Կարեն Վերանյան

Թուրքիան ամեն կերպ ցանկանում է Նախիջևանը ցամաքային ճանապարհով միացնել Ադրբեջանին. փորձագետ

466
(Թարմացված է 00:08 12.10.2020)
Ռազմական փորձագետ Կարեն Վերանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հադրութում մղվող ծանր մարտերին, ադրբեջանաթուրքական ելուզակների ծրագրերին  և այդ քաղաքի ռազմավարական նշանակությանը։ 
Վերանյան. «Հարձակվելով Հադրութի վրա` ադրբեջանաթուրքական հրոսակները թիրախավորել էին նաև Սյունիքը»

Կարեն Վերանյանի դիտարկմամբ`ի սկզբանե թուրքերի աջակցությունը ստացած ադրբեջանցիները հարվածի տակ էին առել Արցախի հյուսիսային և հարավային հատվածները, քանի որ նրանց համար չափազանց դժվար կլիներ ճեղքում իրականացնել կենտրոնով, նրանք կկանգնեին բավականին լուրջ խնդիրների առջև, ուստի ցանկացան հայկական զինված ուժերին մղել դեպի հյուսիս և հարավ` ենթադրաբար թուլացնելով կենտրոնը հետագա առաջխաղացման համար։ 

«Մյուս կողմից պետք է նկատել, որ Ալիևը վերջին շրջանում անընդհատ ուզում էր ստեղծել հաղթական քարոզչության իմիտացիա` հայտարարելով, թե իրենք իբր գրավել են Ջեբրաիլը, Հադրութը, շրջակա մի շարք գյուղեր։ Պարզապես անհրաժեշտ էր դա ապացուցել, սակայն արցախյան կողմի տեղեկատվության և ռուս լրագրողների ներկայացրած տեսանյութերի միջոցով ներկայացվեց ճշմարտությունը, այն է` ադրբեջանցիներին այդ ուղղությամբ ոչինչ չէր հաջողվել զավթել»,– նշում է ռազմական փորձագետը։

Կարեն Վերանյանի կարծիքով` Իլհամ Ալիևն այժմ երեսը պահելու խնդիր ունի։ Ըստ նրա` Թուրքիան նույնպես ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված էր այդ գործողություններում, որպեսզի Ադրբեջանի նախագահի համար ինչ–որ իմիջ ստեղծեն, ինչ–որ իմիտացիա, թե հասել են հաջողության, այլպես այդ ուղղությամբ այդքան սպառազինություն, զինտեխնիկա չէին կենտրոնացնի։

Անդրադառնալով հատկապես Հադրութի ռազմավարական նշանակությանը`Կարեն Վերանյանն ընդգծում է, որ հարավային ուղղությունն ադրբեջանցիների համար ունի առանձնակի կարևորություն, նրանք մտադրվել էին առանձին դիրքեր, այնուհետև բնակավայրեր զավթելով շարժվել առաջ ու իրականացնել Էրդողանի ծրագրերը, այն է` ագրեսիայի ենթարկել արդեն Հայաստանի հարավային հատվածը` Սյունիքը։ 

«Թուրքիան ամեն կերպ ցանկանում է Նախիջևանը ցամաքային ճանապարհով միացնել Ադրբեջանին`ապահովելով անմիաջական կապ, ուստի պատահական չէր Կապանի ու հարակից բնակավայրերի թիրախավորումը ԱԹՍ–ների միջոցով, ինչը մեսիջ էր ուղղված ոչ միայն հայկական կողմին, այլև տարածաշրջանային խաղացողներին` Ռուսաստանին ու Իրանին, թե ինչպիսի հավակնություններ ունի Էրդողանը»,– նշում է ռազմական փորձագետը։ 

Հաշվի առնելով ասվածը` Կարեն Վերանյանը շեշտում է, որ արցախյան ճակատի հարավային ուղղությամբ ճեղքումը ադրբեջանցիների ու Ալիևի համար ունեցել է օրհասական նշանակություն, սակայն նրանք չեն կարողացել իրենց առջև դրված խնդիրները լուծել թե՛ ճակատի հյուսիսում, թե՛ հարավում` անգամ ունենալով գերժամանակակից զինտեխնիկա, արդյունքում թիրախավորում են գյուղերի ու քաղաքների խաղաղ բնակչությանը։

466
թեգերը:
Կարեն Վերանյան, Հադրութ, Պատերազմ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1687)
Ըստ թեմայի
«Քիչ առաջ վերադարձա Հադրութից». Արայիկ Հարությունյանը նոր գրառում է արել
Հադրութում գրեթե ավարտված է ներթափանցած դիվերսիոն խմբի չեզոքացման գործընթացը
Հադրութում ադրբեջանցիները սպանել են 2 բնակչի` մորն ու հաշմանդամություն ունեցող որդուն
Թևան Պողոսյան

Պետք է ամեն ինչ անենք, որ ժնևյան բանակցություններին ներկայանանք որպես օրակարգ թելադրող

527
(Թարմացված է 00:23 27.10.2020)
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ կարելի է ակնկալել հոկտեմբերի 29-ին նախանշված ժնևյան հանդիպումից։
Թևան Պողոսյան_26.10.2020

Թևան Պողոսյանի դիտարկմամբ` հրադադարին առնչվող խնդիրն Ադրբեջանում կապված է իրենց չավարտված ծրագրերի հետ, որովհետև Էրդողանն ու Ալիևը կամ ավելի շուտ Էրդողանն Ալիևին պարտադրելով բոլորովին այլ նպատակներ է հետապնդում, ուստի ձևավորված ճնշումների այս շրջանակում հակառակ կողմը փորձում է պարզապես ապացուցել, թե իրենք են որոշումներ կայացնողը։

«Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է հասկանան, որ տարբեր ժամանակներում իրենց դիվանագիտական գործիքակազմը կիրառելիս, որոնք առանձին վերցրած բխել են նաև իրենց շահերից, այդուհանդերձ առաջին օրից բաց են թողել կենսական խնդիրները, մինչդեռ Թուրքիան ներգրավվելով հակամարտության մեջ` այսօր ինքնուրույն որոշումներ է կայացնում։ Համանախագահող երկրները պետք է կարողանան իրական հողի վրա օգտագործել արդյունավետ գործիքակազմ` լինի տնտեսական պատժամիջոցների տեսքով, թե ռազմական պարտադրանքի միջոցով»,– նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։

Պողոսյանի կարծիքով` նույնիսկ հոկտեմբերի 19-ին, երբ ՄԱԿ–ում եղան քննարկումներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրները, որոնք նախապես քննարկել ու ձևավորել էին միասնական մոտեցում, չկարողացան իրենց որոշումն անցկացնել, ինչը վկայում է այն մասին, որ նրանք այլևս չպետք է առաջնորդվեն լոկ հայտարարություններով։

«ԱՄՆ–ն կարող է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, եթե ներկա պահին իր շահերից ձևավորվեն այլ մոտեցումներ, սակայն այսօրվա դրությամբ նույն ԱՄՆ–ն հաշվի առնելով նախընտրական ժամանակաշրջանը` ցույց է տալիս, որ իր ներդրած բաժինը բավարար չի եղել։ Իրենք պետք է իրենց հարց տան` արդյո՞ք իրենք չեն ցանկացել իսկապես օգտագործել այն գործիքակազմը, որն անշուշտ կսաստեր Թուրքիային, թե՞ պարզապես սխալ են հաշվարկել Թուրքիայի իրական մղումները։ Սա վերաբերում է նաև Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներին։ Նրանք երեքն էլ պետք է հենց իրենց հարց տան` արդյո՞ք ճիշտ են եղել իրենց հաշվարկները, թե՞ ներդրված ջանքերը բավարար չեն եղել»,– նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարելի է ակնկալել հոկտեմբերի 29-ին Ժնևում Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների ու Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից` Պողոսյանն ընդգծում է, որ մինչև այդ հանդիպումը մենք ազգովի բռունցք դարձած պետք է ամեն ինչ անենք տնտեսական, սոցիալական, դիվանագիտական ասպարեզներում և իհարկե մարտի դաշտում, որպեսզի բանակցությունների սենյակ մտնենք որպես օրակարգ թելադրող։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

527
թեգերը:
Ադրբեջան, Թևան Պողոսյան, հրադադար, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Շփման նոր գիծը գծվում է պատերազմում, կամ բանակցությունների բովանդակային կողմը մշուշոտ է
Ղարաբաղյան հակամարտությունը միայն խաղաղ կարգավորում կարող է ունենալ. Պեսկով
Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները. Արցախի նախագահ
Թշնամին հրադադարը խախտեց խաղաղ բնակավայրերում. Մարտունու վրա կիրառվել է ռազմական ավիացիա
Սուրեն Սուրենյանց

Շփման նոր գիծը գծվում է պատերազմում, կամ բանակցությունների բովանդակային կողմը մշուշոտ է

469
(Թարմացված է 12:46 26.10.2020)
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերականգնման հնարավորությանն ու շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայման հեռանկարին։
Կարևոր է, թե ՌԴ քաղաքական ղեկավարությունը որքանով կարող է ազդել Թուրքիայի որոշումների վրա. Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցի կարծիքով` հիմա շատ դժվար է կանխատեսել, թե երբ կվերսկսվի բանակցային գործընթացը, սակայն հստակ է այն, որ չի լինելու վերադարձ նախկին կետին, այսինքն` այլևս չեն լինելու հանդիպումներ հանդիպումների համար, քանի որ այդ ձևաչափն արդեն սպառել է իրեն։ Հենց դա է պատճառներից մեկը, որ բանակցային գործընթացը մտավ փակուղի։

Ըստ նրա` հայկական կողմն իր համար կարմիր գիծ է սահմանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի չզիջելը, իսկ Ադրբեջանը խոսում է առնվազն հինգ շրջանների վերադարձի անհրաժեշտության մասին, ինչը վկայում է, որ կողմերի դիրքորոշումները տրամագծորեն տարբեր են։ Ուստի այստեղ շատ կարևոր է, թե ինչպիսի կոնսենսուս կձևավորեն միջազգային միջնորդները։ 

«Այս պահին բանակցությունների բովանդակային կողմը մշուշոտ է, տեսանելի չէ, որովհետև կողմերը ոչ միայն ունեն տրամագծորեն հակադիր մոտեցումներ, այլ շարունակում են միմյանց դեմ պատերազմել։ Այդուհանդերձ պատերազմը հյուծիչ է և ըստ էության երկու կողմերի մոտ էլ որոշակի մաշվածություն կա։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հետ հրադադարի հաստատմանն առնչվող բանակցություններն արդյունք չտվեցին, ուստի համանախագահները փորձում են կոնսոլիդացված ճնշում գործադրել հակամարտության կողմերի վրա, ինչն ի վերջո կարող է բերել հրադադարի հաստատման»,– ասում է քաղաքագետը։

Սուրենյանցի գնահատմամբ` հակամարտության բացահայտ կողմ է նաև Թուրքիան, և այստեղ շատ կարևոր է ռուսական գործոնը, թե որքանով ՌԴ քաղաքական ղեկավարությունը կարող է ազդել Թուրքիայի որոշումների վրա, կամ որքանով կարող են ձեռք բերվել ռուս–թուրքական համաձայնություններ։

«Շփման նոր գիծը սովորաբար գծվում է պատերազմում։ Կա հայտնի ճշմարտություն, որ արյան գնով ձեռք բերված տարածքները գրչի ուժով չեն սրբագրվում, և ակնհայտորեն հրադադար կարող է հաստատվել այն շփման գծում, որտեղ կդադարեցվեն ռազմական գործողությունները, բայց դա չի նշանակում, որ խաղաղապահները կարող են հայտնվել հենց շփման գծի երկայնքով »,– նշում է քաղաքագետը։

ՊՆ-ն կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը

Սուրենյանցի համոզմամբ` խաղաղապահ ուժերի խնդիրը կախված կլինի նրանից, թե ինչպիսի մանդատ և կազմ կունենան, ինչպիսի ձևաչափ կգործի։ Քաղաքագետը դժվարանում է կանխատեսել` հակամարտության կողմերը հնարավորությո՞ւն կունենան միասնական դիրքորոշում մշակել խաղաղապահ ուժերի կազմի, մանդատի վերաբերյալ։ Ըստ այդմ`տվյալ հարցը կկարգավորվի, եթե որևէ կերպ վերականգնվի բանակցային գործընթացը։    

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

469
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, բանակցային գործընթաց, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Պատերազմ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1687)
Ըստ թեմայի
Անդամահատում են ու ասում` նստեք բանակցությունների. արցախցի կանայք պահանջ ունեն ԵՄ դեսպանից
Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին. Փաշինյան
«Փողով եկել են, փողով էլ կկոտորվեն». կամավորները` իրենց ու վարձկանների տարբերության մասին
Էդուարդո Էռնեկյանը

Էդուարդո Էռնեկյանը «Հայաստան» հիմնադրամին 3,5 մլն դոլար է նվիրաբերել

13
(Թարմացված է 17:05 27.10.2020)
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ստանալ Արցախին աջակցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը տեղեկացնում է, որ արգենտինահայ գործարար, բարերար և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո էռնեկյանը նույնպես միացել է «Մենք ենք մեր սահմանները» համազգային շարժմանը։

Էռնեկյանը հիմնադրամին 3,5 մլն ԱՄՆ դոլար է նվիրաբերել։

«Տարիներ շարունակ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին է»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Արշամյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 27-ի, ժամը 16։50–ի դրությամբ` հիմնադրամն արդեն իսկ 150 մլն 399 հազար դոլար նվիրատվություն է ստացել։ Ստացված նվիրատվություններն ուղղված են միմիայն հումանիտար օգնությանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

13
թեգերը:
Հայկակ Արշամյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, «Հայաստան» համահայկական հիմնադրամ, Հայաստան, Էդուարդո էռնեկյան
Ըստ թեմայի
Արցախցի կինը Երևանում լույս աշխարհ է բերել ութերորդ երեխային. լուսանկարներ
Պատերազմ գնացողները գումարը հանում - թողնում են ընտանիքի անդամներին. ավանդները նվազել են
Զինծառայողների և գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք. ՄԻՊ–ը զեկույց է պատրաստել