Վարդան Ոսկանյան

Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը. Ոսկանյան

553
(Թարմացված է 22:40 27.09.2020)
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիային և հատկապես Իրանի դիրքորոշմանը, առավել ևս, որ մարտական գործողություններն ընթանում են Իրանի հետ սահմանի հարևանությամբ։ 
Ոսկանյան. «Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը»

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` Բաքվի բռնապետական վարչակարգի սանձազերծած ագրեսիան անհանգստացնում է Իրանին, քանզի վերջինս սահմանակից է հակամարտության գոտուն և ըստ էության ոտնահարվում են նաև Իրանի անվտանգային շահերը։

«Եթե հետևենք իրանական մամուլին, որտեղ շատ ակտիվորեն աշխատում են տելեգրամյան ալիքները տարածում են հայկական պաշտոնական տեղեկատվությունը` կատարելով չափազանց հետաքրքիր շեշտադրումներ։ Մասնավորապես նույն տելեգրամյան ալիքների տեղեկատվության մեջ «ադրբեջանական հանրապետություն» եզրույթը չի կիրառվում, այլ օգտագործվում է «Բաքվի վարչախումբ» եզրույթը, ինչը հստակ ցուցիչն է բարեկամական կապերի, որոնք առկա են հայաստանյան իրանագիտական դպրոցի ու իրանցի գործընկերների միջև»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետը։

Ոսկանյանի կարծիքով` իրանական կողմին ամենևին ձեռնտու չէ, որ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու երկայնքով մեկ Ադրբեջանը ստանա որևէ առավելություն, որովհետև դա ուղղակիորեն կխաթարի Իրանի անվտանգությունը։

Ադրբեջանցիները կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ԱԱԾ-ն հորդորում է զգոն լինել

Ըստ նրա` արդեն իսկ կան որոշակի լուրեր, որ ադրբեջանական կողմը փորձում է ներազդել Իրանի հյուսիսի թուրքալեզու բնակչության վրա և դեռ չճշգրտված տեղեկությունների համաձայն`  փորձ է արվում այնտեղից հավաքագրել վարձկաններ, ինչը նույնպես խաթարում է Իրանի ներքին անվտանգային միջավայրը։ 

«Իրանը պետականության հնագույն ավանդույթներ ունեցող երկիր է, հետևաբար իրանցիները ուշի–ուշով հետևում են ներկա գործընթացներին, հետևաբար մենք պետք է սերտացնենք աշխատանքները թե՛ Իրանի ԱԳՆ–ի, թե՛ այլ պատկան մարմինների հետ, որպեսզի իրանական դիրքորոշումներն ու մոտեցումները համահունչ լինեն հայկական կողմի դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Իրանագետներն էլ պատրաստ են իրենց ողջ ունեցած ներուժն ու հնարավորություններն ի սպաս դնել մեր պետությանը»,– նշեց Ոսկանյանը։

Իրանագետի գնահատմամբ` իրանցիները հռետորաբանության մակարդակում փորձելու են պահպանել հավասարակշռություն, սակայն տեղեկատվական տիրույթում վարելու են հայամետ քաղաքականություն, որպեսզի թուրքական ներգրավվածությունն այդ դաշտում հասցվի նվազագույնի։

Ոսկանյանի խոսքով`ուղղակի թշնամանք կդիտվի Իրանի դեմ նաև այն, որ թուրքական ներգրավվածություն իր մասին զգացնել տա նաև Նախիջևանի հատվածում, որն Իրանի անվտանգության համար պարզապես կենսական գոտի է։

 

553
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Պատերազմ, Ադրբեջան, Արցախ, Վարդան Ոսկանյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1704)
Ըստ թեմայի
«Գնալու ենք այդ հարցը վերջնական լուծելու». ՀՅԴ–ականները կազմ–պատրաստ սպասում են հրամանի
Բոլոր փաստերը կհավաքենք ու կներկայացնենք. ինչպես է իրականում Ադրբեջանը հարձակումը սկսել
Դավիթ Տոնոյանը Մոսկվա չի մեկնել. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հերքում է լուրը
Արցախի պաշտպանության բանակն առաջնագծից տեսանյութ է հրապարակել
Գևորգ Հայրապետյան

Ինչ անել ադրբեջանցի հաքերների զոհը չդառնալու համար. խորհուրդ է տալիս Հայրապետյանը

94
(Թարմացված է 18:13 27.10.2020)
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է թշնամու կողմից իրականացվող ևս մեկ վտանգավոր գործունեությանը, որ կարող է վտանգի ենթարկել անձնական տվյալները:
Ինչ անել ադրբեջանցի հաքերների զոհը չդառնալու համար. խորհուրդ է տալիս Հայրապետյանը

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մոնիթորինգի արդյունքում պարզել է, որ ադրբեջանցի հաքերներին հաջողվել է կոտրել Հայաստանի մասնավոր սեկտորի մի քանի տեսանկարահանող սարքեր և տեսագրությունը տեղադրել Youtube-ում: Խոսքը բնակարանների տեսախցիկների և մի քանի տնտեսվարողների տեսանկարահանող սարքերի մասին է:

«Այսինքն` նրանք կարողացել են մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկների հասանելիություն ստանալ, քանի որ դրանք բավականաչափ պաշտպանված չեն»,- Sputnik Արմենիային ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ տեսախցիկներ ունեցողները պետք է պաշտպանության համապատասխան միջոցառումներ իրականացնեն` ընտրելով ապահով գաղտնաբառ: Եթե ինքնուրույն հնարավոր չէ ապահովել տեսահսկման համակարգերի անվտանգությունը, ապա պետք է դիմել համապատասխան մասնագետների, իսկ եթե չկա օգտագործման խիստ անհրաժեշտություն, ճիշտ կլինի որոշ ժամանակով անջատել սարքերը։

Հայրապետյանը զգոնության կոչ արեց և ասաց, որ տեսահսկման համակարգերին միջամտություն նկատելու դեպքում անհապաղ պետք է տեղեկացնել իրենց գործակալությանը և իրավապահ մարմիններին:

Ինչպես տարբերել թացը չորից, կամ ինչ պետք է իմանան հայերը պատերազմի ժամանակ

94
թեգերը:
հաքեր, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ հաքերները կոտրել են Իլհամ Ալիևի պաշտոնական կայքը
Ադրբեջանական 13 հեռուստաալիքով հայկական տեսանյութ է ցուցադրվել
Ինչպես պաշտպանել Facebook-յան էջերն ադրբեջանական հարձակումներից. կարևոր կանոններ
Թևան Պողոսյան

Պետք է ամեն ինչ անենք, որ ժնևյան բանակցություններին ներկայանանք որպես օրակարգ թելադրող

564
(Թարմացված է 00:23 27.10.2020)
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ կարելի է ակնկալել հոկտեմբերի 29-ին նախանշված ժնևյան հանդիպումից։
Թևան Պողոսյան_26.10.2020

Թևան Պողոսյանի դիտարկմամբ` հրադադարին առնչվող խնդիրն Ադրբեջանում կապված է իրենց չավարտված ծրագրերի հետ, որովհետև Էրդողանն ու Ալիևը կամ ավելի շուտ Էրդողանն Ալիևին պարտադրելով բոլորովին այլ նպատակներ է հետապնդում, ուստի ձևավորված ճնշումների այս շրջանակում հակառակ կողմը փորձում է պարզապես ապացուցել, թե իրենք են որոշումներ կայացնողը։

«Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է հասկանան, որ տարբեր ժամանակներում իրենց դիվանագիտական գործիքակազմը կիրառելիս, որոնք առանձին վերցրած բխել են նաև իրենց շահերից, այդուհանդերձ առաջին օրից բաց են թողել կենսական խնդիրները, մինչդեռ Թուրքիան ներգրավվելով հակամարտության մեջ` այսօր ինքնուրույն որոշումներ է կայացնում։ Համանախագահող երկրները պետք է կարողանան իրական հողի վրա օգտագործել արդյունավետ գործիքակազմ` լինի տնտեսական պատժամիջոցների տեսքով, թե ռազմական պարտադրանքի միջոցով»,– նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։

Պողոսյանի կարծիքով` նույնիսկ հոկտեմբերի 19-ին, երբ ՄԱԿ–ում եղան քննարկումներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրները, որոնք նախապես քննարկել ու ձևավորել էին միասնական մոտեցում, չկարողացան իրենց որոշումն անցկացնել, ինչը վկայում է այն մասին, որ նրանք այլևս չպետք է առաջնորդվեն լոկ հայտարարություններով։

«ԱՄՆ–ն կարող է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, եթե ներկա պահին իր շահերից ձևավորվեն այլ մոտեցումներ, սակայն այսօրվա դրությամբ նույն ԱՄՆ–ն հաշվի առնելով նախընտրական ժամանակաշրջանը` ցույց է տալիս, որ իր ներդրած բաժինը բավարար չի եղել։ Իրենք պետք է իրենց հարց տան` արդյո՞ք իրենք չեն ցանկացել իսկապես օգտագործել այն գործիքակազմը, որն անշուշտ կսաստեր Թուրքիային, թե՞ պարզապես սխալ են հաշվարկել Թուրքիայի իրական մղումները։ Սա վերաբերում է նաև Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներին։ Նրանք երեքն էլ պետք է հենց իրենց հարց տան` արդյո՞ք ճիշտ են եղել իրենց հաշվարկները, թե՞ ներդրված ջանքերը բավարար չեն եղել»,– նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարելի է ակնկալել հոկտեմբերի 29-ին Ժնևում Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների ու Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից` Պողոսյանն ընդգծում է, որ մինչև այդ հանդիպումը մենք ազգովի բռունցք դարձած պետք է ամեն ինչ անենք տնտեսական, սոցիալական, դիվանագիտական ասպարեզներում և իհարկե մարտի դաշտում, որպեսզի բանակցությունների սենյակ մտնենք որպես օրակարգ թելադրող։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

564
թեգերը:
Ադրբեջան, Թևան Պողոսյան, հրադադար, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Շփման նոր գիծը գծվում է պատերազմում, կամ բանակցությունների բովանդակային կողմը մշուշոտ է
Ղարաբաղյան հակամարտությունը միայն խաղաղ կարգավորում կարող է ունենալ. Պեսկով
Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները. Արցախի նախագահ
Թշնամին հրադադարը խախտեց խաղաղ բնակավայրերում. Մարտունու վրա կիրառվել է ռազմական ավիացիա
Ռեջեփ Թայիփ Էրդողան

«Նա ցանցառի մեկն է». ֆրանսիական Charlie Hebdo–ն պատկերել է Էրդողանի ծաղրանկարը. լուսանկար

68
(Թարմացված է 00:10 28.10.2020)
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի ղեկավարին խորհուրդ էր տվել զբաղվել իր հոգեկան առողջության խնդիրներով։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը պատկերել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը։ Այն հայտնվել է ամսագրի Twitter-ի էջում։

Ծաղրանկարում Էրդողանը կիսամերկ նստած է բազկաթոռին։ Նրա մի ձեռքում խմիչք է, իսկ մյուսով բարձրացնում է կնոջ զգեստը։ Ծաղրանկարի տակ գրված է. «Անձնական կյանքում Էրդողանը լավ էլ ցանցառի մեկն է»` նկատի ունենալով, որ թուրքական ղեկավարի իսլամի և հավատքի մասին խոսքերը զուտ խոսքեր են։

Փարիզի ահաբեկչություններից հետո Charlie Hebdo-ն հայտարարություն է տարածել

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի ղեկավարին խորհուրդ էր տվել զբաղվել իր հոգեկան առողջությամբ։ Դրանից հետո երկու երկրների հարաբերությունները սրվել էին, և Ֆրանսիան Թուրքիայից հետ էր կանչել իր դեսպանին։

68
թեգերը:
ծաղրանկար, ամսագիր, Ֆրանսիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ըստ թեմայի
Խաղաղությունը պարտադրում են, կամ ինչպես կարող է Մոսկվան ճնշել Բաքվին և Անկարային
Պուտինը Էրդողանին իր մտահոգությունն է հայտնել Արցախում կռվող ահաբեկիչների վերաբերյալ