Նարեկ Գալստյան

Ադրբեջանի կողմից պայմանավորվածության խախտումը Ռուսաստանին ուղղված մարտահրավեր է. քաղաքագետ

823
(Թարմացված է 19:53 10.10.2020)
Քաղաքագետ Նարեկ Գալստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներին և մեկնաբանել Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունը խախտելու պատճառները։
Գալստյան. «Ադրբեջանը փորձում է կարճ ժամանակամիջոցն օգտագործել իր ուժերը վերախմբավորելու համար»

Քաղաքագետ Նարեկ Գալստյանի դիտարկմամբ` այն  հանգամանքը, որ բանակցությունները տևեցին այդքան երկար, վկայում է այն մասին, որ ընդհանուր հայտարարի գալը եղել է բավականին բարդ։ Ադրբեջանական կողմին չգոհացնող գործոններ կային, որովհետև դրանից առաջ Ալիևը կոշտ հայտարարություններ էր արել, անգամ բացառել էր հրադադարը, բայցևայնպես բավականին ուշացումով հրադադարի վերաբերյալ ձեռք բերվեց պայմանավորվածություն։

«Իսկ հետո, ինչպես տեսանք, ադրբեջանական կողմը հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը շատ քիչ անց խախտեց։ Վերջին հայտարարության տեքստից արդեն իսկ հասկանալի է, որ խոսք է գնում ընդամենը հումանիտար հրադադարի մասին, այսինքն` հրադադարի առաջնահերթ նպատակը պետք է ուղղված լինի հումանիտար հարցերի լուծմանը, զոհերի աճյունների ու գերիների փոխանակմանը, թեև հայտարարության մեջ նշվում է, որ պետք է հիմք նախապատրաստվի հետագա բանակցությունների համար, ինչն ամենայն հավանականությամբ վերաբերում է զինադադարին»,– նշում է քաղաքագետը։

Նարեկ Գալստյանի կարծիքով` թեև նշվում է, որ բանակցությունների գործընթացը պետք է հիմնված լինի համաձայնեցված սկզբունքների վրա, իսկ հրադադարի հստակ պարամետրերը պետք է հստակեցվեն ապագայում, այդուհանդերձ դրանք դեռ համաձայնեցված չեն, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ իսկապես բարդ իրավիճակ է։ Քաղաքագետի կարծիքով` դա պայմանավորված է նախևառաջ ադրբեջանական կողմի ռազմական ձախողումներով, բլից կրիգի, իսկ հետո նաև լայնամասշտաբ հարձակման պլանների տապալմամբ։

Տոնոյանն ու Կարմիր խաչի անդամները քննարկել են գերիների և զոհերի փոխանակման ընթացակարգերը

«Որքան կարելի է դատել ռազմաճակատից ստացվող տեղեկություններից, Ադրբեջանը փորձում է այս կարճ ժամանակամիջոցն օգտագործել իր ուժերը վերախմբավորելու, սպառազինություններն ու մարդկային ռեսուրսները համալրելու համար։ Հետևաբար պնդել, որ հրադադարին կարող է շուտով հաջորդել կայուն զինադադարը, այս պահին տեղին չէ»,– նշում է քաղաքագետը։

Նրա գնահատմամբ` Ադրբեջանի կողմից մոսկովյան պայմանավորվածությունների խախտումը պետք է դիտարկել որպես ռուսական միջնորդությանն ուղղված մարտահրավեր, եթե չասենք անտեսում կամ ռուսական կողմին հասցված ապտակ։ Ռուսաստանը կարողանում է իր ազդեցությամբ ձեռք բերել հրադադարի շուրջ համաձայնություն, սակայն շատ քիչ անց հակամարտող կողմերից մեկը խախտում է պայմանավորվածությունները, ուստի Նարեկ Գալստյանը հուսով է, որ ՌԴ–ն թեկուզ միջնորդավորված, բայց պրակտիկ քայլեր կձեռնարկի իր համար այս անթույլատրելի խախտմանն ինչ–որ կերպ աևձագանքելու կամ Ադրբեջանին պատժելու համար։     

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

823
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան, հրադադար, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան
թեմա:
Հրադադար Արցախում (55)
Ըստ թեմայի
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամը վիրավորվել է Արցախում
Ձեր ցավը տանեմ. Արայիկ Հարությունյանն ու թշնամու գրոհը հետ մղած զինծառայողները. տեսանյութ
Զոհվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ընկերը
Արտյոմ Տոնոյան

Ադրբեջանի ընդդիմությունն օգտագործելու է պատերազմն Ալիևին իշխանազրկելու համար. Տոնոյան

47
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչու Ադրբեջանը ռազմի դաշտից չի հավաքում իր զինվորների դիերը և ինչի կարող է հանգեցնել տեղեկատվական աղբյուրների արգելափակումը Ադրբեջանում։
Տոնոյան. Ադրբեջանի ընդդիմությունն օգտագործելու է պատերազմն Ալիևին իշխանազրկելու համար

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի դիտարկմամբ` ադրբեջանական բանակի զոհերի թվաքանակը թաքցնելն Ադրբեջանի համար նորություն չէ։ Այդպես էր և 2016-ի ապրիլին, երբ կրկին պաշտոնապես չհայտարարվեց զոհվածների ու վիրավորների քանակը, ուստի սա տեղավորվում է ալիևյան քարոզչամեքենայի գործողությունների, գործելաոճի տրամաբանության մեջ։

«Այս պատերազմի պարագայում ակնհայտ է, որ կորուստների ահռելի թիվը կարող է մեծացնել խուճապային տրամադրությունները։ Բաքուն ամենասկզբում որդեգրել էր բլիցկրիգի մարտավարությունը` մտածելով, որ ի զորու կլինի կարճ ժամանակմիջոցում լուծել իր խնդիրը, բայց այս պահին առերեսվում է հակառակ իրականության հետ։ Որքան երկարում են ռազմական գործողությունները ճակատում և տեղեկատվական վակուումն Ադրբեջանում, այդքան էլ մեծանում են խուճապն ու դժգոհությունը, իսկ զոհերի ու վիրավորների իրական թվաքանակը թաքցնելն արժանանում է հարաճուն քննադատության»,– նշում է իրանագետը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Ադրբեջանը ռազմի դաշտից չի հավաքում իր զինվորների դիերը, Արտյոմ Տոնոյանն ընդգծում է, որ սպանվող զինվորն Ալիևի համար որևէ արժեք չունի, դրա համար նա հասարակության առջև բարոյական պատասխանատվություն չի կրում։

Ալիևը հայտարարել է հայկական «Յարս» հրթիռների ոչնչացման մասին. Երևանում զարմացած են

Մյուս հանգամանքն այն է, որ դիակների հավաքման ընթացքում կարող են ի հայտ գալ Ալիևի համար ոչ նպաստավոր բացահայտումներ, այսինքն` սպանվածների մեջ կարող են լինել թուրքական բանակի զինովրներ և վարձկան ահաբեկիչներ։

«Այսպես թե այնպես, Ադրբեջանի ընդդիմությունն օգտագործելու է պատերազմն իր խնդիրները լուծելու, այսինքն` Ալիևին իշխանությունից զրկելու համար, որովհետև տիրող իրավիճակի պայմաններում ընդդիմության գործիքակազմն ավելի է ընդլայնվում։ Ընդդիմադիրներն ամենօրյա եթերից իշխանությանը հրահրում են և պահանջում գնալ մինչև վերջ ու չեն սահմանափակվում միայն Արցախի տարածքով, այլ խոսում են Ադրբեջանը Մեղրիով Նախիջևանին կապելու, Երևանը գրավելու մաքսիմալիստական ծրագրերի մասին, մյուս կողմից` նույն ընդդիմադիրներն ասում են, որ կանգ առնելու դեպքում Ալիևը կդավաճանի ժողովրդին ու կթքի զոհերի դիակների վրա»,– նշում է իրանագետը։

Նրա գնահատմամբ` Ադրբեջանի ղեկավարն առաանձնապես բարվոք վիճակում չէ, որովհետև իր նախատեսած կանգառը չի ներդաշնակել այն կանգառի հետ, որն իրենից պահանջելու է հասարակությունը, այսինքն` Ալիևն արդեն իսկ հայտնվել է ծուղակում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 22-ի ժամը 21:45-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 900 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

47
թեգերը:
Պատերազմ, ընդդիմություն, Իլհամ Ալիև, Արտյոմ Տոնոյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Թուրքիան Արցախում սրում է իրավիճակը, ինչը չափազանց վտանգավոր է հենց Ալիևի համար. Սիվկով
Ալիևի հերթական սենսացիոն հայտարարությունը` Հայաստանն ինքն է իր եկեղեցին հրթիռակոծել
Սամվել Կարապետյանը պատասխանել է Ալիևի մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև հանդիպման օրակարգում մեկ խնդիր է դրված. Շավարշ Քոչարյան
Սուրեն Սարգսյան

Ի՞նչ կկարողանա անել ԱՄՆ–ն հրադադարի հարցում. Սարգսյանը` Մնացականյանի ամերիկյան այցի մասին

219
(Թարմացված է 18:49 22.10.2020)
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ամերիկյան այցին և այն հարցին, թե Միացյալ Նահանգներն ինչպես կարող է նպաստել հրադադարի հաստատմանն արցախյան ճակատում։
Ի՞նչ կկարողանա անել ԱՄՆ–ն հրադադարի հարցում. Սարգսյանը` Մնացականյանի ամերիկյան այցի մասին

Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ` բարդ է գուշակել բանակցությունների ընթացքը` հաշվի առնելով Ադրբեջանի ոչ ադեկվատ կեցվածքը, երբ մի ձեռքով հրադադարի համաձայնագիր է ստորագրում, իսկ մյուսով ագրեսիվ գործողություններ է իրականացնում ու հարձակվում, հետևաբար այդպիսի գործընկերոջ հետ բանակցելը մեղմ ասած անհնար է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Զոհրաբ Մնացականյանն այսօր մեկնել է ԱՄՆ։ Այցի ընթացքում նախատեսված են նրա հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախատեսված է նաև ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Սա արդեն ԱՄՆ–ի միջնորդական նախաձեռնությունն է` ի տարբերություն Մոսկվայի ու Փարիզի, որոնց նախաձեռնություններն Ադրբեջանը տապալեց։ Հիմա նախաձեռնությամբ հանդես է գալիս Վաշինգտոնը։ Անկեղծ ասած` դժվարանում եմ պատասխանել, թե որքանով այն արդյունավետ կլինի` հաշվի առնելով նույն դրդապատճառները, որոնք վերաբերում են Ադրբեջանի պահվածքին, մեր հակառակորդի ոչ կառուցողական դերակատարությանը»,– նշում է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։

Սարգսյանի խոսքով` քանի որ ԱՄՆ–ում նախագահական ընտրությունների ակտիվ շրջանն է, հետևաբար այդ գերտերությունը չի կարող դուրս մնալ քաղաքական գործընթացներից, որովհետև Թրամփի նկատմամբ կա շատ մեծ քննադատություն առ այն, որ նա շատ պասիվ է ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, այլև ամբողջ Անդրկովկասում։ Այդ պատճառով էլ որոշում է կայացվել որոշակի ակտիվություն ցուցաբերել, ուստի Զոհրաբ Մնացականյանի այցն էլ, ըստ միջազգայնագետի, կարելի է դիտարկել նախընտրական այդ տրամաբանության համատեքստում։

«Նույնիսկ Միացյալ նահանգները մեծ ազդեցություն չունի Թուրքիայի վրա, որովհետև ակնհայտ է, թե վերջինս ինչպիսի պետություն է դարձել, ամենուրեք խախտում է միջազգային իրավունքի բոլոր հնարավոր ու անհնարին նորմերը` Սիրիայից մինչև Լիբիա, Միջերկրական ծովից մինչև Հարավային Կովկաս։ Նույնիսկ ԱՄՆ–ի պես գերտերության համար Թուրքիային ճնշելու մեխանիզմներ չկան, թեև Թուրքիան ՆԱՏՕ–ի ձևաչափով ԱՄՆ–ի դաշնակիցն է, բայց ունի շատ լուրջ հակասություններ նրա հետ։ Շատերը նույնիսկ կասկածի տակ են դնում Թուրքիայի հուսալիությունը որպես դաշնակից, ուստի չեմ կարծում, որ ԱՄՆ–ն Թուրքիային զսպելու լուրջ լծակներ ունի»,– նշում է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։

Սուրեն Սարգսյանի կարծիքով` անկախ ամեն ինչից, ԱՄՆ–ն պետք է ցույց տա, որ ներգրավվածություն ունի հակամարտության կարգավորման գործում, նախագահն էլ բնականաբար պետք է ակտիվ լինի այդ հարցում, թեև Վաշինգտոնից ոչ վաղ անցյալում եկող ազդակներն ու մեսիջները վկայում էին, որ Սպիտակ տունն առկա խնդրի կարգավորման առաջնահերթությունը փոխանցել է Ռուսաստանին` հասկանալով, որ մեր տարածաշրջանում ՌԴ–ից ավելի մեծ ազդեցություն չի կարող ունենալ։ Այդուհանդերձ միջազգայնագետը թերահավատորեն նշում է, որ եթե հրադադարի հարցում Մոսկվային ու Փարիզին առանձնապես չի հաջողվել հասնել հաջողության, ապա նույնը լինելու է Վաշինգտոնի հետ։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Կողմերը պայմանավորվել էին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

219
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Սուրեն Սարգսյան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ինչի՞ մասին են խոսել Մնացականյանն ու Լավրովը
Բռնությունը պետք է դադարեցնել․ ԵԽ ղեկավարն ու ՀՀ նախագահը քննարկել են Արցախի թեման
«Մեղքը մի՛ բարդեք Հայաստանի կամ Արցախի վրա». Մնացականյանը` հրադադարի ու Ադրբեջանի մասին
Կրեմլը կարևորում է Ղարաբաղում հումանիտար հրադադարի պահպանումը