Դավիթ Հարությունով

Ինչ կտա 13 կուսակցությունների կոչը. դրական ու բացասական կողմերը` ըստ քաղաքագետի

142
(Թարմացված է 11:58 19.10.2020)
Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կառավարությանն ուղղված 13 կուսակցությունների կոչին և խոսել դրա րական ու բացասական կողմերի։
Հարությունով. «Ռազմաքաղաքական շտաբի ստեղծումը կառաջացնի միասնականության հետ կապված լուրջ խնդիր»

Դավիթ Հարությունովն չի բացառում, որ նման միասնական կառույցը կարող է որոշ չափով օգուտ տալ, բայց միաժամանակ նշում է, որ կարևոր է դրան առաջարկվող կոնտեքստը։ Եթե խոսքը որոշակի լիազորություններ ունեցող  մարմնի մասին է, ապա այդ դեպքում հարցը տեղափոխվում է քաղաքական իշխանության վերահսկողության ներքո գտնվող դաշտ։

«Այստեղ կա հստակեցման խնդիր. արդյո՞ ք դա լինելու է լոկ խորհրդատվական բնույթ կրող կառույց, քանզի կա որոշակի վտանգ, որովհետև ռազմական գործողությունների ժամանակ մեծ նշանակություն ունի կառավարման միասնական և ուղղահայաց համակարգը։ Եթե ձևավորվի կառույց, որն իր մեջ ներառելու է բավականին լուրջ քանակությամբ մարդկանց, ովքեր փաստացի այս պահին պաշտոն չեն զբաղեցնում պետական համակարգում, բայց օժտված են լինելու հատուկ լիազորություններով, ապա այդտեղ միասնականության հետ կապված կառաջանա  լուրջ խնդիր»,– նշում է ռազմական փորձագետը։

Դավիթ Հարությունովի կարծիքով` երկրորդ կարևոր հանգամանքն առանչվում է համապատասխան փորձառությանը, մինչդեռ ներկա կոնֆլիկտը ի ցույց է դնում արցախյան նախորդ և  ներկա պատերազմների միջև առկա տարբերությունները։ Ըստ նրա` գուցե աշխարհաքաղաքական առումով ընդհանրությունները բազմաթիվ են, սակայն զուտ մարտական գործողությունների տեսանկյունից կոնֆլիկտի ծավալներն ու բնույթը էականորեն տարբերվում են։ 

«Այն խնդիրները, որոնք բացահայտվեցին այս մարտական գործողությունների ընթացքում, ապագայում իրենց անդրադառնալու առատ նյութ են տալու։ Շատ կարևոր է գիտակցել, որ ռազմաքաղաքական վերոհիշյալ կառույցում ընդգրկվող մարդիկ որոշակի պատասխանատվություն են կրում նշված խնդիրների առկայության համար, հետևաբար կուսակցությունների առաջարկի իրականացումն այդ առումով նույնպես խնդրահարույց է։ Պետք է հստակեցնեն, թե կոնկրետ ինչ նկատի ունեն»,– նշում է ռազմական փորձագետը։ 

Դավիթ Հարությունովի գնահատմամբ` խնդիրը պետք է դիտարկել որոշակի դիմանկարի մեջ։ Արդեն տեսել ենք, որ կոնֆլիկտի մարտական իրավիճակի ընթացքը նաև դիվանագիտական առումով անմիջական ներգործություն է թողնում հայաստանյան ներքաղաքական գործընթացների վրա։ Չնայած երկրի ներսում քաղաքական պայքարը կանգնած է` հաշվի առնելով իրավիճակը, բայց դա չի նշանակում, որ ապագայում այն չի վերսկսվի, հետևաբար կոնֆլիկտի ընթացքից և արդյունքներից շատ է կախված ներքաղաքական պայքարի դիրքավորումը։ 

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

Ըստ փորձագետի` եթե իշխանությունը կոնֆլիկտից դուրս գա շատ թուլացած, ապա վերոհիշյալ կառույցի կամ նմանատիպ մարմինների ստեղծումը բացառելը կլինի բավականին դժվար։ Բայց հաշվի առնելով Նիկոլ Փաշինյան գործչի տեսակը, գրեթե անհանար է նման բան պատկերացնել։           

Հիշեցնենք` քաղաքական ուժերը երկու պահանջով դիմել են կառավարությանը`հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի շտաբ` օժտելով որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով։ Հայրենիքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավվել Արցախի և Հայաստանի նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական մեծ փորձ ունեցող այլ անձանց։

142
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Պատերազմ, Արցախ, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), կուսակցություն
Ըստ թեմայի
Հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը և Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները
Ավինյանը շնորհավորել է պատերազմի աստվածներին. հրթիռահրետանային զորքերի տոնն է
Հայ կանանց կամավորական ջոկատում արդեն 100 կին է գրանցվել
Արտակ Մարկոսյան

Ի՞նչ անել, որ ՀՀ մշտական բնակչությունը չդառնա 2.5 մլն

45
ՀՀ ԱՍՀ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական Արտակ Մարկոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նախարարության կողմից հանրային շրջանառության դրված օրենքի նախագծին, որն առնչվում է բազմազավակ ընտանիքներին։ 
Մարկոսյան. «Բազմազավակ ընտանիքների համար ավելի կարևոր է երկարաժամկետ կտրվածքով դրամական աջակցությունը»

Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ` բազմազավակ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը դեռ համակարգված չէ, նախկինում եղել են և այսօր էլ կիրառվում են սոցաջակցության ծրագրեր, որոնք միտված են բազմազավակ ընտանիքներին օգնելուն, բայց կոնկրետ օրենք և հստակ միջոցառումների հայեցակարգ դեռ չկա։ 

«Բնականաբար գործում են մինչև 18 տարեկան երեխաներին մատուցվող անվճար առողջապահական ծառայությունները, բայց կոնկրետ բազմազավակ ընտանիքների համար կան առաջնահերթ խնդիրներ, ու թեև երեխայի ծնվելիս ընտանիքը ստանում է խնամքի նպաստ, սակայն ավելի կարևոր է երկար ժամանակահատվածի համար ամսական դրամական աջակցության տրամադրումը»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։

Մարկոսյանի կարծիքով` պարզապես այլընտրանք չկա, որովհետև միայն բազմազավակությանը միտված  ծրագրերով կարող ենք լուծել ժողովրդագրական խնդիրները։ Ըստ նրա`մենք, ցավոք, գտնվում ենք ժողովրդագրական փոսում և կանխատեսումների համաձայն` մեզ սպասում է դեպոպուլյացիա, սակայն իրավունք չունենք ցույց տալու այդ դեպոպուլյացիան, քանի որ մինչ օրս ՀՀ մշտական բնակչությունը չի նվազել ավելի շատ այն պատճառով, որ ունեցել ենք բնակչության բնական աճ։     

«Մեր բնական աճը նախորդ տարիներին եղել է դրական, հետևաբար պետք է թույլ չտանք, որ բնական աճը փոխակերպվի բացասականով, որովհետև այդ դեպքում մշտական թվաքանակը կլինի ոչ թե 2 միլիոն 963 հազար, այլ մոտ 2 միլիոն 500 հազար։ Այդ պարագայում մեր վիճակն ավելի վատ կլիներ»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։

Մարկոսյանի համոզմամբ` բոլոր ծրագրերը պետք է միտված լինեն նրան, որ ընտանիքների համար ստեղծեն բարեկեցիկ պայմաններ, որպեսզի երեխա ունենալը բեռ չդառնա։ Ըստ այդմ` ընտանիքները պետք է նախապես ունենան հստակ ամրագրված սոցիալական երաշխիքներ։ 

Ուզում եմ` էլ չկրակեն ու տուն վերադառնանք. Մկրտչյանների բազմազավակ ընտանիքի ոդիսականը

Տեղեկացնենք, որ շրջանառվող օրինագծի համաձայն` Հայաստանում պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։

Առաջարկվող օրենքը նախատեսում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:

45
թեգերը:
երեխա, Հայաստան, դեմոգրաֆիա, Արտակ Մարկոսյան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է 2100 ամուսնություն. Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը
Վիկ Դարչինյանն ամուսնացել է 2-րդ անգամ. զույգը տարվա կեսը կապրի Հայաստանում, կեսը՝ ԱՄՆ–ում
Ի՞նչ անել, որ Հայաստանի գյուղական համայնքներն անմարդաբնակ կղզյակների չվերածվեն
Արման Աբովյան

Պաշտոնական խողովակով որևէ հրավերք չենք ստացել. Աբովյանը հերքո՞ւմ է Լիլիթ Մակունցի ասածները

69
(Թարմացված է 21:51 04.03.2021)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Նիկոլ Փաշինյանի կողմից Գագիկ Ծառուկյանին ուղարկված հանդիպման հրավերի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քննարկումների մասին։
Հրավերք չի՞ եղել. Աբովյանը պարզաբանում է Մակունցի ասածները

Ես` որպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չեմ ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արման Աբովյանը` մեկնաբանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին հանդիպման հրավեր է ուղարկել։

Նրա խոսքով` ԲՀԿ-ում դեռևս չեն քննարկել ներքաղաքական իրավիճակն ու արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։

«Դեռևս քննարկում չենք ունեցել։ Առաջիկայում անպայման քննարկում կունենանք։ Մոտավոր ժամկետներ չեմ կարող ասել»,- նշեց Աբովյանը։

Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 4-ին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հանդիպելու հրավեր է ուղարկել։

Փաշինյանն ավելի վաղ հայտել էր, որ հանդիպումներ է ունենալու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը քննարկելու համար։ Արդեն իսկ կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

69
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ընտրություններ, Արման Աբովյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, ընդդիմություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը
Փողոցի ընդդիմությունը «պադստավկա» արեց ԳՇ-ին ու օգնեց Փաշինյանին․ Մարուքյան
Փաշինյանը վերջապես խոսեց. նա ընդդիմության ղեկավարներին հրավերներ է ուղարկել
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

37
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

37
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ