Հունան Թադևոսյան

Կյանքը վերադառնում է Արցախ. Թադևոսյանը խոսում է խնդիրների մասին

144
Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախում վերականգնողական աշխատանքների ընթացքին։
Ստեփանակերտը երեկ գիշեր լուսավորվեց. հետպատերազմյան Արցախը սկսում է «կենդանության» նշաններ ցույց տալ

Ստեփանակերտն արդեն լուսավորվել է, թաղամաս առ թաղամաս` մի կողմից գազը, մյուս կողմից լույսը, ջուրն արդեն կա։ Հունան Թադևոսյանը կարծում է` կապի ոլորտում իրականացվող աշխատանքներն էլ առաջիկա երկու-երեք օրերին ավարտին կհասցվեն։

«Եվ քաղաքացիները կարող են գալ, թեպետ նրանց մի մասն արդեն չի սպասում այդ ամենին և վերադառնում է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Նրա խոսքով` այս օրերին երբեմն ստանում են ջրամատակարարման խողովակների նորոգման հետ կապված ահազանգեր։ Պատերազմական գործողությունների ավարտից հետո 911-ում քիչ չեն նաև բնակարանների դռները բացելու խնդրանքով գրանցված կանչերը. հրետակոծությունից առաջացած ալիքի հետևանքով դրանք դեֆորմացվել են, և մարդիկ չեն կարողանում բանալիներով բացել փականները։

Մոտ 250 ստեփանակերտցի իրենց տներ են վերադարձել. ՌԴ ՊՆ

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

144
թեգերը:
Ստեփանակերտ, Արցախ
Ըստ թեմայի
Վիրավոր վիճակում ժամկետային զինվոր-բուժակը մոտ 20 ծառայակցի է փրկել. արցախյան հերոսապատում
Փաշինյանի գլխավոր սխալը, կամ ինչը դարձավ Արցախում պարտության պատճառ
Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում. Մայր աթոռը հաստատեց
Կարեն Խաչատրյան

100 տարի առաջ Թուրքիան ցանկանում էր ջնջել Հայաստանը. ինչպես տեղի ունեցավ խորհրդայնացումը

79
(Թարմացված է 15:34 29.11.2020)
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, խորհրդային շրջանի պատմության ոլորտի Հայաստանի առաջատար մասնագետ Կարեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայկական ԽՍՀ կազմավորման 100-ամյա հոբելյանին։
Խաչատրյան. «Հայաստանի խորհրդայնացմամբ վերականգնվեց հայ–ռուսական դարավոր զինակցությունը»

Կարեն Խաչատրյանի դիտարկմամբ` ուղիղ հարյուր տարի առաջ հայությունն ապրում էր մի ճակատագրական ժամանակաշրջան, երբ քեմալական Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմում մենք տանուլ տվեցինք, ինչի հետևանքները շատ ծանր էին Հայաստանի ազգաբնակչության համար, և շատ ավելի ծանր կլինեին, եթե Հայաստանը չխորհրդայնացվեր։ 

«Դա, իհարկե, իրականացվեց դրսից, նաև ուժի միջոցով, բայց ի պատիվ Հայաստանի Առաջին հանրապետության իշխանությունների` նրանք գնացին խորհրդայնացման համաձայնագրի ստորագրմանը և խաղաղ պայմաններում իշխանությունը փոխանցեցին նոր ուժերին, որոնք ապահովեցին ռազմաքաղաքական դաշինքը Խորհրդային Ռուսաստանի հետ»,– նշեց պատմաբանը։ 

Խաչատրյանի գնահատմամբ` վերականգնվեց հայ-ռուսական զինակցությունը, որն ունի դարերի պատմություն։ Ըստ նրա` 100 տարի առաջ էլ քեմալական Թուրքիայի ցանկությունը եղել է Հայաստանի ոչնչացումը և ցամաքային կապի հաստատումն Ադրբեջանի հետ, ու թեև բոլշևիկյան Ռուսաստանը համագործակցում էր Թուրքիայի ու խորհրդայնացված Ադրբեջանի հետ, այդուհանդերձ Հայաստանի ոչնչացումն ու երկու թուրքալեզու երկրների միավորումը թույլ չտվեց։   

«Խորհրդային Հայաստանը եղել է պետություն մեծ պետության կազմում, ուներ վարչաքաղաքական տարածք, իշխանության մարմիններ և վիթխարի հաջողությունների հասավ այդ ժամանակաշրջանում տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում։ Այդ գործում անշուշտ մեծ դերակատարում են ունեցել Խորհրդային Հայաստանի ղեկավարները, ովքեր կուսակցականից զատ`  եղել են ազգային գործիչներ, հատկապես Ալեքսանդր Միասնիկյանը, որ դրեց Հայկական ԽՍՀ–ի ամուր հիմքերը և մեծ ներդրում ունեցավ ԼՂԻՄ–ի ձևավորման գործում»,– նշեց պատմաբանը։   

Ռուսաստանի ԱԻՆ-ն օգնում է վերականգնել Ասկերանի դպրոցներից մեկը

Պատմաբանի գնահատմամբ` Խորհրդային Հայաստանի 70-ամյա ժամանակաշրջանը հայ ժողովրդի պատմության ամբողջ տարեգրության մեջ անվտանգության, խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի ժամանակաշրջան էր։ Ըստ նրա` հայերը խորհրդային եղբայրական մյուս ժողովուրդների հետ ուս ուսի տված հաղթանակ տարան նաև Հայրենական Մեծ պատերազմում, ինչն անխոս նաև հայ ժողովրդի մեծ հաղթանակն էր, իսկ պարտության դեպքում թուրքական վտանգը մնում էր արդիական` սպառնալով հերթական ցեղասպանությամբ։ 

79
թեգերը:
ԽՍՀՄ, Ռուսաստան, Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
Գոնե ռուս ժողովրդի նվերները թողնեին. Պուտինը խոսել է ԽՍՀՄ–ից դուրս եկածների մասին
Պուտինն ասել է` ինչը կարող էր ԽՍՀՄ ժողովուրդների համատարած ոչնչացման հանգեցնել
ՌԴ-ում չեն բացառել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութ կմատակարարեն նախկին ԽՍՀՄ երկրներ
Արամ Սաֆարյան

Հայկական ԽՍՀ–ն նպաստավոր պայմաններ է ստեղծել անկախ Հայաստանի ձևավորման համար. վերլուծաբան

108
(Թարմացված է 11:13 29.11.2020)
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայկական ԽՍՀ կազմավորման 100-ամյակին։
Սաֆարյան. «Հայկական ԽՍՀ–ն նպաստավոր պայմաններ է ստեղծել անկախ Հայաստանի ձևավորման համար»

Արամ Սաֆարյանի դիտարկմամբ`Խորհրդային Հայաստանը ձևավորվեց շատ ողբերգական ու դրամատիկ պայմաններում, երբ դեռ չէր ավարտվել Հայոց ցեղասպանությունը, արևմտահայությունը դադարել էր գոյություն ունենալ, իսկ Արևելյան Հայաստանի հայերի վրա կախվել էր ֆիզիկական ոչնչացման վտանգը։ Առաջին հանրապետությունն արյունաքամ եղավ, պարտվեց Թուրքիայի հետ անհավասար ու շատ դաժան պատերազմում, ինչից հետո խորհրդային Հեղկոմը նոյեմբերի 29–ին Կարմիր 11-րդ բանակի զորամիավորումների առաջն ընկած` Ղազախից մտավ Իջևան ու հայտարարեց Հայաստանի խորհրդայնացման մասին։

«Մեր ակումբի երկու տասնյակ հետազոտողներս` պատմաբաններ, քաղաքագետներ, սոցիոլոգներ, փիլիսոփաներ, մշակութաբաններ, խնդիր դրեցինք ուսումնասիրել Հայկական ԽՍՀ–ի պատմական հիմնական դասերն ու գծերը, գնահատել նրա պատմական դերը հայ ժողովրդի ճակատագրում` սկսած առաջին օրվանից մինչև 1991 թվականը, երբ այն դադարեց գոյություն ունենալ»,– նշեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողը։

Սաֆարյանի տեղեկացմամբ` օրերս տեղի ունեցավ «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրերում. Հայկական ԽՍՀ կազմավորման 100-ամյակին» գրքի շնորհանդեսը։ Ըստ նրա` ակումբի մասնագետները, ովքեր հայտնի մասնագետներ են իրենց ոլորտներում, եկել են ընդհանուր եզրակացության, ըստ որի` Հայկական ԽՍՀ–ի գոյության տարիների ամբողջությունը հայոց բազմադարյա պատմության մեջ ընդհանուր առմամբ շատ բարենպաստ ժամանակաշրջան է եղել հայ ժողովրդի տնտեսական, քաղաքական, մշակութային, գիտակրթական զարգացման մեջ։ 

Արամ Սաֆարյան. «Մեզ անթերի քաղաքական դիրքորոշումներ են անհրաժեշտ»

Սաֆարյանի համոզմամբ` Հայկական ԽՍՀ–ն 70 տարի շարունակ եղել է հայկական պետականության զարգացման ուրույն ժամանակաշրջան, որը նպաստավոր պայմաններ է ստեղծել 1991 թվականի անկախության հռչակման և անկախ Հայաստանի ձևավորման համար։

108
թեգերը:
Արամ Սաֆարյան, Հայաստան, ԽՍՀՄ
Ըստ թեմայի
Գոնե ռուս ժողովրդի նվերները թողնեին. Պուտինը խոսել է ԽՍՀՄ–ից դուրս եկածների մասին
Պուտինն ասել է` ինչը կարող էր ԽՍՀՄ ժողովուրդների համատարած ոչնչացման հանգեցնել
ՌԴ-ում չեն բացառել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութ կմատակարարեն նախկին ԽՍՀՄ երկրներ

Երևանում տեղում է առաջին ձյունը․ տեսանյութ

0
Չնայած ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը խոստացել էր առանց տեղումների եղանակ՝ մայրաքաղաքի որոշ թաղամասերում ձյուն է տեղում։

Աշնան վերջին օրերին օդի ջերմաստիճանի անկման պատճառով մայրաքաղաք Երևանի որոշ թաղամասերում այսօր առաջին թեթև ձյունը տեղաց։ Sputnik Արմենիայի նկարահանած տեսանյութում երևում է աշնանային ձյան փաթիլների պարը մայրաքաղաքում։

Համաձայն ԱԻՆ-ի հիդրոմետ ծառայության կանխատեսումների՝ Երևան քաղաքում մինչև դեկտեմբերի 3-ը պետք է գրանցվեր առանց տեղումների եղանակ: Չնայած խոստացված առանց տեղումների եղանակի՝ մայրաքաղաքի Նոր Նորք և Ավան թաղամասերում թեթև ձյուն է տեղում։

Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր ձյուն է տեղում նաև Սյունիքի մարզում։ Ձյան պատճառով դժվարանցանելի է Սիսիան-Գորիս-Բերձոր ավտոճանապարհը։

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

0
թեգերը:
աշուն, ձյուն, երևանցիներ, Երևան