Նորություններն ու «Ուրիշ նորությունները»` Sputnik–ի ռադիոեթերի ուղիղ տեսահեռարձակմամբ

17
(Թարմացված է 09:04 17.09.2020)
Թեմաները` Ադրբեջանի հերթական քարոզչական մտահաղացումը չի կարող մեծ էֆեկտ ապահովել․ քաղտեխնոլոգը` ադրբեջանական ՀԴՄ-ների մասին։ Ինչպես կազմակերպել երթևեկությունը` խցանումներից խուսափելու համար. կլսենք մասնագետին։ Ինչով է պայմանավորված ոչխարի մսի արտահանման ծավալների աճը։

Լուրերի հաղորդավար` Էլմիրա Թևանյան

«Որիշ նորությունների» հաղորդավարներ` Արամ Չախոյան, Կարեն Ավետիսյան, Աննա Ապրեսովա

17
Ռուբեն Մելիքյան

Միջազգային չափորոշիչների խախտումը դարձել է թուրքական քաղաքականության գործելաոճ. Մելքոնյան

2
(Թարմացված է 19:24 18.09.2020)
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում ստեղծված թուրք–հունական լարվածությանն ու Թուրքիայի քաղաքական նկրտումներին։
Մելքոնյան. «Միջազգային չափորոշիչների խախատումն արդեն դարձել է թուրքական քաղաքական գործելաոճ»

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ`քաղաքակիրթ աշխարհը հերթական անգամ բախվել է թուրքական նկրտումների դրսևորմանը և թուրքական քաղաքական գործելաոճին, որի սովորական մեթոդներից է միջազգային չափորոշիչների խախատումը, այլ պետությունների շահերի ու տարածքային ամբողջականության, սահմանների հանդեպ հարգանքի բացակայությունը, ինչպես նաև այնպիսի վիճակի ստեղծումը, որի պարագայում կկարողանա ավելի շատ մանևրել` իր քողարկված նպատակներն իրականացնելու համար։


«Թուրքիան վերջին շրջանում ակտիվացրել է իր քաղաքականությունը ծովային տարածքում` առաջ քաշելով մի նոր տեսություն, այսպես կոչված «Ծովային հայրենիքի» տեսությունը, հետևաբար հայտարարել է, որ Միջերկրական ծովում իր իրավունքներն ու իրավասությունները շատ ավելին են, քան ամրագրված են տարատեսակ պայմանագրերով, և այդ կապակցությամբ բերում է հիմնավորումներ` նշելով, որ Հունաստանին պատկանող կղզիների հարակից ջրային տարածքը նաև կարող է օգտագործվել Թուրքիայի կողմից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Մելքոնյանի կարծիքով` Թուրքիան գծել է մի ծովային սահման, որը ոտնահարում է Հունաստանի տարածքային ամբողջականությունը, և տարածաշրջանային այս հերթական լարվածությունը ստեղծելու համատեքստում հրահրում է տարատեսակ խնդիրներ Հունաստանի հետ ծովային հատվածում ու բնական է, որ այդ երկրի օրեցօր ակտիվացող ագրեսիվ քաղաքականությունը պետք է հանդիպեր քաղաքակիրթ աշխարհի ու մեծ խաղացողների արձագանքին: 

«Քո ժամանակը լրացել է». Էրդողանը մեղադրել է Մակրոնին պատմություն չիմանալու մեջ

Թուրքագետի համոզմամբ` եվրոպական պետությունների երբեմն կոշտ արձագանքը բխում է ոչ թե հումանիզմից, համամարդկային շահերից, այլ ավելի շատ հենց իրենց շահերից, որովհետև այս անգամ թուրքական նկրտումները ուղղակիորեն արդեն խաչվում են նրանց կենսական շահերի հետ։

2
թեգերը:
Ռուբեն Մելքոնյան (թուրքագետ), Հունաստան, Թուրքիա
Ըստ թեմայի
Թուրքիայի նկրտումները Հարավային Կովկասում փոխադրվում են գործնական տիրույթ. Ոսկանյան
Թուրքիայի և Հունաստանի միջև տեղի է ունենում մինչ այժմ չտեսնված սրացում. Սաֆրաստյան
Թուրքիայի ագրեսիվ պահվածքը և Մնացականյանի այցը Եգիպտոս. Հայաստանը պետք է զգույշ լինի
Թուրքիայում փաստաբանների զանգվածային ձերբակալություններ են ընթանում
Արամ Սարգսյան

Ուր է տանում Լուկաշենկոյի մաքոքային քաղաքականությունը, և երբ Մինսկում կհանդարտվեն կրքերը

11
(Թարմացված է 17:30 18.09.2020)
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բելառուսում տեղի ունեցող հետընտրական զարգացումներին և դրանցով պայմանավորված աշխարհաքաղաքական նշանակություն ձեռք բերած իրողություններին։
Սարգսյան. «Բելառուսն Արևմուտքի համար դարձավ հիանալի թիրախ` իրականացնելու գունավոր հեղափոխություն»

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիտարկմամբ` Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների պատճառները բավականին լուրջ են ու խորքային, որովհետև այդ երկիրը տարբերվում է հետխորհրդային բոլոր պետություններից, պահպանել է խորհրդային տարիներին հիմնադրված ձեռնարկությունները, անգամ կոլտնտեսությունները, ուստի պահպանում է նաև տնտեսական կարողությունները։

«Բայց Բելառուսի նախագահը չէր նայում, թե ինչ է աշխարհում կատարվում, ինչ փոփոխություններ են տեղի ունենում և ինչպես պետք է դրանց համարժեքորեն արձագանքել։ 26 տարի մնալ իշխանության, ինքնին հասկանալի է, որ դա սխալ է, հոգնեցնում է։ Որքան էլ լավ կառավարիչ լինես, 26–ամյա իշխանությունը դառնում է թագավորի կառավարման պես մի բան։ ժողովուրդն ուզում է փոփոխություններ, որոնք կապում էին արդեն Լուկաշենկոյի անձի հետ, թեև մեծահասակաների խավին բավարարում էր ստեղծված իրավիճակը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Սարգսյանի կարծիքով` Լուկաշենկոն իրեն հավասարակշռված չպահեց քաղաքական թատերաբեմում, իսկ նրա կողմից իրականացվող մաքոքային քաղաքականությունը բավականին նուրբ արվեստ է պահանջում։

«Եթե դու քո հիմնական դաշնակցի հետ  սկսում ես խաղեր տալ, որի հետ ունես դաշնակցային հարաբերություններ, տնտեսական լուրջ կապեր, պատմական ու ռազմական համագործակցություն, ապա ինքնին հասկանալի է, որ քո հնարավորությունները պակասում են, ուստի պատահական չէ, որ ժողովրդի կրթված հատվածը փորձեց Լուկաշենկոյից ազատվել»,– նշեց ՀԴԿ նախագահը։

Սարգսյանի գնահատմամբ` գործընթացները դեռ երկար կշարունակվեն, որովհետև մի կողմից Լուկաշենկոն չունի բողոքի ալիքն ամբողջությամբ մարելու ռեսուրսներ, մյուս կողմից բողոքողները չունեն բավարար ռեսուրսներ, որպեսզի խնդիրը շուտափույթ կերպով լուծեն։

«Գուցեև մի քիչ երկար մնացի»․ Լուկաշենկոն պատմել է, թե ինչ է կատարվում Բելառուսում

Ըստ նրա` Բելառուսն Արևմուտքի համար դարձավ թիրախ, հիանալի հնարավորություն` Ռուսաստանին ավելի ծանրաբեռնելու աշխարհաքաղաքական խնդիրներով և Բելառուսում իրականացնելու «գունավոր հեղափոխություն»։ 

11
թեգերը:
տնտեսություն, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Ալեքսանդր Լուկաշենկո, քաղաքականություն, Բելառուս, Արամ Սարգսյան
Ըստ թեմայի
Ռուսական զորքը Բելառուս մտցնելու կարիք դեռ չկա. Պուտին
Լուկաշենկոն բելառուսցիներին խնդրել է «գլուխները տնից դուրս չհանել»
ՌԴ–ի և Բելառուսի ղեկավարները կրկին զրուցել են. Լուկաշենկոն խնդրանքով է դիմել Պուտինին
Քոչարյանը զուգահեռներ անցկացրեց «թավշյա հեղափոխության» և Բելառուսի իրադարձությունների միջև

ՌԴ-ում անչափահաս քույրերին բռնաբարելու և սպանելու մեջ կասկածվողը ձերբակալվել է. տեսանյութ

0
(Թարմացված է 20:35 18.09.2020)
Յարոսլավլի մարզի նահանգապետ Դմիտրի Միրոնովը 40-ամյա Վիտալի Մոլչանովի մասին ցանկացած տեղեկատվություն տրամադրողին կես միլիոն ռուբլի էր խոստացել։ Խոստման հաջորդ օրը նա հայտնաբերվեց։

Յարոսլավլի մարզում ձերբակալվել է Ռիբինսկի բնակիչ Վիտալի Մոլչանովը, որը կասկածվում է իր ընկերուհու երկու անչափահաս դուստրերի բռնաբարության և սպանության մեջ, «Լենտային» ասել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

Life Shot Telegram-ի տվյալներով ՝ անչափահաս քույրերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելուց հետո Մոլչանովը փորձել է ինքնասպան լինել այն բնակարանում, որտեղ կատարել է հանցագործությունը: Բայց հետո փախել է։ Ոստիկանները նրան հայտնաբերել են որոնողական աշխատանքների ընթացքում։ Նա պառկել էր թփերի մեջ էր ՝ փորձելով թաքնվել, իսկ ձերբակալության ժամանակ իրավապահներին դիմադրություն ցույց չի տվել։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Յարոսլավլի մարզի նահանգապետ Դմիտրի Միրոնովը Վիտալիա Մոլչանովի մասին ցանկացած տեղեկատվության համար կես միլիոն ռուբլի պարգև էր խոստացել։

Ավելի վաղ ՔԿ - ն հրապարակել էր Ռիբինսկի (Յարոսլավսկի մարզ) բնակարանում քրեագետների աշխատանքի կադրերը, որտեղ հայտնաբերվել էին 8 և 13 տարեկան քույրերի մարմինները: Նրանց սեպտեմբերի 15-ի ցերեկը մահացած էր գտել մայրը, երբ աշխատանքից տուն էր վերադարձել։ Աղջիկների մարմինները վրա բռնության հետքեր են եղել։

ՌԴ Քննչական կոմիտեի Յարոսլավլի մարզի քննչական մարմինների կողմից ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու և ավելի անձանց սպանություն) քրեական գործ է հարուցվել: Նախաքննության ընթացքում հաստատվել է նաև երեխաների նկատմամբ սեռական բռնություն կատարելու փաստը, ինչի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել նաև ՌԴ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 4-րդ մասով (բռնաբարություն), որը զուգորդվել է նախկինում հարուցված քրեական գործի հետ:

Նրան ասել էին՝ 7 երեխա ունենաս, տուն կստանաս»․ նոր մանրամասներ Խաշթառակի ողբերգությունից

Հանցագործության կատարման մեջ կասկածվողը սպանված աղջիկների մոր ընկերն է, որը 2019 թվականի դեկտեմբերին էր ազատ արձակվել բանտից՝ առանձնապես ծանր հանցագործությունների, այդ թվում ՝ սպանության համար պատիժը կրելուց հետո: Որոշ աղբյուրների տվյալներով ՝ Ռիբինսկում բռնաբարված և սպանված աղջիկները Օմսկի քրեական հետախուզության նախկին ղեկավարի դուստրերն են եղել: Նրանց մայրը ամուսնալուծությունից հետո համացանցում ծանոթացել է նոր ընտրյալի հետ, իսկ մեկ ամիս անց Օմսկից տեղափոխվել է Ռիբինսկ` նրա մոտ։

0
թեգերը:
Ձերբակալում, Անչափահաս, Բռնաբարություն, Սպանություն, Ռուսաստան
Ըստ թեմայի
Երեխան կարող է բռնության տեսարանը դարձնել իրենը. հոգեբանը` համացանցի վատ հետևանքի մասին
Փաշինյանն անդրադարձել է նախարարի` «եկեղեցիների տարածքում բռնաբարություն չի լինի» մտքին