Սամսոն Գրիգորյան

Լավ կլինի՝ թուրքական ապրանք ներմուծողները վերապրոֆիլավորվեն և սկսեն հագուստ արտադրել

243
(Թարմացված է 14:44 05.11.2020)
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հարցին, թե պատերազմական իրավիճակն ինչպես է ազդել փոքր ու միջին բիզնեսի վրա և ինչ խնդիրներ են առաջացել:
Սամսոն Գրիգորյան. «Լավ կլինի՝ թուրքական ապրանք ներմուծողները վերապրոֆիլավորվեն և սկսեն հագուստ արտադրել»

Գործարար Սամսոն Գրիգորյանը նշում է, որ ինչպես բոլոր պատերազմական իրավիճակում գտնվող երկրներում, մեզ մոտ էլ բիզնեսի վիճակը շատ վատ է: 

«Առևտրաշրջանառությունը շատ խիստ անկում է ապրել, ընդհանուր գումարի խնդիր կա երկրում, կարելի է ասել վաճառքը կանգնած է, բայց, իհարկե, հիմա ոչ ոք դրա մասին չի մտածում, բոլորի ուշադրությունը միայն առաջնագիծն է»,-նշում է Գրիգորյանը:

Գործարարը նկատում է, որ տնտեսությունն այս պահին քիչ թե շատ նորմալ վիճակում է միայն այն ծախսերի և առևտրի շնորհիվ, որ ժողովուրդը անում է առաջնագիծ ուղարկելու համար: 

«Դրա շնորհիվ է, որ տնտեսությունը կոլապսի չի ենթարկվում, հուսանք, որ այս ամենը շուտ կավարտվի և այսքանով կկագնենք, չի խորանա  իրավիճակը, և տնտեսական ճգնաժամի չենք հասնի»,-ասում է Գրիգորյանը: 

Գործարարը նշում է, որ պատերազմն ազդել է նաև ներմուծման վրա: Քանի որ առևտրաշրջանառություն չկա, պակասել է նաև դրսից ապրանքների ներկրումը: 

«Կարող եմ իմ օրինակով ասել՝  առևտրաշրջանառությունը մոտ տասը անգամ անկում է ապրել, այդ իսկ պատճառով էլ ես ներմուծելու բան չունեմ, պետք է սպասեմ մինչև մայր գումար հավաքվի և կարողանամ ապրանք ներմուծել»,-ասում է գործարարը: 

Ի՞նչ հետևանք կունենա թուրքական ապրանքների ներկրման արգելքը ՀՀ տնտեսության վրա

Սամսոն Գրիգորյանը ողջունում է ՊԵԿ-ի հայտարարությունն այն մասին, որ բանակին ու պետությանը նվիրաբերելու դեպքում ներկրված ապրանքերից մաքսատուրք չի գանձվելու: 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ կողմից 2020թ. հոկտեմբերի 21-ին ընդունվել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են հարկային արտոնություններ: Դրանք վերաբերում են ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և առողջապահության նախարարություններին ապրանքների անհատույց՝ նվիրատվությամբ մատակարարումներին: 

Ըստ Գրիգորյանի՝ նման քայլով պետությունը աջակցում է նրանց, ովքեր փորձում են օգնել ՊՆ-ին, պետությանը և առաջնագծին. գործարարները կարող են ապրանք բերել և սահմանի վրա նվիրաբերել պետական կարիքների համար՝ անհրաժեշտ գերատեսչությանը, իսկ այն մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց ներմուծած ապրանքը կոնկրետ տեղ տանել, ապա այս դեպքում պարտավոր են արդեն մաքսազերծել և կատարել բոլոր վճարումները: 

«Սա ողջունելի է, քանի որ կլինեն մարդիկ, ովքեր նվիրաբերության անվան տակ կփորձեն զեղծարարություն անել և ներկրված ապրանքը վաճառել»,-բացատրում է Գրիգորյանը: 

Ոչ մի գնաճ չի լինի. նախարարն ասել է` ինչպես կլրացվի թուրքական ապրանքների բացը

Գործարարը նշում է, որ պատերազմից հետո որոշ ոլորտներում փոքր ու միջին ձեռնարկություններում հավանաբար փոփոխություններ կլինեն. Թուրքիայից ներմուծվող ապրանքների վրա արգելանք դնելու հետո, օրինակ լավ կլինի, որ թուրքական ապրանք ներմուծողները վերապրոֆիլավորվեն և սկսեն այստեղ արտադրել հագուստ: Մնացած ապրանքների առումով ժամանակը ցույց կտա, թե էլ ինչի կարիքը կզգացվի։

243
թեգերը:
Սամսոն Գրիգորյան, տնտեսություն, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2226)
Ըստ թեմայի
Ներմուծում և արտահանում. ինչ է փոխել կորոնավիրուսը
ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա
Ներմուծվող որ ապրանքները կազատվեն հարկերից. փոխնախարարը մանրամասներ հայտնեց
Լարիսա Ալավերդյան

Միջազգային հանրությանը մեղադրելը տեղին չէ. Ալավերդյանը` Սումգայիթյան ջարդերի մասին 

44
Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք Սումգայիթյան ջարդերի, ՀՀ իշխանությունների անելիքների և միջազգային հանրության անտարբերության մասին։
Եթե պետությունը ոչինչ չի անում, ինչ պետք է անի միջազգային հանրությունը. Ալավերդյանը` Սումգայիթյան ջարդերի մասին

Վերջին 33 տարիներին նորանկախ Հայաստանի բոլոր ղեկավարները որևէ որոշում չեն ընդունել, որով Սումգայիթում իրականացրած գործողությունները որակվեն որպես ցեղասպանություն, և դա է պատճառը, որ հայերին զուտ հայ լինելու համար սպանում ու խոշտանգում են նաև մեր օրերում։

«Եթե այդ զրկանքները, այդ ողբերգությունը կրող պետությունը չի ընդունում այդպիսի որոշումներ, որոշումները չի տարածում և չի աշխատում հասցեական թե՛ առանձին պետությունների, թե՛ միջազգային կազմակերպությունների հետ, ո՞վ պետք է դրան արձագանքի»,- ասաց նա։

Ալավերդյանի խոսքով` թշնամական Ադրբեջանում ճիշտ հակառակն է արվում` ադրբեջանական կողմը հետևողականորեն շարունակում է իր իսկ նախաձեռնած ցեղասպանությունը քողարկել և դրանք հերքող «փաստեր» հավաքագրել։ Իսկ նման իրավիճակում մեղադրանքի սլաքները միջազգային հանրության ուղղությամբ թեքելը, մեղմ ասած, տեղին չէ։ 

«Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում, բոլոր պետություններում այն լեզվով է տարածում սուտն ու կեղծիքը, որով խոսում են այդ պետություններում, բոլոր միջազգային կոնֆերանսներին Ադրբեջանը գալիս է մի տրցակ նյութերով, ու ոչ միայն տպագիր, այլև տեսանյութերով, ու տարածում դրանք ամենուր»,- նշեց Ալավերդյանը։ 

Նրա խոսքով` հայկական կողմը ոչ թե մեկ, այլ հարյուր-հազարավոր այդպիսի տրցակներ, բազմաթիվ ապացույցներ կարող է ներկայացնել ոչ միայն տեսանյութերի, հեռուստառեպորտաժների, այլև դատավճիռների տեսքով, որոնք ընդամենը պետք է հավաքագրել և միջազգային հարթակներում ներկայացնել։ Սակայն մեր երկրում չգիտես ինչու՝ իշխանությունները ոչ միայն  փաստահավաք խումբ չեն ստեղծում, այլև ամեն տարի, երբ խնդրով մտահոգ քաղաքացիները դիմում են պատկան մարմիններին Սումգաիթյան ջարդերը դատապարտելու  և դրանց իրավական որակում տալու  հարցով, նրանց դիմումներն անարձագանք են մնում։ 

Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:

Մեր իշխանությունները սումգայիթյան ցեղասպանությունից այդպես էլ դասեր չեն քաղել. Ուլուբաբյան

Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։

44
թեգերը:
Լարիսա Ալավերդյան, Սումգայիթ
Ըստ թեմայի
Արցախի վերածնունդն ու Ադրբեջանի բացեիբաց հայտարարությունները. ՀՀ ԱԳՆ–ն ուղերձ է հղել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
Սումգայիթում մարդասպանների հերոսացումն իր արտացոլումը ստացավ Արցախյան պատերազմում. ԱԳՆ
Հրայր Ուլուբաբյան

Մեր իշխանությունները սումգայիթյան ցեղասպանությունից այդպես էլ դասեր չեն քաղել. Ուլուբաբյան

43
(Թարմացված է 21:33 27.02.2021)
Սումգայիթի հայերի իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավար Հրայր Ուլուբաբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սումգայիթում իրականացված հայկական ջարդերի 33–ամյա տարելիցին, ոճրագործության միջազգային դատապարտման ու ճանաչման խնդրին։ 
Ուլուբաբյան. «Սումգայիթյան ջարդերի հայցով միջազգային դատարան դիմելու համար իշխանությունները ոչինչ չեն արվել»

Հրայր Ուլուբաբյանի դիտարկմամբ` մեր իշխանությունները կոնկրետ Սումգայիթի ջարդերից, ցեղասպանական գործողություններից հետո դասեր չեն քաղել և այդ ուղղությամբ որևէ բան չեն արել, թեև անցել է ավելի քան երեսուն տարի։ Ըստ նրա`ցեղասպանության վերաբերյալ կա միջազգայնորեն ընդունված կոնվենցիա, որը դատապարտում է կատարողներին և միտված է նման ոճրագործությունները կանխելուն։ 

«Այդ կոնվենցիայի տասնյակ հոդվածներից կոնկրետ երկուսի համաձայն` տուժած կողմը կարող է դիմել միջազգային դատարան։

Մենք փաստերն ունենք, որ Սումգայիթում և Բաքվում իրականացվել է ցեղասպանություն, որովհետև կա դատարանի, դատախազության որոշումը, այդ մասին է վկայում նաև քննչական խմբի հսկայածավալ աշխատանքը, սակայն մեր ղեկավարները ընդհանրապես որևէ բան չեն արել այդ ուղղությամբ միջազգային դատարան դիմելու համար, իսկ վերջին թավշյա հեղափոխությունից հետո թե՛ նախագահը, թե՛ վարչապետն իրենց ելույթներում նշում են, որ նպատակը միջազգային հանրությանը տեղեկացնելն է, որ տեղի են ունեցել նման դեպքեր, և սպասում են միջազգային հանրության գնահատականներին»,– նշեց Սումգայիթի հայերի իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավարը։   

Ուլուբաբյանի կարծիքով` միջազգային հանրության գնահատականներն այդ հարցում մեզ որևէ բան չեն կարող տալ, Հայոց ցեղասպանության 100–ամյակն էլ նշեցինք և շարունակ սպասում ենք միջազգային գնահատականներին։

Ըստ նրա`եթե կա կոնվենցիան և մեր երկիրը ստորագրել է այն, ուրեմն Հայաստանի ղեկավարները պարտավոր են դիմել միջազգային դատարան։

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին

Ուլուբաբյանի խոսքով` ամեն տարի խոսվում է սումգայիթյան ջարդերի մասին, կազմակերպվում են տարաբնույթ գիտաժողովներ, մինչդեռ անհրաժեշտ է ստեղծել իրավագետների միջազգային խումբ, որին Ուլուբաբյանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու ապացույցները և որն էլ պետք է ձևակերպի համապատասխան հայցն ու դիմի միջազգային դատարան։ 

43
թեգերը:
Հայաստան, Սումգայիթ
Ըստ թեմայի
​Ղարաբաղյան շարժում, 1-ին նախագահի կանխատեսում, Արցախի «առևտուր». հայերի բուռն փետրվարները
«Չնայած արհավիրքներին, Արցախը կանգուն է»․ Արցախի ԱԳՆ-ի ուղերձը
Արցախի վերածնունդն ու Ադրբեջանի բացեիբաց հայտարարությունները. ՀՀ ԱԳՆ–ն ուղերձ է հղել