Լեոնիդ Ներսիսյան

Ադրբեջանցիները չեն կարող նույն ինտենսիվությամբ անդադար գրոհել, պաշարներն անսպառ չեն

377
(Թարմացված է 17:22 13.10.2020)
Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան պատերազմում Ադրբեջանի կողմից կիրառվող մարտավարությանը, որի համաձայն` հակառակորդը ցանկանում է երկարատև պայքարի միջոցով ջլատել Պաշտպանության բանակի ներուժը։ 
Ներսիսյան. «Ադրբեջանցիները չեն կարող նույն ինտենսիվությամբ անդադար գրոհել, պաշարներն անվերջ չեն»

Լեոնիդ Ներսիսյանի դիտարկմամբ` ադրբեջանցիների նպատակն է Պաշտպանության բանակի զինվորներին հոգնեցնելը, ինչպես նաև զինտեխնիկայի ու մարդկային կորուստների թավաքանակն ավելացնելը` հույս ունենալով, որ հինգերորդ կամ վեցերորդ լայնամասշտաբ հարձակումն իրենց վերջապես կբերի ցանկալի հաջողություն։

«Բայց պետք է հասկանալ, որ ադրբեջանցիները չեն կարող նույն ինտենսիվությամբ անդադար գրոհել, որովհետև իրենք էլ փորձում են ընթացքում հանգստանալ, վերախմբավորվել ու համալրել վնասված կամ ոչնչացված զինտեխնիկան։ Նման մարտավարությունը կարող է տևել շատ երկար։ Թեև ժամանակի հետ հակառակորդի գործողությունների ինտենսիվությունը կիջնի, որովհետև պաշարներն անվերջ չեն, այդուհանդերձ ցածր ինտենսիվության պայմաններում հակամարտությունը դեռ տևական ժամանակ կարող է շարունակվել»,– նշում է ռազմական փորձագետը։

Լեոնիդ Ներսիսյանը հիշեցնում է, որ արցախյան առաջին պատերազմը տևեց շուրջ երեք տարի, և հերթական բարդ կոնֆլիկտն այսպիսի ինտենսիվությամբ մեկ ամսից ավել չի կարող տևել, բայց հետո կարող է տրանսֆորմացվել ավելի ցածր ինտենսիվության երկարատև պատերազմի։ Ըստ նրա`Արցախի Պաշտպանության բանակը ի զորու է դիմադրել Ադրբեջանի զանգվածային գրոհներին, ինչը խոսում է նրա բարձր կարողությունների մասին, քանի որ հակառակորդն ավելի քան երկու շաբաթ շատ մեծ ուժեր է օգտագործում շփման գծի ողջ երկայնքով։ 

«Ադրբեջանցիներին մեծապես օգնում են թուրքական արտադրության ԱԹՍ–ները, առանց այդ սարքերի ադրբեջանցիները չեն կարող կազմակերպել որևէ հարձակողական գործողություն։ Նման ԱԹՍ–ների դեմ պայքարում հայկական զինուժը պետք է կիրառի ավելի հզոր հակաօդային պաշտպանության համակարգեր, թեև համոզված եմ, որ միայն ՀՕՊ–ով հարցի չի լուծվի։ Պետք է ունենալ նույն հնարավորությունները, նույն դասի անօդաչու սարքերը, որպեսզի ոչնչացնենք հակառակորդի հրամանատարական հենակետերն ու բաց տեղանքում հայտնված տեխնիկան»,– նշում է ռազմական փորձագետը։

Լեոնիդ Ներսիսյանի համոզմամբ` անհրաժեշտ է այս պատերազմից համապատասխան դասեր քաղել, ինչն ավելի շատ պետք է արվի ՊՆ–ի շրջանակներում, հենց այժմվանից ու ազդի մասնավորապես գնումների վրա, այսինքն` անհրաժեշտ է հաշվի առնել ժամանակակից մարտավարական միտումներն ու դրանք ներառել գնումներում։

377
թեգերը:
ագրեսիա, Ադրբեջան, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1458)
Ըստ թեմայի
Ինչպես է խոցվում Ադրբեջանի հերթական տանկը. տեսանյութ
Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով 24 000 արցախցի դպրոց չի հաճախում
Ադրբեջանը պատասխան կտա. ՊԲ-ն կոշտ հայտարարություն է արել
Կարեն Վրթանեսյան

Ինչպես խուսափել ապատեղեկատվություն տարածելուց. փորձագետը` թշնամու քարոզչության մասին

97
(Թարմացված է 20:43 21.10.2020)
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է պատերազմական իրավիճակում տեղեկատվական դաշտի բացթողումներին, որոնք կարող են ապատեղեկատվության տարածման հանգեցնել։
Ինչպես խուսափել ապատեղեկատվություն տարածելուց. մասնագետը փակագծեր է բացում

Ճգնաժամային իրավիճակներում, առավել ևս «տեղեկատվական սովի» պայմաններում, միֆերը շատ արագ են ծնունդ առնում. արդյունքում տեղեկատվական դաշտում սկսում են տեղ գտնել բամբասանքները, կեղծ տեղեկությունները, հաճախ նաև ապատեղեկատվությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը` մեկնաբանելով սոցցանցերում, երբեմն նաև որոշ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունները։

«Մարդիկ տեսնում են ինչ-որ ոգևորող կամ ընկճող լուր, որը մեծ ոգևորություն, էմոցիոնալ ցնցում է առաջացնում, և սկսում են այն տարածել, բայց նման դեպքերում առավել ևս, երբ որ ինչ-որ էմոցիոնալ շատ ուժեղ ազդեցություն է լինում, ուրեմն մեծ է հավանականությունը, որ մի բան այն չէ, պետք է նորից ճշտել` որտեղից է ինֆորմացիան, ով է տարածողը և այլն, այսինքն` այդ ալիքի տակ չպետք է ընկնել, պետք է ավելի զգոն լինել»,- ասաց նա։

Նրա խոսքով` Հայաստանում ինֆորմացիոն վակուում կա, որը վտանգավոր է։ Ըստ Վրթանեսյանի` այն կարող է լցվել տարատեսակ բամբասանքներով, չստուգված լուրերով, նաև հակառակորդի քարոզչությամբ։

«Նույնիսկ եթե հատուկ քաղաքականություն չլինի, միևնույնն է` Հայաստանում ինֆորմացիոն վակուում կա։ Մարդիկ ինֆորմացիա են փնտրում, իսկ հակառակորդը կարող է այդ մարդկանց մատուցել իրենց փնտրած ինֆորմացիան` բնականաբար սեփական քարոզչությամբ համեմված»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Ապատեղեկատվության քարոզից զերծ մնալու համար Վրթանեսյանը հորդորում է նախ պարզել նյութի սկզբնաղբյուրը, գտնել այն, և դրա հավաստիության մեջ համոզվելու դեպքում միայն տարածել այն։

«Ճգնաժամային պայմաններում` պատերազմ, աղետ, ներքաղաքական լարում և այլն, մարդկանց մոտ ինֆորմացիա ստանալու պահանջը կտրուկ աճում է, այսինքն` այն մարդիկ, որոնք տարիներով հեռուստացույց չեն միացնում, սկսում են հեռուստացույցն անընդհատ միացրած պահել, մարդիկ, որոնք սոցցանցերից հեռու են, ամբողջ օրը Facebook-ում են լինում, անընդհատ թերթում են, որ ինչ-որ նոր բան իմանան»,- նշեց Վրթանեսյանը։

Նա ևս մեկ անգամ կոչ արեց հիշել, որ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, և թշնամին որևէ հաղորդագրություն, որևէ տեղեկություն տարածելիս կոնկրետ քարոզչական նպատակ է հետապնդում, հետևաբար չպետք է տուրք տալ այդ ամենին և չդառնալ թշնամու տարածած ապատեղեկատվության զոհը։

97
թեգերը:
Ադրբեջան, Կարեն Վրթանեսյան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Հիվանդ երևակայության արդյունք. Հայաստանը մաքսանենգ ճանապարհով զենք չի բերում. ԱԱԾ
Ադրբեջանն այս գիշեր «գերազանցեց» ինքն իրեն. ի՞նչ է իրականում եղել Գյանջայում
Կեղծ լուրեր՝ բարձրաստիճան պաշտոնյաների մասին. ԱԱԾ–ն հորդորում է կասկածելի կայքերի չհետևել
Գարիկ Միսակյան

Ինչ նպատակ են հետապնդում Իրանի զորավարժությունները. իրանագետը հավանական վարկածներ է նշել

241
Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի Իսլամական հանրապետությունում մեկնարկած լայնամասշտաբ զորավարժություններին և այն հարցին, թե ինչու են դրանք անցկացվում հենց այս պահին։
Ինչ նպատակ են հետապնդում Իրանի զորավարժությունները. իրանագետը հավանական վարկածներ է նշել

Գարիկ Միսակյանի դիտարկմամբ`զորավարժություններն հիմա անցկացնելու հանգամանքը կարող է ունենալ մի քանի շարժառիթ։ Առաջինը բնականաբար Արցախում սկսված պատերազմն է, որի ընթացքում որոշակիորեն վտանգվեցին Իրանի հյուսիսային սահմանները, իսրայելական արտադրության մի քանի ԱԹՍ–ներ հատեցին սահմանն ու խոցվեցին հարևան երկրի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

«Այդ անօդաչու սարքերն Իրանի համար վտանգ են ներկայացնում այն առումով, որ արտադրված լինելով Իսրայելում, կատարում են նաև հետախուզություն, իրականացնում լրտեսական առաքելություն։ Գաղտնիք չէ, որ Իսրայելն Իրանի թիվ մեկ թշնամին է, ու փորձ է արվել ստուգել Իրանի ՀՕՊ հնարավորությունները»,–նշում է իրանագետը։

Գարիկ Միսակյանի կարծիքով` զորավարժությունների երկրորդ շարժառիթը կարող է լինել Իրանի նկատմամբ սպառազինություն գնելու և վաճառելու արգելքների չեղարկումը, ինչն էլ հնարավորություն է տալիս Իրանին պոտենցիալ գնորդներին ու դաշնակիցներին ցուցադրել սեփական արտադրության զինատեսակները` մասնավորապես փորձարկելով ՀՕՊ–ի համար նախատեսված սպառազինությունը։

«Մյուս շարժառիթը պարզապես Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի մարտունակության բարձրացումն է, այդ երկրի ընդհանուր սահմանների պաշտպանության մակարդակի բարելավումը»,– նշում է իրանագետը։

Գարիկ Միսակյանի խոսքով` զորավարժությունների տարածականությունը կարելի է բացատրել այն հանգամանքով, որ Իրանը ցանկանում է այդ կերպ ստուգել իր հյուսիսային, արևմտյան և հարավ–արևմտյան սահմանների պաշտպանության մակարդակը։ Արաբական և Ծոցի երկրների ու Իսրայելի հարաբերությունների կարգավորումից հետո մեծացել է Իրանին ուղղված իսրայելական սպառնալիքը, այդ պատճառով էլ զորավարժություններն ընդգրկում են նաև նշված շրջանները։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման շուրջ պաշտոնական Թեհրանից հնչող հայտարարություններին` Գարիկ Միսակյանն ընդգծում է, որ Ադրբեջանն ընդհանուր առմամբ որևէ կողմի սթափության կոչերին լուրջ չի վերաբերվում, բացի «կրակի վրա յուղ լցնելու»` Թուրքիայի կոչերից։

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը

«Հայկական զորքերի հաջողության դեպքում, ինչն անխուսափելի է, ադրբեջանական կողմը ստիպված կլինի լսել բոլոր երկրների սթափության կոչերը։ Ճիշտ է, վարձկան ահաբեկիչների հետ ներկա պահին կռվում է մեր բանակը, սակայն նրանք միանշանակ սպառնալիք են նաև Իրանի համար, ուստի կարևոր է, որ հարևան երկիրն իր զսպողական քայլերն ավելի ակտիվացնի ու խստացնի իր դիրքորոշումը»,– նշում է իրանագետը։

Գարիկ Միսակյանի գնահատմամբ` Ադրբեջանի անմիջական հարևանությամբ տեղի ունեցած ռուսական կասպյան զորավարժությունները և ընթացող իրանական զորավարժություններն անշուշտ կարող են զսպող ազդակ լինել Ադրբեջանի ու Թուրքիայի համար, որպեսզի վերջինիս կողմից կոնֆլիկտը տարածաշրջանային հակամարտության վերածելու քայլեր չարվեն։         

Իրանի տարածքում ԱԹՍ է ընկել. Իրանը չի ների իր անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ

«Երկնքի պաշտպաններ – 99» անվանումով զորավարժությունները, ինչպես նախօրեին հաղորդել էր իրանցի զորահրամանատար, բրիգադի գեներալ Կադեր Ռահիմզադեն, կընդգրկեն երկրի տարածքի կեսից ավելին: Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է գործի դնել հակաօդային պաշտպանության և իրանական արտադրության դիտարկման միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ավիացիա, այդ թվում ՝ որսացող ինքնաթիռներ:

 

241
թեգերը:
Արցախ, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, տարածաշրջան, Թուրքիա, Ադրբեջան, Զորավարժություններ, Իրանի Իսլամական Հանրապետություն
ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական մանիպուլյատիվ հայտարարությունը

74
(Թարմացված է 01:07 22.10.2020)
ՀՀ ԱԳՆ կոչ է անում Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից:

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ, որտեղ փորձ է արվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը և առաջին իսկ օրվանից ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով: Այս գործողություններն օրվա հրամայական են դարձնում Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության լիակատար ապահովումը:

«ՀՀ-ն հետևողականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների միջնորդությամբ հոկտեմբերի 10-ի և 17-ի հայտարարություններով համաձայնեցված կրակի դադարեցման պայմանավորվածությունների անվերապահ իրականացմանը: 

Մշտապես հանդես գալով հակամարտության ռազմական կարգավորումը բացառող դիրքերից՝ մեկ անգամ ևս շեշտում ենք, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ միջոցներով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,–ասված է հաղորդագրության մեջ: 

ՀՀ ԱԳՆ կոչ է անում Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ այս պահին անիմաստ է խոսել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու մասին, հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն աջակցում է բանակցությունների միջոցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա հարցի կարգավորմանը:

Նշենք, որ հոկտեմբերի 21–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր ուղիղ միացման ժամանակ ասել էր, որ Ղարաբաղյան հիմնահարցի դիվանագիտական լուծման մասին այս փուլում խոսելն անիմաստ է։ «Պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած` երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի։ Բոլոր հույսերը, առաջարկները, թե պետք է Արցախյան հիմնահարցի առնչությամբ դիվանագիտական լուծում գտնել, ըստ էության, պետք է ավարտված համարել»,–ասել էր վարչապետը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

74
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Հայաստան, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1458)
Ըստ թեմայի
Թշնամին հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ
Հադրութում հայ գերիներին գնդակահարած հանցագործներից մեկը ոչնչացվել է. Razm.info
Եթե Ադրբեջանը ցանկանա, Թուրքիան Լեռնային Ղարաբաղ զորք կուղարկի. Ֆուաթ Օքթայ