Հայ զինծառայող

Բլե՞ֆ, թե՞ պատերազմի նախապատրաստություն. Ադրբեջանում զորահավաքներ են

1917
​Եկեք անկեղծ լինենք։ Հայ-ադրբեջանական զինված հակամարտության վտանգը, ինչպես միշտ, պահպանվում է, սակայն, ինչպես միշտ էլ, շատ դժվար է ասել՝ արդյոք ռազմական գործողություններն իրոք կվերսկսվեն։
Ադրբեջանցիներին կանչում են զորահավաքների, բայց փորձագետները չեն կարծում, թե դա լայնածավալ պատերազմին նախապատրաստվելու նշան է

Ինչու եմ այս թեմային անդրադառնում։ Ադրբեջանում, ըստ տարբեր լրատվամիջոցների, սկսվել է պահեստայինների անսպասելի հավաքագրումը և նույնիսկ ամենագնաց մեքենաներն են վերցնում դրանց տերերից և ուղարկում բանակի կարիքների համար։ Սակայն էստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ եթե ուզում ես անսպասելիորեն հարձակվել հակառակորդի վրա, արդյոք սկսում ես այդ հարձակման ակնհայտ նախապատրաստումը, թե՞ այս ամենը պարզապես բլեֆ է, հանրության աչքին թոզ փչելու փորձ։

​Նախ այն մասին, թե ինչ է իրականում կատարվում Ադրբեջանում։ ԲիԲիՍի-ի թղթակիցը Բաքվից հաղորդում է կոնկրետ դեպքի մասին։ Պարզապես մեջբերեմ։ Երկուշաբթի օրը Ֆուադ անունով քաղաքացուն, որը 20 տարի առաջ ծառայել էր բանակում, զանգահարել են զինկոմիսարիատից և առաջարկել ներկայանալ՝ ուղղակի գրանցվելու համար։ Ֆուադի կինը՝ Սևդան պատմում է՝ «Նա գնաց զինկոմիսարիատ և անհետացավ։ Մինչև կեսգիշեր չգիտեի ինչ անել, տեղս չէի գտնում։ Վերջապես ամուսինս զանգահարեց և ասաց, որ իրեն տանում են հավաքի։ Սկզբից ասաց՝ ընդամենը 15 օրով են տանում, բայց հետո ուրիշի հեռախոսից զանգահարեց, ասաց, որ իրենը վերցրել են և հայտնեց, որ երկու ամսով են տանում», բրիտանական լրատվամիջոցին պատմել է Ֆուադի կինը։

Ինչպիսին էր կյանքն առանց անձնագրերի, կամ պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում

​Անկեղծ ասեմ՝ միգուցե զարմանայի, եթե չլիներ սեփական փորձս։ Ախր տարիներ առաջ, երբ նոր էի զորացրվել Խորհրդային բանակից, նման բան ինձ հետ էլ է պատահել։ Կանչեցին զինկոմիսարիատից, ասացին գնում ենք Կիրովական մի քանի ժամով, այնտեղ կհանդիպեք հրամանատարներրի հետ ու անմիջապես էլ հետ կգաք Երևան։ Պահեցին Կիրովականում 15 օր։ Այն ժամանակ բջջային էլ չկար, որ ծնողներիս տեղեկացնեի։ Բայց չեմ ուզում խորանալ, դառնանք Բաքվում ստեղծված իրավիճակին։

Նույն ԲիԲիՍի-ն հայտնում է, որ հենց փողոցներում առգրավում են մարդկանց մեքենաները, որոնք հնարավոր է օգտագործել ռազմական նպատակներով, և տանում դրանք հատուկ կայանատեղեր։ Ներքին գործերի նախարարությունը բացատրում է՝ ոչ մի արտառոց բան էլ չկա, պարզապես ստուգելու են, թե որքանով են այդ մեքենաները համապատասխանում բանակի պահանջներին և վերադարձնելու են տերերին։ Սակայն, միևնույն է, այս ամենը հարուցել է հասարակ ադրբեջանցիների զայրույթը։ Նրանցից մեկը՝ Վագիֆը, սոցիալական ցանցերից մեկում գրել է. «Կարելի է ենթադրել, թե մեծահարուստների և բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները երթևեկում են հեծանիվներով։ Հենց նրանց շքեղ մեքենաներն առգրավեք»։

​Պաշտպանության նախարարությունն էլ է փորձում փարատել ադրբեջանցիների մտահոգությունները՝ ո'չ համընդհանուր զորահավաք է հայտարարված, ո'չ էլ ռազմական դրություն։ Որևէ արտառոց բան չի կատարվում, սովորական հավաքներ են, որտեղ պահեստազորայինները կատարելագործում են իրենց ռազմական հմտությունները։ Սակայն դիտորդները փաստում են, որ այս ամենը սկսվել է այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե Հայաստանը պատրաստվում է հարձակում գործել։ Շատ դժվար է պատկերացնել, թե ինչու պիտի հայկական կողմը որոշի լայնածավալ ռազմական գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ։ Այսինքն՝ նպատակը որն է, եթե Արցախի շուրջ անվտանգության գոտի է ստեղծված և սահմանում ամեն ինչ արվում է այսպես կոչված շփման գիծն ամրապնդելու և ժամանակակից սարքերով և տեխնիկայով այն հագեցնելու համար։

«Եթե չկարողանամ ուղեղիս գործունեությունը խթանող հաբեր գնել, հիմար էլ կմնա՞մ». Դուլյան

​Ինչ են ասում փորձագետները։ Անգլիացի քաղաքագետ Լոուրենս Բրոերսը, որն ուսումնասիրում է կովկասյան հակամարտությունները, այսպիսի կարծիք է հայտնել. «Լայնամաշտաբ պատերազմ չի ուզում ո'չ Ադրբեջանը, ո'չ էլ Հայաստանը։ Այն, ինչ կատարվեց 2016 թվականին, հետո էլ այս տարվա հուլիսին, ապացուցում է, որ սահմանին առկա բնական պայմանները՝ լեռնային լանդշաֆտը, ինչպես նաև ենթակառուցվածքները, լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորություն չեն տալիս։ Տեղական նշանակության փոքր առճակատումներն, իհարկե, չեն բացառվում, բայց պատերազմ՝ հազիվ թե», կարծում է բրիտանացի փորձագետը։

1917
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Պատերազմ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (249)
Ըստ թեմայի
Ինքներդ ձեզ այդքան լուրջ մի ընդունեք. էլ ինչ խորհուրդ են տվել բրիտանացիները
Ինչ ուզում են՝ թող անեն. եվրոպացիները կրկին փակել են սահմանները
Ցանկանում եք ճշմարտությո՞ւնն իմանալ՝ գնացեք Բարբադոս
Սուրեն Սարգսյան

Ովքեր են մեր բարեկամները, ովքեր` թշնամիները, կամ ինչու Վաշինգտոնից կարևոր մեսիջներ չկան

180
(Թարմացված է 21:47 19.10.2020)
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին, որում վերջինս նշել  էր, որ կաշխատեն Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որոշ ուղղություններով:
«Վաշինգտոնից կարևոր մեսիջներ չենք լսում, ինչը զարմանալի է». Սարգսյան

ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում այն ազդեցությունը չունի, ինչ որ ուներ ժամանակին: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ընթացող պատերազմական գործողությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:

«ԱՄՆ-ն չունի այն ազդեցությունը և ազդեցության այն մեխանիզմները, ինչը, օրինակ, ՌԴ-ն: Կարծում եմ՝ ԱՄՆ-ն որպես ՄԽ համանախագահ` իր հնարավորությունները կամ աջակցությունը փոխանցել է Մոսկվային, որպեսզի Մոսկվան ավելի ակտիվ զբաղվի խնդրի խաղաղ կարգավորմամբ կամ բանակցությունների սեղանի շուրջ կողմերին նստեցնելով»,- ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ պասիվությունը պայմանավորված է նաև առաջիկա  ընտրական գործընթացներով, որոնք բավականին լուրջ պայքար են ենթադրում:

Ինչ վերաբերում է այս օրերին ԱՄՆ տարբեր նահանգներում հայ համայնքի կողմից կազմակերպվող բազմահազարանոց բողոքի ակցիաներին, ապա դրանք, ըստ քաղաքագետի, միտված են ճնշում գործադրելու վարչակազմի վրա՝ Հայաստանի և Արցախի հարցում առավել բարենպաստ քաղաքական գիծ որդեգրելու համար, բայց չեն կարող էական ազդեցություն ունենալ հակամարտության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման հարցում:

«Համայնքն իր առջև խնդիր է դրել  նախ հանրային իրազեկման մեծ արշավներ իրականացնել և ստիպել, որ առաջադեմ լրատվամիջոցները հնարավորինս անդրադառնան խնդրին և օբյեկտիվորեն լուսաբանեն այն: Նաև յուրահատուկ ճնշում է գործադրվում օրենսդիր իշխանության ներկայացուցիչների վրա, որպեսզի նրանք  էլ իրենց հերթին ճնշում գործադրեն վարչակազմի վրա: Համայնքը մասքիմալ համախմբված է և բավականին ակտիվ աշխատում է, որ հայանպաստ բանաձևեր ընդունվեն Կոնգրեսում, որոնք էլ ինչ-որ ձևով կազդեն վարչակազմի քաղաքականության վրա»,- նշեց Սարգսյանը:

Կտրուկ բեկում մտցնել Արցախի իրադարձություններում. ՀՅԴ անդամները հանդիպել են ԼՂՀ նախագահին

Քաղաքագետի դիտարկմամբ՝ պատերազմական գործողությունների ֆոնին աշխարհի լռությունն ու անտարբերությունը տեղաշարժելու համար մեր դիվանագիտությունը պետք է ավելի ակտիվ գործի և նաև կողմնորոշվի, թե մենք ինչ ենք ուզում աշխարհից, ինչ է ուզում աշխարհը մեզանից, ովքեր են մեր ընկերներն ու բարեկամները, և ովքեր` մեր թշնամիները: Միայն այս ամենը հստակեցնելու  դեպքում աշխարհի հետ մեր շփումներն առավել քան երբևէ` կլինեն արդյունավետ: 

Նշենք, որ ԱՄՆ–ն ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահող երկրներից մեկն է։

Հիշեցնենք՝ առավոտյան Նևադայում իր ընտրազանգվածի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել էր նաև արցախա-ադրբեջանական հակամարտությանը, նշել, որ ԱՄՆ-ն կաշխատի որոշ ուղղություններով և հավելել, որ նախանձում է հայերին, քանի որ նրանք հզոր ոգի ունեն և սիրում են իրենց երկիրը։

Լավրովը նշել է, որ փորձում են Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմ ստեղծել

180
թեգերը:
Դոնալդ Թրամփ, ԱՄՆ, Ղարաբաղյան հակամարտություն, Սուրեն Սարգսյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Մերկելը խոսել է Փաշինյանի հետ, աջակցել Պուտինի, Մակրոնի և Թրամփի համատեղ հայտարարությանը
Թրամփն Ադրբեջանին պետք է ասի, որ չի հանդուրժի ռազմական գործողություններ Ղարաբաղում. Բայդեն
«Կաշխատենք ինչ-որ ուղղություններով». Թրամփն իր ելույթում անդրադարձել է հայերին
Կարեն Վերանյան

Ինչպես կավարտվեն Թուրքիային ՆԱՏՕ–ից հեռացնելու գործողությունները

403
Ռազմական փորձագետ Կարեն Վերանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՆԱՏՕ–ից Թուրքիային դուրս մղելու խնդրին և այն հարցին, թե այդ երկրի ծավալապաշտական, ագրեսիվ քաղաքականությունն ինչպես կարող է ազդել դաշինքի անդամ երկրների հետ փոխհարաբերությունների վրա։
Վերանյան. «ՆԱՏՕ–ն խրախուսում է Էրդողանին, որ անկաշկանդ իրականացնի նեոօսմանյան հավակնությունները»

Հանրապետական Թալսի Գաբբարդի նախաձեռնությամբ ԱՄՆ–ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ է ներկայացվել բանաձև` Թուրքիային ՆԱՏՕ–ից հեռացնելու պահանջով, և կոչ է արվում այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնել դաշնակիցների հետ։

   

Կարեն Վերանյանի դիտարկմամբ` առկա գործընթացները, որոնք ուղղված են Թուրքիայի և մասնավորապես Էրդողանի ապակառուցողական քաղաքականությունը զսպելուն կամ հակազդելուն, ըստ էության շատ կարևոր են և լավ կլինի, որ դրանցում ներգրավվեն առաջատար երկրները, միջազգային ասպարեզում գործող հիմնական խաղացողները։ Այդուհանդերձ Կարեն Վերանյանը համոզված չէ, որ այդ գործողությունները կհանգեցնեն կտրուկ փոփոխությունների, և առաջիկայում Թուրքիային կհեռացնեն ՆԱՏՕ–ից։

«Որքան էլ Թուրքիան փորձի այս կամ այն տարածաշրջանում զորքեր տեղակայել և խնդիրներ առաջացնի միջազգային անվտանգության համակարգում` փորձելով տարածել իր ազդեցության շրջանակներն ու ընդլայնել հնարավորությունները, այդուհանդերձ Արևմուտքում և հատկապես ԱՄՆ–ում փորձում են դեռևս շարժվել այն տրամաբանությամբ, որ կարելի է խաղարկել թուրքական խաղաթուղթը»,– նշում է ռազմական փորձագետը։

Կարեն Վերանյանի կարծիքով` ՆԱՏՕ–ն որպես միջազգային ռազմաքաղաքական կառույց, ըստ էության խրախուսում է Թուրքիային և անձամբ Էրդողանին, որպեսզի վերջինս շատ անկաշկանդ իրականացնի իր նեոօսմանյան հավակնությունները։ Այդուհանդերձ Վերանյանն ընդգծում է, որ հյուսիսատլանտյան  դաշինքում ոչ բոլորն են ոգևորված Էրդողանի ծրագրերից, բայցևայնպես թեկուզ կառույցի եվրոպական հատվածի կողմից սահմանված հատվածական իրավաքաղաքական կամ տնտեսական պատժամիջոցները բավարար չեն, որպեսզի Թուրքիան դառնա ավելի անվտանգ և վստահելի գործընկեր։ 

«Անհրաժեշտ են համակարգված, կոնսոլիդացված շահերի ներգրավմամբ շատ հստակ քայլեր` համաձայնեցված թե՛ եվրոպական, թե՛ ամերիկյան ճակատում, որպեսզի հնարավոր լինի Թուրքիային զսպել, հետևաբար հատվածական պատժամիջոցների սահմանումը որևէ կերպ էական ազդեցություն չի ունենա Էրդողանի վարքագծի վրա»,– նշում է ռազմական փորձագետը։

Լսելի չէ ՆԱՏՕ-ի ձայնը, բավականաչափ լսելի չէ Եվրամիության ձայնը. Սարգսյանը` պատերազմի մասին

Կարեն Վերանյանի գնահատմամբ` Արևմուտքը լուռ համաձայնությամբ հետևում է, թե Էրդողանն ինչպես է միջամտում տարբեր երկրների ներքին գործերին` խախտելով նրանց տարածքային ամբողջականությունն ու ռազմական գործողություններ հրահրելով։

403
թեգերը:
Թուրքիա, ՆԱՏՕ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Թուրքիան ունի՞ կանաչ լույս ՆԱՏՕ-ից. ՀՀ նախագահը հարց է հղում դաշինքի անդամ երկրներին
ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցն արդեն ռազմական տիրույթում չէ. Մելիքյանը` Վրաստանի մասին
Հունաստանն ու ՆԱՏՕ-ն դատապարտել են Արցախում պատերազմ հրահրող արտաքին ուժերի միջամտությունը
Մարտունի. արխիվային լուսանկար

Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի. ինչ իրավիճակ է հարավայի թևում

0
(Թարմացված է 10:41 20.10.2020)
ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար։

Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար»,–գրել է նա։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊԲ առավոտյան հաղորդել է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:

0
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, հրետակոծություն, հրետանի, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ