Facebook սոցիալական ցանցի հայկական տիրույթը վերջին շրջանում հաճախ է թիրախավորվում ադրբեջանցիների կողմից և գրոհի ենթարկվում: ՏՏ ոլորտի մասնագետ Ռոման Դանեղյանը առանձնացրել է որոշակի քայլեր, որոնց հետևելու դեպքում հնարավոր կլինի խուսափել Facebook-յան հաշիվների ու էջերի վրա հաքերային հարձակումներից: Մասնագետը խորհուրդ է տալիս խուսափել կասկածելի էջերում օնլայն թեստեր լրացնելուց, քողարկել ընկերների ամբողջական ցանկը, նաև զուգընկերոջ, կնոջ կամ ամուսնու ով լինելը: Իսկ հիմա ամենակարևորի մասին:
«Ամենաառաջին քայլը, որով սոցմեդիայի հաշիվները հնարավոր է պաշտպանել, դա 2 քայլով վավերացումն (two-factor authentication) ապահովելու հարցն է, այսինքն՝ մարդիկ իրենց «ըքաունթների» կարգավորումների միջից միացնում են 2 քայլով մուտք գործելու վավերացման ֆունկցիան, որով արդեն ոչ մի տեղից հնարավոր չի լինի գողանալ հաշիվը։ Այդ պարագայում արդեն տվյալ անձի հեռախոսահամարին գալիս է նամակ` թվերով, որը մուտքագրելուց հետո միայն հնարավոր կլինի մուտք գործել տվյալ հաշիվ: Դա ամենակարևոր քայլերից մեկն է, որը պետք է ցանկացած օգտատեր ապահովի իր հաշվի համար»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Դանեղյանը:
Արցախա-ադրբեջանական պատերազմի առաջին իսկ օրերից ինչ նենգ ու խորամանկ քայլերի ասես, որ չի դիմել թշնամին. փորձել են լրատվական կայքերի վրա հարձակվել, պաշտոնական կայքեր կոտրել, սակայն առավել հաճախ շատ լայքեր ունեցող օգտատերերն են թիրախում հայտնվել:
«Ավելի շատ հարձակումներ են լինում հայկական այն էջերի վրա, որտեղ օգտատերերը շատ ակտիվ են ու շատ ժամանցային գրառումներ են կատարում և որոնց լայքերի, մեկնաբանությունների թիվն ավելի մեծ է։ Այսինքն՝ իրենք փորձում են թիրախավորել հայկական կոնտենտով այնպիսի էջեր, որտեղ շատ մարդիկ կան, և փորձում են տարածել այն կեղծ ինֆորմացիան ոչ պաշտոնական, որը իրենք են ուզում»,- ընդգծեց մասնագետը:
Սակայն, եթե նույնիսկ օգտատերերին չի հաջողվել հնարավոր հարձակումից խուսափել, Դանեղյանը շտապում է հուսադրել՝ էջը վերջնականապես կորցնելու մասին վաղ է մտածել, թիրախում հայտնված էջերի փրկության համար էլ տարբերակ կա:
«Facebook-ում ու մյուս սոցիալական ցանցերում, եթե, օրինակ, 5000 «ռեփորթ» գնում է մի էջի վրա, ու այդ էջը փակվում է, եթե մի 10000 էլ «ռեփորթ» գա, որ այդ էջը սխալմամբ է փակվել, հավանականություն կա, որ այն նորից կվերաբացվի։ Այսինքն՝ այդ ամենը պետք է աչքի տակ պահել ու կանոնավոր պետք է հետևել այդպիսի էջերի գործունեությանն ու հնարավորինս շուտ լսարանին տեղեկացնել այդ մասին, որպեսզի մարդիկ այդ կեղծ ինֆորմացիային չհավատան ու չհետևեն նմանատիպ էջերին»,- պարզաբանեց Դանեղյանը:
Տհաճ հետևանքներից խուսափելու համար մասնագետը հորդորում է նաև գայթակղիչ առաջարկներից հրաժարվել (օրինակ՝ երբ առաջարկում են գումար՝ Ձեր էջում գրառումներ կատարելու դիմաց), անծանոթ կամ կասկածելի համակարգչից օնլայն հաշիվ մուտք չգործել, կիրառել դժվար գաղտնաբառեր (ներառյալ մեծատառեր, փոքրատառեր, հատուկ սիմվոլներ) և նույն գաղտնաբառը տարբեր հաշիվներում չկրկնել, ինչպես նաև ընկերության հայտն ընդունելուց առաջ մանրակրկիտ ուսումնասիրել տվյալ անձի հաշիվը:
Սիրիացի վարձկաններին պարզապես խաբել են, ու նրանք շարունակում են զոհվել ոչ իրենց կռվում
Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ` բազմազավակ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը դեռ համակարգված չէ, նախկինում եղել են և այսօր էլ կիրառվում են սոցաջակցության ծրագրեր, որոնք միտված են բազմազավակ ընտանիքներին օգնելուն, բայց կոնկրետ օրենք և հստակ միջոցառումների հայեցակարգ դեռ չկա։
«Բնականաբար գործում են մինչև 18 տարեկան երեխաներին մատուցվող անվճար առողջապահական ծառայությունները, բայց կոնկրետ բազմազավակ ընտանիքների համար կան առաջնահերթ խնդիրներ, ու թեև երեխայի ծնվելիս ընտանիքը ստանում է խնամքի նպաստ, սակայն ավելի կարևոր է երկար ժամանակահատվածի համար ամսական դրամական աջակցության տրամադրումը»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։
Մարկոսյանի կարծիքով` պարզապես այլընտրանք չկա, որովհետև միայն բազմազավակությանը միտված ծրագրերով կարող ենք լուծել ժողովրդագրական խնդիրները։ Ըստ նրա`մենք, ցավոք, գտնվում ենք ժողովրդագրական փոսում և կանխատեսումների համաձայն` մեզ սպասում է դեպոպուլյացիա, սակայն իրավունք չունենք ցույց տալու այդ դեպոպուլյացիան, քանի որ մինչ օրս ՀՀ մշտական բնակչությունը չի նվազել ավելի շատ այն պատճառով, որ ունեցել ենք բնակչության բնական աճ։
«Մեր բնական աճը նախորդ տարիներին եղել է դրական, հետևաբար պետք է թույլ չտանք, որ բնական աճը փոխակերպվի բացասականով, որովհետև այդ դեպքում մշտական թվաքանակը կլինի ոչ թե 2 միլիոն 963 հազար, այլ մոտ 2 միլիոն 500 հազար։ Այդ պարագայում մեր վիճակն ավելի վատ կլիներ»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։
Մարկոսյանի համոզմամբ` բոլոր ծրագրերը պետք է միտված լինեն նրան, որ ընտանիքների համար ստեղծեն բարեկեցիկ պայմաններ, որպեսզի երեխա ունենալը բեռ չդառնա։ Ըստ այդմ` ընտանիքները պետք է նախապես ունենան հստակ ամրագրված սոցիալական երաշխիքներ։
Ուզում եմ` էլ չկրակեն ու տուն վերադառնանք. Մկրտչյանների բազմազավակ ընտանիքի ոդիսականը
Տեղեկացնենք, որ շրջանառվող օրինագծի համաձայն` Հայաստանում պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։
Առաջարկվող օրենքը նախատեսում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:
Ես` որպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չեմ ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արման Աբովյանը` մեկնաբանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին հանդիպման հրավեր է ուղարկել։
Նրա խոսքով` ԲՀԿ-ում դեռևս չեն քննարկել ներքաղաքական իրավիճակն ու արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։
«Դեռևս քննարկում չենք ունեցել։ Առաջիկայում անպայման քննարկում կունենանք։ Մոտավոր ժամկետներ չեմ կարող ասել»,- նշեց Աբովյանը։
Հիշեցնենք, որ այսօր` մարտի 4-ին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հանդիպելու հրավեր է ուղարկել։
Փաշինյանն ավելի վաղ հայտել էր, որ հանդիպումներ է ունենալու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը քննարկելու համար։ Արդեն իսկ կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:
«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:
«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։ «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։



