Գարիկ Միսակյան

Սահմանին հայտնված լրտեսական ԱԹՍ–ն. ո՞ր դեպքում պատերազմին կխառնվի Իրանը

465
(Թարմացված է 16:44 14.10.2020)
Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի ՀՕՊ համակարգի կողմից խոցված ԱԹՍ–ի վերաբերյալ Իրանի փորձագիտական շրջանակներում հնչած տեսակետներին։ 
Միսակյան. «Իրանը չեզոքացնելու է իր սահմանների նկատմամբ իրականացվող ցանկացած ոտնձգություն»

Իրանի տարածքում հայտնված իսրայելական արտադրության լրտեսական Harop տեսակի ԱԹՍ–ն խոցվել է Ադրբեջանի հետ Իրանի սահմանային շրջանում, և այդ տեսակի բազմաթիվ անոդաչու թռչող սարքեր Ադրբեջանի կողմից ձեռք են բերվել Իսրայելից ու այժմ լայնորեն օգտագործվում են արցախյան պատերազմում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը։ 

Իրանի IRNA լրատվական գործակալությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 13-ի առավոտյան Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արդեբիլ նահանգի Պարսաբադ-Մողան սահմանամերձ շրջանում անօդաչու թռչող սարք է ընկել: Փաստը IRNA- ի հետ զրույցում հաստատել էր Արդեբիլի փոխնահանգապետ Բեհրուզ Նեդաին։

«Իրանցի վերլուծաբանների ու ռազմական փորձագետների կողմից հնչել են կարծիքներ, որ նշված ԱԹՍ–ն հայտնվել է Իրանի տարածքում ոչ պատահաբար, այսինքն` ամենայն հավանականությամբ` Իսրայելի կողմից փորձ է եղել ստուգելու Իրանի հակաօդային պաշտպանության մակարդակն ու զգոնության աստիճանը։ Նաև սոցիալական ցանցերում, մասնավորապես Telegram-ի ալիքներից մեկի միջոցով շատ տարածվեցին այդ ԱԹՍ–ի լուսանկարները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեսակետները ներկայացնող կայքերում նշվել է, որ նշված սարքը լրտեսական էր և թռիչք էր իրականացրել պատերազմական գործողությունների վայրից 80 կմ հեռավորությամբ»,– ասում է իրանագետը։ 

Իրանի սահմանների մոտ պայթյունավտանգ իրավիճակ է. Թեհրանը ծրագիր ունի Արցախի վերաբերյալ

Նրա տեղեկացմամբ` արդեն այսօր իրանական սոցցանցերում զետեղվել են լուսանկարներ, որոնք վկայում են այն մասին, թե ինչպես է Իրանն իր պետական սահմանին մոտեցնում համապատասխան զինտեխնիկա, իսկ նախորդ օրերին եղել էին բազմաթիվ հայտարարություններ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից` հատկապես շեշտադրելով ահաբեկիչների գործոնը, որ Իրանը ոչ մի դեպքում թույլ չի տա ոտնձգություններ իր սահմանների նկատմամբ, և եթե որևէ ահաբեկիչ մոտենա Իրանի սահմանին, միանշանակ կպատժվի։

«Իսրայելի կողմից Ադրբեջանին օգտագործելու թեման իրանական փորձագիտական շրջանակներում ու լրատվադաշտում նորություն չէ։ Նախորդ տարիներին եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ԱԹՍ–ներ են հայտնվել Իրանի օդային տարածքում, և Ադրբեջանն անօդաչու սարքեր գնելու հարցում համագործակցում է ոչ միայն Իսրայելի, այլև Թուրքիայի հետ։ Իրանը նաև կոշտ հռետորաբանություն է որդեգրել այն իրողության առթիվ, որ Ադրբեջանի համաձայնությամբ և Թուրքիայի միջնորդությամբ բազմաթիվ ահաբեկիչներ են տեղեփոխվել մեր տարածաշրջան»,– նշում է իրանագետը։ 

Նրա փոխանցմամբ` իսրայելական լրտեսական զինտեխնիկայի օգտագործման ու ահաբեկիչների ներգրավման անթույլատրելիության կապակցությամբ Իրանում արտահայտվել են ամենաբարձր մակարդակով, նույնիսկ բանակի հետ կապված հարթակներում նշվում է, որ չեզոքացվելու է այդ երկրի հյուսիսային սահմանների նկատմամբ իրականացվող ցանկացած ոտնձգություն։

Իրանագետի դիտարկմամբ` Իրանի գործողություններն ավելի շուտ ունեն կանխարգելող ու հակազդող բնույթ, որովհետև զինտեխնիկա կենտրոնացնելով սահմանի երկայնքով` Իրանը ցույց է տալիս իր զգոնությունը։ Ըստ նրա` Իրանը խուսափելու է պատերազմական գործողություններին անմիջականորեն մասնակցելուց, եթե չլինեն սահմանախախտումներ կամ Ադրբեջանից ահաբեկիչների ներթափանցման փորձեր։   

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

465
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Ադրբեջան, Իրանի Իսլամական Հանրապետություն
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1768)
Ըստ թեմայի
Ստեղծել համատեղ հակաահաբեկչական կոալիցիա. Արցախի ԱԺ-ի կոչը ՀՀ-ին, ՌԴ-ին ու Իրանին
Իրանը հաստատում է իր տարածքում ԱԹՍ ընկնելու փաստը
Հայաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդն այցելել է պաշտպանության նախարարություն
Գևորգ Հայրապետյան

Ինչ անել ադրբեջանցի հաքերների զոհը չդառնալու համար. խորհուրդ է տալիս Հայրապետյանը

144
(Թարմացված է 18:13 27.10.2020)
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է թշնամու կողմից իրականացվող ևս մեկ վտանգավոր գործունեությանը, որ կարող է վտանգի ենթարկել անձնական տվյալները:
Ինչ անել ադրբեջանցի հաքերների զոհը չդառնալու համար. խորհուրդ է տալիս Հայրապետյանը

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մոնիթորինգի արդյունքում պարզել է, որ ադրբեջանցի հաքերներին հաջողվել է կոտրել Հայաստանի մասնավոր սեկտորի մի քանի տեսանկարահանող սարքեր և տեսագրությունը տեղադրել Youtube-ում: Խոսքը բնակարանների տեսախցիկների և մի քանի տնտեսվարողների տեսանկարահանող սարքերի մասին է:

«Այսինքն` նրանք կարողացել են մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկների հասանելիություն ստանալ, քանի որ դրանք բավականաչափ պաշտպանված չեն»,- Sputnik Արմենիային ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ տեսախցիկներ ունեցողները պետք է պաշտպանության համապատասխան միջոցառումներ իրականացնեն` ընտրելով ապահով գաղտնաբառ: Եթե ինքնուրույն հնարավոր չէ ապահովել տեսահսկման համակարգերի անվտանգությունը, ապա պետք է դիմել համապատասխան մասնագետների, իսկ եթե չկա օգտագործման խիստ անհրաժեշտություն, ճիշտ կլինի որոշ ժամանակով անջատել սարքերը։

Հայրապետյանը զգոնության կոչ արեց և ասաց, որ տեսահսկման համակարգերին միջամտություն նկատելու դեպքում անհապաղ պետք է տեղեկացնել իրենց գործակալությանը և իրավապահ մարմիններին:

Ինչպես տարբերել թացը չորից, կամ ինչ պետք է իմանան հայերը պատերազմի ժամանակ

144
թեգերը:
հաքեր, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ հաքերները կոտրել են Իլհամ Ալիևի պաշտոնական կայքը
Ադրբեջանական 13 հեռուստաալիքով հայկական տեսանյութ է ցուցադրվել
Ինչպես պաշտպանել Facebook-յան էջերն ադրբեջանական հարձակումներից. կարևոր կանոններ
Թևան Պողոսյան

Պետք է ամեն ինչ անենք, որ ժնևյան բանակցություններին ներկայանանք որպես օրակարգ թելադրող

620
(Թարմացված է 00:23 27.10.2020)
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ կարելի է ակնկալել հոկտեմբերի 29-ին նախանշված ժնևյան հանդիպումից։
Թևան Պողոսյան_26.10.2020

Թևան Պողոսյանի դիտարկմամբ` հրադադարին առնչվող խնդիրն Ադրբեջանում կապված է իրենց չավարտված ծրագրերի հետ, որովհետև Էրդողանն ու Ալիևը կամ ավելի շուտ Էրդողանն Ալիևին պարտադրելով բոլորովին այլ նպատակներ է հետապնդում, ուստի ձևավորված ճնշումների այս շրջանակում հակառակ կողմը փորձում է պարզապես ապացուցել, թե իրենք են որոշումներ կայացնողը։

«Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է հասկանան, որ տարբեր ժամանակներում իրենց դիվանագիտական գործիքակազմը կիրառելիս, որոնք առանձին վերցրած բխել են նաև իրենց շահերից, այդուհանդերձ առաջին օրից բաց են թողել կենսական խնդիրները, մինչդեռ Թուրքիան ներգրավվելով հակամարտության մեջ` այսօր ինքնուրույն որոշումներ է կայացնում։ Համանախագահող երկրները պետք է կարողանան իրական հողի վրա օգտագործել արդյունավետ գործիքակազմ` լինի տնտեսական պատժամիջոցների տեսքով, թե ռազմական պարտադրանքի միջոցով»,– նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։

Պողոսյանի կարծիքով` նույնիսկ հոկտեմբերի 19-ին, երբ ՄԱԿ–ում եղան քննարկումներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրները, որոնք նախապես քննարկել ու ձևավորել էին միասնական մոտեցում, չկարողացան իրենց որոշումն անցկացնել, ինչը վկայում է այն մասին, որ նրանք այլևս չպետք է առաջնորդվեն լոկ հայտարարություններով։

«ԱՄՆ–ն կարող է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, եթե ներկա պահին իր շահերից ձևավորվեն այլ մոտեցումներ, սակայն այսօրվա դրությամբ նույն ԱՄՆ–ն հաշվի առնելով նախընտրական ժամանակաշրջանը` ցույց է տալիս, որ իր ներդրած բաժինը բավարար չի եղել։ Իրենք պետք է իրենց հարց տան` արդյո՞ք իրենք չեն ցանկացել իսկապես օգտագործել այն գործիքակազմը, որն անշուշտ կսաստեր Թուրքիային, թե՞ պարզապես սխալ են հաշվարկել Թուրքիայի իրական մղումները։ Սա վերաբերում է նաև Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներին։ Նրանք երեքն էլ պետք է հենց իրենց հարց տան` արդյո՞ք ճիշտ են եղել իրենց հաշվարկները, թե՞ ներդրված ջանքերը բավարար չեն եղել»,– նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարելի է ակնկալել հոկտեմբերի 29-ին Ժնևում Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների ու Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից` Պողոսյանն ընդգծում է, որ մինչև այդ հանդիպումը մենք ազգովի բռունցք դարձած պետք է ամեն ինչ անենք տնտեսական, սոցիալական, դիվանագիտական ասպարեզներում և իհարկե մարտի դաշտում, որպեսզի բանակցությունների սենյակ մտնենք որպես օրակարգ թելադրող։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

620
թեգերը:
Ադրբեջան, Թևան Պողոսյան, հրադադար, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Շփման նոր գիծը գծվում է պատերազմում, կամ բանակցությունների բովանդակային կողմը մշուշոտ է
Ղարաբաղյան հակամարտությունը միայն խաղաղ կարգավորում կարող է ունենալ. Պեսկով
Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները. Արցախի նախագահ
Թշնամին հրադադարը խախտեց խաղաղ բնակավայրերում. Մարտունու վրա կիրառվել է ռազմական ավիացիա
Նիկոլ Փաշինյան

Թուրքիայի գլխավորած ադրբեջանական զորքի և ահաբեկիչների նպատակը էթնիկ զտումներն են. Փաշինյան

0
(Թարմացված է 14:51 29.10.2020)
ՀՀ վարչապետը գրել է, որ Արցախում ռազմաճակատի գծի տարբեր ուղղություններով շարունակվում են ինտենսիվ մարտական գործողությունները։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ում գրառում է արել` աշխարհի ուշադրությունը հրավիրելով Արցախի խաղաղ բնակավայրերում տեղի ունեցող հայերի էթնիկ զտումների վրա։

«Թուրքիայի գլխավորած ադրբեջանական զորքերը ահաբեկիչների հետ միասին շարունակում են ինտենսիվ մարտական գործողությունները ռազմաճակատի գծի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Արցախի խաղաղ բնակավայրերում», -գրում է Փաշինյանը։

Նա նաև հայտարարում է, որ այդ ահաբեկչությունների նպատակը Արցախում հայերի էթնիկ զտումներն են։

Նշենք, որ Ադրբեջանը երեկվանից հարվածներ է հասցնում Ստեփանակերտին` հերթական անգամ թիրախ դարձնելով քաղաքացիական օբյեկտները։ Հարվածների հետևանքով ավերվել է Ստեփանակերտի ծննդատունը, խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ:

Այս պահին էլ պաշտպանության բանակը հատկապես թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ։

Քիչ առաջ ԱՀ ՊԲ–ն էլ հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել:

Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը: ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Բաքուն Երևանին մոտ 30 դի է հանձնել
Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումները Ղարաբաղի վրա, հակամարտությունը կլուծվի. Ալմագրո
Ադրբեջանցիների խոցված տանկերն ու զրահատեխնիկան. տեսանյութ