Վարուժան Ավետիքյան

Ո՞ր զինծառայողների ընտանիքներին կտրամադրվի 58-82 մլն դրամ. մանրամասներ

7209
(Թարմացված է 17:06 17.10.2020)
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է զոհված, անհետ կորած և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին տրամադրվող ֆինանսական աջակցության մանրամասները։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում ամեն ինչ անում են, որ օր առաջ նոր նախաձեռնությունը, որով նախատեսվում է զոհված, անհետ կորած և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին 58-ից 82 մլն դրամ հատկացնել, հնարավորինս արագ կյանքի կոչվի։ Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի խոսքով` առաջին վճարումները նախատեսում են իրականացնել հոկտեմբերի ընթացքում։ Այժմ աշխատում են գումարի տրամադրման կարգը հնարավորինս դյուրացնելու ուղղությամբ։

«Որ այդ ընտանիքների անդամները չգան, դիմումներ չգրեն, աշխատում ենք մի շարք պետական մարմինների հետ, ինչպիսիք են, օրինակ, Քննչական կոմիտեն, Քաղաքացիական ակտերի կացության գրանցման գրասենյակները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Աշխատում ենք ամեն ինչ անել, որ բյուրոկրատիան հնարավորինս նվազեցնենք և կապ հաստատենք այդ ընտանիքների հետ, բանկային հաշիվներ բացենք և կատարենք առաջին վճարումները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Նախաձեռնության շրջանակում 82 միլիոն դրամ կհատկացվի առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած կամ զոհված սպաներին և նրանց ընտանիքի անդամներին, 70 միլիոնի չափով գումար կստանան նույն կարգավիճակն ունեցող պայամանագրային զինծառայողների ու կամավորների ընտանիքները, իսկ կրտեսեր ենթասպայական կազմի և ժամկետային զինծառայողների ընտանիքներին կհատկացվի 58 միլիոն դրամ։ Գումարը կտրամադրվի 20 տարի ժամկետով` ամենամսյա կտրվածքով։ Գումարի տնօրինման հարցում որևէ սահմնափակում չի գործում։ Այն կբաշխվի ընտանիքի անդամների վրա և նրանցից յուրաքանչյուրն ամեն ամիս կստանա  որոշակի գումար։

«Երկար պայքար է լինելու, պատրաստ ենք». Մոսկվայից եկած հայ բժիշկը կյանքեր է փրկում Արցախում

«Ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի համար զինծառայողի հոր, մոր, ամուսնու և երեխաների, բացառիկ դեպքերում նաև մինչև 23 տարեկան քրոջ կամ եղբոր անունով հաշիվ է բացվում, որովհետև յուրաքանչյուրն իր մասնաբաժինն ունի մեր կողմից հատկացվող գումարի, իսկ եթե ընտանիքը որոշում է, որ մեկ հաշվեհամարի վրա պետք է կատարվի վճարումը, դա իրենց կամքն է։ Ոչ պետությունը, ոչ էլ զինծառայողների ապահովագրության հիմնադրամը այդ գումարների վրա որևէ հսկողություն չի իրականացնում»,- նշեց Ավետիքյանը։

Հիմնադրամի տնօրենի խոսքով` պատերազմի սկզբից մինչ օրս մոտ 2.7 միլիոն դոլարի փոխանցում է կատարվել շուրջ 54 երկրից, բայց որպեսզի հնարավոր լինի իրենց նախաձեռնությունը երկարաժամկետ հեռանկարում ապահովել, քաղաքացիները պետք է հնարավորինս ակտիվություն ցուցաբերեն և ամեն ամիս փոխանցումներ կատարեն։ Փոխանցումների աշխարհագրությունն օրեցօր ընդլայնվում է, սակայն ամենաշատ փոխանցումները կատարում են Հայաստանում բնակվող մեր հայրենակիցները։

Նշենք, որ հիմնադրամը 2008 թվականից մինչև օրս ֆինանսական աջակցություն է ցուցաբերել 420 ընտանիքների։

Ադրբեջանը երկու զինծառայողի է գերեվարել. հայկական կողմը դիմել է Եվրոպական դատարան

7209
թեգերը:
փոխանցումներ, հիմնադրամ, Պատերազմ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1630)
Ըստ թեմայի
«Ապրեն արևներդ». զինծառայողները առաջնագծում ծննդյան օր են նշում
Զոհվածների ցուցակում հայտնված ևս երեք զինծառայողներ ողջ են
Շրջափակումից դուրս են եկել և մեծ կորուստներ պատճառել թշնամուն. հերոս տղաների մասին
Սուրեն Սուրենյանց

Շփման նոր գիծը գծվում է պատերազմում, կամ բանակցությունների բովանդակային կողմը մշուշոտ է

133
(Թարմացված է 12:46 26.10.2020)
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերականգնման հնարավորությանն ու շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայման հեռանկարին։
Կարևոր է, թե ՌԴ քաղաքական ղեկավարությունը որքանով կարող է ազդել Թուրքիայի որոշումների վրա. Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցի կարծիքով` հիմա շատ դժվար է կանխատեսել, թե երբ կվերսկսվի բանակցային գործընթացը, սակայն հստակ է այն, որ չի լինելու վերադարձ նախկին կետին, այսինքն` այլևս չեն լինելու հանդիպումներ հանդիպումների համար, քանի որ այդ ձևաչափն արդեն սպառել է իրեն։ Հենց դա է պատճառներից մեկը, որ բանակցային գործընթացը մտավ փակուղի։

Ըստ նրա` հայկական կողմն իր համար կարմիր գիծ է սահմանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի չզիջելը, իսկ Ադրբեջանը խոսում է առնվազն հինգ շրջանների վերադարձի անհրաժեշտության մասին, ինչը վկայում է, որ կողմերի դիրքորոշումները տրամագծորեն տարբեր են։ Ուստի այստեղ շատ կարևոր է, թե ինչպիսի կոնսենսուս կձևավորեն միջազգային միջնորդները։ 

«Այս պահին բանակցությունների բովանդակային կողմը մշուշոտ է, տեսանելի չէ, որովհետև կողմերը ոչ միայն ունեն տրամագծորեն հակադիր մոտեցումներ, այլ շարունակում են միմյանց դեմ պատերազմել։ Այդուհանդերձ պատերազմը հյուծիչ է և ըստ էության երկու կողմերի մոտ էլ որոշակի մաշվածություն կա։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հետ հրադադարի հաստատմանն առնչվող բանակցություններն արդյունք չտվեցին, ուստի համանախագահները փորձում են կոնսոլիդացված ճնշում գործադրել հակամարտության կողմերի վրա, ինչն ի վերջո կարող է բերել հրադադարի հաստատման»,– ասում է քաղաքագետը։

Սուրենյանցի գնահատմամբ` հակամարտության բացահայտ կողմ է նաև Թուրքիան, և այստեղ շատ կարևոր է ռուսական գործոնը, թե որքանով ՌԴ քաղաքական ղեկավարությունը կարող է ազդել Թուրքիայի որոշումների վրա, կամ որքանով կարող են ձեռք բերվել ռուս–թուրքական համաձայնություններ։

«Շփման նոր գիծը սովորաբար գծվում է պատերազմում։ Կա հայտնի ճշմարտություն, որ արյան գնով ձեռք բերված տարածքները գրչի ուժով չեն սրբագրվում, և ակնհայտորեն հրադադար կարող է հաստատվել այն շփման գծում, որտեղ կդադարեցվեն ռազմական գործողությունները, բայց դա չի նշանակում, որ խաղաղապահները կարող են հայտնվել հենց շփման գծի երկայնքով »,– նշում է քաղաքագետը։

ՊՆ-ն կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը

Սուրենյանցի համոզմամբ` խաղաղապահ ուժերի խնդիրը կախված կլինի նրանից, թե ինչպիսի մանդատ և կազմ կունենան, ինչպիսի ձևաչափ կգործի։ Քաղաքագետը դժվարանում է կանխատեսել` հակամարտության կողմերը հնարավորությո՞ւն կունենան միասնական դիրքորոշում մշակել խաղաղապահ ուժերի կազմի, մանդատի վերաբերյալ։ Ըստ այդմ`տվյալ հարցը կկարգավորվի, եթե որևէ կերպ վերականգնվի բանակցային գործընթացը։    

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

133
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, բանակցային գործընթաց, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Պատերազմ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1630)
Ըստ թեմայի
Անդամահատում են ու ասում` նստեք բանակցությունների. արցախցի կանայք պահանջ ունեն ԵՄ դեսպանից
Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին. Փաշինյան
«Փողով եկել են, փողով էլ կկոտորվեն». կամավորները` իրենց ու վարձկանների տարբերության մասին
Հրանտ Միքայելյան

Չի բացառվում, որ խաղաղապահները կտեղակայվեն առանց Ադրբեջանի համաձայնության. Միքայելյան

1128
(Թարմացված է 11:50 25.10.2020)
Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան ռազմաճակատում խաղաղապահ ուժեր տեղակայելու հնարավորությանն ու այդ գործընթացին առնչվող նախադրյալներին։
Միքայելյան. «Չի բացառվում, որ խաղաղապահները կտեղակայվեն առանց Ադրբեջանի համաձայնության»

Հրանտ Միքայելյանի դիտարկմամբ` հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցում կարևոր է հաշվի առնել մի քանի հանգամանք։ Առաջին` արդյո՞ք բոլոր կողմերն իրենց համաձայնությունը կտան այդ տարբերակին, քանի որ Հայաստանն այդ տարբերակը քննարկում է ու համարում է հնարավոր, մինչդեռ Ադրբեջանում հարցի քննարկման ժամանակ առաջ են քաշվում այնպիսի նախապայմաններ, որոնք անհնարին են դարձնում նշված գործընթացը։

«Երկրորդ հանգամանքն առնչվում է խաղաղապահ ուժերի կազմին, այսինքն` ովքե՞ր են իրականացնելու այդ առաքելությունը։ Հայաստանում համարում են, որ լինելու են հիմնականում ռուսաստանցի խաղաղապահները, սակայն այս հարցում նույնպես անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը, որպեսզի դրանից հետո քննարկվեն գործընթացի հետ կապված այլ մանրամասներ»,– նշում է քաղաքագետը։

Միքայելյանը մատնանշում է երրորդ, ոչ պակաս կարևոր հանգամանքը, թե որտեղ են տեղակայվելու խաղաղապահները, այսինքն` դա լինելու է նախկին ԼՂԻՄ–ի սահմաններու՞մ, թե՞ Արցախի Հանրապետության սահմաններում, թե՞ հաշվի է առնվելու առճակատման ամբողջ երկայնքով առկա գիծը։ Ըստ նրա, դա բանակցություններում քննարկվելիք թեմա է, հետևաբար շատ կարևոր է հասկանալ և պարզել մի քանի հանգամանք։

«Այդուհանդերձ խաղաղապահների տեղակայման համար արդեն իսկ կան որոշակի նախադրյալներ։ Օրինակ` Հայաստանի դրական կեցվածքը, թեև Ադրբեջանում, ինչպես տեսնում եմ, այդ հարցում դեռ պահը չի հասունացել։ Չնայած որոշակի առաջընթաց կա, սակայն դեռ հեռու ենք այս խնդրի վերջնական կարգավորումից։ Տեսականորեն չի բացառվում, որ խաղաղապահների տեղակայումը կարող է իրականացվել առանց Ադրբեջանի համաձայնության, եթե Հայաստանը հասնի լիակատար հաղթանակի այս պատերազմում»,– նշում է քաղաքագետը։

Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը դեռ քիչ հավանական է․ ռուս փորձագետը բացել է փակագծերը

Անդրադառնալով այն հարցին, որ խաղաղապահների տեղակայման մասին հայտարարությունը զուգադիպեց Անկարայից հնչող այն ցանկության հետ, որ Թուրքիան պատրաստակամ է զորքեր ուղարկել Ադրբեջան, եթե Բաքուն պաշտոնապես դիմի իրենց։ Միքայելյանն ընդգծում է, որ Թուրքիան ցանկանում է մշտական ներկայություն ունենալ Անդրկովկասում, ինչը համահունչ է այդ երկրի վաղուց հայտնած դիրքորոշմանը, ըստ որի`թուրքական զինուժն Ադրբեջանում կտեղակայվի այն ծավալով, որքան կցանկանա Ադրբեջանը։ Բայց Թուրքիայի ներկայության ծավալները ձեռնտու չեն տարածաշրջանի մյուս խաղացողներին, թուրքական զինուժի ներկայությունն ընդհանրապես չի հանդուրժի հատկապես Հայաստանը, որովհետև դա միանշանակ հակասում է իր կենսական շահերին։

1128
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, խաղաղապահ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
Ըստ թեմայի
ԱՄՆ–ն պետք է քայլեր ձեռնարկի և Ադրբեջանին ստիպի պահպանել հրադադարի ռեժիմը. Ֆրանկ Փալոն
Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ
Ադրբեջանը «խոցել» է դեռ 15 տարի առաջ խոցված ինքնաթիռը. հերթական կեղծարարությունը
Էմանուել Մակրոն

Վիրավորանքը տեղ չունի քաղաքակիրթ աշխարհում. ՀՀ ԱԳՆ–ն իր աջակցությունն է հայտնել Մակրոնին

0
(Թարմացված է 13:55 26.10.2020)
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի նախագահի` Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցրած արտահայտություններին։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ ԱԳՆ–ն Twitter—ի պաշտոնական էջում գրառում է կատարել` Մակրոնին աջակցություն հայտնելով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վիրավորական արտահայտություններ էր արել Ֆրանսիայի ղեկավարի հասցեին` ասելով, որ նա «հոգեբույժի կարիք ունի»։

«Մեր լիակատար համերաշխությունը Ֆրանսիային և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Վիրավորական արտահայտությունները, ահաբեկչությանն աջակցությունը, կրոնական հարցերի օգտագործումն ատելություն բորբոքելու համար տեղ չունեն քաղաքակիրթ աշխարհում»,- ասված է գրառման մեջ:

​Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մակրոնին խորհուրդ էր տվել հոգեբույժի մոտ գնալ։ Նա նշել էր, որ եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մմահմեդականներին, ուրեմն գիտակցության կորուստ ունի։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորանքները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին։

Ֆրանսիայի ԱԳՆ–ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել` նշելով, որ իր երկրի հանդեպ իրականացվող քարոզչությունը կեղծ է, զրպարտող։

Էրդողանի հայտարարությունը Մակրոնի հասցեին անընդունելի է Եվրամիության համար. Ժոզեպ Բորել

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1630)