Սուրեն Թամրազյան

Ստեփանակերտում մոտ 2000 քաղաքացիական բնակիչ կա, բայց նրանց թիվն ավելանում է. փոխքաղաքապետ

111
Ստեփանակերտի փոխքաղաքապետը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախցիների վերադարձի և քաղաքի վերականգման ընթացիկ աշխատանքներին։
«Ամեն ինչ անում ենք, որ Ստեփանակերտի ենթակառուցվածքներն անխափան գործեն». փոխքաղաքապետ Թամրազյան

Ստեփանակերտում բնակչությանը սննդով և հագուստով ապահովելու հարցը շարունակում է մնալ առաջնային։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը։ 

Մայրաքաղաքի գազամատակարարման ու էներգամատակարարման ամբողջական վերականգման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են։

«Ջրամատակարարումը շուրջօրյա եղել է ու կա, իսկ գազամատակարարումը և էլեկտրամատակարարումը` համապատասխան մարմինների հետ համագործակցելով, փորձում ենք վերականգնել ամբողջ քաղաքում։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի ենթակառուցվածքներն անխափան գործեն»,- ասաց նա։

Երեկվա դրությամբ վերականգնվել է ԱՀ մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի 30-40 տոկոսը։ Շուտով մնացած հատվածն էլ կլուսավորեն։ Քաղաքապետարանը կաջակցի նաև բոլոր այն բնակիչներին, որոնց տների դռներն ու պատուհանները վնասվել են, սակայն ներքին հարդարման աշխատանքների և վնասված հատվածների վերականգման համար շինանյութ առայժմ չի տրամադրվի։

Վերջին տվյալներով` Ստեփանակերտում մոտ 2000 քաղաքացիական բնակիչ կա, սակայն ամեն օր նրանց թիվն ավելանում է։ Արցախցիների մի մասը, չնայած առկա դժվարություններին, ցանկանում  է վերադառնալ։ Երևանում ապաստանած արցախցիների վերադարձը համատեղ կազմակերպում են Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանները։

Ռուս խաղաղապահների երթը դեպի Ստեփանակերտ. կադրեր դրոնից

«Ուղևորափոխադրումները իրականացվում են Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Գույքի տեղափոխման հարցերն առայժմ լուծված չեն»,- նշեց Թամրազյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտ են ուղևորվել 11 ավտոբուսներ, որոնք Արցախ են տեղափոխել պատերազմի օրերին Երևանում կամ ՀՀ մարզերում ապաստանած քաղաքացիներին:

111
թեգերը:
Ստեփանակերտ, Արցախյան պատերազմ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (639)
Ըստ թեմայի
Ստեփանակերտում ժամանակ չեն կորցնում. քաղաքն արդեն մաքրվում է. տեսանյութ
«Կյանքի շարունակություն». արցախցի դարձած սիրիահայի ակցիան` Ստեփանակերտում
Բնակիչները վերադառնում են Ստեփանակերտ. Երևանից 11 ավտոբուս է մեկնել Արցախ. լուսանկարներ
Կարեն Քոչարյան

«Փաշինյանը պետք է գնա, ցանկացած բանական մարդ պահանջում է նրա հրաժարականը». Քոչարյան

27
(Թարմացված է 16:26 05.12.2020)
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բոլոր միջոցառումներին մասնակցելու կոչին:
«Փաշինյանը պետք է գնա, ցանկացած բանական մարդ պահանջում է նրա հրաժարականը». Քոչարյան

Անկախ քաղաքական պատկանելությունից և քաղաքական հայացքներից յուրաքանչյուր բանական մարդ այսօր պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով միջոցառումներին մասնակցելու հրապարակային կոչին:

«Հիմա խնդիրը 5000 զինծառայողի մահվան պատճառ դարձած, հայրենիքի ¼-ը թշնամուն հանձնած, առողջապահությունն ու տնտեսությունը շարքից հանած, մարդկանց տոտալ դեպրեսիայի մեջ գծած մարդու հրաժարականն է, նա պետք է գնա»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելին են, քանի որ գործող կառավարությունը նոյեմբերի 9-ից հետո կորցրել է իշխանությունը:

«Ինքը դե ֆակտո նստած է ամառանոցում, դե յուրե որևէ իշխանություն չունի: Բոլոր ուժայինները իրեն չեն ենթարկվում, ինքը չի տիրապետում իրավիճակին, իրեն սխալ են զեկուցում»,- ընդգծեց քաղտեխնոլոգը:

Թե ով կփոխարինի գործող վարչապետին, Քոչարյանն այս պահին էական չի համարում:

Բնակչության 45%-ը կարծում է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա. հարցում

«Ինչպես կասեր իմ շատ լավ բարեկամ Բաբկեն Թունյանը, իրենց հարևան Պողոսը լավագույնը կլինի Նիկոլի համեմատ»,- նշեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք՝ երեկ՝ դեկտեմբերի 4-ին, «5-րդ ալիքին» տված հարցազրույցի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահն իր աջակիցներին կոչ էր արել անմասն չմնալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված որևէ միջոցառման մասնակցելուց:

Փաշինյանի հրաժարականն ու նրա թիմի հեռացումն այլընտրանք չունի. Գագիկ Ծառուկյան

 

27
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Կարեն Քոչարյան (քաղտեխնոլոգ), Հայաստան
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Ռոբերտ Քոչարյանին ու իրեն մեղադրողներին
Խուճապի մեջ պետք չէ ընկնել. Փաշինյանը` սահմանին ընթացող գործընթացների մասին
Ալիևը ծիծաղում է վրադ ու ծաղրում. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին
Էդուարդ Անտինյանի

Հրադադարը երկարատև խաղաղություն չէ, այլ կործանումից փրկվելու վատագույն լուծում. Անտինյան

236
(Թարմացված է 20:53 04.12.2020)
«Շրջադարձ հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Էդուարդ Անտինյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 27-րդ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի ելույթին։ 
Անտինյան. «Հրադադարը երկարատև խաղաղություն չէ, ուղղակի կործանումից փրկվելու վատագույն լուծում էր»

Նախարարը նշել է, որ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանն ուղղված լուծումը մասնավորապես ընդգրկում է Արցախի կարգավիճակը` հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան։  

Էդուարդ Անտինյանի դիտարկմամբ` պետք է արձանագրել մի շատ կարևոր հանգամանք, որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանն էր աղերսում զինադադար կամ խաղաղություն, հայկական զորքը կանգնեց այնտեղ, որտեղ կայացվեց որոշումը։ Հայկական կողմի վերահսկողության տակ անցան յոթ շրջանները, իսկ Արցախը դե–ֆակտո անկախացավ և օրգանապես կապվեց Հայաստանի հետ։ Ըստ Անտինյանի`այս անգամ Ադրբեջանին ասվեց դադարեցնել ռազմական գործողություններն այնտեղ, որտեղ արդեն իր դիրքերն են, սակայն մեկ տարբերությամբ` մենք հանձնեցինք նաև տարածքներ, որոնք Ադրբեջանը չէր վերցրել։ 

«Պատերազմից առաջ անընդհատ խոսվում էր «անջատում` հանուն փրկության» տարբերակի մասին, բայց այսօր չենք տեսնում` արդյո՞ք նման խնդիր դեռ կա, որովհետև շատ հարցեր տակավին մնում են չկարգավորված։ Թվում է, թե ՀՀ արտգործնախարարի հայտարարությունը շատ ոգևորիչ է, բայց Արցախի տարածքային ամբողջականությունն արդեն իսկ խախտված է` անկախ կարգավիճակից, և պարզ չէ՝ ձեռք կբերի՞ անկախություն, կմիանա՞ Հայաստանին կամ Ռուսաստանին, թե՞ կմնա Ադրբեջանի կազմում, այստեղ մենք լուրջ անելիք ունենք»,– նշեց քաղաքագետը։

 Կյանքի է կոչվում ԼՂ–ի վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարությունը. Վլադիմիր Պուտին

Անտինյանի կարծիքով` պետք է հասկանալ, թե էլ ինչ է խոստացել Փաշինյանը հակառակ կողմին, որպեսզի թյուրիմացության մեջ չընկնենք, այսինքն` կարո՞ղ է հայկական կողմն Արցախի կարգավիճակի կամ անկախության հարցը բարձրացնի, իսկ Ադրբեջանը հայտարարի, որ այդ դեպքում կխախտվեն պայմանավորվածությունները, ինչն, ըստ ՌԴ նախագահի, կհանգեցնի կործանման։   

«Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան ողջունելի կլինի, բայց պատերազմի արդյունքում մենք զիջել ենք ավելին, քան Ադրբեջանը գրավել էր։ Իհարկե Արևմուտքը կարող է նախաձեռնություն ցուցաբերելու մեծ ցանկություն հայտնել, բայց մենք պետք է բավական զգույշ լինենք, որպեսզի չդառնանք որևէ մեկի շահերի մանրադրամն աշխարհաքաղաքական վայրիվերումներում։ Արևմուտքը նախաձեռնություն հանդես կբերի, բայց մեզանից էլ է ընդառաջ քայլ սպասելու »,– նշեց քաղաքագետը։

Անտինյանի գնահատմամբ` հրադադարի հայտարարությունը մեզ չի բերելու երկարատև խաղաղություն, դա ուղղակի կործանումից փրկվելու վատագույն լուծումն էր։ 

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

236
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Արցախ, Էդուարդ Անտինյան
Ըստ թեմայի
Արարատ Միրզոյանը դե՞մ է եղել եռակողմ հայտարարության ստորագրմանը. «Հրապարակ»
Եռակողմ հայտարարությունը նոր հնարավորություններ է ստեղծում Վրաստանի համար. ՌԴ ԱԳՆ
Ֆրանսիան կարծում է, որ եռակողմ համաձայնագրի որոշ կետեր հաշվի առնված չեն
Սեյսմոգրաֆ

Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

0
Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում՝ Անթալիայի Գազիպաշա քաղաքի շրջանում։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Թուրքական Անթալիայի շրջանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների վարչությանը:

Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում՝ Անթալիայի նահանգի Գազիպաշա քաղաքի շրջանում։

Նախնական տվյալներով՝ տուժածներ և ավերածություններ չկան։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Թուրքիայի արեւմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որը զգացվել էր նաև հունական կղզիներում։

0