00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Կորոնավիրուսային իրարանցում. որ դեպքում պետք է KT անել, որ դեպքում՝ ռենտգեն

© Photo : Facebook / Armine GabrielyanАрмине Габриелян
Армине Габриелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բժիշկ-ճառագայթաբան Արմինե Գաբրիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է կորոնավիրուսով հիվանդների բուժման ու ախտորոշման փուլերին:
Որ դեպքում պետք է KT անել, որ դեպքում՝ ռենտգեն. բժիշկը խորհուրդներ է տալիս

Բժիշկ-ճառագայթաբանը նշում է, որ կորոնավիրուսը հիմնականում սովորական ռեսպերատոր հիվանդություններին բնորոշ սիմպտոմներ ունի՝ ջերմություն, քրտնատադրություն, թուլություն, բայց քանի որ այս օրերին բուժհաստատությունները շատ ծանրաբեռնված են, հերթերը շատ են, բժիշկը բացատրում է՝ երբ է պետք դիմել իրենց օգնությանը, երբ է պետք համակարգչային տոմոգրաֆիա (KT) հետազոտություն անցնել:

Лаборант держит в руках пробирку с пробой на антитела к COVID-19 - Sputnik Արմենիա
2210 նոր դեպք, 30 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Այսպես, բժշկին դիմել անհրաժեշտ է, եթե բարձր ջերմությունը 3 օրից ավելի է տևում, իսկ ճառագայթային ախտորոշման համար պետք է դիմել միայն հատուկ ախտանշանների դեպքում և պարտադիր բժշկի ցուցումով։

Ըստ Արմինե Գաբրիելյանի՝ տարեցների մոտ, օրինակ, թոքաբորբն ավելի արագ է զարգանում, ոչ տարեցների մոտ՝ հիվանդացության չորրորդ- հինգերորդ օրը:

«Նախ պետք է դիմել ռենտգեն հետազոտության, ապա, կորոնավիրուսով վարակված լինելու երրորդ օրվանից հետո եթե դրական տեղաշարժ չի նկատվում, պետք է արդեն կրկնակի ռենտգեն հետազոտություն անցնել, իսկ արդեն բարդացած դեպքերի համար նոր միայն KT հետազոտություն՝ հիվանդության ընթացքն ու բուժման արդյունավետությունը որոշելու համար»,-նշում է Գաբրիելյանը:

«Զվարթնոցում» և մյուս անցակետերում կորոնավիրուսի հետ կապված նոր գործառույթ է իրականացվում

Մնացած դեպքերում խելամիտ չէ հսկայական հերթեր ստեղծել KT սենյակների դռների առջև ու կաթվածահար անել ամբողջ առողջապահական համակարգը։ 

Բժիշկ-ճառագայթաբանը ճիշտ ախտորոշման համար կարևորում է ռենտգեն սարքի որակը. 40-50 տարվա հին սարքավորումներով հնարավոր չէ ախտորոշել կոռոնավիրուսային թոքաբորբ: Բայց ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոններում հմուտ մասնագետների շնորհիվ հնարավոր է այն ախտորոշել, ինչը թույլ կտա վերացնել բնակչության շրջանում առաջացած խուճապը և նվազեցնել հերթերը բուժհաստատություններում։

Зверохозяйство Большереченское в Иркутской области - Sputnik Արմենիա
«Սա սև օր է ինձ համար». Դանիայում կորոնավիրուսի պատճառով կվերացնեն բոլոր ջրաքիսներին

Արմինե Գաբրիելյանը շեշտում է՝ հիվանդության ի հայտ գալու դեպքում պետք է անպայման դիմել բժշկի և ինքնաբուժությամբ չզբաղվել:

«Դեմ եմ հարևանից բուժումը կրկնօրինակելուն: Ամեն պացիենտ ունի յուրահատուկ օրգանիզմ, առողջական վիճակ, և ցանկացած դեղ վերցնել և օգտագործել առանց բժշկի ցուցման՝ շատ մեծ սխալ է և կարող է տհաճ հետևանքներ ունենալ»,-զգուշացնում է բժիշկը:

Կան հիվանդներ, որոնք խուսափում են պոլիկլինիկա կամ հիվանդանոց այցելելուց՝ այլ հիվանդների հետ չշփվելու համար։ Բժիշկ-ճառագայթաբանը պնդում է՝ պետք է անպայման հետազոտվել, ախտորոշել հիվանդության փուլն ու դեղ ընդունելուց առաջ պարտադիր խորհրդակցել բժիշկների հետ:

Գաբրիելյանը հիշեցնում է, որ հնարավոր է նաև տնային կանչ ձևակերպել՝ մեծ հերթերում COVID-ով վարակվելու հավանականությունը նվազեցնելու համար:

Լրահոս
0