Թադևոս Ավետիսյան

Ի՞նչ հետևանք կունենա թուրքական ապրանքների ներկրման արգելքը ՀՀ տնտեսության վրա

398
(Թարմացված է 21:09 16.10.2020)
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է թուրքական ապրանքների ներկրումն արգելող նախագծին, որն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին և կգործի 6 ամիս ժամկետով։
Ինչ հետևանք կունենա թուրքական ապրանքների ներկրման արգելքը ՀՀ տնտեսության վրա. տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի մեկնաբանությունը

Թուրքիան մեր թշնամին է, և անընդունելի է, որ Հայաստանը որևէ տնտեսական կախվածություն ունենա այդ երկրից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Բացի այդ, ըստ մասնագետի, տնտեսական անվտանգության խնդրի մասին ևս պետք է հաշվի առնել։

«Որտեղ է այն երաշխիքը, որ մեզ բնաջնջելու պատրաստ թշնամի երկիրը չի կիրառի նաև կենսաբանական գործոնը և իր սննդամթերքով չի թունավորի հայ սպառողին»,- ասաց նա։

ՀՀ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին նախագիծը հանրային քննարկման է դրել կառավարությունը, ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին և կգործի վեց ամիս ժամկետով, որն, ի դեպ, հնարավոր է հետագայում երկարաձգել։

Ավետիսյանի խոսքով` տնտեսվարողները, որոնք մինչ այս իրենց գործունեությունը ծավալել են բացառապես թուրքական ապրանքների ներկրմամբ (հատկապես տեքստիլ արդյունաբերության պարագայում), կարող են շատ հանգիստ օգտվել ԵԱՏՄ անդամ երկրներից, նաև պետության հետ ակտիվ համագործակցության արդյունքում զարկ տալ տեղական արտադրությանը։

«Թուրքական այն ապրանքները, որոնք ներկրվում են Հայաստան, դրանց հումքը և անհրաժեշտ նյութերը Թուրքիան հիմնականում ներկրում է Չինաստանից։ Ստացվում է, որ Թուրքիան այդ ապրանքները վերաարտահանում է ՀՀ, այն դեպքում, երբ մենք ունենք բավարար աշխատանքային, մասնագիտական ռեսուրսներ, որ այդ նույն կոշկեղենը և հագուստն արտադրենք ՀՀ-ում ավելի որակով և ավելի էժան` օգտվելով նույն չինական հումքի շուկաներից»,- ընդգծեց տնտեսագետը։

Մասնագետի կարծիքով` թուրքական ապրանքների ներկրման սահմանափակումները մեծ ցնցումներ չեն առաջացնի, եթե պետությունը համապատասխան քայլեր ձեռնարկի տեղական արտադրանքը խթանելու ուղղությամբ, իսկ ապրանքների մյուս մասը կարելի է ներկրել հատկապես ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ից, ինչպես նաև Իրանից։

«Մենք չպետք է միայն սահմանափակենք թուրքական ներկրումը և վերջ։ Պետությունը պետք է նաև փոխարինման շատ հստակ ծրագրեր և խթանիչ կարգավորումներ իրականացնի` սկսած հարկային արտոնություններից։ Այդ պարագայում չեն տուժի տնտեսվարողները, որոնք թուրքական ապրանքների ներկրումից նաև որոշակի եկամուտ են ստանում»,- հավելեց մասնագետը։

Ավետիսյանի համոզմամբ` Հայաստանը պետք է նաև ջանքեր գործադրի Թուրքիայի տնտեսությունը համաշխարհային տնտեսությունից մեկուսացնելու համար։

Նշենք, որ 2019 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 268.1 մլն ԱՄՆ դոլար։

Թուրքիայից մեր երկիր հիմնականում ներմուծվում է hագուստ (69.4 մլն դոլար), ցիտրուսային մրգեր (10.3 մլն դոլար), մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ` էլեկտրական ջեռուցիչ, սառնարան (35.3 մլն դոլար), նավթ և նավթամթերք (24.3 մլն դոլար), քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ (23.6 մլն դոլար), ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր (21.6 մլն դոլար)։

398
թեգերը:
ներմուծում, Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
Թուրքիայի գործողությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածում կբերեն էսկալացիայի. ԵՄ
Կորոնավիրուսը չի նահանջում, գները շարունակում են աճել, կանխատեսումները ևս լավատեսական չեն
Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում
Արտակ Մարկոսյան

Ի՞նչ անել, որ ՀՀ մշտական բնակչությունը չդառնա 2.5 մլն

46
ՀՀ ԱՍՀ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական Արտակ Մարկոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նախարարության կողմից հանրային շրջանառության դրված օրենքի նախագծին, որն առնչվում է բազմազավակ ընտանիքներին։ 
Մարկոսյան. «Բազմազավակ ընտանիքների համար ավելի կարևոր է երկարաժամկետ կտրվածքով դրամական աջակցությունը»

Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ` բազմազավակ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը դեռ համակարգված չէ, նախկինում եղել են և այսօր էլ կիրառվում են սոցաջակցության ծրագրեր, որոնք միտված են բազմազավակ ընտանիքներին օգնելուն, բայց կոնկրետ օրենք և հստակ միջոցառումների հայեցակարգ դեռ չկա։ 

«Բնականաբար գործում են մինչև 18 տարեկան երեխաներին մատուցվող անվճար առողջապահական ծառայությունները, բայց կոնկրետ բազմազավակ ընտանիքների համար կան առաջնահերթ խնդիրներ, ու թեև երեխայի ծնվելիս ընտանիքը ստանում է խնամքի նպաստ, սակայն ավելի կարևոր է երկար ժամանակահատվածի համար ամսական դրամական աջակցության տրամադրումը»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։

Մարկոսյանի կարծիքով` պարզապես այլընտրանք չկա, որովհետև միայն բազմազավակությանը միտված  ծրագրերով կարող ենք լուծել ժողովրդագրական խնդիրները։ Ըստ նրա`մենք, ցավոք, գտնվում ենք ժողովրդագրական փոսում և կանխատեսումների համաձայն` մեզ սպասում է դեպոպուլյացիա, սակայն իրավունք չունենք ցույց տալու այդ դեպոպուլյացիան, քանի որ մինչ օրս ՀՀ մշտական բնակչությունը չի նվազել ավելի շատ այն պատճառով, որ ունեցել ենք բնակչության բնական աճ։     

«Մեր բնական աճը նախորդ տարիներին եղել է դրական, հետևաբար պետք է թույլ չտանք, որ բնական աճը փոխակերպվի բացասականով, որովհետև այդ դեպքում մշտական թվաքանակը կլինի ոչ թե 2 միլիոն 963 հազար, այլ մոտ 2 միլիոն 500 հազար։ Այդ պարագայում մեր վիճակն ավելի վատ կլիներ»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։

Մարկոսյանի համոզմամբ` բոլոր ծրագրերը պետք է միտված լինեն նրան, որ ընտանիքների համար ստեղծեն բարեկեցիկ պայմաններ, որպեսզի երեխա ունենալը բեռ չդառնա։ Ըստ այդմ` ընտանիքները պետք է նախապես ունենան հստակ ամրագրված սոցիալական երաշխիքներ։ 

Ուզում եմ` էլ չկրակեն ու տուն վերադառնանք. Մկրտչյանների բազմազավակ ընտանիքի ոդիսականը

Տեղեկացնենք, որ շրջանառվող օրինագծի համաձայն` Հայաստանում պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։

Առաջարկվող օրենքը նախատեսում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:

46
թեգերը:
երեխա, Հայաստան, դեմոգրաֆիա, Արտակ Մարկոսյան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է 2100 ամուսնություն. Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը
Վիկ Դարչինյանն ամուսնացել է 2-րդ անգամ. զույգը տարվա կեսը կապրի Հայաստանում, կեսը՝ ԱՄՆ–ում
Ի՞նչ անել, որ Հայաստանի գյուղական համայնքներն անմարդաբնակ կղզյակների չվերածվեն
Արման Աբովյան

Պաշտոնական խողովակով որևէ հրավերք չենք ստացել. Աբովյանը հերքո՞ւմ է Լիլիթ Մակունցի ասածները

70
(Թարմացված է 21:51 04.03.2021)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Նիկոլ Փաշինյանի կողմից Գագիկ Ծառուկյանին ուղարկված հանդիպման հրավերի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քննարկումների մասին։
Հրավերք չի՞ եղել. Աբովյանը պարզաբանում է Մակունցի ասածները

Ես` որպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չեմ ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արման Աբովյանը` մեկնաբանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին հանդիպման հրավեր է ուղարկել։

Նրա խոսքով` ԲՀԿ-ում դեռևս չեն քննարկել ներքաղաքական իրավիճակն ու արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։

«Դեռևս քննարկում չենք ունեցել։ Առաջիկայում անպայման քննարկում կունենանք։ Մոտավոր ժամկետներ չեմ կարող ասել»,- նշեց Աբովյանը։

Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 4-ին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հանդիպելու հրավեր է ուղարկել։

Փաշինյանն ավելի վաղ հայտել էր, որ հանդիպումներ է ունենալու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը քննարկելու համար։ Արդեն իսկ կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

70
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ընտրություններ, Արման Աբովյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, ընդդիմություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը
Փողոցի ընդդիմությունը «պադստավկա» արեց ԳՇ-ին ու օգնեց Փաշինյանին․ Մարուքյան
Փաշինյանը վերջապես խոսեց. նա ընդդիմության ղեկավարներին հրավերներ է ուղարկել
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

37
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

37
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ