Պատերազն ուղղված է ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլ նաև Իրանի դեմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման դիտարկում է արել իրանագետ Ահարոն Վարդանյանը` մեջբերելով իրանցի հայտնի փորձագետ Մաջիդ Քարիմիի ծավալուն հոդվածի առանձին դրույթներ։
«Հոդվածի հետաքրքիր ու առանցքային շեշտադրումներից մեկն էլ այն է, որ Արդրբեջան ներթափանցած ահաբեկչական խմբավորումների ներկայությունն ուղիղ սպառնալիք է նաև Իրանին, այլապես ինչո՞ւ ահաբեկիչները չեն կռվում Արցախի հյուսիսում, այլ տեղակայված են հարավում, հարցադրում է անում հեղինակն ու նշում, որ վարձկան զինյալները Թուրքիայի միջնոդությամբ տեղափոխվել են մեր տարածաշրջան, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում անցնեն Իրան»,– նշում է իրանագետը։
Ահարոն Վարդանյանի տեղեկացմամբ` Մաջիդ Քարիմին փորձագիտական մակարդակով զբաղվում է տարածաշրջանին վերաբերող կարևոր հարցերով, ուսումնասիրում է Իրանի և Թուրքիայի փոխհարաբերությունները, իրանաիրաքյան պատերազմի ընթացքում հանդես է եկել բազմաթիվ մասնագիտական հրապարակումներով։ Նրա վերլուծությունները հրապարակվում են իրանական տարբեր լրատվամիջոցներում, նա աշխատել է նաև Իրանի պետական հեռուստաընկերությունում։
Իրանագետի դիտարկմամբ` ահաբեկիչներն Իրանում կարող են օգտվել պանթուրքիստական շրջանակների կամ որոշակի ուժերի ներկայությունից, հետևաբար կփորձեն հրահրել խժդժություններ ու նախաձեռնել անջատողական շարժումներ, ինչն էլ ակնարկել է նաև հոդվածագիրը։
«Որոշ արտաքին ուժեր ակնհայտորեն ձգտում են Բելուջիստանում, Քրդստանում, Խուզիստանում ցուցաբերել անջատողական դրսևորումներ, սակայն ձախողվել են, թեև փորձել են օգտվել այն հանգամանքից, որ ներկա պահին Իրանի հյուսիսային սահմանների անմիջական հարևանությամբ ընթանում են թեժ պատերազմական գործողություններ, իրավիճակի վերահսկողությունը մի փոքր բարդացել է, ինչն էլ որոշակի հնարավորություն է ստեղծել ահաբեկիչների համար, որպեսզի թափանցեն նաև Իրանի տարածք։ Հատկանշական է, որ ահաբեկիչների հետ կարող են ներթափանցել Թուրքիայի ու Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները` տեղում հակաիշխանական ցույցեր կազմակերպելու նպատակադրությամբ»,– նշում է իրանագետը։
«Անտարբեր չլինենք». ում է պաշտպանում Իրանը Ղարաբաղյան հակամարտությունում
Վարդանյանի փոխանցմամբ`նման երևույթներ տեղի ունեցան Թավրիզում և այլ վայրերում, սակայն Իրանի իշխանությունները նախապես արդեն պատրաստված էին, ունեին համապատասխան տեղեկություններ և ամբողջությամբ տիրապետում էին իրավիճակին, հետևաբար ցույցերը ճնշվեցին, եղան բազմաթիվ ձերբակալություններ։
Ըստ նրա` իրանցի փորձագետը նույնպես իր հոդվածում հերքել է Ադրբեջանի նախագահի ստահոդ տեղեկությունները` նշելով, որ Ադրբեջանն այդ կերպ ինչ–որ արդյունքի հասնելու համար առաջին դեմքի մակարդակով վարում է հոգեբանական ճնշման քաղաքականություն ինչպես հայկական կողմի, այնպես էլ միջազգային հանրության վրա, սակայն կարճ ժամանակում այդ ամենը բացահայտվում է։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 710 զինծառայողներ և 36 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:
Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները
Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ` բազմազավակ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը դեռ համակարգված չէ, նախկինում եղել են և այսօր էլ կիրառվում են սոցաջակցության ծրագրեր, որոնք միտված են բազմազավակ ընտանիքներին օգնելուն, բայց կոնկրետ օրենք և հստակ միջոցառումների հայեցակարգ դեռ չկա։
«Բնականաբար գործում են մինչև 18 տարեկան երեխաներին մատուցվող անվճար առողջապահական ծառայությունները, բայց կոնկրետ բազմազավակ ընտանիքների համար կան առաջնահերթ խնդիրներ, ու թեև երեխայի ծնվելիս ընտանիքը ստանում է խնամքի նպաստ, սակայն ավելի կարևոր է երկար ժամանակահատվածի համար ամսական դրամական աջակցության տրամադրումը»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։
Մարկոսյանի կարծիքով` պարզապես այլընտրանք չկա, որովհետև միայն բազմազավակությանը միտված ծրագրերով կարող ենք լուծել ժողովրդագրական խնդիրները։ Ըստ նրա`մենք, ցավոք, գտնվում ենք ժողովրդագրական փոսում և կանխատեսումների համաձայն` մեզ սպասում է դեպոպուլյացիա, սակայն իրավունք չունենք ցույց տալու այդ դեպոպուլյացիան, քանի որ մինչ օրս ՀՀ մշտական բնակչությունը չի նվազել ավելի շատ այն պատճառով, որ ունեցել ենք բնակչության բնական աճ։
«Մեր բնական աճը նախորդ տարիներին եղել է դրական, հետևաբար պետք է թույլ չտանք, որ բնական աճը փոխակերպվի բացասականով, որովհետև այդ դեպքում մշտական թվաքանակը կլինի ոչ թե 2 միլիոն 963 հազար, այլ մոտ 2 միլիոն 500 հազար։ Այդ պարագայում մեր վիճակն ավելի վատ կլիներ»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։
Մարկոսյանի համոզմամբ` բոլոր ծրագրերը պետք է միտված լինեն նրան, որ ընտանիքների համար ստեղծեն բարեկեցիկ պայմաններ, որպեսզի երեխա ունենալը բեռ չդառնա։ Ըստ այդմ` ընտանիքները պետք է նախապես ունենան հստակ ամրագրված սոցիալական երաշխիքներ։
Ուզում եմ` էլ չկրակեն ու տուն վերադառնանք. Մկրտչյանների բազմազավակ ընտանիքի ոդիսականը
Տեղեկացնենք, որ շրջանառվող օրինագծի համաձայն` Հայաստանում պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։
Առաջարկվող օրենքը նախատեսում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:
Ես` որպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չեմ ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արման Աբովյանը` մեկնաբանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին հանդիպման հրավեր է ուղարկել։
Նրա խոսքով` ԲՀԿ-ում դեռևս չեն քննարկել ներքաղաքական իրավիճակն ու արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։
«Դեռևս քննարկում չենք ունեցել։ Առաջիկայում անպայման քննարկում կունենանք։ Մոտավոր ժամկետներ չեմ կարող ասել»,- նշեց Աբովյանը։
Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 4-ին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հանդիպելու հրավեր է ուղարկել։
Փաշինյանն ավելի վաղ հայտել էր, որ հանդիպումներ է ունենալու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը քննարկելու համար։ Արդեն իսկ կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



