Իրավիճակը շարունակում է լարված մնալ. Sputnik Արմենիայի ռադիոեթերը` ուղիղ տեսահեռարձակմամբ

86
(Թարմացված է 09:04 28.09.2020)
Այս ժամի լուրերը Արցախից` ըստ պաշտոնական լրահոսի. Հայկական ԶՈւ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր։ «Ցավոք քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ հրետակոծվել է Մարտունի քաղաքը». զրուցել ենք Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վարհամ Պողոսյանի հետ։
86
Ակցիա Թբիլիսիում

Վրաստանը կճանաչի՞ Արցախի անկախությունը. Էրոյանցը` հայերի կազմակերպած ակցիայի մասին

570
(Թարմացված է 18:42 23.10.2020)
Վրացագետ Ալիկ Էրոյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թբիլիսիում Վրաստանի հայ քաղաքացիների բողոքի բազմամարդ երթին` ի աջակցություն Արցախին և Հայաստանին։
Էրոյանց. Վրաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումն այս պահին իրատեսական չէ

Ալիկ Էրոյանցի դիտարկմամբ` ինչպես ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Վրաստանում մեր հայրենակիցները ոտքի են կանգնել և, բնականաբար, չեն կարող անտարբեր մնալ այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում, մասնավորապես արցախա–ադրբեջանական սահմանին։ Վիրահայությունը նույնպես ցանկանում է աջակցություն ցուցաբերել Արցախին ու Հայաստանին, ճակատում կռվող զինվորներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Թբիլիսիում բազմամարդ ակցիա է անցկացվել։ Ցուցարարները հայտարարել են, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը բացահայտ կերպով լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի վրա` նպատակ ունենալով պատերազմի միջոցով լուծելու արցախյան հիմնահարցը։ Երթի մասնակիցներն անցել են Թբիլիսիի փողոցներով «Արցախը Հայաստան է» և «Ճանաչել Արցախը» գրությամբ պաստառներով։

«Ակցիան, բնականաբար, ուղղված է ադրբեջանա–թուրքական ագրեսիային։ Վրաստանի մայրաքաղաքում նախորդ անգամ հավաք էր անցկացվել հոկտեմբերի 1-ին ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաընկերության շենքի մոտ` արդար լուսաբանման պահանջով, քանի որ լրատվամիջոցը կողմնապահորեն էր ներկայացնում իրավիճակը»,– նշում է վրացագետը։

Էրոյանցի կարծիքով` նրանք, ովքեր տեղյակ են Վրաստանում տիրող իրավիճակին, կփաստեն, որ վերջին տասնամյակի ընթացքում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հարևան երկրում խոր արմատներ գցելուն և ազդեցությունը մեծացնելուն ուղղված զարգացումները նպաստել են նրան, որ նաև մեդիադաշտում իրականացվում են ակտիվ գործողություններ հատկապես այս պատերազմական շրջանում, ինչն էլ բերում է որոշակի հաջողության, քանզի «Մթավարի» հեռուստաընկերությունն ուղղորդվում է Սաակաշվիլու կողմից և որդեգրել է ադրբեջանամետ դիրքորոշում։

«Բողոքի ակցիաներով տեղի հայությունն արտահայտում է իր դժգոհությունը նմանատիպ երևույթների դեմ և կոչ անում անկողմնակալ լուսաբանել իրադարձությունները։ Թեև էլեկտրոնային ռեսուրսների ոլորտում մենք ունենք խնդիր, սակայն լրատվամիջոցները, որոնց թղթակիցներն այժմ էլ գտնվում են Արցախում, ընդհանուր առմամբ չեզոքություն են պահպանում, ինչը չի կարելի ասել «Մթավարի» հեռուստաընկերության մասին»,– նշում է վրացագետը։

Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է իրատեսական այն հեռանկարը, որ Վրաստանը կճանաչի Արցախի անկախությունը, ինչն ի դեպ պահանջում էին նաև բողոքի երթի մասնակիցները, Էրոյանցն ընդգծում է, որ դա իրականությանը մոտ չէ, և պետք է հասկանալ այն տրամաբանությունը, որ Վրաստանն ունի խնդիր Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հետ կապված, ուստի Վրաստանում փորձում են զուգահեռներ անցկացնել ու նմանեցնել նշված տարածքային խնդիրները, որոնց առկայության պարագայում Վրաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումն այս պահին իրատեսական չէ։

Այդուհանդերձ Էրոյանցը կարծում է, որ այդ պրոցեսն ամբողջ աշխարհում պետք է գործարկվի, իսկ թե որքանով այն կհաջողի, այդ թվում` նաև Վրաստանում, ցույց կտա ժամանակը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

570
թեգերը:
Արցախ
Ըստ թեմայի
«Կանգնեցրեք երկրորդ Հիտլերին». բողոքի ակցիա ՀՀ–ում Գերմանիայի դեսպանատան առջև
«Եվրոպայում գիտեն` ով է սկսել պատերազմը». ԵՄ դեսպանն ընդունել է բողոքի ակցիա անողներին
Իսրայելի հայերը բողոքի ակցիա են իրականացրել Երուսաղեմի ԱԳՆ շենքի դիմաց
«Արյունոտ լվացք» Տորոնտոյում. հայ երիտասարդները լուռ ակցիա են կազմակերպել
Գարիկ Քեռյանը

Ինչպես է Ադրբեջանը հիմնավորում Թուրքիային Մինսկի խմբում ներգրավելու իր առաջարկը

184
(Թարմացված է 16:18 23.10.2020)
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջ քաշած թեզին և Ղարաբաղյան հակամարտութան կարգավորման ձևաչափի նրանց ցանկացած փոփոխությանը։
Ադրբեջանում ցանկացած արտաքին քաղաքական կամ ռազմական քայլ մշակվում է Թուրքիայում. քաղաքագետ

«Երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգն Ադրբեջանի և Թուրքիայի մտածողության մաս է կազմում, հետևաբար պետք չէ զարմանալ, որ Ադրբեջանի ցանկացած քայլ ուղղորդվում է Թուրքիայի կողմից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը` մեկնաբանելով Իլհամ Ալիևի առաջ քաշած այն թեզը, որ Թուրքիան պետք է ներգրավվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

«Բավականին երկար ժամանակ է, որ Ադրբեջանն իր արտաքին քաղաքական բոլոր ձեռնարկումները կոորդինացնում է Թուրքիայի հետ, ավելին` թուրքական գաղտնի ծառայությունները, հետախուզական, արտաքին քաղաքական-վերլուծական կենտրոններն են, որ ուղղորդում և մատակարարում են Ադրբեջանի գործելաոճը։ Ադրբեջանում ցանկացած առաջարկ կամ նախաձեռնություն, ցանկացած արտաքին քաղաքական կամ ռազմական քայլ մշակվում է, քննարկվում է Թուրքիայում, հետո նոր Ադրբեջանն այդ մասին հայտարարում է»,- ասաց նա։

Նրա խոսքով` տևական ժամանակ է, որ Ալիևը և իր քարոզչամեքենան աղմկում են Մինսկի խմբի և դրա համանախագահության անարդյունավետ աշխատանքի մասին։ Այդ փաստը հիմնավորում են նրանով, թե իբր համանախագահող երկրները կողմնակալ վերաբերմունք են ցուցաբերում և աջակցում են Հայաստանին։

«Նրանց հիմնական փաստարկն այն է, որ Մինսկի խմբի համանախագահներից Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ֆրանսիան ունի հակաթուրքական դիրքորոշում և հռետորաբանություն։ Այս առումով նրանց առաջարկը հիմնավորվում է այսպես` վերականգնենք հավասարակշռությունը, որպեսզի համանախագահների ձևաչափում Ադրբեջանն էլ ունենա աջակից պետություն»,- պարզաբանեց Քեռյանը։

Հայկական զինուժը կրկին թուրքական «Բայրաքթար» է ոչնչացրել. տեսանյութ

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով եռակողմ հանդիպման մասին, նշել էր, որ շատ բան կախված է օրակարգից և պնդել, որ Թուրքիան պետք է ներգրավվի ղարաբաղյան կարգավորման գործընթացում։

184
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ինչ է Անկարան հասկացնում Մոսկվային, և որ դեպքում ՌԴ–ն ռազմական օգնություն կտրամադրի ՀՀ–ին
Արցախում զոհվել է Ալեքսանդր Նեչաևը` մոլոկանների Լերմոնտովո գյուղից
Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը հայերի նկատմամբ
զինծառայող

Արծրուն Հովհաննիսյանն առաջնագծում տիրող իրավիճակը ներկայացրեց քարտեզի տեսքով. լուսանկար

677
(Թարմացված է 22:20 24.10.2020)
Նկարում հարավային և հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից ժամանակավոր զբաղեցրած տարածքներն են
Интерактивная карта военных действий Карабаха
Նկարում հարավային և հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից ժամանակավոր զբաղեցրած տարածքներն են
677
թեգերը:
քարտեզ, Արծրուն Հովհաննիսյան, Արցախ