Ստեփան Դանիելյան

Մանդատը վայր դնելը փախուստ է իրականությունից. պատասխանատվության կենթարկվե՞ն պատգամավորները

357
(Թարմացված է 19:45 16.11.2020)
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գրառմանը, որն ունեցել է բազմաթիվ հուզական արձագանքներ հասարակության լայն շրջանակներում։
«Պետք է հումանիտար միջանցք բացել «Իմ քայլի» համար, որ ինքնուրույն հեռացնեն Փաշինյանին». Դանիելյան

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` վարչապետին հասկանալու համար պետք է հասկանալ նրա հոգեվիճակը, որովհետև Փաշինյանն այժմ փորձում է լուծել իր և իր ընտանիքի անվտանգության հարցը։ Նրա համոզմամբ` անհավասարակշիռ վիճակում են գտնվում նաև վարչապետի թիմակիցները, ովքեր հասկանում են մեղքի իրենց բաժինը և գիտակցում, որ այս ամենն ունենալու է հետևանքներ։

«Կառավարող շրջանակներում շատերը փորձում են երկարաձգել իշխանության փոփոխության հարցը, խուսափել պատասխանատվությունից և գտնել ելքեր։ Մենք պետք է գիտակցենք, որ նրանք հոգեկան անհավասարակշռության պայմաններում պատրաստ են ծայրահեղ քայլերի, նրանք այն վիճակում չեն, որ կայացնեն սթափ որոշումներ»,– նշում է քաղաքագետը։

Դանիելյանի համոզմամբ` քաղաքացիական պատերազմի հավանականությունը չափազանցված է, մինչդեռ տարաբնույթ սադրանքներն իսկապես հնարավոր են, որոնք ոչ մի խնդիր չեն լուծելու ներկա իշխանության ներկայացուցիչների համար, չեն թեթևացնելու նրանց պատասխանատվության վիճակը։ Քաղաքագետը չի բացառում, որ սադրանքներ հրահրողներն անպայման կակնկալեն հակադարձում մյուս կողմից, որպեսզի նրանց վրա բարդեն պատասխանատվությունը և մեղավորներ փնտրեն ընդդիմադիրների շարքերում։

«Ընդդիմադիր ուժերը պետք է հաշվի առնեն, որ գործող իշխանության օրերը հաշված են, ուստի պետք է սառը դատեն ու հավասարակշռված քայլեր անեն` սերտորեն աշխատելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Նրանց համար պետք է բացեն «հումանիտար միջանցք», որպեսզի կարողանան ինքնուրույն հեռացնել Փաշինյանին, մինչև նա կփորձի սադրանքներ հրահրել»,– նշում է քաղաքագետը։

Դանիելյանի կարծիքով` մանդատները վայր դնելն անպատասխանատվություն է, փախուստ իրականությունից, ինչի համար նույնպես պատասխանատվություն են կրելու, որովհետև քրեական օրենսգրքում կա հանցավոր անգործություն եզրույթը։ Ըստ նրա` եթե երկիրը վտանգի մեջ է, ապա պատգամավորները պարտավոր են քայլեր ձեռնարկել իրավիճակից դուրս գալու համար։ Քաղաքագետը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի շուրջ հասարակական շարժումը պետք է դառնա պետական օրակարգի հարց։     

Հիշեցնենք` Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ դիտել է առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութերը և ապշել տղաների խորագիտությունից։ Նա դիմել էր զինվորներին` նշելով, որ սպասում է նրանց Երևանում` վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը սա որակել էր որպես քաղաքացիական բախումների կոչ: Փաշինյանը գրառումից հետո «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարեց, որ որոշել է հրաժարվել մանդատից, իսկ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: Պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ գրեց, որ եթե «Իմ քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չձեռնարկի, ինքը վայր է դնելու մանդատը։

Կուսակցությունից ու աշխատանքից հեռանալու որոշման մասին հայտնեց նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

357
թեգերը:
Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Շուշիից ավելի քան 300 զոհված զինծառայողների մարմիններ են դուրս բերվել. Փաշինյան
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է գրել
Փաշինյանը պարզաբանել է Շուշիի մասին ԱԺ-ում ունեցած իր ելույթը
Գրիգորի Այվազյան

Ալիևը հայ գերիների վերադարձը ձգձգում է երկու պատճառով. Այվազյանը փակագծեր է բացում

143
Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իլհամ Ալիևի՝ «բոլորը բոլորի դիմաց» հայտարարությանը և Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի ձգձգման խնդրին:
Ալիևը հայ գերիների վերադարձը ձգձգում է երկու պատճառով. Գրիգորի Այվազյանը փակագծեր է բացում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «բոլորը բոլորի դիմաց» հայտարարությունն առաջին հերթին նպատակ ունի այդ երկիր վերադարձնել Արցախում գտնվող երկու ադրբեջանցի հանցագործներին՝ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին, որոնցից մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը՝ 22 տարվա ազատազրկման: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

«Այն մարդկանց մասին է խոսքը, որոնք, ըստ Արցախի օրենսդրության, ձերբակալվել են աղմկահարույց հոդվածներով: Նրանք ներթափանցել են Արցախի տարածք, սպանություններ կատարել և պահվում են այնտեղ որպես հանցագործներ։ Առաջին պլանում նրանք են, և Ալիևի համար դա պատվախնդրության հարց է»,- ասաց նա:

Այվազյանի կարծիքով՝ Ալիևը հայ գերիների և զոհված զինծառայողների մարմինների վերադարձը ձգձգում է երկու պատճառով՝ նախ, որ Բաքվում ադրբեջանական կողմի զոհերի իրական թիվը չիմանան, երկրորդ՝ հայ հասարակության մեջ պառակտում մտցնելու նպատակով: Ադրբեջանագետն ասում է՝ տարբեր գնահատականներով հայկական կողմը 4500-5500 զոհ ունի, մինչդեռ Ադրբեջանի պարագայում խոսքը առնվազն 10-15,000 զոհի մասին։

Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել է իր զոհերի, վիրավորների, գերի ընկածների ու անհետ կորածների թիվը

«Ինչ խոսք՝ այդպիսի մեծ թվով զոհերի քանակի վերաբերյալ Ադրբեջանում դժգոհություն կառաջանա: Մյուս կողմից՝ ձգձգելով գերիների վերադարձը, նրանք փորձում են արհեստական դժգոհություն ստեղծել հայ հասարակության մեջ՝ դրդելով տեղափոխել արցախյան ռազմաճակատը Երևան։ Նրանք փորձում են նորից հայաստանցի-ղարաբաղցի սեպ խրել հայ հասարակության միջև»,- նշեց ադրբեջանագետը:

Մասնագետը կարևորագույն ձեռքբերում է համարում ադրբեջանական թատերականացված ռազմաշքերթում հայ գերիների մասնակցության չեղարկումը։ 

«Իլհամ Ալիևի և նրա վարչակազմի ողջ քարոզչամեքենան հոխորտում էր, որ Բաքվի կենտրոնում իրենք հայ ռազմագերիներին կանցկացնեն ադրբեջանական բայրակների, այսինքն՝ դրոշների ներքո, ինչը չեղարկվեց, և դա ռուսական միջամտության շնորհիվ»,-ընդգծեց Այվազյանը:

Նրա խոսքով՝ հիմա Հայաստանի ներսում պետք է առավելագույնս զրոյացնել հակառուսական տրամադրությունները: Մեր զրուցակիցը համոզված է՝ շուտով ռուսական միջնորդությամբ Հայաստան կտեղափոխվեն նաև Ադրբեջանում գտնվող ռազմագերիները, իսկ հայկական դիվանագիտությունը, ըստ նրա, անկարող է մեզ համար այս կարևորագույն խնդրի լուծման ուղղությամբ որևէ նպաստավոր քայլ ձեռնարկել: Այվազյանի խոսքով՝ վերջին 30 տարիների վերլուծությունը թույլ է տալիս ասելու, որ Հայաստանը չի ունեցել, չունի և դեռ երկար երկար ժամանակ չի ունենա իսկական դիվանագիտություն: 

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահը օրերս խոսելով հայ ռազմագերների վերադարձի մասին նշել էր, որ առաջնորդվելու են «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Երեկ նույն միտքը հնչեցրեց նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այսօր արդեն ՀՀ նորանշանակ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հայտարարեց, որ հայկական կողմը համաձայն է գերիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին:

143
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկվել են գերիների, անհայտ կորածների, դիերի փոխանակման հարցերը
Հունահայոց թեմը գերիների վերադարձի խնդրով դիմել է Հունաստանի արտաքին գործերի նախարարին
Գերիների ու անհետ կորածների անմեղության կանխավարկածը. ինչո՞ւ նրանց գումար չի տրվում
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյան

«Հայաստանի ներկա իշխանություններն, ըստ էության, հայրենիք չունեն». Ավետիք Իշխանյան

24
(Թարմացված է 19:29 03.12.2020)
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է 2008-ի մարտի 1-ին և արցախյան պատերազում զոհված անձանց ՀՀ կառավարության կողմից հատկացող փոխհատուցումների թեմային։ 
Իշխանյան. «5 միլիոնի փոխհատուցումը պարզապես էժանագին ժեստ է պատերազմի զոհերի նկատմամբ»

Նշենք, որ կառավարության համապատասխան որոշումների համաձայն`մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում զոհված քաղաքացու իրավահաջորդին պետությունը 30 միլիոն դրամ է տրամադրում, իսկ 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին` 5 միլիոն դրամ։  

Ավետիք Իշխանյանը գերադասեց խոսել ոչ թե մարդկանց իրավունքների, այլ իշխանությունների գործելակերպի հետ կապված տրամաբանության մասին։ Իրավապաշտպանը վկայակոչեց մասնավորապես նոր իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկի` Սասուն Միքայելյանի հայտնի տեսակետը, որի համաձայն` 2018 թվականի թավշա հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը։ 

«Այդ  չակերտավոր հաղթանակի հիմքերը, որ կերտեցին իրենք իրենց իշխանության համար 2018 թվականին, դրվել են դրանից տասը տարի առաջ, երբ այն քաղաքական ուժը, որի գլուխն ի վերջո մեր օրերում դարձավ վարչապետը, պատրաստ էր զոհերի գնով հասնել իշխանության։ Եթե մինչ այդ Հայաստանի բոլոր ընդդիմադիրներն ունեցել են մի սահման, որը չեն անցել արյուն չհեղելու համար, ապա ներկայիս վարչապետն այդ սահմանը չուներ, հիշենք նրա մարտիմեկյան կոչերը»,– նշեց իրավապաշտպանը։

Իշխանյանի գնահատմամբ` մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում զոհվածների հարազատներին 30 միլիոն դրամ հատկացնելը ոչ այնքան արդարության համար, որքան իրենց իշխանության գալու համար զոհվածների հանդեպ ցուցաբերված առանձնահատուկ մոտեցում է, իսկ արցախյան պատերազմը, Արցախի կարգավիճակի հարցը գործող վարչապետի ու նրա թիմակիցների համար զրո արժեք ունի, ինչը վկայեց հենց կապիտուլյացիան։

Փաշինյանն ուժայիններին կհանձնարարի ջախջախել ու սնանկացնել Ծառուկյանին. Իշխանյան

«Ընդամենը հինգ միլիոն դրամ տալը փոքր, ձևական քայլ է, որովհետև գործող վարչակարգի համար Արցախը զրո է, նրանց համար կարևորը իշխանությունն է։ Այնպես որ հարցը պետք է դիտարկել հենց այս համատեքստում»,– նշեց իրավապաշտպանը։

Իշխանյանի կարծիքով` արցախյան հերոսամարտը ստորադասվում է ներքաղաքական իրադարձություններին, քանզի Հայաստանի ներկա իշխանություններն, ըստ էության, հայրենիք չունեն, նրանց համար Հայաստանն ու Արցախն արժեք չունեն, նրանց համար կարևորը թուրք–ադրբեջանական հնարավոր բիզնեսից օգտվելու հեռանկարն է։ 

1–5 մլն դրամ. պետությունն աջակցություն կտրամադրի զոհերի ընտանիքներին ու հաշմանդամներին

Իրավապաշտպանի համոզմամբ` կառավարությունը չի վերանայի զոհված անձանց հատկացվելիք վերոհիշյալ գումարների չափը և չի հավասարեցնի դրանք, որովհետև, ինչպես ցույց տվեց վերջին 2,5 տարվա նրանց կառավարումն ու պատերազմում արձանագրված կապիտուլյացիան, 5 միլիոն դրամի փոխհատուցումը պարզապես էժանագին ժեստ է պատերազմի զոհերի նկատմամբ։        

 

 

24
Ըստ թեմայի
Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այս ֆարսին. Մարտի 1-ի գործով տուժողներ
Զոհված, անհայտ կորած, վիրավոր. ո՞ւմ ընտանիքները կարող են փոխհատուցում ստանալ հիմնադրամից
Միանվագ աջակցություն կտրամադրվի արցախցիներին. Փաշինյան
«Մարտական խաչ» 1-ին ու 2-րդ աստիճանի շքանշաններ

Արմեն Սարգսյանի հրամանագրով մի շարք զինծառայողներ են պարգևատրվել, նաև` հետմահու

0
(Թարմացված է 21:23 03.12.2020)
ՀՀ նախագահը երկու հրամանագիր է ստորագրել` գնահատելով զինծառայողների ավանդը հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով այսօր մի շարք զինծառայողներ են պարգևատրվել։

Մասնավորապես, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է շարքային Արսեն Մարգարյանը, իսկ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ փոխգնդապետ Համլետ Լևոնյանը, սերժանտ Գագիկ Դավթյանը, սերժանտ Էմին Երիցյանը, շարքային Հրայր Սահակյանը։

Իսկ «Արիության մեդալով» պարգևատրվել են մայորներ Վահե Հայրապետյանը, Վահագն Աղաբեկյանը և Հայկ Նիկողոսյանը։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել է բժշկական ծառայության մայոր Վարդան Ղուշչյանը։

Արցախի նախագահը մի շարք ոստիկանների հետմահու պարգևատրել է «Արիության համար» մեդալով

«Մարտական ծառայության» մեդալով էլ պարգևատրվել է մայոր Արման Բաբաջանյանը։

Բացի այդ, նախագահի հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել են մի շարք զինծառայողներ։ Մասնավորապես, «Մարտական ծառայության» մեդալով են պարգևատրվել մայոր Արա Զաքարյանը, ավագ սերժանտներ Հակոբ Պռոշյանը, Սամվել Բաղդասարյանը, Ժիրայր Բալյանը, սերժանտ Նորայր Նահապետյանը, կրտսեր սերժանտ Հայկազ Մկրտչյանը, շարքայիններ Ժորա Մուրադյանը, Արսեն Գրիգորյանը, Արայիկ Ալեքսանյանը, Կարեն Սոֆյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

0
թեգերը:
պարգևատրում, մեդալ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Նոր ազգային հերոս ունենք. գնդապետ Գարեգին Պողոսյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով
Տասներկու զինվորականներ պարգևատրվել են «Մարտական խաչ» շքանշաններով
Բարձրաստիճան սպաները պարգևատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով