Նաիրի Հոխիկյան

Մի բան է, երբ լսում ես պատերազմի մասին, և բոլորովին այլ բան, երբ մեկնում ես սահման

322
(Թարմացված է 16:31 12.10.2020)
Sputnik Արմենիայի թղթակից Նաիրի Հոխիկյանը լրատվամիջոցի եթերում պատմել է իրենց կամավորական խմբի գործունեության մասին, մանրամասնել՝ ինչպես են օժանդակությունը հասցրել Արցախ։ 
Հոխիկյան. «Ամենատպավորիչը մարտական ոգին էր, թեև չկար գեթ մեկ մարդ, որ որևէ կորուստ չունենար»

Նաիրի Հոխիկյանի փոխանցմամբ` խումբը շատ մեծ չէ, բաղկացած է ութ հոգուց, չնայած ի սկզբանե երեսուն կամավորներ էին պատրաստակամություն հայտնել իրենց լուման ներդնել տվյալ գործում։ Խմբի ութ կամավորները տարբեր երկրներից եկած տարբեր մասնագիտությունների տեր հայեր են։

«Ստեփանակերտ հասանք այն պահին, երբ քաղաքը հրթիռակոծվում էր, ստիպված քաղաք մտանք գնդակոծության ներքո։ Հանգրվանեցինք առաջին իսկ հյուրընկալ տանը, որում մնացել էր տարեց մի տղամարդ, որի թոռներն ու հարսները տեղափոխվել էին Երևան, իսկ երկու որդիները կռվում էին առաջնագծում, իսկ նա տեղից տեղ էր մեկնում, որպեսզի վերանորոգեր թշնամու գնդակոծություններից վնասված էլեկտրացանցերը»,– նշում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Նաիրի Հոխիկյանի տեղեկացմամբ` կամավորների փոքրաթիվ խումբը հաջորդ առավոտյան քաղաքում հանդիպել է գործընկերներին, որոնց հետ պետք է շարունակեին համագործակցությունը։ Ըստ նրա` ամենատպավորիչը մարտական ոգին էր, թեև չկար գեթ մեկ մարդ, ով նյութական կամ մարդկային կորուստ չունենար։ 

«Հանդիպեցինք մի մարդու, որի տղաներից մեկը զոհվել էր 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ, մյուս որդին զոհվել էր հոկտեմբերի 7-ին, իսկ երրորդը դեռ շարունակում է մարտնչել ոսոխի դեմ։ Արցախցիներն ուժեղ կերպարներ են, զարմանալի է, թե ինչպես են դիմանում դժվարություններին` թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական, թե՛ տեղեկատվական»,– ասում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Նաիրի Հոխիկյանի պնդմամբ` մի բան է, երբ լսում ես պատերազմի մասին, և բոլորովին այլ բան, երբ մեկնում ես սահման ու անմիջականորեն տեսնում, թե ինչ է կատարվում այնտեղ, թե ինչպես են մեր քաջարի զինվորները դիմակայում թշնամուն։ Կամավորները հանդիպել են նաև դիրքերին զենք–զինամթերք մատակարորղների հետ, ովքեր պատմել են, թե ինչ մարտավարություն է կիրառվում հակառակորդի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած հարձակումների դեմ։ 

«Մանրամասները բնականաբար չեմ կարող ներկայացնել, բայց նշեմ, որ մեր զորքը թիկունքի կամավորների հետ մեկ մարդու պես կանգնած է ոսոխի դեմ։ Ընդ որում` մատակարարումների գործընթացը չի ընդհատվում, յուրաքանչյուր ոք իրեն համարում է մեկ ամուր շղթայի օղակ։ Վերականգնողական աշխատանքները նույնպես կատարվում են անմիջապես»,– ասում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Առայժմ տախտակով. Ստեփանակերտում փորձում են մեղմել հրթիռակոծության հետևանքները. տեսանյութ

Նաիրի Հոխիկյանի փոխանցմամբ` տպավորությունները շատ են, պատերազմը շարունակվում է, ամեն քայլի կարելի է տեսնել մարդկային ճակատագրեր, զգացմունքներ, և այդ ամենից կարելի է գալ եզրակացության, որ մարդկային հոգին, միտքը, տրամաբանությունը շատ կարևոր են հենց վերաիմաստավորելու առումով, իսկ տեսածն ու վերապրածն ամբողջացնելու համար դեռ ժամանակ է պետք։ 

322
թեգերը:
Նաիրի Հոխիկյան, Ստեփանակերտ, Պատերազմ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1868)
Ըստ թեմայի
Սերգեյ Բուլիչովը կամավորների հետ Երևան է եկել Ռուսաստանից. տեսանյութ
ՊՆ–ն դիմել է կամավորներին
Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն
Թևան Պողոսյան

ՌԴ–ին պաշտոնական նամակով դիմելն ավելի կարևոր էր, քան Ժնևի հանդիպումը. Պողոսյան

364
(Թարմացված է 23:17 31.10.2020)
Թևան Պողոսյանը կարծում է, որ ժնևյան պայմանավորվածությունները «դրսի աշխարհի համար» խուսափելու տեղ թողնող ձևակերպումներ են և Ադրբեջանին թույլ են տալիս խուսանավել։
Պողոսյան. «Որևէ մեկս պատրանքներ չունեինք, որ Ադրբեջանը պահպանելու է պայմանավորվածությունները»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը պաշտոնական նամակով Ռուսաստանի Դաշնությանը դիմելն ավելի կարևոր է համարում, քան Ժնևի հանդիպումը, որովհետև, նրա խոսքով, որևէ մեկը պատրանքներ չուներ, որ Ադրբեջանը պահպանելու է պայմանավորվածությունները։

«Հանդիպման արդյունքները նույնն էին, ինչ նախկին բոլոր քննարկումներում։ Կա ինչ–որ փաստաթուղթ, որի վրա միգուցե ապագայում պատմության մեջ կասեն` նայեք` փորձեր ենք ունեցել։ Բայց քանի որ մենք այս պահին խոսում ենք արդեն այն փաստից հետո, երբ նույն այդ հանդիպումից հետո կրակել են Ստեփանակերտի շուկայի ու Շուշիի վրա, հանդիպման արդյունքը գնահատում եմ` կրակելը Ստեփանակերտի շուկայի վրա»,– մեկնաբանելով Ժնևում կայացած Մնացականյան–Բայրամով հանդիպումը` Sputnik Արմենիային ասաց Պողոսյանը։

Նշենք, որ Ժնևում կողմերը պայմանավորվել են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան միտումնավոր հարձակումներ չգործել քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա։

Ըստ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարի` այդ պայմանավորվածությունները «դրսի աշխարհի համար» խուսափելու տեղ թողնող ձևակերպումներ են և Ադրբեջանին թույլ են տալիս խուսանավել։

«Եթե կպնի` պատահաբար է կպել, դա կոնկրետ թիրախավորած չէր։ Որ հարցնես, ադրբեջանցիներն ասելու են` դե, ուզում էինք ուրիշ տեղ կպնել, այդտեղ կպանք, ներողություն։ Մոտավորապես այսպիսի մի բան։ Կամ եթե վաղը մերոնք էլ կրակեն, նույն կերպ կարող են պատասխանել` դուք մեզ հարցնում եք` նպատակաուղղված թիրախավորե՞լ եք, մենք ասում ենք` ո՛չ, պատահաբար է ստացվել, ու թեման փակվում է»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ նշված էր նաև, որ համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ՝ փորձելով գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ։

«Ես շատ ուրախ կլինեի նման աշխատանքի համար, երբ Ստեփանակերտի շուկայի վրա առաջին իսկ կրակոցից հետո, լուսանկարների հրապարակումից նույնիսկ մեկ րոպե չանցած իրենց օգնականները արթնացնեին մարդկանց տարբեր ժամային գոտիներում և ասեին` դե, հիմա հայտարարություն արեք։ Ես կհասկանայի, որ իրենք շատ ակտիվ աշխատում են։ Այլ պարագայում ակտիվ աշխատանքներն ի՞նչ է` սկանդինավյան խաղաղապահներին բերելու խնդիրն է, որ քննարկվում է, թե ինչ–որ այլ բաներ... Կան գործիքակազմեր, որոնցով իրենք կարող են ազդել»,– ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով` ոնց որ թե բոլորն էլ գիտեն, որ այնտեղ կան միջազգային ահաբեկիչներ` ոչ մի բան չեն անում, բոլորը գիտեն, որ դա Թուրքիայի ներգրավվածությունն է` ոչ մի պատժամիջոց, ոչ մի հայտարարություն Թուրքիայի դեմ։

«Դեռ հակառակը` թուրքերն են վախեցնում, հրաման են տալիս, գնում, եկեղեցում մարդու վիզ են կտրում Եվրոպայի մեջտեղը քսանմեկերորդ դարում»,– նշեց Պողոսյանը։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարն այս պարագայում մատնանշում է դիվանագիտական դաշտում պատերազմի յուրահատկությունների հանգամանքը։ «Այո՛, նրանք աշխատում են իրենց շահերից, կարողություններից ելնելով, բայց խնդիրն այն է, որ այսօր մեր հայրենիքում պատերազմ է, մենք մեր Հայրենական պատերազմը պետք է տանենք։ Եվ ինձ համար, օրինակ, շատ ավելի հետաքրքիր ու կարևոր լուր էր, որ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական նամակով դիմեց Ռուսաստանի Դաշնությանը։

Պողոսյանի խոսքով` Ռուսաստանին պաշտոնական նամակով դիմելը ավելի կարևոր էր, քան Ժնևի հանդիպումը։

364
թեգերը:
Թևան Պողոսյան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի ժնևյան հանդիպումը 6 ժամ է տևել
Հայկական զինված ուժերը մշակում են հրադադարի վերֆիկացիայի առաջարկներ. Արծրուն Հովհաննիսյան
«Ադրբեջանը ջրից չոր դուրս գալու անհաջող ճիգեր է անում». ՀՀ Պն խոսնակի արձագանքը
Դավիթ Բաբայան

Այս պահին կա 2 գերխնդիր. Դավիթ Բաբայանը` Շուշիի, առաջնագծի և դիվանագիտական աշխատանքի մասին

1059
(Թարմացված է 21:04 30.10.2020)
Արցախի նախագահի խորհրդականը չի բացառում, որ Ղարաբաղյան հակամարտության հարցերը քննարկելու համար ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձևաչափին զուգահեռ լինեն նաև այլ` տարածաշրջանային ձևաչափեր:
Բաբայան. «Մենք տեսնում ենք, որ դիվանագիտական աշխատանքը ուժեղանում է, և տարբեր երկրներ են ներգրավվում»

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին, հայտնեց, որ այն որևէ ձևով չի տարբերվում նախորդ օրերից, այսինքն լայնածավալ պատերազմ է։

«Հակառակորդը փորձում է մխրճվել մեր պաշտպանության համակարգ, մենք պահում ենք։ Գիշերվանից համառ մարտեր էին ընթանում որոշ հատվածներում։ Հակառակորդը փորձել է հենարան ստեղծել` այնուհետև իր գործողությունները Շուշիի վրա ծավալելու համար, և այդ հենարանը ոչնչացվել է մեր բանակի, տղաների, աշխարհազորի կողմից»,– նշեց Արցախի նախագահի խորհրդականը։

Բաբայանն անդրադարձավ նաև պատերազմին զուգահեռ ընթացող դիվանագիտական աշխատանքներին։ Իրանի ակտիվացման ու պաշտոնական բանագնաց, ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիի` Ժնևում մեկնարկած Մնացականյան–Բայրամով հանդիպմանը նախորդած Բաքու, Մոսկվա, Երևան կատարած այցերի մասին խոսելով` Արցախի նախագահի խորհրդականն ընդգծեց Իրանի հավասարակշռված դերակատարությունը տարածաշրջանում։

Բաբայանի խոսքով` հակամարտության կարգավորման գործընթացում Իրանը հանդես է գալիս իր համար օբյեկտիվ տեսակետներից։

«Հասկանալով Իրանի յուրահատկությունը` ներքաղաքական, էթնոքաղաքական, մենք պետք է հասկանանք, որ դա այդքան էլ հեշտ գործ չէ` նման հակամարտության մեջ պահպանել հավասարակշռված մոտեցում։ Բայց Թեհրանը միշտ էլ այդպիսի մոտեցում ցուցաբերել է. հետևաբար ողջունում ենք Թեհրանի ներգրավումը այդ գործընթացին, որովհետև այդ գործում կապ չունի, որ նա ԵԱՀԿ ՄԽ–ի եռանախագահության անդամ չէ, բայց այնուամենայնիվ ակտիվ դերակատարություն ունի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում»,– ասաց նա։

Բաբայանի խոսքով` դիվանագիտական աշխատանքը ուժեղանում է, և տարբեր երկրներ ավելի ակտիվ ձևով են ներգրավվում դիվանագիտական, քաղաքական ասպարեզներում։

«Մենք արժևորում ենք ցանկացած հանդիպում և այս հանդիպումը ևս (իրանի բանագնացի – խմբ.)։ Չենք բացառում, որ կարող է լինել մի համաձայնագիր, որ Ադրբեջանը էլի կխախտի, բայց դա կարևոր չէ. կարևորը, որ հանդիպեն, և ցանկացած երկխոսություն իհարկե իր լուման պետք է որ ներդնի խաղաղ կարգավորման գործընթացում»,–հավելեց Արցախի նախագահի խորհրդականը։

Որքանո՞վ է Արցախի համար ընդունելի Իրանի առաջարկած Իրան–Ռուսաստան—Թուրքիա ձևաչափը. մանավանդ որ Իրանը թերագնահատել է ԵԱՀԿ ՄԽ–ի անցած երեք տասնամյակների գործունեությունը։

Արցախի նախագահի խորհրդականը հիշեցրեց`մենք երբևիցե դեմ չենք եղել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին։

«Միշտ ասել ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի այս ձևաչափի ներքո։ Հիմա էլ ենք կարծում։ Բայց հաշվի առնելով խորքային փոփոխությունները տարածաշրջանում` իսկապես խորքային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել` Թուրքիան է մտել խաղի մեջ, Թուրքիան ներխուժել է Անդրկովկաս, և կարելի է ասել` Ադրբեջանի դեպքում անշլյուսի պես բան է տեղի ունեցել, ոնց որ ֆաշիստական Գերմանիայի և Ավստրիայի միջև։ Սա նոր իրականություն է, և Թուրքիան կամավոր դուրս չի գալու տարածաշրջանից` դա բոլորի համար պետք է պարզ լինի։ Այս իրավիճակում, երբ Թուրքիան է ներխուժում և նույնպես ուզում է դերակատարություն ունենալ, բնական է, որ Իրանն էլ պետք է նման դերակատարություն ունենա։ Ես չեմ բացառում, որ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձևաչափին զուգահեռ լինեն նաև այլ` տարածաշրջանային ձևաչափեր` հարցերը քննարկելու համար։ Ժամանակը ցույց կտա` ինչպես է զարգանում այդ ամենը»,– ասաց Բաբայանը։

«Ցավոտ փոխզիջումների» մասին հարցին պատասխանելով` նա կրկին մատնանշեց դիվանագիտական աշխատանքների և ժամանակի հանգամանքը. «Այս պահին մենք տանում ենք արյունալի մարտեր, և խոսել ցանկացած քաղաքական բաներից պետք է միայն պատերազմի ավարտից հետո։ Ինչպիսին կլինեն այդ փոխզիջումները` ում համար ցավոտ, ում համար ոչ պակաս ցավոտ` ցույց կտա ժամանակը»։

Արցախի նախագահի խորհրդականի խոսքով` այս պահին, սակայն, կա երկու գերխնդիր` պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք Արցախը և կանգնեցնենք պատերազմը։

1059
թեգերը:
առաջնագիծ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Շուշի, Դավիթ Բաբայան, Արցախ
Ըստ թեմայի
Ճակատ մեկնելու ցանկություն հայտնածները Երևանում սովորում են ողջ մնալու արվեստը. տեսանյութ
Բելգիացի պատգամավորները ցնցված են Արցախում տեսածից. Արայիկ Հարությունյանը ընդունել է նրանց
Դավիթ Տոնոյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Արցախի թեման
Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել

65
(Թարմացված է 02:08 01.11.2020)
ՀՀ վարչապետի խոսնակը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը «Տելեգրամում» օգտահաշիվ չունի։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել ու գործում «Տելեգրամում»։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Տեղեկացնում եմ, որ վարչապետը «Տելեգրամում» հաշիվ չունի»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ից ծավալված պատերազմի ընթացքում բազմաթիվ կեղծ էջեր են բացվում սոցիալական ցանցերում։

Պետական տարբեր կառույցներ հանրությանը պարբերաբար հորդորում են զգոնություն ու աչալրջություն դրսևորել։

Հայերն Ադրբեջանի պետական փաստաթղթերի հասանելիություն են ստացել. տեսանյութ

65
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Մարտական գործողությունները մոտենում են Հայաստանի սահմանին. Փաշինյանը դիմել է Պուտինին
Փաշինյանը բացատրել է Հայաստան-Արցախ սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը
Փաշինյանն ասել է` ինչ հաջորդականությամբ կարող է լուծվել հակամարտությունը