Тарон Ованнисян

Խաղաղ բնակավայրերի հրետակոծումը վկայում է, որ Ադրբեջանը նախապատրաստվել էր ագրեսիային

67
(Թարմացված է 17:03 27.09.2020)
«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե որքան նախապատրաստված է եղել ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ։
Հովհաննիսյան. «Մի շարք փաստեր վկայում են Ադրբեջանի նախապատրաստված ագրեսիայի մասին»

Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ` նախապատրաստական աշխատանքների մասին են վկայում մի քանի փաստեր ու հանգամանքներ. նախ` թուրքական պետական հեռուստաընկերության լրագրողները վաղ առավոտյան արդեն սահմանագծի այն հատվածում էին, որտեղից Ադրբեջանը սկսել էր իր հարձակողական գործողությունները, և անհնար է, որ ցանկացած պարագայում կես ժամվա ընթացքում Թուրքիայից պետական հեռուստաընկերության նկարահանող խումբ հասներ Ադրբեջան, առավել ևս, որ  հարևան երկրում մշտական հիմունքներով թուրքական թղթակցություն ներկայացված չէ։ 

«Մյուս հանգամանքն այն է, որ հարվածներ են եղել հրանոթներով ու անօդաչու թռչող սարքերով Արցախի խաղաղ բնակավայրերի, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ, ինչի արդյունքում խաղաղ բնակչության շրջանում ունենք զոհեր։ Սա նույնպես վկայում է նախապատրաստված հարձակման մասին»,– նշում է վերլուծաբանը։

Տարոն Հովհաննիսյանի կարծիքով` մյուս հանգամանքն այն է, որ շուրջ մեկ շաբաթ շարունակ Ադրբեջանի նախագահն անընդհատ ապատեղեկատվական քարոզչություն էր իրականացնում` փորձելով նախահարձակ լինելու մեղքը բարդել հայկական կողմերի վրա։ Ըստ Հովհաննիսյանի` փաստն այն է, որ Տավուշի սահմանին տեղի ունեցած սադրանքի հետևանքները Բաքվում շատ ծանր են տանում, առավել ևս, որ դրանից հետո Ադրբեջանում առաջացան լուրջ ներքաղաքական խնդիրներ ու ճգնաժամ։

Արցախն իրացնում է ինքնապաշտպանության իր անքակտելի իրավունքը. ԱՀ ԱԳՆ

«Այդ ամենից հետո Իլհամ Ալիևը կոշտացրեց հռետորաբանությունը և նույնիսկ հայտարարեց բանակցություններից հրաժարվելու մասին, մինչդեռ հայկական կողմից միշտ հնչել է կառուցողական դիրքորոշում և բանակցությունները շարունակելու պատրաստակամություն։ Մենք տեսանք նաև, որ թուրք–ադրբեջանական զորավարժություններից հետո թուրքական որոշ ստորաբաժանումներ մնացին Ադրբեջանում, ինչը նույնպես պատահական չէր»,– նշում է վերլուծաբանը։

Տարոն Հովհաննիսյանի գնահատմամբ` Ադրբեջանում համացանցը փակելու որոշումը պայմանավորված է նրանով, որպեսզի թույլ չտան այնպիսի տեղեկատվության տարածումը, որն արդեն ապացուցում է, թե ինչպես է Արցախի պաշտպանական բանակը ոչնչացնում ադրբեջանական զինտեխնիկան կամ ինչպես է անցնում հակահարձակման։

Կայացել է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստը

67
թեգերը:
Արցախ, հայ-ադրբեջանական, Տարոն Հովհաննիսյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1366)
Ըստ թեմայի
Արցախն իրացնում է ինքնապաշտպանության իր անքակտելի իրավունքը. ԱՀ ԱԳՆ
«Բոլորս զինվոր ենք ու հաղթանակն էլ մերն է լինելու»․ Արթուր Ալեքսանյան
Աննա Հակոբյանն Արցախում է
Սուրեն Սարգսյան

Ովքեր են մեր բարեկամները, ովքեր` թշնամիները, կամ ինչու Վաշինգտոնից կարևոր մեսիջներ չկան

179
(Թարմացված է 21:47 19.10.2020)
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին, որում վերջինս նշել  էր, որ կաշխատեն Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որոշ ուղղություններով:
«Վաշինգտոնից կարևոր մեսիջներ չենք լսում, ինչը զարմանալի է». Սարգսյան

ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում այն ազդեցությունը չունի, ինչ որ ուներ ժամանակին: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ընթացող պատերազմական գործողությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:

«ԱՄՆ-ն չունի այն ազդեցությունը և ազդեցության այն մեխանիզմները, ինչը, օրինակ, ՌԴ-ն: Կարծում եմ՝ ԱՄՆ-ն որպես ՄԽ համանախագահ` իր հնարավորությունները կամ աջակցությունը փոխանցել է Մոսկվային, որպեսզի Մոսկվան ավելի ակտիվ զբաղվի խնդրի խաղաղ կարգավորմամբ կամ բանակցությունների սեղանի շուրջ կողմերին նստեցնելով»,- ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ պասիվությունը պայմանավորված է նաև առաջիկա  ընտրական գործընթացներով, որոնք բավականին լուրջ պայքար են ենթադրում:

Ինչ վերաբերում է այս օրերին ԱՄՆ տարբեր նահանգներում հայ համայնքի կողմից կազմակերպվող բազմահազարանոց բողոքի ակցիաներին, ապա դրանք, ըստ քաղաքագետի, միտված են ճնշում գործադրելու վարչակազմի վրա՝ Հայաստանի և Արցախի հարցում առավել բարենպաստ քաղաքական գիծ որդեգրելու համար, բայց չեն կարող էական ազդեցություն ունենալ հակամարտության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման հարցում:

«Համայնքն իր առջև խնդիր է դրել  նախ հանրային իրազեկման մեծ արշավներ իրականացնել և ստիպել, որ առաջադեմ լրատվամիջոցները հնարավորինս անդրադառնան խնդրին և օբյեկտիվորեն լուսաբանեն այն: Նաև յուրահատուկ ճնշում է գործադրվում օրենսդիր իշխանության ներկայացուցիչների վրա, որպեսզի նրանք  էլ իրենց հերթին ճնշում գործադրեն վարչակազմի վրա: Համայնքը մասքիմալ համախմբված է և բավականին ակտիվ աշխատում է, որ հայանպաստ բանաձևեր ընդունվեն Կոնգրեսում, որոնք էլ ինչ-որ ձևով կազդեն վարչակազմի քաղաքականության վրա»,- նշեց Սարգսյանը:

Կտրուկ բեկում մտցնել Արցախի իրադարձություններում. ՀՅԴ անդամները հանդիպել են ԼՂՀ նախագահին

Քաղաքագետի դիտարկմամբ՝ պատերազմական գործողությունների ֆոնին աշխարհի լռությունն ու անտարբերությունը տեղաշարժելու համար մեր դիվանագիտությունը պետք է ավելի ակտիվ գործի և նաև կողմնորոշվի, թե մենք ինչ ենք ուզում աշխարհից, ինչ է ուզում աշխարհը մեզանից, ովքեր են մեր ընկերներն ու բարեկամները, և ովքեր` մեր թշնամիները: Միայն այս ամենը հստակեցնելու  դեպքում աշխարհի հետ մեր շփումներն առավել քան երբևէ` կլինեն արդյունավետ: 

Նշենք, որ ԱՄՆ–ն ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահող երկրներից մեկն է։

Հիշեցնենք՝ առավոտյան Նևադայում իր ընտրազանգվածի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել էր նաև արցախա-ադրբեջանական հակամարտությանը, նշել, որ ԱՄՆ-ն կաշխատի որոշ ուղղություններով և հավելել, որ նախանձում է հայերին, քանի որ նրանք հզոր ոգի ունեն և սիրում են իրենց երկիրը։

Լավրովը նշել է, որ փորձում են Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմ ստեղծել

179
թեգերը:
Դոնալդ Թրամփ, ԱՄՆ, Ղարաբաղյան հակամարտություն, Սուրեն Սարգսյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1366)
Ըստ թեմայի
Մերկելը խոսել է Փաշինյանի հետ, աջակցել Պուտինի, Մակրոնի և Թրամփի համատեղ հայտարարությանը
Թրամփն Ադրբեջանին պետք է ասի, որ չի հանդուրժի ռազմական գործողություններ Ղարաբաղում. Բայդեն
«Կաշխատենք ինչ-որ ուղղություններով». Թրամփն իր ելույթում անդրադարձել է հայերին
Կարեն Վերանյան

Ինչպես կավարտվեն Թուրքիային ՆԱՏՕ–ից հեռացնելու գործողությունները

401
Ռազմական փորձագետ Կարեն Վերանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՆԱՏՕ–ից Թուրքիային դուրս մղելու խնդրին և այն հարցին, թե այդ երկրի ծավալապաշտական, ագրեսիվ քաղաքականությունն ինչպես կարող է ազդել դաշինքի անդամ երկրների հետ փոխհարաբերությունների վրա։
Վերանյան. «ՆԱՏՕ–ն խրախուսում է Էրդողանին, որ անկաշկանդ իրականացնի նեոօսմանյան հավակնությունները»

Հանրապետական Թալսի Գաբբարդի նախաձեռնությամբ ԱՄՆ–ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ է ներկայացվել բանաձև` Թուրքիային ՆԱՏՕ–ից հեռացնելու պահանջով, և կոչ է արվում այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնել դաշնակիցների հետ։

   

Կարեն Վերանյանի դիտարկմամբ` առկա գործընթացները, որոնք ուղղված են Թուրքիայի և մասնավորապես Էրդողանի ապակառուցողական քաղաքականությունը զսպելուն կամ հակազդելուն, ըստ էության շատ կարևոր են և լավ կլինի, որ դրանցում ներգրավվեն առաջատար երկրները, միջազգային ասպարեզում գործող հիմնական խաղացողները։ Այդուհանդերձ Կարեն Վերանյանը համոզված չէ, որ այդ գործողությունները կհանգեցնեն կտրուկ փոփոխությունների, և առաջիկայում Թուրքիային կհեռացնեն ՆԱՏՕ–ից։

«Որքան էլ Թուրքիան փորձի այս կամ այն տարածաշրջանում զորքեր տեղակայել և խնդիրներ առաջացնի միջազգային անվտանգության համակարգում` փորձելով տարածել իր ազդեցության շրջանակներն ու ընդլայնել հնարավորությունները, այդուհանդերձ Արևմուտքում և հատկապես ԱՄՆ–ում փորձում են դեռևս շարժվել այն տրամաբանությամբ, որ կարելի է խաղարկել թուրքական խաղաթուղթը»,– նշում է ռազմական փորձագետը։

Կարեն Վերանյանի կարծիքով` ՆԱՏՕ–ն որպես միջազգային ռազմաքաղաքական կառույց, ըստ էության խրախուսում է Թուրքիային և անձամբ Էրդողանին, որպեսզի վերջինս շատ անկաշկանդ իրականացնի իր նեոօսմանյան հավակնությունները։ Այդուհանդերձ Վերանյանն ընդգծում է, որ հյուսիսատլանտյան  դաշինքում ոչ բոլորն են ոգևորված Էրդողանի ծրագրերից, բայցևայնպես թեկուզ կառույցի եվրոպական հատվածի կողմից սահմանված հատվածական իրավաքաղաքական կամ տնտեսական պատժամիջոցները բավարար չեն, որպեսզի Թուրքիան դառնա ավելի անվտանգ և վստահելի գործընկեր։ 

«Անհրաժեշտ են համակարգված, կոնսոլիդացված շահերի ներգրավմամբ շատ հստակ քայլեր` համաձայնեցված թե՛ եվրոպական, թե՛ ամերիկյան ճակատում, որպեսզի հնարավոր լինի Թուրքիային զսպել, հետևաբար հատվածական պատժամիջոցների սահմանումը որևէ կերպ էական ազդեցություն չի ունենա Էրդողանի վարքագծի վրա»,– նշում է ռազմական փորձագետը։

Լսելի չէ ՆԱՏՕ-ի ձայնը, բավականաչափ լսելի չէ Եվրամիության ձայնը. Սարգսյանը` պատերազմի մասին

Կարեն Վերանյանի գնահատմամբ` Արևմուտքը լուռ համաձայնությամբ հետևում է, թե Էրդողանն ինչպես է միջամտում տարբեր երկրների ներքին գործերին` խախտելով նրանց տարածքային ամբողջականությունն ու ռազմական գործողություններ հրահրելով։

401
թեգերը:
Թուրքիա, ՆԱՏՕ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1366)
Ըստ թեմայի
Թուրքիան ունի՞ կանաչ լույս ՆԱՏՕ-ից. ՀՀ նախագահը հարց է հղում դաշինքի անդամ երկրներին
ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցն արդեն ռազմական տիրույթում չէ. Մելիքյանը` Վրաստանի մասին
Հունաստանն ու ՆԱՏՕ-ն դատապարտել են Արցախում պատերազմ հրահրող արտաքին ուժերի միջամտությունը
Հրետանի

Հերոս հրետանավորները. նրանք անում են ավելին, քան հնարավոր է պատկերացնել

0
Շարքային զինծառայողներից մինչև փորձառու զինվորականներ. այս պատերազմում աներևակայելի հերոսությունների մասին պատմություններն անվերջ են։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Այս պատերազմում հրետանավորներն իրականացնում են այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն եղել անգամ զորատեսակի պատրաստության ծրագրերով: Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը նշում է՝ այս պատերազմի արդյունքների վերլուծությունների մեջ առանձնահատուկ բարձր գնահատականներ են տրվելու հենց հրետանավորների գրագետ գործողություններին:

«Նորօրյա հերոսներ» շարքում այս անգամ ՊԲ-ն ներկայացնում է հերոս հրետանավորներից մի քանիսին։

Դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Հակոբյանն իր ենթակաների հետ, ի թիվս բազմաթիվ այլ հաջողված գործողությունների, հոկտեմբերի 7-ին խոցել են թշնամու 1 Տ-90 տանկ: Արսեն Հակոբյանը ներկայացված է «Մարտական ծառայություն» մեդալի: «Տրոպա» և այլ հատուկ միջոցներ օգտագործելով` մարտական դիրքը գրավել փորձող թշնամական ուժերին հաջողությամբ դիմագրավելու և համառ գործողությունների շնորհիվ կասեցնելու համար նույն կարգի մեդալի է ներկայացվել շարքային Վաչագան Մովսիսյանը։

«Հակառակորդի դիրքեր գրավելու, թշնամական մեծ քանակությամբ կենդանի ուժ, զենք-զինամթերք ու սպառազինություն ոչնչացնելու համար «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգևատրվեն սերժանտ Տիգրան Գրիգորյանը, սերժանտ-պայմանագրային Սևակ Աթայանը, կրտսեր սերժանտներ Գևորգ Աթանեսյանը, Սևադա Սիրունյանն ու Դավիթ Ասոյանը, շարքային-պայմանագրային Տիգրան Բաղդասարյանը, ավագ լեյտենանտ Գևորգ Աթանեսյանը, պայմանագրային զինծառայող Սևադա Հովսեփյանը, շարքայիններ Ռազմիկ Մադաթյանը, Կառլեն Առաքելյանը, Ռուբեն Գևորգյանը, Նարեկ Ավետիսյանը, Սամվել Բաբայանը, կապիտաններ Սերոբ Մելքոնյանն ու Ալեքսանդր Ավագիմյանը, ավագ լեյտենանտ Զոհրաբ Գաբրիելյանը»,- տեղեկացնում են ՊԲ-ից:

Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 19-ին, հայկական Զինված ուժերը տոնում էր Հրթիռահրետանային զորքերի օրը։

0
թեգերը:
հերոս, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, պարգևատրում, մեդալ, հրետանի