Սարգիս Գրիգորյան

Հայաստանը պետք է դրսևորի ագրեսիվ իրավական քաղաքականություն. Գրիգորյան

141
(Թարմացված է 14:23 08.11.2020)
GPartners իրավաբանական ընկերության գործընկեր Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան պատերազմում մարդու իրավունքների խախտման դեպքերին, արգելված զինատեսակների կիրառմանը, նշել, թե որ կառույցներին է պետք դիմել և ինչ իրավական վարքագիծ դրսևորել: 
Գրիգորյան. «Հայաստանը պետք է դրսևորի ագրեսիվ իրավական քաղաքականություն»

Թե՛ խաղաղ բնակչության, թե՛ զոհվածների մարմինների խոշտանգումների, և թե՛ արգելված զենքերի (կասետային և  ֆոսֆորային) կիրառման հարցերով փաստերը Հայաստանը պետք է ներկայացնի միջազգային կազմակերպություններին և դրանց կից միջազգային դատարաններին, ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի բոլոր կառույցներին, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների պահպանման համար: Պետք է ունենալ ագրեսիվ իրավական քաղաքականություն և ներկայացնել ապացուցողական բազան: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց GPartners իրավաբանական ընկերության գործընկեր Սարգիս Գրիգորյանը։

«Պետք է աշխատել, որ կիրառվեն Մագնիտսկու սանկցիաները, ինչն այժմ լայն կիրառում ունի Եվրոպական միությունում: Դրա ջատագովներից մեկն է նաև Ամալ Քլունին, և ինչու չէ, պետք է ներգրավել նաև իրեն, որպեսզի իր մասնագիտական ու լոբբիաստական մասնակցությունն ունենա տվյալ նախաձեռնությանը»,-նշում է Գրիգորյանը:  

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է դիմի նաև Եվրոպական Միությանը. պետք է ԵՄ  ներկայացնել բոլոր ապացույցները, փաստարկները և միջամտել մեր գործողություններով այն պրոցեսներին, որ ներկայում տեղի են ունենում եվրոպական հանձնաժողովներում Բրյուսելում՝ ներգրավելով նաև լոբբիստական կազմակերպություններին ու անձերին, որոնք կարող են օժանդակել Հայատանին:

«Ես այդ հեռանկարը տեսնում եմ մասնավորապես, այսպես կոչված, «սմարթ սանկցիաների» շրջանակում՝ այսինքն` սառեցնել ակտիվները և ֆինանասկաան միջոցները այն իսթաբլիշմենթի, որը գտնվում է  Ադրբեջանում և միանալ այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են Թուրքիայի դեմ»,- նշում է փաստաբանը: 

Եվ երրորդը, ում պետք է դիմի Հայաստանը, ըստ Գրիգորյանի, այն  երկրներն են, որոնք համարվում են մեր գործընկերները՝ Ֆրանսիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան։

Շվեյցարիայի ամբողջ ֆինանսական համակարգին պետք է հարվածել, տորպեդահարել այնքան ժամանակ, մինչև բանկերը և այդ ֆինանսական կազմակերպությունները, որոնք գտնվում են Շվեյցարիայիում փակեն Ադրբեջանի ճանապարհը դեպի այդ երկրի երկարաժամեկտ ու կարճաժամկետ ֆինանսական միջոցները: 

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

141
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Սարգիս Գրիգորյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2216)
Ըստ թեմայի
Գերիներին չխոշտանգել, դիերը չխեղել. կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել նոր ապացույցներ
Հայաստանը ՄԻԵԴ–ին արցախյան պատերազմում Թուրքիայի ներգրավվածության փաստեր է ներկայացրել
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ու ՀՀ-ին պարտավորեցրել է տեղեկություններ տալ ռազմագերիների մասին
Կարեն Քոչարյան

«Փաշինյանը պետք է գնա, ցանկացած բանական մարդ պահանջում է նրա հրաժարականը». Քոչարյան

25
(Թարմացված է 16:26 05.12.2020)
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բոլոր միջոցառումներին մասնակցելու կոչին:
«Փաշինյանը պետք է գնա, ցանկացած բանական մարդ պահանջում է նրա հրաժարականը». Քոչարյան

Անկախ քաղաքական պատկանելությունից և քաղաքական հայացքներից յուրաքանչյուր բանական մարդ այսօր պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով միջոցառումներին մասնակցելու հրապարակային կոչին:

«Հիմա խնդիրը 5000 զինծառայողի մահվան պատճառ դարձած, հայրենիքի ¼-ը թշնամուն հանձնած, առողջապահությունն ու տնտեսությունը շարքից հանած, մարդկանց տոտալ դեպրեսիայի մեջ գծած մարդու հրաժարականն է, նա պետք է գնա»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելին են, քանի որ գործող կառավարությունը նոյեմբերի 9-ից հետո կորցրել է իշխանությունը:

«Ինքը դե ֆակտո նստած է ամառանոցում, դե յուրե որևէ իշխանություն չունի: Բոլոր ուժայինները իրեն չեն ենթարկվում, ինքը չի տիրապետում իրավիճակին, իրեն սխալ են զեկուցում»,- ընդգծեց քաղտեխնոլոգը:

Թե ով կփոխարինի գործող վարչապետին, Քոչարյանն այս պահին էական չի համարում:

Բնակչության 45%-ը կարծում է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա. հարցում

«Ինչպես կասեր իմ շատ լավ բարեկամ Բաբկեն Թունյանը, իրենց հարևան Պողոսը լավագույնը կլինի Նիկոլի համեմատ»,- նշեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք՝ երեկ՝ դեկտեմբերի 4-ին, «5-րդ ալիքին» տված հարցազրույցի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահն իր աջակիցներին կոչ էր արել անմասն չմնալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված որևէ միջոցառման մասնակցելուց:

Փաշինյանի հրաժարականն ու նրա թիմի հեռացումն այլընտրանք չունի. Գագիկ Ծառուկյան

 

25
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Կարեն Քոչարյան (քաղտեխնոլոգ), Հայաստան
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Ռոբերտ Քոչարյանին ու իրեն մեղադրողներին
Խուճապի մեջ պետք չէ ընկնել. Փաշինյանը` սահմանին ընթացող գործընթացների մասին
Ալիևը ծիծաղում է վրադ ու ծաղրում. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին
Էդուարդ Անտինյանի

Հրադադարը երկարատև խաղաղություն չէ, այլ կործանումից փրկվելու վատագույն լուծում. Անտինյան

236
(Թարմացված է 20:53 04.12.2020)
«Շրջադարձ հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Էդուարդ Անտինյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 27-րդ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի ելույթին։ 
Անտինյան. «Հրադադարը երկարատև խաղաղություն չէ, ուղղակի կործանումից փրկվելու վատագույն լուծում էր»

Նախարարը նշել է, որ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանն ուղղված լուծումը մասնավորապես ընդգրկում է Արցախի կարգավիճակը` հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան։  

Էդուարդ Անտինյանի դիտարկմամբ` պետք է արձանագրել մի շատ կարևոր հանգամանք, որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանն էր աղերսում զինադադար կամ խաղաղություն, հայկական զորքը կանգնեց այնտեղ, որտեղ կայացվեց որոշումը։ Հայկական կողմի վերահսկողության տակ անցան յոթ շրջանները, իսկ Արցախը դե–ֆակտո անկախացավ և օրգանապես կապվեց Հայաստանի հետ։ Ըստ Անտինյանի`այս անգամ Ադրբեջանին ասվեց դադարեցնել ռազմական գործողություններն այնտեղ, որտեղ արդեն իր դիրքերն են, սակայն մեկ տարբերությամբ` մենք հանձնեցինք նաև տարածքներ, որոնք Ադրբեջանը չէր վերցրել։ 

«Պատերազմից առաջ անընդհատ խոսվում էր «անջատում` հանուն փրկության» տարբերակի մասին, բայց այսօր չենք տեսնում` արդյո՞ք նման խնդիր դեռ կա, որովհետև շատ հարցեր տակավին մնում են չկարգավորված։ Թվում է, թե ՀՀ արտգործնախարարի հայտարարությունը շատ ոգևորիչ է, բայց Արցախի տարածքային ամբողջականությունն արդեն իսկ խախտված է` անկախ կարգավիճակից, և պարզ չէ՝ ձեռք կբերի՞ անկախություն, կմիանա՞ Հայաստանին կամ Ռուսաստանին, թե՞ կմնա Ադրբեջանի կազմում, այստեղ մենք լուրջ անելիք ունենք»,– նշեց քաղաքագետը։

 Կյանքի է կոչվում ԼՂ–ի վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարությունը. Վլադիմիր Պուտին

Անտինյանի կարծիքով` պետք է հասկանալ, թե էլ ինչ է խոստացել Փաշինյանը հակառակ կողմին, որպեսզի թյուրիմացության մեջ չընկնենք, այսինքն` կարո՞ղ է հայկական կողմն Արցախի կարգավիճակի կամ անկախության հարցը բարձրացնի, իսկ Ադրբեջանը հայտարարի, որ այդ դեպքում կխախտվեն պայմանավորվածությունները, ինչն, ըստ ՌԴ նախագահի, կհանգեցնի կործանման։   

«Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան ողջունելի կլինի, բայց պատերազմի արդյունքում մենք զիջել ենք ավելին, քան Ադրբեջանը գրավել էր։ Իհարկե Արևմուտքը կարող է նախաձեռնություն ցուցաբերելու մեծ ցանկություն հայտնել, բայց մենք պետք է բավական զգույշ լինենք, որպեսզի չդառնանք որևէ մեկի շահերի մանրադրամն աշխարհաքաղաքական վայրիվերումներում։ Արևմուտքը նախաձեռնություն հանդես կբերի, բայց մեզանից էլ է ընդառաջ քայլ սպասելու »,– նշեց քաղաքագետը։

Անտինյանի գնահատմամբ` հրադադարի հայտարարությունը մեզ չի բերելու երկարատև խաղաղություն, դա ուղղակի կործանումից փրկվելու վատագույն լուծումն էր։ 

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

236
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Արցախ, Էդուարդ Անտինյան
Ըստ թեմայի
Արարատ Միրզոյանը դե՞մ է եղել եռակողմ հայտարարության ստորագրմանը. «Հրապարակ»
Եռակողմ հայտարարությունը նոր հնարավորություններ է ստեղծում Վրաստանի համար. ՌԴ ԱԳՆ
Ֆրանսիան կարծում է, որ եռակողմ համաձայնագրի որոշ կետեր հաշվի առնված չեն
Բողոքի ակցիա Երևանում

Նիկոլ Փաշինյանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ ունի. Սաղաթելյան

70
(Թարմացված է 18:10 05.12.2020)
Իշխան Սաղաթելյանը խոստացավ, որ հրաժարականի դեպքում ժողովուրդը ֆիզիկական հաշվեհարդար չի տեսնի։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կառավարական առանձնատների մոտ հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև նոյեմբերի 8–ը ժամանակ ունի հրաժարական տալու համար։

«Մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը, ժամանակ ենք տալիս, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի և որոշում ընդունի, հրաժարական տա և հեռանա»,– ասաց նա։

Սաղաթելյանը խոստացավ` հրաժարականի դեպքում ժողովուրդը ֆիզիկական հաշվեհարդար չի տեսնի:

Նրա խոսքով` եթե Փաշինյանը մինչև երեքշաբթի չհեռանա, ամբողջ Հայաստանում անհնազանդության ակցիաներ են անելու։

Հիշեցնենք` ընդդիմադիր կուսակցություններն այսօր համապետական հանրահավաք էին կազմակերպել Երևանում` Ազատության հրապարակում։ 

Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքում ելույթներով հանդես եկան ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Ապա հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարական առանձնատներ, որտեղ նրանց դիմավորեցին ոստիկանները։

70
թեգերը:
Իշխան Սաղաթելյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանի հրաժարականն ու նրա թիմի հեռացումն այլընտրանք չունի. Գագիկ Ծառուկյան
«Փաշինյանը պետք է գնա, ցանկացած բանական մարդ պահանջում է նրա հրաժարականը». Քոչարյան
«Հայաստանի վարչապետի աթոռին պինդ փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է». Վանեցյան
Մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ. Վազգեն Մանուկյան