00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության նոր ձևաչափը կհաստատվի․Փաշինյան
13:35
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Թուրքիան շարունակական մատակարարումներով ձգտում է երկարացնել Ադրբեջանի զինուժի կյանքը

© Sputnik / Hayk PetrosyanДавид Арутюнов
Давид Арутюнов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախյան ճակատում ընթացող մարտական գործողություններին` համեմատելով դրանք 1990-ականներին տեղի ունեցած պատերազմի հետ։
Հարությունով. «Թուրքիան շարունակական մատակարարումներով ձգտում է երկարացնել Ադրբեջանի զինուժի շունչը»

Դավիթ Հարությունովի դիտարկմամբ` հիմնական տարբերությունն այն է, որ երկու կողմերից էլ պատերազմական գործողություններում ընդգրկված են արդեն կայացած կանոնավոր բանակներ, որոնք ունեն համապատասխան կառուցվածք և որոշակի փորձ, մինչդեռ 1990-ական թվականների պատերազմում հիմնական բեռն իրենց ուսերին կրեցին կամավորական ջոկատների ազատամարտիկները, իսկ ադրբեջանական բանակն այդ ժամանակ գտնվում էր մի տեսակ քաոսային վիճակում, ԶՈՒ–ն կազմավորման փուլում էր, աշխատանքները վատ էին կազմակերպվում։ 

Артем Тоноян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ԱՀ նախագահի ուղերձն Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին արվել է ճիշտ ժամանակին

«Երկրորդ տարբերությունը թերևս կիրառվող զինտեխնիկայի քանակի մեջ է, որովհետև անցած տարիների ընթացքում երկու կողմերն էլ կուտակել են լուրջ սպառազինություն։ Որակական բնորոշիչը դեռ թողնենք մի կողմ։ Դա առանձին թեմա է, քանզի հայտնվել են սպառազինության կիրառման նոր ուղղություններ, որոնք 1990–ական թվականներին դեռ չկային։ Օրինակ` համակարգված օդուժի, ԱԹՍ–ների կիրառումը, մինչդեռ նախորդ պատերազմում ադրբեջանցիները չունեին կազմակերպված գործողությունների պլան, և նրանց հարվածները մեծամասամբ կրում էին լոկալ բնույթ, բայց հիմա նրանց ծրագրերն ըստ էության մշակել են թուրքերը»,– նշում է ռազմական փորձագետը։ 

Դավիթ Հարությունովն առանձնացնում է նաև ռադոտեխնիկական հետախուզության և հակազդեցության միջոցների կիրառումը, որը նույնպես կրում է շատ ավելի մեծ ծավալներ, քան 1990-ականներին էր։ Ըստ նրա` միշտ կարևորվում է հատկապես մարդկային ռեսուրսի օգտագործումը, որովհետև պատմության մեջ շատ քիչ պատերազմներ կան, որոնք ընթացել են միայն տեխնիկայի կիրառմամբ։

Брифинг Сейрана Оганяна (1 октября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Ապրիլյան պատերազմի համեմատ` ԱԹՍ–ների խոցելիությունը շուրջ 10 անգամ ավել է. Օհանյան

«Հիմա էլ ադրբեջանական կողմը ցանկանում է ճեղքել առաջնագիծը, ինչը փաստացի չի կարողանում անել, նրանց բոլոր փորձերը չեզոքացվում են։ Ադրբեջանցիների մարտավարության հիմքում դարձյալ մարդկային ռեսուրսի օգտագործումն է»,– նշում է ռազմական փորձագետը։

Դավիթ Հարությունովի գնահատմամբ`բարդագույն հարցերից մեկն այն է, թե երբ կավարտվեն պատերազմական գործողությունները և որքան կբավականացնեն կողմերի ռեսուրսները։

Ըստ նրա` թեև կոնֆլիկտի հետ կապված վերլուծությունները հիմնված են այն թեզի վրա, որ կողմերը երկարատև պատերազմ մղելու, ինտենսիվ մարտական գործողություններ իրականացնելու ռեսուրսներ չունեն, սակայն պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանն ունի ուղղակի աջակցություն դրսից` ի դեմս Թուրքիայի, որը ձգտում է շարունակական մատակարարումներով ապահովել ադրբեջանական զինուժին` երկարացնելով նրա կենսունակության ժամկետը։ 

Թուրքիան պետք է դուրս գա պատերազմից. Լոս Անջելեսի քաղաքապետը կոչ է ուղղել ԱՄՆ ղեկավարներին

Լրահոս
0