։ Այժմ ճիշտ ժամանակն է ամբողջովին ապաարգելափակելու տարածաշրջանի երկինքը։ Դա կարող է օգտակար լինել նաև Ադրբեջանին` Նախիջևան տանող ճանապարհի կառուցման համար։

Փակ երկինք

Ստեփանակերտի օդանավակայանը վերանորոգվում էր և պատրաստ էր արդեն 2012 թվականին ինքնաթիռներ ընդունելու։ Դա տեղի չունեցավ Բաքվի դիմակայության պատճառով։ Սակայն եռակողմ հայտարարության ստորագրումից և ռուսական խաղաղարար գործողությունների մեկնարկից հետո իրավիճակը տարածաշրջանում արմատապես փոխվեց։

Ժամանակն է վերանայել մոտեցումները թռիչքների անվտանգության նկատմամբ և չեղարկել արգելքները։ Առավել ևս, որ ադրբեջանահայկական «փոխադարձ ստուգարքի» նախադեպեր կան. Բաքվից Նախիջևան չվերթերն իրականացվում են միջազգային միջանցքերով Հայաստանի երկնքում, հայկական ավիաընկերությունները էլ օգտագործում են Ադրբեջանի տարածքի վրայով անցնող միջազգայնորեն պաշտպանված օդային միջանցքները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 1–ին հայտարարեց. «Կգա օրը, երբ ԼՂ–ում այսօր բնակվող հայերն ու ադրբեջանցիները, որոնք անպայման այնտեղ կվերադառնան, կրկին կապրեն բարիդրացիականության պայմաններում։ Այստեղ լոգիստիկ հարցեր կան, տրանսպորտային հարցեր, էներգետիկ անվտանգություն։ Կդիտարկենք բոլոր այդ հարցերը»։

Սա հուսադրող է։ Եվ եթե բարձրադիր լեռնային տեղանքում գտնվող օդանավակայանը շուտով բացի իր թևերը, դա կօգնի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

171
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ստեփանակերտի օդանավակայան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (592)
Ըստ թեմայի
Պուտինը Ղարաբաղում տեղակայված խաղաղապահների թեման քննարկել է ՌԴ ԱԽ–ի հետ
Ռուս խաղաղապահների աջակցությամբ գրեթե 19 հազար մարդ է վերադարձել Ղարաբաղ
Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 26 հազար փախստականների անվտանգ վերադարձն Արցախ